Գիտություն
Reprogrammed the Havana International Book Fair
Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

ՊԵՐՈՒ. ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ 3000-ԱՄՅԱ ՔԱՀԱՆԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ Tele Sure 28 օգոստոսի 2023 թ
Դամբարանի հայտնաբերումը վերագրվել է Պոկոպամբայի հնագիտական նախագծի ջանքերին:...

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի...

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ
Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար...

Նոր Հրատարակություն Անգլերենով
Մենք կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Եվրոպական արհմիության ինստիտուտի...

Հերունու դիտակը, «Big Bang»-ի տեսությունը եւ Իէն Գիլանի միակ հարցը
Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու համարՀայաստան...
Սկիզբը՝ 11 սեպտեմբերի, 2015 Հայդուկային շարժման ոխերիմ թշնամի էին երիտթուրքերը, որոնք հետևողական ճնշում էին գործադրում դաշնակցության վրա այդ շարժումը վերացնելու համար: Թուրքական բուրժուազիայի մեծապետականությունը կրող այդ կուսակցությունը վճռականապես դեմ էր կայսրության ժողովուրդների ազատագրական պայքարին՝ ինչ ձևով ու բնույթով էլ որ այն դրսևորվեր: Երիտթուրքերի Տարոնի կոմիտեն գտնում էր, որ հայդուկությունը խանգարում էր իր աշխատանքին, որովհետև այդ շարժման պատճառով կառավարությունը Տարոնում մեծաթիվ զինվորական և ժանդարմական ուժեր էր պահում, գործում էր լրտեսական բազմամարդ ցանց, որոնք ահաբեկում էին զանգվածներին ու խոչընդոտում նրանց եռանդը: Բացի այդ, գնալով մեղմանում էին հայդուկների ու քրդերի հարաբերությունները, երկուստեք ձգտում էր առաջանում համատեղ ուժերով պայքարելու թուրքական տիրապետության դեմ, ինչից ամենից…
Եվրոպայում ի հայտ է գալիս գաղութացման նոր ձև։ Ոչ այն ձևը, որն իրականացնում է զինված բռնազավթումը, ինչպես տեղի էր ունենում 19-րդ դարում, ոչ էլ տնտեսական գաղութացումը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մշակել էր Մ․Նահանգները, երբ ղեկավարության և ռազմական օկուպացման ծախսերը փոխարինվեցին քաղաքական որոշումներով, այսինքն՝ կառավարումն իրականացնում էր տեղի զիջող էլիտան, որը տեղական ռեսուրսները բաշխում էր գաղութատերերի շահերից ելնելով։ 21-րդ դարի գաղութացումը ֆինանսական ակտիվների հանձնման միջոցով կատարվող գաղութացում է։ Դա գաղութատերերի նշանակած պետական կառավարողների իրականացրած երկրի թալանն է, որպեսզի գաղութատերերը կարողանան գործընթացները ղեկավարել տեղերում՝ դրա փոխարեն գաղութացված երկրին տալով որոշ ֆինանսական ակտիվներ։ Գաղութացման այս նոր ձևը ապահովվում է վարկավորման մեխանիզմի միջոցով…
Այսօր տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներ՝ Հայաստանի մի շարք կուսակցությունների, միությունների և խմբավորումների մասնակցությամբ, որոնք իրենց դիրքորոշումն ու տեսակետներն են հայտնել երկրի նախագահի նախաձեռնությամբ իրականացվող գործող Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ։ Հայաստանի քաղաքական ուժերը միավորվել են «Չե՛նք անցկացնի» խորագրով գումարված «Ո՛չ»-ի ճակատի համաժողովի ներքո։ Այս բաց քննարկումները, թերևս, այսօր Հայաստանի քաղաքական իրադրության ամենահրատապ վերլուծություններն էին։ Համաժողովի տեսանյութը՝ այստեղ․ http://www.1in.am/1717828.html
