Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

զգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվելու համար ԿԸՀ է դիմել 11 քաղաքական ուժ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը: Արմեն Սմբատյանը հայտնեց, որ ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հայտ են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Արմեն Սմբատյանը վստահեցրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացմանը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միշտ պատրաստ է» ասաց Սմբատյանը: Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

Ով խորտակեց ՀՅԴ նավը. Խփեցին ներսի՞ց, թե՞ դրսից

Երեկ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քվեարկության երկրորդ անգամ տապալման դե ֆակտո պատասխանատուի դերը ստանձնեց ՀՅԴ-ն, որի երկու անդամների բացակայությունը, փաստորեն, ճակատագրական եղավ մեկ ձայն չբավականացնելու հետևանքով տապալված քվեարկության համար: Ծրագրե՞լ էր Դաշնակցությունն այդպիսի «մաթեմատիկա», թե՞ դա անսպասելի էր նաև ՀՅԴ համար, իսկապես դժվար է ասել: Հայտնի է, որ ՀՀԿ-ն դեմ էր և բոյկոտելու էր, բայց այդ դեպքում ակնառու էր, որ բացակայության ռիսկը ՀՅԴ համար պետք է լիներ պատկերացնելի:Ծառուկյանն, օրինակ, հավաքել էր բոլորին, անգամ արտասահման մեկնածներին էր կանչել Հայաստան, որպեսզի ստանա 100 տոկոս ներկա և չհայտնվի օրենսգրքի տապալման «հակահեղափոխական» պատասխանատվության տակ: Դաշնակցությունը, որի անդաները կնստեն անգամ ոզնու վրա, եթե Բյուրոն…

Միայն աջ ուժերով երկիրը զարգացնել հնարավոր չէ

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը «Փաստի» լրագրողի հետ զրույցում նշեց, որ եթե ԱԺ արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա իրենց կուսակցությունն անպայման կմասնակցի: Հաշվի առնելով ժողովրդի ներկա տրամադրությունները՝ կուսակցության ղեկավարի կարծիքով, իրենք կփոխեն ընտրությունների մասնակցության ձևաչափը, և ձախ ուժերի ավելի մեծ և լայն՝ ընդլայնված դաշինքով հանդես կգան: Բայց, օրինակ, ՀՅԴ–ի հետ կոալիցիա կազմելու մասին չեն մտածում: «Ձախ ուժերը միայն Հայ հեղափոխական դաշնակցությունը չէ: Բացի այդ, մենք Դաշնակցության հետ համագործակցելու ավանդույթ չունենք: Ձախ ուժեր ասելով՝ հասկանում ենք նրանց, ովքեր ունեն նաև աշխարհընկալումային այնպիսի մոտեցումներ, ինչպիսին մենք ունենք: Եվ բոլոր այն կուսակցությունները, որոնք կլինեն այդ դաշտում,…

Չավես, Փաշինյան, Քոչարյան, Սաակաշվիլի

Ռոբերտ Քոչարյանը Կոմերսանտին տված հարցազրույցում քննադատելով Նիկոլ Փաշինյանին ասում է. «Սա ինձ հիշեցում է լատինոամերիկյան պոպուլիզմ Ուգո Չավեսի ոճով» և թե «այն ինչ հիմա տեղի է ունենում Վենեսուելայում՝ Չավեսի ժառանգությունն է»։Նիկոլ Փաշինյանին Չավեսի հետ համեմատելը միայն հաճոյախոսություն կարող է լինել, իրականում Փաշինյանը Չավեսի հետ համեմատության գրեթե եզր չունի։Այսպես, Չավեսի քաղաքականության մեխը խոշոր ձեռնարկությունները պետականցնելն էր, որ խոշոր եկամուտները ոչ թե անհատի գրպանը գնա, այլ լայն զանգվածների բերեկեցությանը նպաստի։ Չավեսը պետականացրեց խոշոր ձեռնարկությունները՝ հանքարդյունաբերությունը, ցեմենտի գործարանները և այլն, խոշոր հողատերերի ձեռքից հողը վերցրեց և միլիոնների գումարներ տալով գյուղացիներին գյուղատնտեսությունը այն ուղղությամբ տարավ, որ երկիրը հնարավորինս ինքնաբավ լինի։ Նաև բացեց պետական խանութներ,…
Աշխատանքային այցով Երեւանում էր ՌԴ ԿԿ Կենտկոմի նախագահ, ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ ԼԵՈՆԻԴ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԸ: Նրա հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Հայաստանում եւ հայ-ռուսակական հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին: «ԳԱՂՏՆԱԼՍՎԱԾ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԵՎ ՉԻ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ» – Պարոն Կալաշնիկով, օրերս համացանցում հայտնվեց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում էին, թե նախկին ու ներկա պաշտոնյաներից ում դեմ ինչպիսի մեղադրանք առաջադրեն եւ ում կալանավորեն: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան: – Իհարկե, ես չեմ եկել այստեղ, որ քննարկեմ Հայաստանի ներքին քաղաքականությունը, այս հարցը ձեր…

Ուր կարող է տանել եկամտային հարկի համահարթեցումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկամտային հարկի փոփոխությունների քննարկվող տարբերակներ է ներկայացրել՝ առաջարկելով հանրային քննարկում սկսել։ Վահրամ Սողոմոնյանն ու Հրակ Փափազեանը Epress.am֊ի տաղավարում խոսում են եկամտային հարկի համահարթեցման, շահութահարկի հնարավոր նվազեցման մասին՝ ընդգծելով, որ այդ մոդելը կարող է խնդիրներ առաջացնել, ինչպես դա տեղի ունեցել Վրաստանում, որը համահարթեցման կիրառումից հետո եկամուտների անհավասարությամբ աշխարհում 8-րդ տեղն է զբաղեցնում, իսկ նախկին ԽՍՀՄ երկրների շարքում՝ 1-ինն է։
Գերմանիա, քաղաք Քյոլն, 2 սեպտեմբեր 2018 Հայաստանում Թավշյա համաժողովրդական հեղափոխությունը, վերջակետ դրեց ՀՀ անկախությանը և արցախյան փառահեղ ռազմական հաղթանակին հաջորդած քսանհինգ տարիների ընթացքում, հանրային հարստության թալանին, ընտրակեղծիքներին, հերթական կեղծ կոալիցիաներ ձևավորելու բեմականացումներին, նոր եւ լուսավոր հեռանկարներ խոստանալով ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ նաեւ աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովրդին: Փաստորեն, մինչև 2018 թ.-ի ապրիլը, կորցվեց ինքնակազմակերպվելու ու հզորանալու մոտ քսանհինգ թանկագին տարիների առիթը, չօգտագործվեց մեր տրամադրության տակ եղած հաղթաթղթերը և պետություն կերտելու փոխարեն՝ մսխվեց և օտարացվեց ինքնիշխանության ռեսուրսները, և համապատասխան քայլեր չձեռնարկվեց հակառակորդի կանխատեսելի, ռազմական և քաղաքական իրավիճակներից հաղթական դուրս գալու համար: Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները և հիմք ունենալով…

Ձախերի դիրքորոշումը նոր իշխանության հանդեպ

Յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ կուսակցություն որևէ նոր իշխանության հանդեպ պետք է ունենա իր դիրքորոշումը: Դեռ քիչ ենք հանդիպել պարզ և թափանցիկ դիրքորոշումների Փաշինյանի իշխանության հանդեպ: Հայաստանում գոյություն ունեն ձախ հոսանքներ, ուժեր ու անհատականություններ: Ի՞նչպիսի դիրքրոշումներ ունեն նրանք, Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ: Միանման դիրքորոշում չի կարող լինել, որովհետև այդ ուժերը համախմբված չեն, սակայն իմ կարծիքով ձախ ուժերի դիրքորոշումը կարող է լինել ըստ հետևյալի: Ձախ ուժերի նպատակը հիմնականում լինում է ազատության, դեմոկրատիայի, հասարակական արդարության և ի վերջո սոցիալիստական հասարակարգի ստեղծումը: Հայաստանում արդեն ինչ որ չափով գոյություն ունի քաղաքական ազատություն և դեմոկրատիա, սակայն դեռ չի գոյացել հասարակական ու տնտեսական արդարություն: Վերջերս վարչապետ Նիկոլ…
Ամփոփելով իր պաշտոնավարման 100-ը Հանրապետության հրապարակում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, թե արտաքին հարաբերություններում ինչպես Արեւմուտքի« այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերների հետ ամեն ինչ լավ է, պարզապես, դեռ նոր իրավիճակը ամբողջությամբ չեն գնահատել: Մասնավորապես` խոսելով հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին` Ն. Փաշինյանն ընդգծեց, թե երկու անգամ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ երեք անգամ` հեռախոսազրույց, ինչի վրա էլ հիմնվելով` փաստեց. «Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն« այլեւ, ի հեճուկս ՀՀԿ-ականների, լավ են ու գնալով ավելի ու ավելի լավանալու են»: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով առիթ է ունեցել այս…
Մինչ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը կրճատում է ֆեդերալ հարկերը, Կալիֆորնիայի սոցիալիստ իշխանությունները փորձում են էլ ավելի բարձրացնել նահանգային հարկերն ու խլել ֆեդերալ հարկերի կրճատման արդյունքում խնայված գումարները։ Պարզվում է նաեւ Կալիֆորնիայում եւ ԱՄՆ մի շարք այլ նահանգներում ծաղկող սոցիալիստական այս գաղափարների կնքահայրը ազգությամբ հայ Բոբ (Ռոբերտ) Ավակյանն է, ով դեռեւս 1975 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել է Հեղափոխական Կոմունիստական Կուսակցություն։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին, թեև առանց ձևաչափի հստակեցման, միևնույն ժամանակ պաշտոնաթող նախագահը կոչ է անում հանել նախաքննական գաղտնիքը Մարտի 1-ի գործի դատաքննության ընթացքում: Այս հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանն արել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հարցին՝ քաղաքականություն վերադառնալո՞ւ է որպես անհատ, թե փորձելու է քաղաքական ուժի ձևավորման մասին մտածել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Այդ վերադարձը կարող է լինել տարբեր ձևաչափերով»: Նրա խոսքով՝ դա պայմանավորած է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով: «Նայեք՝ ո՞ւր է Հայաստանը, և ինչ երկրներով ենք շրջապատված, նաև՝ մեր հարաբերություններին այդ երկրների հետ»,- ասաց Քոչարյանը՝ պարզաբանելով, որ ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերությունները ամենացածր մակարդակի վրա են, ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ նույնպես,…