Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

ԱՄՆ-ը Վենեսուելայի դեմ տնտեսական խիստ պայքար է տանում

04 Դեկտեմբերի 2017

Ամերիկացիները անցյալ տասնամյակներում, սառը պատերազմի ժամանակաշրջանում, մեծ պրոպագանդա են տարել` ցույց տալու, թէ իբրև «Սոցիալիզմ նշանակում է աղքատություն», նրանք աշխատել են իրենց ժողովրդի մոտ այդ հասկացողությունը տեղ գցել: Արդյո՞ք այս հորինած բանաձևը Վենեսուելայի կամ ուրիշ երկրների կապակցությամբ, որոնք ազատ շուկայական հարաբերություններով չեն ղեկավարվում, ճիշտ է: Անընդհատ շեշտվում է, որ այն քաղաքական ու տնտեսական ճգնաժամը, որին ընդիմանում է Վենեսուելան, ազատ շուկայական հարաբերությունների բացակայությունը և առավելությունն է ցույց տալիս: «Չիգագո Տրիբուն»-ը հավակնում է, որ «Սոցիալիզմը Վենեզուելայում աղետ է առաջացնում» կամ մի ուրիշ տեղ նշում է, որ «Տոտալիտար սոցիալիզմը Վենեսուելայի փլուզման պատճառ դարձավ»: Նման մի մոտեցում խրախուսվում է Վենեզուելայի մասնավոր մեծ ընկերությունների կողմից:  

Սակայն իրականությունը մի այլ բան է: Միլիոնավոր վենեսուելացիներ ականատեսն են, թէ ինչպես է բարելավվում իրենց կյանքի պայմանները: Մեծ մասամբ Վենեսուելայի տնտեսական դժվարությունները կապ չունեն սոցիալիզմի թերությունների հետ, այլ հիմնականում կապված են արհեստականորեն նավթի գնի իջեցման և ցածր մակարդակի վրա պահելու և թշնամի ուժերի դիվերսիաների հետ: Սաուդիան Արաբիայի թագավորը 2014 թվականից շուկան հագեցրեց անհրաժեշտ քանակի նավթով, սա զուտ տնտեսական կամ առևտրական որոշում չէր, այլ մի հաշվարկված քայլ, որը համընկնում էր ԱՄՆ-ի և Իսրայելի արտաքին շահերի հետ: Դա պատճառ դարձավ, որ Վենեսուելայի պետական բյուջեն շատ նվազի և ունենա իր տնտեսական բացասական հետևանքները: Միևնույն ժամանակ Վենեսուելայի սննդամթերք ներմուծող և արտադրող մեծ ընկերությունները կազամակերպեցին քայքայող քարոզարշավներ: Սա ճգնաժամի և ինֆլացիայի պատճառ դարձավ:   

Կոռուպցիան Վենեզուելայի ու երրորդ աշխարհի երկրների մեծամասնության գլխավոր դժվարություններից է: Պետական ոչ ճիշտ նախատեսված բյուջեի պատճառով կոռուպցիան ավելի է մեծացել Վենեսուելայում:

1999 թվականին Հոգու Չավերզը ընտրվեց, որպես Վենեսուելայի նախագահ: Նախքան ընտրվելը վենեսուելացիները ասում էին, որ այն մասնավորեցումը, որ «Արժույթի Միջազգային Հիմնադրամ»-ի կողմից իրենց պարտադրվել է, 1990-ականներին Վենեսեուելայում ապրելը անհնարին էր դարձրել: Աղբը չէին կարողանում հավաքել, հոսանքը շաբաթներով անջատվում էր: Չավերզը ընտրական մի ծրագրով հանդես եկավ, որ մի ուղի էր կապիտալիզմի ու սոցիալիզմի միջև: Նա նավթային ընկերությունները պետականացրեց, որպեսզի դրա շահը հասնի պետությանը և ոչ թէ «Վալ Սթրիթ» ընկերություններին: Չավերզը նավթի արտահանումով ու գումարներով, ապահովեց հասարակական մեծ ծրագրեր: 2002 թվականին նրա դեմ հեղաշրջում կազմակերպեցին, սակայն ձախողեցին: Դրանից հետո Չավերզը հայտարարեց, որ իր նպատակը Վենեսուելային հասցնելն է «21-րդ դարի սոցիալիզմ»-ին: 1998 թվականի Վենեզուելան ուներ միայն 12 ընդհանուր համալսարաններ, սակայն հիմա ունի 32 համալսարան: Կուբայի բժիշկները իրենց ծառայությունն են ցուցաբերում այդ երկրում և առողջաբժշկական ծառայությունը անվճար է: Պետությունը անվճար գազ է մատակարարում քիչ եկամուտ ունեցող թաղամասերին: Մեծ պայքար է տանում մեծահասակների անկրթության դեմ: 

Նավթի գումարներով Չավերզը և նրա դաշնակից միացյալ սոցիալիստ կուսակցությունը կարողացան մեծ քանակությամբ վենեսուալացիներին հանել աղքատության շեմից և անգործությունից: Չավերզի մահից հետո Նիկոլաս Մադուրոն նույն Չավերզի «Բոլիվարի Ծրագիր»-ը շարունակեց: Նրանք քիչ եկամուտ ունեցողների համար բնակարաններ սարքեցին: Պետությունը հայտարարեց, որ մինչև 2015 թվականը մոտ մեկ միլիոն ժամանակակից հարկաբաժիներ է սարքվել:

Վենեսուելայի ներկայիս դժվարությունները սկսել են 2014 թվականից: Նավթի գինը դեռ ցածր մակարդակի վրա է գտնվում: ԱՄՆ-ը ամեն կերպ աշխատում է, որ նավթի գինը ցածր պահի: Ռուսաստանը, Վենեսուելան, Էկուադորը, Իրանի Իսլամական Հանրապետությունը և մի շարք ուրիշ երկրներ, որոնք հենված էին նավթի  եկամուտի վրա, տուժեցին ու շատ դժվարությունների հանդիպեցին: 

Ռոնալդ Ռեգանի տղան՝ Մայքել Ռեգանը հավակնում և ասում էր, որ Օբաման նավթի գինը անընդհատ ցածր էր պահում` ոչ միայն Վենեսուելայի վրա ճնշում գործադրելու, այլ նաև Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարելու համար: Նա նշում է, որ իր հայրն էլ 80-ական թվականներին Սովետական Միությանը հարվածելու համար օգտվում էր նույն տակտիկայից: Քանի որ Կրեմլի հարստության աղբյուրը հիմնականում նավթն էր, Ռեգանը Սաուդիան Արաբիայից ուզում էր, որ ցածր գնով նավթը հագեցնի շուկան, դրա հետևանքով ռուբլին արժեքազրկվում էր ու պատճառ դարձավ, որ թուլանա և վերջում փլուզվի Սովետական Միությունը: 

Կապիտալիստական զանգվածային լրատվամիջոցները Վենեսուելայում սննդամթերքների ապահովման գործում մեղադրում են «Սոցիալիզմ»-ին, մինչ դեռ սննդամթերքների բաշխման գործը գտնվում է մասնավոր սեկտորի ընկերությունների ձեռքում: Այդ ընկերությունները պահանջում են, որ սննդամթերքների բաշխման համար պետությունը նավթի վաճառքից իրենց վալյուտա սուբսիդի հետ տրամադրի, մինչ դեռ շատ հազվադեպ են մի բան արտադրում և պատրաստ չեն իրենց գումարներով կապիտալ ներդնել այդ գործի համար: ԱՄՆ-ի սանկցիաները դժվարեցնում են Վենեսուելայի պետության համար դոլարով սուբսիդ տրամադրել սննդամթերքներ ներմուծողներին: Սննդամթերքների ընկերությունները ընդհանուր դիվերսիաներ են կազմակերպում: Վենեզուելայի տնտեսությունը հենված է նավթի վրա: Ներկայումս, որ նավթի գինը իջնում է ինչպե՞ս կարելի է ուրիշ աղբյուրներ գտնել: Այս հանգամանքից օգտվում են հակառակորդները` ընտրություններում քվե հավաքելու գործում:

Երբ 2017 թվականի դեկտեմբեր ամսին, Միացյալ Սոցիալիստական Կուսակցությունը և նրա դաշնակից ազգային ճակատը կորցրեցին իրենց հսկողությունը խորհրհրդարանի վրա, շատերին թվում էր թէ Բոլիվիայի պետությունը փլուզվելու է: Ամիսներ անցել է ու նման երևույթ տեղի չի ունեցել: Մադորայի իշխանությունը ունի ուժեղ հասարակական ակտիվիստների կենտրոն, որոնք հավատարիմ են Բոլիվիայի ծրագրին: Ամբողջ Վենեսուելայում համայնքներ են ստեղծվել: Ձախ ակտիվիստները միասին են ապրում և աշխատում են կոպերատիվներում: Նրանց մեծ մասը զինված են որպես «Բոլիվիայի Միլիշիաներ» ու պատրաստ են պաշտպանելու Բոլիվիայի հեղափոխությունը: Ներկայումս պետությանը քննադատող շատ մասսաներ նույնիսկ ընդունում են, որ երկրի վիճակը համեմատաբար ավելի է լավացել:  

Ռադիոհաղորդավար Գելն Մարտինզը, որ ընդիմադիրների օգտին է քվեարկել այն կարծիքին է, որ այլևս ազատ շուկայի կապիտալիզմը չի կարող վերադառնալ Վենեզուելա: Մեծ մասամբ մարդիկ, որ միասնական սոցիալիստական կուսակցությանը դեմ են քվեարկել, պատճառը այն է եղել, որ նրանք ներկա ճգնաժամի սխալ կառավարումից են հուսահատվել, սակայն երբեք չեն ցանկանում որևէ նեոլիբերալիստական տնտեսական մոդել հաստատվի իրենց երկրում և չեն ուզում վերադառնալ 1999 թվականներին: Նա իր համոզմունքն հայտնեց, որ Չավերզի պետության տնտեսական բարեփոխումները երբեք չեն փոխվելու: Ներկայումս Միացյալ Սոցիալիստական Կուսակցությունը մեծ փոփոխության մեջ է գտնվում և հույսով պայքարելու է դիվերսիաների դեմ ու հեղափոխական սոցիալիստական իր ուղղվածությունը ամրապնդելու է: Նրանք խիստ տրամադրված են պայքարելու կոռուպցիայի և այլ բացասական երևույթների դեմ: Նրանք ամեն կերպ աշխատում են, որ երկիրը չքաշվի ներքին պատերազմի մեջ ու պահպանեն երկրի ամբողջականությունը: 

Պատրաստեց՝ Վարդան Ղազարյանը

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