Ստորև ներկայացնում ենք 2015 թվականի մայիսի 24-25-ին Պրահա քաղաքում Միջազգային համաժողովում Պորտուգալիայի Կոմկուսի միջազգային հարաբերությունների ու գործադիր խորհրդի անդամ Ալբանու Նունեշի ելույթից հատվածներ: Այդ համաժողովը կազմակերպել էր Չեկոսլովակիայի Կոմկուսը: Պորտուգալիայի Կոմկուսի տեսակետի համաձայն, աշխարհի ներկա վիճակն ունի հիմնական չորս բնութագիր՝ 1․Սովետական Միության բացակայության հետևանքները և սոցիալիզմի պարտությունը, շահագործողների հակահարձակումը և իմպերիալիզմի ոտնձգությունները, 2․կապիտալիզմի ճգնաժամի խորացումը, որն ընդգրկում է պարբերական ու երկարատև ճգնաժամեր, 3․Չինաստանի տնտեսության վերելքը, 4․մասսաների և աշխատավորների դիմակայությունը հատկապես Լատինական Ամերիկայում և Եվրոպայում, որոնք հանգեցրել են դրական առաջխաղացումների: Մենք ապրում և պայքարում ենք խիստ անկայուն ժամանակահատվածում, օրըստօրե պարզ է դառնում, որ իմպերիալիզմի ամենահետամնաց ու ագրեսիվ մասը կապիտալիզմի ճգնաժամից դուրս…
Սկիզբը՝ սեպտեմբերի 09, 2015 թ․ Քրդական մազրիկ ցեղի ցեղապետ Շարաֆը պատիժ էր դարձել Վասպուրականի, մասնավորապես Աղբակի հայության համար: Նա մշտապես զբաղված էր հայերի սպանությամբ ու թալանով: Նիկոլ Դումանը պլան է կազմում՝ արյունախում ցեղապետին իր մարտական ջոկատի հետ ոչնչացնելու համար: Դա միանգամայն ճիշտ որոշում էր ոչ միայն հայերին այդ գազաններից ազատելու, այլև քրդական մյուս ցեղերին զսպելու համար: Մազրիկ ցեղի բնակատեղին Խանասորն էր, մի ոչ մեծ գոգավորություն՝ շրջապատված բլուրներով: Հարձակումը սկսելուց մի քանի օր առաջ արշավանքի ղեկավարությունը Նիկոլ Դումանից վերցվում ու հանձնվում է Վարդանին: Հայերը շրջապատում են մազրիկի կացարանը և կրակ բացում վրանների վրա: Քրդերի բնակավայրը գրավվում է, բայց պարզվում է, որ…
Սկիզբը՝ 08 սեպտեմբերի 2015 թ․ ՀՀ դաշնակցության պատմությունն ուսումնասիրողը տպավորություն է ստանում, որ այդ կուսակցությունն այդպես էլ չձևավորեց իր նպատակները: Ծրագրային հռչակումներ, հայտարարություններ՝ որքան ուզես, իսկ ձևավորված, միս ու արյուն ունեցող սկզբունքներ գրեթե չկան: Դա թերևս հետևանք է այն բանի, որ դաշնակցության վերնախավը հենց սկզբից նեղ կուսակցական շահերը ներկայացրեց որպես համազգային և, որպես կանոն, վերջինը ենթարկեց առաջինին: Այդ անելու համար օգտագործվեցին զանազան միջոցներ: Նույնիսկ դաշնակցության գլխավոր նշանաբանն էր ենթարկված նշված խնդրին: «Մահ կամ ազատություն» կարգախոսով ՀՀԴ իր ղեկավարությամբ ումի՞ց էր ձգտում ազատել հայ ժողովրդին: Թուրքական լծի՞ց: Դաշնակցությունը միշտ էլ դեմ է եղել Թուրքիայից անջատվելուն: Նա Հայաստանի անկախության հարցն առաջ քաշեց…
Արդի աշխարհում յուրաքանչյուր պարզորոշ բանում նշմարվում է սոցիալիզմի ուրվագիծը։ Սոցիալիզմը բարերար ազդեցություն է թողնում շատ երկրներում։ Անառարկելի են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հաջողությունները։ Երկիրը Կոմկուսի ղեկավարությամբ դարձել է համաշխարհային առաջնակարգ տերություններից մեկը։ Այնտեղ կառուցված է արդյունաբերական և գիտատեխնիկական արդիական հզոր բազա, ոսկու և արտարժույթի պաշարներն ամենահարուստն են աշխարհում։ Հաջողությամբ զարգանում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը, որը ոչ վաղ անցյալում, դեռևս 20-րդ դարի 60-70-ական թթ․ պարտության մատնեց ԱՄՆ-ի զավթիչներին։ Սոցիալիզմի կառուցման գործում մեծ հաջողությունների է հասել Կուբայի Հանրապետությունը, ի հեճուկս Մ․Նահանգների դեռևս 1959 թ․ սկսած մոտ 50-ամյա տնտեսական շրջափակման, որի հասցրած վնասը գերազանցում էր 93 մլրդ դոլարը։ Հետհեղափոխության տարիներին Կուբայում կյանքի միջին տևողությունը…
