Գիտություն
Reprogrammed the Havana International Book Fair
Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...
ՊԵՐՈՒ. ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ 3000-ԱՄՅԱ ՔԱՀԱՆԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ Tele Sure 28 օգոստոսի 2023 թ
Դամբարանի հայտնաբերումը վերագրվել է Պոկոպամբայի հնագիտական նախագծի ջանքերին:...
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի...
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ
Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար...
Նոր Հրատարակություն Անգլերենով
Մենք կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Եվրոպական արհմիության ինստիտուտի...
Հերունու դիտակը, «Big Bang»-ի տեսությունը եւ Իէն Գիլանի միակ հարցը
Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու համարՀայաստան...
Հզոր է այն ժողովրդի ճանաչողության մակարդակը, որտեղ ձևավորված քաղաքական գործիչների իմացության չափանիշը հասանելի է հասարակության լայն խավերին: Ողբում է թատերական հրապարակը, որ իր հարթակից՝ 30 տարի հնչած բոլոր կոչերն ու ճառերը չեն համապատասխանել իրականությանը: Յուրաքանչյուր թալանչի՝ իր ունեցած հնարավորությունների չափով խաբել է սեփական ժողովրդին: Անկախության 3 տասնամյակների արդյունքում, երկրում ձևավորվեց դիսիդենտների, դիլետանտների, թալանչիների, ներքին թշնամիների, սատանա-հուդայական գործիչների, սուտլիկ որսկանների, Քաջ Նազարների և Սորոսի փողերով սնված մարդուկների, որոնք խաբելով հասարակությանը՝ յուրացրել են Սովետական Հայաստանի 70 տարիներում Կոմունիսների և ժողովրդի ստեղծած ազգային սեփականությունը: Արժեքների իսկական տերերը մի կողմ են քաշվել և ասպարեզը թողել են թալանչիներին, որոնցից մի մասը թալանել են, մյուս մասը…
Արցախի վերջին երկու նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդելով կալանքից ազատել Ռուբերտ Քոչարյանին: Նման քայլից ստացած առաջին տպավորությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը այնպիսի սխալ ուղղություն է վերցրել, որ այդ նախագահները անհրաժեշտություն են նկատել միջամտելու և ճշտում կատարելու: Ի՞նչ դրդապատճառով են նրանք այդ քայլին գնացել, ըստ իրենց մեկնաբանության՝ ուզեցել են բոլորին և այդ թվում թշնամուն ցույց տալ, որ Ռոբերտ Քոչարյանի ազատումից հետո, Արցախի երեք ղեկավարներն էլ համախմբված են ու միասին են մասնակցում Մայիսի 9-ի տոնակատարություններին: Այդ տոնակատարությանը մասնակցում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Արցախի ղեկավարներին գնահատելիս՝ մենք պետք է նրանց տեսնենք երկու ժամանակահատվածում՝ 1-Պատերազմի ժամանակահատվածում…
2008 թվականի համաշխարհային ճգնաժամից հետո, աջակողմյան ուժերի գլուխ բարձրացնելը մի տեսակ հակասական կամ պարադոքս է թվում, որովհետև այն ժամանակ մտածում էինք, որ ձախ ուժերի գլուխ բարձրացնելու ժամանակն է և ոչ թէ ծայրահեղ աջերի: Այս երևույթը այն տեսակետից է հետաքրքիր, որ պատմության մեջ ֆաշիզմի և ծայրահեղ աջի գլուխ բարձրացնելը 20-ական և 30-ական թվականներում ավելի շուտ ձախի և բանվորական շարժման ջախջախման համար էր առաջանում, որովհետև ձախ ուժերը և բանվորական շարժումները հզորանում էին, սակայն ներկայիս պայմաններում նման երևույթներ չլինելով՝ ծայրահեղ աջ ուժերի առաջ գալու անհրաժեշտություն չի զգացվում և սա պատմության հետաքրքիր կողմերից է: Ծայրահեղ աջերի և ռազմատենչ ուժերի ի հայտ գալը մեզ ստիպում…
