Գիտություն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:
Ուրբաթ, Ապրիլի 07, 2023

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: «Գիտուժ» նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը և նպատակները,...

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ
Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար...

Նոր Հրատարակություն Անգլերենով
Մենք կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Եվրոպական արհմիության ինստիտուտի...

Հերունու դիտակը, «Big Bang»-ի տեսությունը եւ Իէն Գիլանի միակ հարցը
Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու համարՀայաստան...

Աշխարհի փրկության փորձի համար Նոբելյան մրցանակ ստացած հայը` Դորկ Սահակյան
Նոբելյան մրցանակի դափնեկիր Դորկ Սահակյանը ծնվել է 1954-ին...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Սոֆիայում տեղի ունեցող բարձրաստիճան համաժողովի ընթացքում արձագանքել է Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթին: Վերջինն իր խոսքում ասել է, որ Ադրբեջանի դատական համակարգն առավել արդյունավետ կաշխատեր, եթե իր երկրի տարածքների 20 տոկոսը օկուպացված չլիներ և մեկ միլիոն փախստական չունենային: Նա նաև հայտարարել է, որ Հայաստանն է ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ՝ նկատի ունենալով ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված մասշտաբային ռազմական գործողությունները: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հակադարձել է ադրբեջանի ներկայացուցչին՝ նշելով. «Ցավում եմ, որ, Ադրբեջանի արդարադատության նախարարը չանսաց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գրասենյակի տնօրեն, համաժողովի մոդերատոր Ֆիլիպ Բուայեի…
«Լավրովը Հայաստան գալիս է ոչ թե պատասխան ստանալու համար, այլ իր այցն է, որտեղ քննարկվելու է մեր հարաբերությունների լայն շրջանակ»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հարցին, թե Արցախի հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորուշումը ո՞րն է այսօր, նա պատասխանեց. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել, ավելին ասեմ, ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նրա իրականացրեց , և բնական է, որ բանակցային ապագա գործընթացը պետք է ելնի հետևյալից: Առաջինը, պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ որ կրակում են, անհնար է բանակցել: Այսինքն՝ զինադադարը պետք է հստակ լինի: Հաջորդը, պետք է…
ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․ «2016թ. ապրիլի 2-ի վաղ ժամերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այսպիսով խախտելով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված` 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին ընդունված որոշումները և հայտարարությունները՝ կոպտորեն արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիական Հանրապետության նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները: Ադրբեջանական հարձակումների ամենասկզբից քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը, ներառյալ` երեխաները և ծերերը, դարձան Ադրբեջանի հարձակողական գործողությունների միտումնավոր…
Ինչու հիմա Մինչ այժմ կոռուպցիայի նկատմամբ վատ վերաբերմունքը հիմնականում ձևավորվում էր սոցիալական անարդարությունից, քաղաքական (իշխանափոխություն և այլն) շահերից և հասարակական բևեռացվածությունից: Քառօրյա պատերազմն ապացուցեց շատերի նախկինում հնչեցրած թեզը. այն է՝ կոռուպցիան ազգային անվտանգության գերագույն սպառնալիքն է, և ժամանակի հետ այդ սպառնալիքը կուժգնանա: Այս պահին հասարակությունը պահանջում է կոռուպցիոն թնջուկի արագ և նույնիսկ ռադիկալ հանգուցալուծում և պատրաստակամ է աջակցել ցանկացած ուժի, որը հայտ կներկայացնի հանգուցալուծելու այդ թնջուկը: Այնպես, ինչպես հասարակությունը պատերազմի և հետպատերազմական օրերին միավորված է ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ, նույնությամբ այն կմիավորվի կոռուպցիայի դեմ արագ, անկեղծ ու ապաքաղաքական պայքարի հարցում: Ի՞նչ անել 1991 թվականից սկսած բոլոր պետական պաշտոնյաներին և…
Ի՞նչ է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը` ԵԱՀԿ-ն: ԵԱՀԿ-ն հիմնվել է 1973-ին (նախկինում՝ ԵԱՀԽ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողով): Այն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, տարածաշրջանում` խոշորագույնը: Կազմակերպությանն անդամակցում է Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություն: ԵԱՀԿ-ի մոտեցումն անվտանգության և կայունության ապահովման խնդիրներին բազմակողմանի է և ընդգրկուն: Կազմակերպության գործունեության գերակայություններից են հակամարտությունների վաղ ազդարարումն ու կանխարգելումը, ճգնաժամերի կառավարումը, հետկոնֆլիկտային վերականգնումը: ԵԱՀԿ-ի որոշումներն ընդունվում են կոնսենսուսով` ունենալով քաղաքական, ոչ թե իրավական պարտադրող ուժ: Հայաստան - ԵԱՀԿ համագործակցություն Հայաստանը ԵԱՀԿ-ին անդամակցում է 1992 թ. հունվարի 30-ից: ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ղեկավարը ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն…
«Լեռնային Ղարաբաղի պատմության թանգարանի տնօրենի խոսքով, մարդկանց թվում էր, թե 1994 թվականի հրադադարից հետո խաղաղությունը հարատև կլինի, մինչդեռ մարդիկ սխալվել են», - գրում է «Լը Մոնդ»-ի թղթակից Բենուա Վիտկինը՝ «Լեռնային Ղարաբաղը՝ մշտական պատերազմական իրավիճակում» վերնագրի ներքո։ Ֆրանսիական հեղինակավոր պարբերականի թղթակիցը ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններին տեղում է հետևել։ «Թալիշը միշտ էլ եղել է որպես ճակատային գիծ։ 1994 թվականի հրադադարից ի վեր այդ բնակավայրը կրակահերթերի թիրախ էր», - նշում է ֆրանսիացի լրագրողը։ Ծավալուն իր հոդվածում հեղինակը հիշեցնում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը։ Վերադառնալով անցյալ դարասկզբի իրադարձություններին՝ գրում է, որ հայաբնակ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս դարձավ Ստալինի թեթև ձեռքով։ «Մինսկի խումբը այդպես էլ չկարողացավ…
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այն կարծիքին է, որ Արցախում ռազմական գործողությունները տեղափոխվում են դիվանագիտական դաշտ, եւ որ բանակցությունների հիմքում «Մադրիդյան սկզբունքներն» են, որոնք ենթադրում են Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշ տարածքների հանձնում Ադրբեջանին: ՀՀ առաջին նախագահը նաեւ հիշեցրել էր, որ «Մադրիդյան սկզբունքները» որդեգրել է Հայաստանի երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով միաժամանակ Արցախին զրկել է իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից: Այսպիսով` որքանո՞վ է ընդունելի «տարածքներ` կարգավիճակի դիմաց» գաղափարը: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան մի շարք գործիչների հետ: Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը այն համոզմունքին է, որ` տարածքների վերադարձի մասին խոսք լինել անգամ չի կարող. «Եթե մենք Ադրբեջանին վերադարձնենք թեկուզ մեկ մետր…
Եվրախորհրդարանի ապրիլի 12-ին կայացած լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է արվել նաև Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։ Ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալված պատերազմական գործողությունների վերաբերյալ ելույթով հանդես է եկել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Նա ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության վերջին աճն ավելի հստակ է ցույց տվել, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: «Մենք ակնհայտորեն չենք կարող համաձայնել ստատուս-քվոյին և մեր քաղաքական նպատակը պետք է լինի, որ կողմերը վերսկսեն բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ»,- շեշտել է Մոգերինին՝ ընդգծելով, որ ԵՄ-ն աջակցում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի ջանքերին: Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության…
Ապրիլյան «դիրքային պատերազմի» հետևանքով հայկական կողմը կրել է մարդկային, տարածքային, քաղաքական և նյութական կորուստներ: Պետական պատկան մարմինների և պաշտոնատար անձանց պարտականությունն է հնարավորինս բացառել նման ծանր հետևանքների առաջացումը, ինչպես նաև հնարավոր մասով ապահովել դրանց վերացումը: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդն ուսումնասիրում է հակառակորդի հարձակմանը նախորդած շրջանում, դրա ընթացքում և ապրիլի 5-ից հաստատված փխրուն հրադադարից հետո տեղի ունեցող իրադարձությունների պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև իր հնարավորությունների չափով օժանդակում է երկրի պաշտպանության գործին: Քաղաքական խորհուրդը, հիմնվելով այն հանրահայտ իրողությունների վրա, որ իշխանության կրողը ժողովուրդն է և նա է իր մասը կազմող բանակի հետ միասին ապահովում երկրի պաշտպանությունն ու կրում դրա…
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը աշխարհի բոլոր երկրներում բնակվող հայազգի բարձրաստիճան սպաներին և ռազմական փորձագետներին կոչ է անում միանալ իր առաջարկած ծրագրին, ըստ որի նախատեսվում է ռազմական-ուսումնական կենտրոններում համապատասխան գիտելիքներ փոխանցել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զինվորագրվել հայոց բանակին: «Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ և ռազմական փորձագետներ Այսօր հայության առջև ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց և շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետև ՀՀ-ն և ԼՂՀ-ն են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ և նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին և զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչև սմերչներ, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին՝…
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այսօր Երևանում հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման նոր փաստաթուղթ չկա: «Այսպես կոչված՝ Լավրովի փաստաթուղթ չկա»,- ասաց նա: Ըստ համանախագահի՝ իրենց խոսակցությունների ու հանդիպումների ընդհանուր եզրակացությունն այն է, որ կողմերը մտադիր են պահպանել հրադադարի ռեժիմը, որի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում: Սկզբունքորեն կողմերի միջև կա ընկալում, որ պետք է նստել բանակցային սեղանի շուրջ: Պոպովի խոսքով՝ չկա նոր առաջարկություն, կան համանախագահների առաջարկներ: Դրանք քննարկվել են վերջին տարիների ընթացքում, կան մի քանի տարբերակներ, որոնք հիմնված են երեք սկզբունքի և վեց բաղադրիչների վրա: Երեք սկզբունքներն են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Ըստ…