Հայոց ցեղասպանությունից հետո հարյուր տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել հայ ժողովրդի ճակատագրում, նրա վիճակում և ապագայի ձգտումներում ու հնարավորություններում: Առաջին հայացքից թվում է, թե շատ բան, բայց իրականում՝ գրեթե ոչինչ: Համենայնդեպս, հայն այսօր ավելի քիչ չէ վտանգված, քան էր 1910-ական թվականներին: Մեծ տերությունների նույն գարշելի եսակենտրոն քաղաքականության առկայություն, որը, չգիտես ինչու, մեր պետական ու քաղաքական այրերի կողմից ընկալվում է հրճվանքով և հրամցվում է, թե «արդի բարոյականացված աշխարհում, միջազգային կազմակերպությունների առկայության պայմաններում բացառվում է ոչ միայն ցեղասպանությունն, այլև հայ ժողովրդի հանդեպ որևէ ոտնձգություն»: Երկիր մոլորակի տիրակալը՝ ԱՄՆ-ը, մեզ համար անվտանգության երաշխիք չէ, քանի որ Թուրքիան և Կասպից ծովի նավթի բուրմունքը շատ…
Սահմանային միջադեպերի վերաբերյալ հարցազրույց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ: -Պարոն Գրիգորյանց, վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանին անհանգիստ վիճակ է: Ինչով եք պայմանավորում հակառակորդի ակտիվացումը և ի՞նչ վտանգ եք տեսնում այս ամենում: -Սա սովորական դարձած երևույթ է, սովորական դարձած հրաձգություն: Դա շարունակվում է ամեն տարի, շարունակական կերպով և հազարավոր անգամներ խախտվում է հրադադարը: Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ մենք հայերիս շատ հզոր պատասխան չտանք թշնամուն, ցույց չտանք մեր ուժը, որովհետեւ չի կարելի թշնամու հետ մեղմ խոսել, թե լավ էլի, մի՛ արա այդպես: Ո՛չ, հարկավոր է ուժ ցույց տալ, եթե մի անգամ կրակեց, մենք պետք է տասը անգամ լավ զարկենք ու…
Սեպտեմբերի 5-ին Բեռլինում տեղի է ունենալու գերմանական Հենրիխ Բոյլ հիմնադրամի կազմակերպած «Անցյալի ներկան․ 1915 թ․ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով խորհրդաժողով։ Քննարկման հիմնական թեմաներն են՝ Հայոց ցեղասպանությունը, վերապրածների հուշերը և ինչպես պետք է անդրադառնալ այդ հարցերին այսօր։ Ելույթ են ունենալու հայ, թուրք և գերմանացի բանախոսներ։ Հանդես են գալու նաև Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և այլ պատգամավորներ, հաղորդում է Արմենպրեսը։
Հարգելի ընթերցող, ընդունենքՙ ես ձեր ուղեկիցն եմ, եկեք միասին շրջենք Հայաստանով... Դեռևս խոսքս չէի ավարտել, տեղի ունեցավ հրաշք. աչքիս առջև կինոժապավենի պես բացվեց 20-ական թվականների Երևանը` իր մռայլ տեսքով, ամենուրեք ընչազուրկ փախստականներ, որբեր, պատերի տակ անօթևան հիվանդներ: Ուղեկիցներիցս մեկը դիմեց ինձ. «Այլևս չեմ կարող տանել այս ողբալի երևույթը»: Քայլեցինք դեպի կենտրոն, հեռվից երևաց Ղանթարը` Երևանի ամենամեծ շուկան: Մի կողմում բերդի փողոցն էր, Աֆրիկովների տունը, դիմացը Ցախի փողոցն էր, Կոնդը և Ձորագյուղը, դիմացը Կոզեռնն էՙ գերեզմանոցը, քիչ ներքև Սիլաչի ներկատներն էին, դիմացը Դավայաթաղ իջևանատունը: Մոտեցանք կենտրոնին, որը կոչվում էր «Շհար». այստեղ էին «Գրանդ հոթել» հյուրանոցը, «Չարխի փողոցը», ֆայլաբազարը, «Բուլվարը», շարունակվում էր…