Գիտություն
Reprogrammed the Havana International Book Fair
Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

ՊԵՐՈՒ. ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ 3000-ԱՄՅԱ ՔԱՀԱՆԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ Tele Sure 28 օգոստոսի 2023 թ
Դամբարանի հայտնաբերումը վերագրվել է Պոկոպամբայի հնագիտական նախագծի ջանքերին:...

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի...

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ
Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար...

Նոր Հրատարակություն Անգլերենով
Մենք կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Եվրոպական արհմիության ինստիտուտի...

Հերունու դիտակը, «Big Bang»-ի տեսությունը եւ Իէն Գիլանի միակ հարցը
Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու համարՀայաստան...
Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ, 2-րդ կարգի զինվորական հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը քսան տարի առաջ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հանձնարարությունը կատարելիս ոչնչացնում է իրանահպատակ ադրբեջանցի լրտես Իրաջ Փուր Միրզաբեկին։ Սակայն ՀՀ դատախազության վրա Իրանի դեսպանի քաղաքական ճնշման հետևանքով հայ հետախույզը սպանության մեղադրանքով մահապատժի է դատապարտվում։ Հայրենիքին նվիրվելու համար Սողոմոն Քոչարյանը 20 տարի բանտում է անցկացրել, զրկվել է ընտանիքից, երջանկությունից, կյանքի բերկրանքից։ Նրա բանտարկության տարիներին կինը մահանում է հիվանդությունից, 19 տարեկան դուստրը ինքնասպանություն է գործում, իսկ դստեր մահից հետո կտրուկ վատանում է Սողոմոնի առողջությունը։ Նրա կործանված կյանքի դաժան պատմությունը վերջ ստացավ այս տարվա օգոստոսի 18-ին, երբ խիստ սրվել էր առողջական վիճակը, արգելակվում էր շնչառությունը…
Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին հասարակության շրջանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հեղինակությունը նվազել է: Իշխող կուսակցության նկատմամբ բնակչության 41 տոկոսն է վստահություն հայտնել: Դա նշանակում է, որ նախագահ Էրդողանի կուսակցությունը չի կարողանա ձևավորել կառավարություն: Հիմնական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները կկարողանան ստանալ ձայների համապատասխանաբար 27 և 14 տոկոս, որը նույնպես բավարար չէ կառավարություն ձևավորելու համար: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համակիրները 14 տոկոս են: Այսպիսի տվյալներով Թուրքիայի քաղաքական ուժերը կրկին քննարկելու են կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունը, սակայն կուսակցությունների միջև հակասություններն այդ հնարավորությունը ևս ձախողելու նախադրյալ են ստեղծում: Ուզում ենք…
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլան հայտնել է, որ կուսակցության նախընտրական ծրագրում ցեղասպանությունների հետ առերեսվելու մասին կետ կա։ Ermenihaber.am-ը գրում է, որ թրքական «Pressturk» լրատվական կայքում հրապարակված հարցազրույցում Փայլան ընդգծել է, որ նախընտրական ծրագրում Հայոց ցեղասպանություն արտահայտությունը հատուկ չի շեշտվում, քանի որ եղել են նաև ասորիների, պոնտացի հույների ցեղասպանություններ։ «Մենք մեր ծրագրում նշում ենք, որ բոլոր ցեղասպանությունների հետ առերեսվելու համար պետք է ստեղծվեն համապատասխան հանձնաժողովներ, և պետությունը պետք է ներողություն խնդրի», ընդգծել է Փայլան։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայ պատգամավորն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ ԺԴԿ-ի կոնգրեսը որոշում է ընդունել և ներառել է կուսակցության կանոնադրության մեջ։…
Մ․Նահանգների հանրային հարցերի հրեական խորհուրդը (Jewish Council for Public Affairs) կոչ է արել Վաշինգտոնի իշխանություններին, որ 1915 թ․ թուրքերի կատարած ոճրագործությունը ճանաչեն որպես ցեղասպանություն։ Հատկանշական է, որ այդ խորհուրդը տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության հարցից խուսափել է։ Հրեական խորհուրդը անցյալ շաբաթ իր տարեկան ժողովի ընթացքում կոչ է արել հրեական կազմակերպություններին՝ Կոնգրեսի և Սպիտակ տան շրջանակներում աշխատանք տանել, որպեսզի նրանք պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Հոկտեմբերի 21-ին Հրեական խորհրդի խոսնակը հաստատել է, որ բանաձևը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրենց առաջին փաստն է։ Մի շարք հրեական կազմակերպություններ միչև վերջերս դեմ էին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ պատմական շատ իրադարձություններ չքողազերծելու համար, հաղորդում է «Ասպարեզ» թերթը։
Վարչախումբը սպառնում է բռնության դիմել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նկատմամբ Վարչախումբը նոր սահմանադրության ընդունման հանրաքվեի գործընթացը սկսել և շարունակում է գործող Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով: Նոր սահմանադրության նախագծի մշակման և դրա քարոզչության կազմակերպման գործին սահմանադրական դատարանի նախագահի և վարչապետի պաշտոնները զբաղեցնող անձանց ոչ իրավաչափ մասնակցությանը զուգահեռաբար՝ Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարը և քարտուղարը բացահայտ կերպով նախ ապատեղեկատվություն են տարածում, իսկ այնուհետև դրա հիման վրա իրավապահպան մարմիններին ուղղորդում են բռնություն գործադրելու ընդդիմադիր ուժերի, առաջին հերթին՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նկատմամբ: Մասնավորապես՝ վարչախումբը, ինչպես նաև նրան սպասարկող լրատվամիջոցները անհիմն կերպով սկսել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի…
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամները 2015 թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին, Երևանի «Էլիտ պլազա» հյուրանոցի սրահում ներկայացրեցին հանրային փրկության Ճակատի ծրագիրը։ Հիմնական բանախոսներն էին Գարեգին Չուգասզյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պետրոս Մակեյանը, Արմեն Մարտիրոսյանը և Ժիրայր Սէֆիլյանը։ Հրավիրյալ հյուրերից ելույթ ունեցան Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Մինասյանը և Լևոն Զուրաբյանը։ Իրենց հայտարարություններով հանդես եկան նաև մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ հայտարարելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին միանալու մասին։ Այդ նախաձեռնություններն են` «Հայ կականց ճակատ», «Դու՛րս մեր գրպանից», «Տիրոջ իրավունքով» և «Հայոց հայաբնակ ավագներ»։ Ելույթները՝ Ինչո՞ւ հիմա. Գարեգին Չուգասզյան Ինչո՞ւ ճակատ և ինչո՞ւ այս կազմով. Հմայակ Հովհաննիսյան Ինչո՞ւ քաղաքացիական անհնազանդություն.…
«Եվրոպական դատարանի այս վճիռը դրական է այն իմաստով, որ Մեծ պալատի վճիռը, ի տարբերություն ստորին պալատի, հստակ արձանագրեց, որ ցեղասպանության փաստի ճանաչումը կամ քննարկումն իր խնդիրը չէ: Դատարանն ինքը ընդգծեց, որ իրավասու էլ չէ անդրադառնալու միջազգային իրավունքում ցեղասպանության հասկացության բովանդակության քննարկմանը»,- այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռի հրապարակումից հետո ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տեղակալ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը։ Ինչպես նշեց Արման Թաթոյանը, վճռի 102-րդ կետում դատարանն արձանագրում է, որ դատարանը կոչված չէ և իրավասու էլ չի որոշելու՝ արդյոք զանգվածային կոտորածներն ու տեղահանումները, որոնք իրականացվել են հայերի նկատմամբ ցեղասպանություն են, թե ոչ։ Բացի այդ,…
