Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Աշխարհի ամենաաղքատ նախագահը

Թոմաս Իսիդոր Նոել Սանկարան Բուրկինա Ֆասոյի էքսնախագահն էր։ Հեղափոխության առաջխաղացման համար ամենակարևոր բանը Թոմաս Սանկարան համարում էր առաջնորդի անձնական օրինակը։ Նա նախագահի պաշտոնը վարելու տարիներին ապրում էր բանակի կապիտանի համար սահմանված աշխատավարձով, որը կազմում էր ամսական 450 դոլար, իսկ նախագահի պաշտոնի համար սահմանված աշխատավարձը՝ 2000 դոլարը ամեն ամիս տալիս էր որբանոցի հիմնադրամին։ Սանկարային տապալելուց և սպանելուց հետո պարզվել է, որ նրա անձնական գույքը բաղկացած էր «Պեժո» մակնիշի մի հին ավտոմեքենայից, ինչը ձեռք էր բերել մինչև իշխանության գալը, կոտրված սառցարանով մեկ սառնարանից, երեք հատ կիթառից և չորս հեծանվից։ Նրա կառավարման առաջին նորամուծություններից եղավ այն, որ բոլոր պետպաշտոնյաների շահույթներն և հաշիվները հանրայնացվեցին։…
Հայ ժողովուրդը Հայաստանում տեսնում է, որ իր կողքին աճում և զարգանում է մի խավ, որը կոչվում է օլիգարխիա: Բոլորը, նույնիսկ օլիգարխները երբեմն անհանգիստ են ձևանում այդ խավի զարգացումից, և համարում են, որ այդ խավը Հայաստանի զարգացման ու ժողովրդի տնտեսական բարելավման գործընթացի վրա բացասաբար է ազդում: Կարծում եմ, բոլորին հայտնի է, թե ինչպես է Հայաստանի հարստությունը բաշխվում ժողովրդի միջև, քանի տոկոսն է մեծահարուստներին ու կապիտալիստներին բաժին հասնում և քանի տոկոսն է հասնում հասարակ ժողովրդին: Իսկ աշխատավոր ժողովրդի մի մասն էլ, որ ունեզուրկ է, ոչինչ չի ստանում այդ հարստությունից: Համաշխարհային բանկից վերցրած վարկերի, օգնությունների ո՞ր մասն է ծառայում իր նպատակներին, ո՞ր մասն…
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հրապարակվել են հազարավոր հոդվածներ, որոնք մերկացնում են Թուրքիայի ռազմավարական խաբեությունը՝ օգտագործելով «Իսլամական պետության» դեմ պայքարի պատրվակը, ձեռնարկել ցեղասպանական ռմբակոծության արշավ քրդերի դեմ, որոնք խիզախորեն դիմակայում են ԻՊ-նը Սիրիայում և Իրաքում։ «Ուոլ սթրիթ ջըրնալ» (Wall Street Journal) թերթն օգոստոսի 12-ին տեղեկացրեց, որ ամերիկացի բարձրաստիճան մի զինվորական Թուրքիային մեղադրել է ամերիկյան կառավարությանը խաբելու համար՝ արտոնելով Ինջիրլիքի օդակայանն օգտագործել ԻՊ-ի վրա հարձակվելու համար, քողարկելով նախագահ Էրդողանի կողմից Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ պատերազմ հայտարարելու փաստը։ Մինչև օրս Թուրքիան իրականացրել է 300 օդային հարձակում ՔԲԿ-ի և 3 հարձակում ԻՊ-ի դեմ։ Էրդողանի նպատակն է քրդերին պատժելու միջոցով շահել…
Գերմանիայի Դյուսբուրգ Էսսեն համալսարանն արգելել է Հայոց ցեղասպանությանը հակասող տեսակետների քննարկումները։ Համալսարանի թուրք ուսանողներն այսուհետև ստիպված են 1915 թ․ իրականությունը ներկայացնել ինչպես որ եղել է։ Դրան ի պատասխան, թուրքական «Խաղաղություն և երկխոսություն» միությունը Հայոց ցեղասպանության «լուսաբանմանն» ուղղված աշխատանքներ է ձեռնարկել։ Նրանք համալսարանից պահանջել են բաց նիստ անցկացնել, սակայն համալսարանը չի արտոնել։ Այնուհետև այդ միությունը բանաձև է ներկայացրել համալսարանի ղեկավարությանը, սակայն դա նույնպես չի ընդունվել։ Թուրքերը փորձել են համալսարանի հանրակացարանում թռուցիկներ բաժանելով ներկայացնել իրենց դիրքորոշումը Ցեղասպանության հարցի շուրջ, սակայն անսպասելի արդյունքի են հասել։ Ոստիկանները հանրակացարան են մտել և արգելել են թռուցիկներ տարածելը։

