Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

“Ընտանեկան բռնության կանխարգելման” օրինագծի կառանատեղ (Երկիրը Երկիր է ման գալիս…)

27 Հոկտեմբերի 2017

    Հայ ազգի կենած ուժը դարերի ուղղահայացում եղել է մեծ հավատքը առ Աստված, և ամուր, կայուն ընտանիքի ազգ բարձրացնելը: Այս եղածների սկիզբը և ավարտը միայն սահմաններ են, որոնք կազմում են “չափ”, թե ինչ ենք մենք և ինչ ենք զգում` ընդառաջ գնալով հայրենիքի հետքին:

   Այսօր առկա են մեկուսացումներ:  Երբեմնի բարիքների բնածին, զուսպ մտորման, ամուր ընտանիքի կառուցողական հիմքն այս օրինագծին ենթարկելով ռիսկի` կարող ենք  սայթակեցնել այն վեհ զգացմունքները, որոնք դեռևս չեն ծառայում մեծամտանալու:

       Ենթարկելով օրինագիծը մեր “պոռթկուն” իրականությանը, չպարզեցված, չհստակեցված, իբրև թե ճշմարտությունները ի ցույց ենք դնում հայ ընտանիքի զարկված և զրկված դրոշմները: Ներմուծվող եվրոպամեդ (օրենքա-բարդերով) ուզում ենք 21-րդ դարի բռնության օրենքի ճանապարհը փակել:

 Սոցիալական և տնտեսական “տոռնադոների” բարոյահոգեբանական անհավասարակշիռ վարքագծերի տևականությունը ոչ միայն բռնության քույր են դարձել, այլ բռնությունների “քավոր”, որի մոմի լույսի տակ երևում է, որ գյուղացի Համբոյի տունը կռիվ է ընկել, մեկ այլ տեղ, ոչ (Սիթիում), թե ինչ պատահեց, երբ շաքարամանից  երկու կտոր շաքար պակասեց, մեկ ուրիշ տեղ ժիր Մարոն, դուրեկան հայտվում է կիսաբաց լուսամուտներում, որտեղ տաղավարիկից “իմ ընկեր Նեսոն նայում էր ծակ չուխա հագնող Տիգրանիկին”, “Անուշ” –ի Նանը հուսահատ էր ադաթից, աղջիկ պարոն` Նատոն հուզված էր թանկացումներից, իսկ “Եռանկյունու” Գասպարը` վերևից գոռում էր, - Ուստա, Համոն փողը չի տվել, իսկ կիսաբաց դռներից ներս այդպես էլ չենք հասկանա, թե (Մկրտիչները,  երբ և որտեղից ետ դարձան):

       Օր-օրի ավելի միայնակ անկում է ապրում մարդ-Մանասը, իսկ եթե   իր ոտքը շեմքից դուրս է դրել, ուրեմն Երկիրը` երկիր էր, կամ Երկիրը երկիր է ման գալիս:

- Էդ բարկանում ես աղա ջան, պայմանը պայման է…

Հեղինակ` Նաիրա Հայրապետյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