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսօր կայացրած վճռի համաձայն՝ Շվեյցարիան խախտել է հայտնի թուրք ազգայնական Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: «Ժողովրդավարական հասարակությունում հայկական համայնքի շահերը պաշտպանելու նպատակով Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն չկար», - ասվում է դատարանի որոշման մեջ: Թուրքիայում պատմական են գնահատում Եվրոպական դատարանի այս որոշումը: 2007թվականին Դողու Փերինչեքը դարձավ առաջին անձը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Տարիներ անց, սակայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ այդ որոշմամբ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Պաշտոնական Բեռնը, ընդդիմանալով այս որոշմանը, բողոքարկեց Փերինչեքի գործով ստրասբուրգյան դատարանի որոշումը՝ պաշտպանելով սեփական օրենսդրությունը։ Ըստ ստրասբուրգյան դատարանի այսօրվա վճռի, Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող…
Ժամանակ առ ժամանակ հայաստանյան հանրությանն «անակնկալ» է մատուցում ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը։ Զորօրինակ` «ԱՄՆ-ը հիասթափված է Հայաստանի վերջին շրջանի մի շարք որոշումներից», «Վաշինգտոնում առանձնապես ոգևորված չեն արտաքին քաղաքական այն կուրսից, որ վերջին շրջանում որդեգրել է պաշտոնական Երևանը» և այլն, և այլն։ Բնական է` նա աչքաթող չէր անելու խնդիրների խնդիրը` Սահմանադրությունը։ Չափազանցրած չեմ լինի, եթե արձանագրեմ` պարոն Միլզը միջամտում է սահմանադրական փոփոխություններին Վենետիկի հանձնաժողովի հետ։ Մեզ (կոմունիստներիս) դեռ էն գլխից էր հայտնի, որ սահմանադրության մշակման փուլում այն ներկայացվել է ԱՄՆ-ի դեսպանին, որն էլ գերմանացի միջազգային փորձագետների հետ մասնագիտական վերահսկողություն է իրականացնում։ Ասեմ ավելին` դեսպանը հանդիպում է ՀՀ ֆինանսների նախարարին, քննարկում…
Հայաստանում մենք տեղյա՞կ ենք իմպերիալիզմի ազդեցության ու գործելաոճի մասին: Շատերին թվում է, թե այս երևույթն անցյալում է արդեն ու այսօր գոյություն չունի, մինչդեռ դրա մասին մեր մտավորականների ու վերլուծաբանների չիմացությունը պատճառ է դառնում, որ չկարողանանք տնտեսական ու քաղաքական հարցերը լիակատար կարգավորել: Այդ պատճառով որոշեցինք ինչ-որ չափով խոսել իմպերիալիզմի մասին և որոշ տեղեկություններ հաղորդել: «Շուկայի անտեսանելի ձեռքը՝ իմպերիալիզմը երբեք չի կարող աշխատել առանց ուժեղ անտեսանելի բռունցքի: Այդ անտեսանելի բռունցքի անունը, որն ապահովում է կապիտալի անվտանգությունը, Ամերիկայի բանակ է, Ամերիկայի օդուժ և այլն»: Սրանք Նյու Յորք Թայմս թերթի ամերիկացի մի լրագրողի խոսքերն են, ում կարծիքով անհրաժեշտ է իմպերիալիզմի մասին խոսելիս անդրադառնալ դրան:…
Հիմնադիր խորհրդարանը ակտիվորեն մասնակցում և արձագանքում է Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքի բոլոր իրադարձություններին։ Վերջին մեկ ամսում ծայր աստիճան սրվել է մեր պետության սահմաններում տիրող մշտական լարվածությունը, շատերը պատերազմի սկիզբ են հայտարարում։ Սակայն ամենամեծ վտանգը միջազգային օտար ուժերի պարտադրանքն է մեզ՝ Արցախի հարցի վերաբերալ։ Թեև ՀՀ բարձր ատյանների բոլոր քաղաքական գործիչները հայտարարում են, որ Արցախի հարցն իր պատմական լուծումն արդեն ստացել է, այնուամենայնիվ շատ քաղաքագետներ չեն թաքցնում մտավախությունն այն մասին, որ մեր սահմանների երկայնքով օտարերկրյա «խաղաղապահ զինվորական ուժերի» տեղակայման վտանգ կա, որի դեպքում Հայաստանը պատմական նոր և վատ շրջադարձային փուլ կարող է մտնել։ Այդ մտավախությամբ էլ Հիմնադիր խորհրդարանի անդամ,…