Ֆիդել Կաստրո․ Իրականություն և երազանքներ

Կուբայի նոր պետականության խորհրդանիշ Ֆիդել Կաստրոն այսօր նշում է իր ծննդյան 89-րդ տարեդարձը։ Նրա երկարակեցությունը ցույց է տալիս, որ կամքը, գաղափարին նվիրվածությունը, էներգիան, կարգապահությունը և ինքնազոհությունը երիտասարդացման ամենալավ միջոցներն են։ Ստորև նրա խոսքն է՝ ուղղված իր ժողովրդին։ Գրելը օգտակար լինելու ձևերից մեկն է, եթե կարծում եք, թե մեր տառապող մարդկությունը պետք է շատ և լավ կրթված լինի անհավանական տգիտության հանդեպ կանգնած, որը բոլորիս է շրջապատում, բացառությամբ ուսումնասիրողներին, ովքեր ձգտում են գիտության մեջ գտնել բավարարող պատասխան։ Բոլորս երիտասարդ տարիներին լսել ենք Էյնշտեյնի մասին, հատկապես Հիրոսիմայի և Նագասակիի վրա ատոմային ռումբերի պայթյուններից հետո, ինչն էլ վերջ դրեց ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև դաժան…

Որպեսզի  ֆաշիզմը կրկին գլուխ չբարձրացնի

Հատված Զյուգանովի ճառից Որոշ ժամանակ առաջ Փարիզում տեղի ունեցավ միջազգային կլոր սեղան «Առաջին համաշխարհային պատերազմը, մշակույթ և զոհերի հիշատակը» խորագրով: Այս ծրագիրը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին Սովետական Միության անդամագրվելուն։ Մասնակցում էին 10 երկրի ներկայացուցիչներ: Ռուսաստանի Դաշնության Կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովն այդ ծրագրի բանախոսներից մեկն էր: Ստորև Ձեզ ենք ներկայացնում նրա ելույթից կարևոր հատվածները։ «Ներկայումս գոյություն ունեն հոսանքներ ու մարդիկ, որոնք նոր պատերազմների առաջացման ուղղությամբ են աշխատում: Կապիտալիստական պատմության անցյալ 200 տարվա ընթացքում սիստեմատիկաբար 12 ճգնաժամ է եղել, որոնցից վերջին երկուսը հանգեցրել են երկու համաշխարհային պատերազմների: Ընդհանրապես մարդկությունը ճգնաժամից ազատվելու երեք ճանապարհ ունի՝ պատերազմ, բռնապետություն և հեղափոխություն: Աշխարհը և՛ Ռուզվելթի նոր տնտեսությունն…

