Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Ձախերը հաղթեցին Մեքսիկայի ընտրություններում

Ըստ Վենեսուելայի լրատվամիջոցների, Մեքսիկայի նախագահական ընտրություններում ձախակողմյա թեկնածու Անդրես Մանուել Ուբրադորը ձեռք բերելով քվեների ավելի քան 53 տոկոսը դարձավ Մեքսիկայի նախագահ: Նա հենց իր սկզբնական ճառում հայտնեց, որ -«Ես լավ Մեքսիկա ունենալու ուղղությամբ եմ աշխատելու, իմ առաջնահերթ պայքարը լինելու է կոռուպցիայի դեմ ու այն մարդկանց դեմ, որոնք իրենց գեր են դասում օրենքներից»: Նա այս ընտրությունները պատմական համարելով համերաշխության ու ազգային հաշտության կոչ է արել բոլոր ուժերին:
Դեսպանը նշել է, որ բոլոր պետությունների, ազգերի եւ իսլամական հասարակությունների համար անհրաժեշտ է պաշտպանել Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Նախօրեին Քուվեյթի օրվա առիթով Իրանի դեսպան Մեհդի Հերարդլոստը հայտարարել է, որ Պակիստանը եւ Իրանը պետք է միասին աշխատեն պաղեստինյան հարցի լուծման համար: «Quds Day- ը ոչ միայն պատկանում է Պաղեստինի ժողովրդին, այլեւ ամբողջ աշխարհին եւ այդ օրն է միասնաբար եւ համերաշխություն արտահայտելու մուսուլմանների կողմից: Այս օրը փորձում է ցույց տալ Պաղեստինի ժողովրդի ճնշված ժողովրդի հերքված իրավունքները եւ ատելություն ցուցաբերել հեթանոսական սիոնիստական համակարգի եւ Իսրայելի անօրինական ռեժիմի դեմ »: Դեսպանը հավելեց, որ բոլոր պետությունների, ժողովուրդների եւ իսլամական հասարակությունների, հատկապես Իրանի եւ Պակիստանի համար հրամայական…
Ավելի քան կես դար առաջ, երբ սոցիալիստներ Տոնի Բենը և Միքայել Ֆուտը բանկերի ազգայնացումից էին խոսում, որոշները նրանց վրա ծիծաղում էին ու անհնարին էին համարում դա, սակայն դրա իրականանալուց հետո, այսօր դա սովորական երևույթ է թվում բոլորին: Այսպիսով սոցիալիստական տնտեսության տարրը ընդունվեց Անգլիայում: Բացի բանկերից նաև ազգայնացվեցին բուրսաները: Բոլորը համոզված են, որ այս սոցիալիստական տնտեսության երկու տարրերը մեծ դերակատարություն ունեցան անգլիացիների լավ ապրելու վրա: Անգլիայում աստիճանաբար սկսեցին սովորել հարկեր վճարել, անվճար առողջապահություն ու բժշկություն, անվճար կրթության ծառայությունների հաստատելը, ծերանոցների հիմնադրելը, ոստիկանական և այլ ծառայություններ սկսեցին աշխատել, որպես սոցիալիստական տնտեսական բաղադրիչներ: 1970 ականներին Անգլիայում որոշ սոցիալիստական տնտեսության կողմեր իրենց ցույց տվեցին:…
Հայաստանի բոլոր խոշոր լրատվամիջոցները՝ հեռուստատեսություններ, խոշոր ինտրնետ պորտալներ, խոշոր փողատերերի ձեռքին են, իսկ մի մասը ուղղակի Սերժի ընտանիքինն են։ Մյուս «անկախ» կոչվող մամուլի հիմնական մասն էլ կապված է բազմաթիվ գործարքներով փողատերեի հետ։ Իսկ նոր Կառավարությունը գրեթե չունի լրատվական աջակցություն, ընդմանը մի փոքրիկ թերթ է, իսկ նրանք ովքեր գիտեն թե ինչ կարող է անել լրատվական արշավը, մանավանդ Հայաստանում, ուր լրագրողները չունեն էթիկայի կոդեքս և շատերը պատվերով սուտ ու կեղծիք են տարածում, կհասկանան թե ինչ ծանր վիճակում կարող է հայտնվել կառավրությունը։ Իսկ ով չգիտի, տեղեկացնենք, որ լրատվական գրոհը կարող է պատերազմներ հրահրել, ու նաև կառավարություն տապալել։ էս իրավիճակում, ի՞նչ խոսքի ազատության մասին…
Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հանդիպումն ամերիկացի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հնարավոր չԷ եւ չի կայանա, չնայած ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի եւ Թրամփի միջեւ կայացած գագաթնաժողովին: Այդ մասին հայտնել Է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ Հոսեյն Նակվի Հոսեյնին: «ԱՄՆ-ն ինքն Է հարաբերությունները խզել Իրանի հետ, նա դուրս Է եկել միջուկային համաձայնագրից, եւ նրանք կրկին պատժամիջոցներ են սահմանել Թեհրանի նկատմամբ… Ես կարծում եմ, որ խոսել Ռոուհանիի եւ Թրամփի հանդիպման մասին այն ձեւաչափով, որով հանդիպել են Կիմը եւ Թրամփը, գրեթե անհավանական Է, բացարձակապես անհնարին, եւ դա տեղի չի ունենա»,-հայտարարել Է Նակվի Հոսեյնին: Աղբյուրը՝ "Արմենպրես" լրատվական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Վարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների բնականոն զարգացումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի: «Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին՝ փոխադարձ շահերի հիման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Այդ համատեքստում, դեսպան Սաջադին ընդգծել է երկկողմ փոխգործակցության ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացման անհրաժեշտությունը և նշել, որ կան բոլոր նախադրյալները տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման համար: Դեսպանի խոսքով՝ դրան կարող են էապես նպաստել նաև Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեությունը, Իրան-ԵԱՏՄ ազատ…
«Ժամանակ» թերթը գրում է, «Երկու օր առաջ Արմավիրի մարզ էր այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որին դիմավորեցին մեծ շուքով: Բայց ամենատարօրինակն այն էր, որ դիմավորողների թվում էր նաեւ Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով ոչ միայն ողջագուրվեց Ծառուկյանի հետ այլ նաեւ նրան դիմում էր մեծ բարերար եւ բարեգործ տիտղոսներով: Ընդամենը մեկ տարի առաջ, 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ական քաղաքապետը փորձում էր խոչընդոտել Ծառուկյանի հանդիպումը արմավիրցի ընտրողների հետ: ՀՀԿ-ական գյուղապետերի ու քաղաքապետերի պահվածքը, լավագույնս է ցույց տալիս, որ ՀՀԿ-ն որպես միասնական կառույց գոյություն չունի, այլ մնացել են իրականությունից կտրված մի խումբ մարդիկ»:
Եգիպտոսի հայտնի լրագրող Հասան Հեյքալը երկու տարի առաջ Եգիպտոսի հայտնի օրաթերթ «Ալհարամ»-ում մի նյութ էր հրապարակել, որտեղ զգուշացրել էր Ռուսաստանի ու Եվրոպայի կողմից Պարսից Ծոցի երրորդ պատերազմի հրահրումը Իրանի ու Սաուդիան Արաբիայի միջև:Նա անդրադառնում է Եվրոպայի ու հատկապես Ամերիկայի տխրալի տնտեսական վիճակին ու ասում է. "այս տնտեսական փլուզումին կփրկի միայն մի մեծ պատերազմի առաջացումը, որը երկու տրիլիոն դոլար կարող է օգուտ բերել Եվրոպայի տնտեսությանը, որովհետև այլևս Ամերիկայի ու Եվրոպայի բանկերը անկարող են Սաուդիան Արաբիայի, Քաթարի ու Արաբական Էմիրատների պահ դրված գումարների օգուտը վճարելուց: Նրանք կարիք ունեն Պարսից Ծոցի երրորդ պատերազմի սկսմանը": Ո՞րոնք են այս պատերազմի նպատակները: Առաջին նպատակն այն է,…
Հանրային խորհուրդը ս.թ. մայիսի 16-ին գումարել է խորհրդի նիստ, որի օրակարգի միակ հարցը վերաբերել է հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունների ընթացքին ու արդյունքներին, հնարավոր զարգացումներին, ընձեռած հնարավորություններին ու վտանգներին: Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր տեսակետն է հայտնել տեղի ունեցած իրադարձությունների և դրա արդյունքում ստեղծված նոր իրողությունների վերաբերյալ՝ արձանագրելով փոփոխությունների դրական և մտահոգիչ կողմերը, միաժամանակ ընդգծելով կուտակված լիցքերը ճիշտ օգտագործելու, հասարակության սպասելիքներն արդարացնելու և երկիրը ճիշտ ուղով առաջ տանելու անհրաժեշտությունը։Հանրային խորհուրդը գլխավոր ձեռքբերում է համարել հատկապես այն, որ ժողովրդի մոտ վերականգնվել է հույսը ապագայի նկատմամբ: Հանրային խորհրդի անդամները միաժամանակ կարծիք են հայտնել, որ ստեղծված աննախադեպ իրավիճակում չափազանց կարևոր էհասարակության մեջ այլակարծության ապահովումը,…
ՀՅԴ «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ՝ Աբո Պողիկյանը արտաքսվել է Դաշնակցության շարքերից։ Այս մասին նշված է Հունաստանի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի տարածած հաղորդագրությունում: «Վերջին 20 տարիներին Պողիկյանը բազմիցս քննադատել է ՀՅԴ հայաստանյան կառույցի իշխանամետ գործունեությունը, դաշնակցության վարկանիշի անկումը կուսակցության որդեգրած սխալ ռազմավարության արդյունքը համարելով։ Աբո Պողիկյանը մանավանդ մեղադրվել է, որ Հայաստանյան համաժողովրդային շարժումի ընթացքին, Հրանդ Մարգարյանի գլխավորած ՀՅԴ հայաստանյան կառույցի սխալ քաղաքականությունը քննադատող հոդվածներ է տպագրել «Ասպարեզ» օրաթերթում»,-ասված է հաղորդագրությունում: Աղբյուրը՝ news.am լրատվական