Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Թուրքիան ահաբեկչական երկիր

Մ․Նահանգներում ստորագրահավաք է սկսվել Թուրքիայի դեմ։ amerikaninsesi․com կայքը տեղեկացնում է, որ «Թուրքիան պետք է հռչակվի ահաբեկչությանն աջակցող պետություն և պետք է վերջ դրվի Մ․Նահանգների հետ դաշնակցելուն» խորագրով ստորագրահավաք է սկսվել Սպիտակ տան պաշտոնական կայքում։ Սկզբնաղբյուր կայքը գրում է, որ Սպիտակ տան «պատասխանին արժանանալու համար այսպիսի դիմումները սովորաբար պետք է 30 օրվա ընթացքում 100․000 ստորագրություն հավաքեն»։ Whitehouse.gov կայքում տեղ գտած դիմումի մեջ ասվում է․ «Սիրիայում ԻՊ-ի թիրախները ռմբակոծող ռուսական ինքնաթիռը Թուրքիայի խոցելուց հետո անհնար է հերքել այն փաստը, որ նախագահ Էրդողանը աջակցում է Սիրիայի ջիհադական ահաբեկիչներին։ ԻՊ-ն Թուրքիայի տարածքով նավթ է վաճառում, ԻՊ և Ալ Քայիդայի ահաբեկիչները և այլ ջիհադական խմբեր…
Բոլորին հայտնի է, որ Դաեշը Սաուդյան Արաբիայի ծախսերով և Սադամ Հուսեյնի ուժերի մնացորդներով Թուրքիայի տարածքում զինվեց և նախ՝ հարձակվեց Սիրիայի, այնուհետև՝ Իրաքի վրա։ Ձևացնելով, թե իբր ընդամենը երեք հազար զինյալ ունի, Դաեշը գրավեց Մոսուլ քաղաքը և շարժվեց դեպի Բաղդադ: Թուրքիայի պնդումները՝ Սիրիայի և Իրաքի Քրդստանի նավթային ռեսուրսները զավթելու և դրանց տիրելու մասին, վաղեմի պատմություն ունեն։ Այդպիսի նկրտումներ 100 տարի առաջ ուներ Օսմանյան կայսրությունը, որից հետո բազում անգամ ևս կրկնվել է: Թուրքերը, միգուցե, մտածում էին օգտվել «պղտոր ջրից», հալածել իրենց երկրում քրդական շարժումը և ձեռքբերել իրենց պնդած նավթային աղբյուրները: Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի ընդհանուր ծրագրերը, որ նախատեսել էին Սիրիայի ու Իրաքի…
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ս.թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի քվեարկության գործընթացի դիտարկումն իրականացնելիս 07.00-16.00 ընթացքում հայտնաբերել են հետևյալ ընտրախախտումները. Ընտրատեղամասի բացման գործընթացում արձանագրված 88 խախտում` ներառյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունների կարգի խախտումներ, քվեարկության պարագաների հետ կապված խնդիրներ, քարոզչական նյութերի առկայություն տեղամասում, ընտրատեղամասի սխալ կահավորում: Գրանցվել է քվեարկության ընթացքի շուրջ 400 ընտրախախտում, ներառյալ` Հանձնաժողովի անդամների՝ ըստ վիճակահանության 2-ժամյա պարբերականությամբ գործառույթների հերթափոխի խախտում կամ տևական բացակայություն տեղամասից` 18 դեպք Քվեարկության պարագաների դուրս բերում ընտրատեղամասից` 3 դեպք Քվեաթերթիկի դուրս հանում տեղամասից կամ ներս բերում` 4 դեպք Ընտրակաշառքի բաժանում / խոստումներ` 5 դեպք Քվեատուփի լցոնում` 9 դեպք Հայհոյանք / ճնշում / ահաբեկում / սպառնալիք /…
2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն ընթանում է մի շարք խախտումներով: Ինչպես ահազանգում են լրատվամիջոցները՝ հանձնաժողովի անդամները, «Այո»-ի ճակատի կողմնակիցները, իշխանության վստահորդները խոչընդոտում են ընդդիմադիր ճակատի ներկայացուցիչների և հատկապես լրագրողների մասնագիտական գործունեության իրականացումը: Մասնավորապես թիվ 9/11 տեղամասից հանձնաժողովի նախագահը ստիպել է դուրս հանել մի քանի լրագրողի: 36/39 տեղամասի (Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք) հանձնաժողովի նախագահ Արփինե Խաչատրյանը հրաժարվել է «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին գրանցելուց: 26/16 տեղամասում (Չարենցավան) ժամը 12.02-ի դրությամբ ՏԸՀ անդամները սպառնացել են տեղամասից հեռացնել «Ասպարեզ» կայքի լրագրող Սոնա Թադևոսյանին: ՀՀԿ վստահված անձը բռնություն է գործադրել «iLur.am» լրատվական կայքի լրագրողի նկատմամբ, կոտրել…

ԱՄՆ կուժեղացնի ԻՊ-ի դեմ ռմբակոծումները

Վաշինգտոնում տեղի ունեցած համաժողովի ընթացքում Մ․Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին խոստացել է, որ ԱՄՆ-ն ԻՊ ահաբեկչական կազմակերպության դիրքերի ռմբահարումներն ուժեղացնելու է։ «Միջազգային կոալիցիան ուժեղացնելու է ԻՊ դիրքերի ռմբակոծումը», ասել է նա։ Նա կարևորել է այն, որ «Սիրիայում տիրող անկայունությունը դուրս չգա այդ երկրի սահմաններից։ Այդ պատճառով մենք պետք է աջակցենք Հորդանանին, Իսրայելին և Թուրքիային»։ Մ․Նահանգների պետքարտուղարի խոսքերի համաձայն, սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների նոր ռաունդը նախատեսված է դեկտեմբերին, Նյու Յորքում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Համաեվրոպական PANAP կենտրոնը գումարեց իր առաջին նիստը

Բրատիսլավայի «Ռեդուտա» ֆիլհարմոնիայի անտիկ կոնֆերանս-սրահում, նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ PANAP համաեվրոպական վերլուծական կենտրոնի հիմնադիրների առաջին հավաքը, որին նախորդել էին եվրոպական քաղաքական պետական գործիչների հետ բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ նմանատիպ կենտրոնի ստեղծման կարևորության շուրջ: Որպես տեղեկատվություն նշենք, որ Կենտրոնի ստեղծմանը իրենց նպաստն են բերել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը և փոխնախագահ Հարություն Առաքելյանը, Սլովակիայի նախկին վարչապետ դոկ. Յան Չառնոգուրսկին, Ավստրիայի նախկին վարչապետ Վոլֆգանգ Շուսսելը և իր ներկայացուցիչ Մարտին Վուկովիչը, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի ներկայացուցիչ Լորդ Պետեր Հայնը, իտալական «Ինտեսա» բանկի նախագահ Անտոնիո Ֆալլիկոն, Չեխիայի նախկին փոխվարչապետ, ներկայումս Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Ցիրիլ Սվոբոդան, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ…

Թուրք լրագրողների նախազգուշացումը Եվրոպային

Թուրքիայի «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիրը և գրասենյակի պատասխանատուն լրտեսություն իրականացնելու և ահաբեկչական ցանցի անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվել են: Ըստ «Դո չէ վելի» լրատվամիջոցի, «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դոնդարը և Անկարայի գրասենյակի պատասխանատու Վարդեմ Գոլը նամակ են ուղղել Եվրոպական երկրներին ու պահանջել, որ, ի հաշիվ մարդու իրավունքների, Թուրքիայի իշխանության հետ հաշտություն չկնքեն: Այդ երկու բանտարկված լրագրողները գտնվում են Ստամբուլի մոտակայքում տեղակայված բանտում։ Նրանք իրենց նամակը հանձնել էին Գերմանիայի, Ֆրանսիայի ու Անգլիայի նախագահներին մինչև նոյեմբերի 29-ին տեղի ունեցած Թուրքիայի ու Եվրախորհրդի նիստը: Նամակում մասնավորապես ասվում է․ «Մենք հույս ունենք, որ ձեր ջանքերը՝ աշխարհում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, չեն ոտնահարի արևմտյան արժեքները,…
2015 թ․ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Ստամբուլում տեղի ունեցավ կոմկուսների միջազգային 17-րդ համագումարը, որին մասնակցում էր աշխարհի 48 երկրից ժամանած 58 կոմունիստական կուսակցություն: Համագումարին ներկա էին նաև Չինաստանի, Վիետնամի, Կուբայի, Լաոսի և Կորեայի Ժողովրդական Հարնապետության կոմունիստները, որոնք իշխանավարում են իրենց երկրներում: Աֆրիկյան և Լատինական Ամերիկայի մի շարք երկրների կուսակցականներ հեռավորության ու վտանգի գործոնների հետևանքով չեն մասնակցել համագումարին: Համագումարի հիմնական թեման էր՝ «Բանվորական և կոմունիստական կուսակցությունների պարտականությունը, բանվոր դասակարգի պայքարը կապիտալիստական շահագործման և ֆաշիստական ու իմպերիալիստական պատերազմների դեմ հզորացնելու խնդիրը»: Համագումարում զեկուցումով հանդես է եկել Թուրքիայի Կոմկուսի առաջին քարտուղար Քեմալ Օկույանը։ Համագումարի մասնակիցները ներկայացնելով իրենց երկրներում տիրող իրավիճակը, պայքարի իրենց փորձն…
Ռուսական «SU 24» կործանիչի ոչնչացումը շրջադարձային լինելուց բացի, երկար ժամանակով ռուս-թուրքական հարաբերությունները ծայր աստիճան լարվածության կարող է հասցնել։ Անվստահությունը և Բաշար Ասադի ճակատագրի վերաբերյալ տարակարծությունները վատ հանգրվանի են հասել։ Անցնող մեկ շաբաթվա ընթացքում անդադար խոսվում էր Սիրիայի թուրքերի դեմ իրականացված ռազմական գործողությունների մասին։ Այս առումով կարևոր է այն, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանագծին գտնվող Ժաբալ թրքան շրջանը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար։ Նախ՝ այդ շրջանը համարվում է Թուրքիայի և Սիրիայի թուրքերի միջև կապող մի կետ, երկրորդ՝ Թուրքիան անհանգստացած է Սիրիայի բանակի վերջին հաջողություններից։ Չի բացառվում նաև, որ ռուսական զինուժի օգնությամբ սիրիական բանակի առաջխաղացումը պատճառ դառնա, որ թուրք-սիրիական սահմանի թուրք բնակչությամբ…
Օրերս Վիեննայում գործող «Արտաքին քաղաքականություն և ՄԱԿ-ի ավստրիական միավորում» կազմակերպությունը (Foreign Policy and United Nations Association of Austria) Եվրոպայի անվտանգ ապագային միտված հերթական քննարկումն էր կազմակերպել և այդ առիթով՝ որպես բանախոս, հրավիրել Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Քննարկմանը հրավիրված էր նաև ԵՀՄՖ նախագահ դոկտ․ Աշոտ Գրիգորյանը, որն էլ առիթն օգտագործելով հարց ուղղեց պարոն Լայչակին՝ ճշտելու համար, թե արդյո՞ք Սլովակիայի արտգործնախարարությունը ձեռնարկելու է քայլեր՝ Հայաստանում և Ադրբեջանում Սլովակիայի դեսպան Միգաշի անփույթ հայտարարության կապակցությամբ, որով նա փորձել էր հաճոյանալ ադրբեջանական լրատվամիջոցներին, ասելով, որ Սլովակիայի Քրեական օրենսգրքում Հայոց ցեղասպանության փաստի մերժողականության դրսևորման հանդեպ գոյություն չունի համապատասխան պատժելիության հոդված:…

Յոթ սպառնալիք մարդկության դեմ

Պորտուգալիայի «Կուիմբրա» համալսարանի հասարակագիտության ֆակուլտետի դեկան, հայտնի հասարակագետ Բոավենտուրա դի Սոուսա Սանթուշն աշխարհի հասարակական ֆորումի հիմնադիրներից ու առաջադիմական ծրագրի ակտիվիստներից է, ով աշխատում է Եվրոպայում փոփոխություններ առաջացնելու ուղղությամբ: Նա այն կարծիքին է, որ աշխարհը գտնվում է խորը ճգնաժամի մեջ և ուզում են մեզ համոզել, որ միայն նեոլիբերալիզմի մոդելով է հնարավոր դուրս գալ այդ ճգնաժամից: Նա տարբեր ուսումնասիրություններ ու մի շարք ճամփորդություններ է կատարել, ուսումնասիրել է տարբեր երկրներում առկա վիճակը։ Նրա նպատակն է գտնել նեոլիբերալիզմին հակընդդեմ այլընտրանքային գաղափարախոսություն: Ըստ Սանթուշի, այս ճգնաժամը տարբերվում է անցյալի բոլոր ճգնաժամերից, որովհետև բազմակողմանի է ու շարունակական: Եվրոպայում բոլոր ազատությունները սահմանափակվում են ճգնաժամի պատրվակով: Այս ճգնաժամը…