Արցախը վաճառքի տարածքներ չունի

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժումը դատապարտում է որոշ միջազգային քաղաքական ատյանների հիմնազուրկ հայտարարությունները Վերջին մի քանի շաբաթներում աշխարհի մի քանի քաղաքական կառույցների ներկայացուցիչներ, կարծես, ներքին որոշակի պայմանավորվածությամբ տարբեր քաղաքներից` Մոսկվայից, Բաքվից, Փարիզից և այլ վայրերից հայտարարեցին իրենց բացասական մոտեցումները Արցախի հարցում հայ ժողովրդի բնական և կենսական իրավունքների դեմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ուորլիքը Մոսկվայում, Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում, ապա ռուս պատգամավոր Դմիտրի Սավելևը պահանջեցին հայերից Արցախի ազատագրված տարածքները հետ վերադարձնել Ադրբեջանի բռնապետություն, առանց ակնարկ անելու հայերի պատմական իրավունքներին և ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքին: Նրանց միացավ նաև ֆրանսիական արտաքին գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը և նրա գործընկերները՝ Փարիզում…
Թուրքիայի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում վերջերս տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով մեծապես տուժել է տարածքի զբոսաշրջությունը։ Թուրքիայում տիրող վտանգավոր մթնոլորտն իր բացասական ազդեցությունն է ունենում նաև պատմական Հայաստանի զբոսաշրջության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող վայրերում։ Թուրքական «Թուրքիե կազեթասի» թերթը գրել է, որ Վան քաղաքում, որտեղ պանդոկները մշտապես 90 տոկոս հաճախորդ ունեն, զբոսաշրջիկների բոլոր ամրագրումները մինչև հոկտեմբեր ջնջված են։ Վանի զբոսաշրջության միության նախագահ Աբդուլահ Թունջթեմիրը նշել է, որ ռազմական գործողությունների պատճառով, զբոսաշրջային գործակալությունների բոլոր ծրագրերը տակնուվրա են եղել։ Վանի Աղթամար կղզու Ս․Խաչ եկեղեցում ամեն տարի սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը մատուցվող Սուրբ պատարագը ուխտավորների քանակի քիչ լինելու պատճառով հավանական է չեղյալ համարվի։ Նույն…
Թրամփն իր հայտնի անվան և անմիջականության շնորհիվ, վերջին պաշտոնական հարցումների համաձայն, գլխավորում է Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական 17 թեկնածուների մեծ դաշտը։ Մի քանի տարի առաջ, երբ Թրամփը համաձայնվեց իր անունը տալ Ադրբեջանի մի հյուրանոցի, նա չէր կարող կանխատեսել, որ շփումը Բաքվի տխրահռչակ մեծահարուստ պաշտոնյայի հետ ոչ միայն բացասաբար է անդրադառնալու իր քաղաքական հավակնությունների վրա, այլև պիտի ստեղծի շահերի լուրջ բախում, եթե նա դառնա նախագահ։ Թեև Բաքվում կառուցվող Trump International Hotel & Tower Baku հյուրանոցը կրելու է իր անունը, սակայն Թրամփը այդ հյուրանոցի ոչ կառուցողն է, ոչ էլ սեփականատերը։ Այնուամենայնիվ, նա վաստակելու է «կառավարման շահութաբեր վճարներն՝ իր անունն ու փորձը այս…
Սերժ Սարգսյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար «Ազգային համաձայնություն» կուսակցությունը մայիս ամսից սկսած ստորագրահավաք է իրականացնում: Կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը նշել է, թե այս գործընթացի հիմքում Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթն է, որով նա՝ որպես երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ, հանձնարարականներ իջեցրեց՝ ինչպես պատժել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և ինչպես նրան հեռացնել քաղաքականությունից: Ըստ Արամ Հարությունյանի՝ այս հայտարարությունը բացահայտ հանցագործություն էր, իսկ Գ. Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունում ակնհայտ էր մի բան, որ իրեն սպառնացել են արյունով: «Սերժ Սարգսյանն իր այդ հայտարարությամբ խախտել է ՀՀ սահմանադրությունն ու փորձում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել երկրում. գործընթացն ընթացքի մեջ է, ու շատ…
Սահմանադրության «բարեփոխված» փաստաթուղթը սահմանում է, որ Վերահսկիչ պալատի նախագահներն ու մարդու իրավունքների պաշտպանները «հրապարակային ելույթներում պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեն»։ Այս կետը խորը վրդովմունք է առաջացրել Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտում։ Սահմանադրության բարեփոխումներն օրառօր զարմացնում, զայրացնում և ապշեցնում են հասարակությանը։ Արդեն իսկ նախագծվող սահմանադրությունը բոլորը որակել են մեկ կուսակցության սահմանադրություն։ Իսկ այն սահմանափակումները, որ նախատեսվում են ամենաքաղաքական պաշտոնների՝ Վերահսկիչ պալատի նախագահի և մարդու իրավունքների պաշտպանի համար, շատ քաղաքական գործիչներ հայտարարեցին անտրամաբանական, քանի որ այդ պաշտոնները զրկվում են իրենց վերապահված լուրջ գործառույթներն իրականացնելու ազատությունից։ «Այդ սահմանափակումը մեկ նպատակ է հետապնդում՝ զրկել մարդու իրավունքների պաշտպանին քաղաքական հետապնդումների արդյունքում բանտերում հայտնված կալանավորներին պաշտպանելու իրավունքից»,…