Գիտություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:

Ուրբաթ, Ապրիլի 07, 2023
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: «Գիտուժ» նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը և նպատակները,...

Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը` Իմպերալիզմի, Ժողովրդավարության և Սոցիալիզմի մասին

16 Հունիսի 2017

Հակաիմպերալիզմ  

  Արդի աշխարհում իմպերիալիզմն անկասկած աճող շահագործման, ճնշման և թշվառության գլխավոր  պատճառն է: Գրեթե բոլոր մյուս հետադեմ ուժերն այս կամ այն կերպ կապված են համընդհանուր իմպեիրալիստական համակարգի հետ: Ներկայումս իմպերալիստական գերիշխող երկիրն ԱՄՆ- ն է, որը միացած է Ճապոնիայի, Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի և մի շարք այլ երկրների հետ: Թեև այլ իմպերիալիստական երկրների միջև հաճախակի հակասություններ են առաջանում, սակայն նրանք արագորեն միավորում են շարքերը` ընդհանուր ճակատ կազմելով  ժողովրդավարական, սոցիալիստական և հեղափոխական ուժերի դեմ, որոնք ընդդիմանում են նրանց գերիշխանությանը: Իմպերիալիզմի լայն ընդգծման պատճառով ազատության ձգտող ժողովուրդը բոլոր աշխարհամասերում առճակատում են ընդհանուր թշնամու: Տեղական պայքարների բնույթը և ուժգնությունը կարող է տարբեր լինել, սակայն աշխարհի որևէ  հատվածի որևէ ժողովրդի հակաիմպերիալիստական պայքարի հաղթանակը նպաստում է իմպերիալիզմի վերջնական պարտությանը` և տարածքային, և ընդհանրական առումով:

    Թուրքիան ոչ միայն գաղութատիրական իշխանություն է քրդերի հայրենիքում,այլ նաև իմպերիալիստական “պավիրատու” պետության և NATO-ի համար ռազմական հենակետ: Ըստ այդմ, մեր պայքարը հանուն ազգային ինքնորոշման` հայերի հայրենիքի` ներկայումս Թուրքական պետության սահմաններում գտնվող հատվածներում, իր բնույթով հակաիմպերիալիստական է:

      Մեր պայքարն արևելյան Անատոլիայում կարող է հաջողությամբ պսակվել, միայն կործանելով արդի Թուրքական պետությունը, NATO-ին դուրս քշելով այս տարածաշրջանից և հիմնելով սոցիալիստական համակարգ, որը կծառայի մեր հայրենիքի այդ հատվածի բոլոր ժողովուրդների շահերին: Տարածաշրջանի իմպերիալիստական գերիշխանությանը վերջ կտրվի, երբ հեղափոխական ուժերն իրենց ռազմական հաղթանակից հետո ամրապնդեն քաղաքական իշխանությունը: Մեր հակաիմպերիալիստական պայքարի հաջողությունը կախված է հիմնականում հեղափոխական ուժերի հաջողությունից մեր հայրենիքի տարածքում և հավանաբար ներկայիս Թուրքիայի ողջ տարածքում: Ի լրումն` այս պայքարը կհամալրվի մեր մասնակցությամբ տեղի հակաիմպերիալիստական շարժումներին` ողջ սփյուռքում:

 

Ժողովրդավարություն  

   Բոլոր ժողովուրդներն ու ազգերը պետք է իրավունք ունենան իրենց ապագան որոշելու ժողովրդավարական եղանակով: Ազգերի ինքնորոշումը ենթադրում է ժողովրդավարական որոշումներ ընդունելու հնարավորություն: Հարկ է որոնել ժողովրդավարական որոշուներ ընդունելու նոր նպատակահարմար և բոլորի մասնակցությունն ապահովող  եղանակներ, սակայն հիմնական սկզբունքը պետք է լինի այն , որ զանգվածների կամքը լինի սոցիալապես ու քաղաքականապես վճռորոշ:

 Այս կամքի ազատ արտահայտության կարելի է հասնել` միայն վերացնելով շահագործումը և մեղմելով դասակարգային հակամարտությունը: Այդ իսկ պատճառով իրական ժողովրդավարությունը սոցիալիստական ժողովրդավարությունն է: Մենք պայքարում ենք նման ժողովրդավարություն հիմնելու համար հայերի հայրենիքի այն հատվածներում, որտեղ այն դեռրս չկա, և մեր համերաշխությունն ենք արտահայտում մյուս բոլոր ժողովուրդներին և ուժերին, ովքեր ջանում են նման համակարգեր հիմնել իրենց հայրենիքում:

 

Սոցիալիզմ

Սոցիալիզմը տևական անցման փուլ է կապիտալիստական և սոցիալիստկան արտադրաեղանակների միջև: Սոցիալիստական համակարգերը մեծապես տարբերվում են միմյանցից, և յուրաքանչյուր տեսակը պետք է կարծել, ենթակա է փոփոխության: Այնուամենայնիվ սոցիալիզմի համար կարելի է մի շարք ընդհանրացումներ անել:

   Սոցիալիզմն աշխատավորների իշխանությունն է, այն բնակչության տնտեսական արդյունավետ հատվածի պետական իշխանությունն է: Ընդունելով արդյունավետ ուժերի զարգացման որոշ նվազագույն մակարդակ` սույն բնորոշումը կարող է համատեղելի լինել կամ չլինել շուկաների գոյության հետ` անկախ արտադրամիջոցների սեփականության յուրատեսակ ձևերից:

   Սոցիալիստական համակարգի հաստատմամբ առողջ, չափահաս քաղաքացիները կունենան աշխատանքի և իրավունք, և պարտականություն: Աշխատանքը կվարձատրվի արդյունավետությանը, նախաձեռնությանը և կարիքին համապատասխան և սոցիալական ծառայությունների իրավունքը բոլորի համար կերաշխավորվի հավասարապես: Այս ծառայությունները կընդգրկեն առողջապահությունը և բուժսպասարկումը, բնակարանով ապահովումը, արձակուրդը, կրթությունը, անաշխատունակության նպաստը, մայրական վճարովի արձակուրդը, աշխատանքային թոշակը: Մշակութային գործունեության բոլոր տարատեսակներն աջակցություն կստանան և կխրախուսվի նրանց մասնակցելը: Առաջատար սկզբունքը կլինի շահագործման վերացումը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