Մենք հանդիպեցինք, երբ ժողովուրդը խենթ ու ալեկոծ,Իր մոլորության, իր ծույլ կուրության մոլությամբ արբած,Իր ձեռքով բացեց իր խորտակումի դարպասները գոց,Եվ ճոխ կեցության վսեմ բարձունքից գլորվում է ցած:( Նորիկ Պետրոսյան) “Խաղի կանոններ” հաղորդաշարում, Դուլյանի հյուրերից մեկը, որը հայկական հին սեմիտական ցաղախմբերի մնացորդ է և այսօրվա ժառանգորդը, պարզապես բթացած լրագրողի դասական օրինակ, որը հաղորդաշարում այնպես էր ակտիվացել, կարծես թե ինքն է զարդարում մեր դարը: Կոմունիստների կառուցած հզոր Սովետական Հայաստանը թալանողներից երեք նախարարներին և հանրապետականներին դնելով կոմունիստների հետ նույն կշեռքի նժարի վրա: Թաթուլ Հակոբյան, թշվառ արարած, մարդկային ցեղի զարդարանք, հասկացիր, Նիկոլ Փաշինյանը մաքրում է հետխորհրդային Հայաստանում՝ 28 տարիներում՝ ԼՏՊ-ի Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի կողմից…
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ, Թեմա՝ ներքին և արտաքին քաղաքական զարգացումներ. Երկրի Հարցը
«Իզմ»երու ժամանակաշրջանը անցած է, յայտարած էր Փաշինեան, ու խուսափած ինքզինք ու իր ղեկավարած ուժը գաղափարական առումով դասակարգելէ։ Անցումային շրջանի շեմին՝ գուցէ կարելի էր ժամանակաւորապէս անտեսել այդ անհեթեթ խուսանաւումը. քաղաքական կեանքի բնականոնացման եւ մօտալուտ ամբողջական իշխանափոխութեան լոյսին տակ, սակայն, էապէս կարեւոր է պարզել առաջատար ուժի գաղափարական ու արժէհամակարգային ընկալումները։ Արդէն քիչ-քիչ կ՚ուրուագծուի նոր կառավարող խումբի իզմ-ը, առնուազն սոցիալ-տնտեսական ոլորտէն ներս։ Անցումային (եւ հաւանական հետագայ) կառավարութեան առանձքային ներկայացուցիչներու հնչեցուցած մտքերն ու դաւանած արժէքները յաճախ կատարելապէս կը տեղաւորուին նոր-ազատական (նէոլիբերալ — neoliberal) տրամաբանութեան եւ արժէհամակարգի մէջ։ Այլ առիթով պէտք է երկար գրել նոր-ազատականութեան մասին։ Առայժմ, սակայն, ամփոփ կերպով համրենք որոշ հիմնական սկզբունքները միայն.…
Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պատվիրակության հետ պաշտոնական այցով ժամանեց Իրան: ՀՀ վարչապետին Թեհրանի Սադաբադ պալատում դիմավորեց Իրանի նախագահ Հասան Ռուհանին: ՀՀ վարչապետը հանդիպեց նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթ Օլլա Ալի Խամենեյի և Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Բոլոր հանդիպումները տեղի են ունեցել ջերմ մթնոլորտում ու ձեռք են բերվել բազմաբնույթ համաձայնություններ, որոնք պետք է մասնագիտորեն ուսումնասիրվեն ու վերածվեն պայմանագրերի, որից հետո կատարվելու են գործնական քայլեր երկու երկրների տնտեսական, քաղաքական ու բարեկամական հարաբերությունները էլ ավելի զարգացնելու ուղղությամբ: Մենք շատ բարձր ենք գնահատում այս այցը, ամեն կերպ աջակցելու ենք Իրան-Հայաստան հարաբերությունների էլ ավելի ընդարձակմանը: Անհամբեր սպասում ենք, որ իրականացվեն…
Ռուսաստանը շահագրգռված Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զարգացմամբ: Ինչպես հայտարարել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Միխայիլ Պոպովը մարտի 15-ին «Կրասնայա զվեզդա» թերթում հրապարակված հարցազրույցում, Մոսկվան կցանկանար, որ ՀԱՊԿ-ն վերածվեր ունիվերսալ միջազգային կազմակերպության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ռուսաստանը հանդես Է գալիս ՀԱՊԿ-ի որակական զարգացման եւ այն ունիվերսալ միջազգայն կազմակերպության վերածելու օգտին, որն ունակ լինի դիմակայելու տարածաշրջանային մարտահրավերներին եւ ռազմաքաղաքական ու ռազմաստրատեգիական բնույթի սպառնալիքներին»,- ընդգծել Է նա: «ՀԱՊԿ-ի ձեւաչափով ռազմաքաղաքական փոխգործակցությունը նպաստում Է ինտեգրացիոն գործընթացների առաջշարժմանն ինչպես Անկախ Պետությունների Համագործակցությունում, այնպես Էլ ամբողջությամբ վերցված Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում,- հավելել Է Պոպովը:- Ռուսաստանը պատրաստ Է երկխոսության եւ համագործակցության ցանկացած երկրի հետ՝ իրավահավասար եւ փոխշահավետ…
Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պատվիրակության հետ պաշտոնական այցով ժամանեց Իրան: Օդանավակայանում նրան դիմավորեցին պետական պաշտոնյաներ, որից հետո Փաշինյանին ուղեկցեցին դեպի Թեհրանի Սադաբադ պալատ, որտեղ նրան դիմավորեց Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Հենց օդանավակայանից զգացվեց, որ ՅՀԴ-ն Իրանում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Արտաշես Թումանյանի համագործակցությամբ նպատակ ունի իրեն արծածելու և ինչ որ հարցեր լուծելու և դրա վառ օրինակն է ՅՀԴ-ի կենտկոմի պատասխանատու Սուրիկ Աբնուսյանի հայտնվելը դիմավորողների շարքում: Փոխարեն Իրանահայ համայնքի գործադիր մարմնի՝ Թեմական Խորհրդի նախագահ Ռոբերտ Բեգլարյանը ներկա գտնվեր, ներկայացավ պրն. Սուրիկ Աբնուսյանը, որը անծանոթ դեմք է իրանահայերի համար ու «Ալիք» հաստատության ներկայացուցիչի անվան տակ օդանավակայանում ներկայացավ վարչապետին:…
Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը կարծում է, որ սփյուռքի 95 տոկոսը այս կամ այն պատճառով որեւէ մասնակցություն չունի սփյուռքի ու Հայաստանի կյանքին՝ պարփակված լինելով ինքն իր մեջ: Նա կարծում է, որ Սփյուռքի նախարարության փոխարեն ստեղծվելիք կառույցի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի այդ մարդկանց հետ համագործակցությունը: Կարո Հակոբյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ. - Պարոն Հակոբյան, Դուք պարբերաբար լինում եք Հայաստանում: Այս անգամ որն է այցելության նպատակը, եթե, իհարկե, անձնական չէ: - Հաճախ եմ գալիս Հայաստան, տարին մի քանի անգամ: Բայց այս անգամ մի քիչ ավելի երկար եմ մնալու եւ հիմնականում նպատակը այն է, որ կազմակերպության կողմից այստեղ կան աշխատանքներ,…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ՀԽ անդամներին՝ վարչապետ Փաշինյանը նախ անդրադարձել է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ այսօր հղած իր ուղերձին: «Ուրախ եմ ձեզ տեսնելու և Հանրային խորհրդի գործունեության հետ կապված հարցեր քննարկելու համար: Քիչ առաջ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հանդես եմ եկել ուղերձով և այնտեղ որպես վարչապետ պետության անունից ներողություն եմ խնդրել Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար: Այդ ուղերձը, ներողության խոսքերն ուղղված են Երրորդ Հանրապետության ընթացքում քաղաքական…