Սեպտեմբերի 19-ին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ում, շատ հարցեր պարզեց մեզ համար: Նրա ելույթը, նախապես, իր խորհրդատուների հետ միասին էին պատրաստել, ուրեմն նրա խոսքերը ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունն է: Նրա ելույթը չի կարելի համարել որպես իր անձնական մոտեցումներ: Նա բացահայտորեն սպառնում էր այն երկրներին, որոնց քաղաքականությունը չի համընկնում ԱՄՆ-ի քաղաքականության հետ, հատկապես Իրանին, Կուբային, հյուսիսային Կորեային և Վենեսուելային: Նրա սպառնալիքները պետք է համարել վտանգ՝ աշխարհի խաղաղության համար:
Նա իր ելույթում չհարգեց ՄԱԿ-ի կողմից հաստատված կանոններին ու միջազգային ու երկկողմանի համաձայնություններին, ամբողջ ելույթը լի էր սպառնալիքներով ու անհարգալի խոսքերով՝ տարբեր երկրների նկատմամբ: Այս ռացիստ մարդը պատերազմական դհոլն է նվագում: Վատն այն է, որ ԱՄՆ-ի մյուս պաշտոնյանները, բացի դեմոկրատների ձախակողմյա որոշ պաշտոնյանների, ոչ ոք չի դատապարտում նրան, և սա մեծ վտանգ պետք է համարել աշխարհի խաղաղության համար:
Աշխարհը այնպիսի Ամերիկայի հետ գործ ունի, որը ամեն կերպ աշխատում է պարտադրել իր հեգեմոնիան բոլոր երկրներին, նույնիսկ խոսում է հյուսիսային Կորեայի, որպես մի երկրի ոչնչացման մասին և ոչ թէ իշխանության փոփոխության մասին, բոլորս գիտենք, որ երկրի ոչնչացում, նշանակում է միջուկային պատերազմի հրահրում: ԱՄՆ-ը ուղղակի է սպառնում Իրանին, Կուբային, Վենեսուելային ու հյուսիսային Կորեային՝ քաղաքական ու անվտանգության առումով, ըստ իրենց հասկացողության, իսկ Չինաստանին ու Ռուսաստանին էլ սպառնում է աշխարհաքաղաքական ու տնտեսական առումով: Սրանք բոլորը պատերազմի նշույլներ են, հատկապես, երբ խոսվում է հյուսիսային Կորեային՝ որպես մի երկիր ոչնչացնելու մասին: ՄԱԿ-ը խաղաղության ու համերաշխության մի կենտրոն է, սակայն արդեն Ամերիկան Թրամփի միջոցով այն դարձրել է սպառնալիքներ հնչեցնելու մի վայր: Նման մի երևույթ իր նախընթացքը չի ունեցել ՄԱԿ-ում և սա պետք է դատապարտվի բոլոր խաղաղասեր ժողովրդների կողմից:
Հայաստանի ոչ պետական կառույցները՝ ՀԿ-ը որքանո՞վ են այս հարցով հետաքրքրված, սա մի չափանիշ է իմանալու համար, թե Հայաստանում նրանցից որոնք են հլու հնազանդ ԱՄՆ-ին ու Եվրոպային, եթե ձայները դուրս չի գալիս:
Իրանի հետ միջուկային խաղաղության պայմանագրի ոտնահարումը և Երուսաղեմի ճանաչումը՝ որպես Իսրայելի մայրաքաղ, Թրամփի նոր միջազգային նորմերի խախտումներից կարելի է համարել ու դեռ պետք է՝ ԱՄՆ-ի կողմից սպասել ավելի վատ օրերի ու դիրքորոշումների: Սրանք դատապարտելի երևույթներ են ու մենք՝ որպես Հայաստանի ձախակողմյա ու արդար հասարակություն հաստատելու կողմնակից ուժեր, խիստ դատապարտում ենք ԱՄՆ-ի նման ոտնձգությունները և հրավիրում ենք Հայաստանի բոլոր անկախ ՀԿ-ներին՝ դատապարտել ԱՄՆ-ի նման դիրքորոշումները, որոնք աշխարհը տանում են դեպի կործանման, եթե որոշ ՀԿ-ներ լռեն նշանակում է, որ նրանք համաձայն են ԱՄՆ-ի նման քաղաքական դիրքորոշումների հետ:
Վարդան Ղազարյան