Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Նստացույց Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով

01 Օգոստոսի 2015

Մեր երկրում անարդարությունների բախվում ենք բոլոր բնագավառներում՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, բարոյական և այսպես շարունակ։ Այսօր բարոյական պայքարի են դուրս եկել մարդիկ, ովքեր ամենաարժանին են արժանավայել կյանքով ապրելու համար՝ մեր երկրի պաշտպանները՝ ազատամարտիկները։ Նրանք անարդարության ճիրաններից փրկել են ուզում մի մարդու, ով երկիրն է փրկել ոչնչացումից։

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» քաղաքացիական նախաձեռնությունը հուլիսի 25-ից Ազատության հրապարակում շարունակում է նստացույց անցկացնել: Նախաձեռնության հանձնախմբի անդամ Գագիկ Սարուխանյանն այսպես ներկայացրեց նստացույցի ընթացքը․«Հնարավոր է այսօր հիմնավորենք, որ արդեն հասել ենք նպատակին, կամ նստացույցը շարունակելու իմաստ չունի և դադարեցնենք, սակայն հնարավոր է, որ դեռ երկար նստենք: Ամեն երեկո մենք հանդիպում ենք, քննարկումներ ենք անում, բայց դեռ չակերտները չեմ բացի»:

Տարբեր ժամերի նստացույցի մասնակիցների թիվն ավելանում է կամ պակասում:

Նշենք, որ անժամկետ նստացույցը սկսվել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու պահանջով: «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» քաղաքացիական նախաձեռնությունը նստացույցը կանցկացնի առավոտվանից մինչև երեկո, գիշերն Ազատության հրապարակում չեն մնա:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խարդախության և խարդախության փորձ կատարելու մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