Մի էշ կապված էր ծառին, սատանան այդ էշին բաց թողեց, էշը մտավ հարևանի այգին ու չոր ու թաց բանջարեղենը սկսեց ուտել: Հարևանի կինը երբ տեսավ, որ էշը բանջարեղենը ուտում է, հրացանը վերցրեց, կրակեց ու էշին սպանեց: Երբ էշի տերը այս պատկերը տեսավ բարկացավ ու հարևանի կնոջն սպանեց: Այգու տերը, երբ իր կնոջը տեսավ արյունոտ ու մահացած վիճակում, սպանեց էշի տիրոջը:
Սատանային ասացին, սա ի՞նչ գործ էր, որ արեցիր:
Ասաց.- «Ես միայն մի էշ եմ բաց թողել»:
Եզրակացություն՝ «Երբ ուզում ես մի քաղաք ու երկիր քանդել ու փչացնել, բաց թող էշերին»: