Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Անդրադարձ «ազգ և ազգասիրություն» հասկացողություններին

28 Հուլիսի 2015

«Ազգ» հասկացողության զարգացումն ու ձևավորումը սկսվել է 18-րդ դարի վերջին՝ 1770 թ. մոդեռնացման ժամանակահատվածում: Մոդեռնացման հեղափոխությունը հայտնի է երեք հատկանիշներով՝

1. «Ազգային իշխանություն» (nation state) քաղաքական մակարդակով․

2. «Քաղաքական ուժի տեղափոխում և փոփոխություն»՝ դեմոկրատական ուժերի ձևավորմամբ․

3. «Ազգ»-ի առաջացումը՝ որպես հիմք հասարակական նոր փոփոխությունների կայունացման, մշակութային ու քաղաքական տեսանկյունից:

Նացիոնալիզմը իր պահպանման համար կարիք ունի «պատմական հիշողության» կամ ընդհանուր պատմության ստեղծման, որն իրականանում է անցյալի որոշ տարրերի միջոցով, օրինակ՝ «ազգային երկիր» կամ ավելի վաղ հիշողության մեջ՝ «պապենական երկիր», որը մշտապես զուգորդվում է պապենական առասպելներով, որոնք դառնում են հարմար զենք այդ գաղափարախոսությունը տարածողների ձեռքում:

Ընդհանուր լեզուն և դրա ստանդարտացումը անհրաժեշտություն է դառնում մի շարք խորհրդանշական և հիմնական հայեցակարգերի տարածման համար: Կարելի է ասել, որ ժողովրդին մշակութային ու ցեղային մի քանի հատկանիշներ ունենալու մասին համոզելու համար, անհրաժեշտ է նացիոնալիստական գաղափարախոսություն, որը տարածվում է մեկ ընդհանուր լեզվի միջոցով: Ավելի լայն տարածման համար շեշտը դրվում է ցեղային, մշակութային համոզմունքների և վարքի վրա, միևնույն ժամանակ ստեղծվում են «Նոր արժեքներ» (constructed values): Այս նոր արժեքները հատուկ խմբեր արհեստականորեն են ստեղծում և որոշ մեխանիզմների միջոցով պարտադրում են հասարակության լայն խավերին, որոնք աստիճանաբար հավատում են այդ արժեքների հավերժական ու բնական լինելուն: Նոր համոզմունքներն աստիճանաբար հին հավատքների տեղը գրավելով՝ պատճառ են դառնում, որ հները մոռացության մատնվեն:

Մարդիկ ընդունելով նոր գաղափարախոսությունը, մոռանում են, որ նախքան մոդեռնացման շրջանը, այսինքն՝ նախքան նացիոնալիզմը, նրանք իրենց իսկությունը ստանում էին ուրիշ աղբյուրներից, օրինակ՝ ընտանիքի կամ ցեղի մեծին պատկանելիությունից, տարածաշրջանի կամ հավատքի համակարգից՝ կրոնի կամ զբաղվածության բնույթից և այլն:

Նոր արժեքների ընդունման ներուժը, սովորաբար, թույլ և ծայրամասերում բնակվող ժողովրդի մոտ ավելի շատ է նկատվում, որովհետև նրանց պահանջը հեղինակավոր «ընդհանուր նախնիներ», ընդհանուր պատմություն և մեծ անցյալ ունենալու ավելի մեծ է, քան այն մարդկանց, ովքեր ավելի մեծ հասարակության մեջ են ապրում ու ավելի շատ են շփվում մարդկանց հիմնական հոսքի հետ (main stream), ակտիվ հարաբերությունների մեջ են գտնվում:

Նացիոնալիզմը տիրապետելով իր «կեղծ» անցյալին և պրոպագանդելով ու տարածելով հեքիաթներ, ասացվածքներ, պատմություններ, սովորույթներ, երգեր (ազգային հերոսների ինքնազոհությունների ու քաջությունների մասին), թերթերի, առասպելների և բնավորության, կարելիների ու չի կարելիների մի ցանց սահմանելով, հնարում է անցյալ, որն այդ գաղափարախոսության հիմքն է դառնում։ Այդ գործընթացում խմբային ընդհանրությունները ճշգրտվում և առանձնանում են «մենք»-ի և «մյուսներ»-ի միջև, որոնց մոտ բացակայում են այդ հատկությունները:

18-րդ դարից նացիոնալիզմը՝ որպես քաղաքական-գաղափարախոսական նոր երևույթ, ժամանակակից հասարակարգերում զարգացավ և վերածվեց այն հիմնական գաղափարախոսություններից մեկը, որն ազդեցություն թողեց այդ հասարակարգերի մարդկանց հասարակական և քաղաքական կյանքի, ընդհանրապես, աշխարհի ընդհանուր պատմության վրա:

Նման գաղափարախոսությունը Առաջին համաշխարհային և ավելի ուշ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ծագման պատճառ դարձավ: Ֆաշիզմը նացիոնալիզմի ծայրահեղ տեսակն է, որը հենվում է իշխանության բացարձակ ուժի վրա, որն իբրև թե պետք է «ծառայի» իրեն ենթակա մարդկանց պահանջներն ու ցանկությունները բավարարելու համար: Նացիոնալիզմը ազգային զգացմունքների բորբոքման ու գրգռման գործում այնքան հզոր է, որ կարողանում է խմբային միասնականության պատրվակի ներքո մարդկանց համոզել իրենց խմբի պահպանման ու պաշտպանման գործի համար պատրաստ լինել բախումների ու կռվի, ֆիզիկապես ոչնչացնել մյուս խմբերի անդամներին:

Ավելի հաճախ կարելի է տեսնել, որ մարդիկ մեծ հակումներ ունեն դեպի ցեղակենտրոնությունը, որի դեպքում անհատը հատուկ նախապաշարմունքով և բացասաբար ծառայեցնելով իր մշակույթը (այն ինչ իրեն սովորեցրել են), սկսում է դատողություններ անել մյուսների վարվելակերպի ու մշակույթի մասին և դրանք համարել չնչին ու անարժեք:

Նացիոնալիզմի մեկ այլ ուսմունք սովորեցնում է, որ մարդն իր ներխմբային կյանքում պետք է դառնա հլու հնազանդ, որի միջոցով կկարողանա օգտվել մի շարք առավելություններից՝ ազգակիցների հետ «համագործակցելիս»: Սակայն որպես անհատ իր ջանքերի շնորհիվ ունակ չի լինում առավելություններ ու գնահատականներ ձեռք բերել հասարակության մեջ։   Նման պայմաններում անհատը, որը զինված է նացիոնալիզմի գաղափարով, իրեն ամբողջովին ապահով ու պաշտպանված է զգում որպես «մերոնք» խմբի անդամ և ունենում է օգտավետության, հանգստության, ուժի և կենտրոնացման զգացում։ Ընդհանուր գաղափարախոսությունը և պաշտպանության աղբյուրը նրան արգելում են մասնակցել ու ակտիվություն ցուցաբերել մեծ հասարակության հասարակական աշխատանքներում, և օրըստօրե նա ավելի է մխրճվում այդ գաղափարախոսական ցանցում, մեկուսանում և այդ գաղափարախոսության գերին է դառնում:

Նացիոնալիզմը, թեև սկզբնական շրջանում կարող է լինել շինիչ և առաջադիմական գաղափարախոսություն, սակայն հետագա փուլերում այն դառնում է քայքայիչ իր համակիրների համար:

   

Էմիլիա Ներսիսյան

 

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Hakopian Hakopian Երեքշաբթի, Հուլիսի 28, 2015

    Shat hetakrkir hodvace.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