Գիտություն
Reprogrammed the Havana International Book Fair
Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

ՊԵՐՈՒ. ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ 3000-ԱՄՅԱ ՔԱՀԱՆԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ Tele Sure 28 օգոստոսի 2023 թ
Դամբարանի հայտնաբերումը վերագրվել է Պոկոպամբայի հնագիտական նախագծի ջանքերին:...

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի...

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ
Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար...

Նոր Հրատարակություն Անգլերենով
Մենք կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Եվրոպական արհմիության ինստիտուտի...

Հերունու դիտակը, «Big Bang»-ի տեսությունը եւ Իէն Գիլանի միակ հարցը
Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու համարՀայաստան...
Մեր նորագոյն պատմութեան պատուանդանը կը կազմէ Մայիս 28, 1918-ի անկախութեան նուաճման ու պետականութեան կառուցման կրկնակ աքթը։ Այդ պատուանդանը կերտուեցաւ յեղափոխական խոյանքներով ու ցեղասպանական նահատակութիւններով։ Այդ պատուանդանը մնաց ու կը մնայ անխորտակելի՝ հակառակ մեր հայրենիքին դէմ ցցուող թշնամական կեցուածքներուն, հակառակ մեր ժողովուրդին դիմակալած բազում դժուարութիւններուն, քանի որ այդ պատուանդանը արմատացած է հայրենի հողի ընդերքին ու մեր ժողովուրդի հոգիին մէջ։ Մայիս 28-ը հերկեց ակօսներ եւ բացաւ ուղիներ, որոնք լուսագծեցին մեր ազգային ու հայրենական լինելութեան ճանապարհը։ Վեց դարերու հայրենազուրկ եւ պետականազուրկ գոյութենէ ետք, Մայիս 28-ով վերանուաճեցինք մեր պետական անօթը եւ գծեցինք առժամեայ սահմանները Հայաստան աշխարհին։ Պէտք է շեշտել, այդ անօթն ու սահմանները կերտուեցան…
Թուրքիայում ավարտվել է խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի կողմից դեռևս անցած տարի ներկայացված հայցի հիման վրա ընթացող դատավարությունը: Փայլանը դատարանից պահանջել էր հայերին սպառնալու համար պատասխանատվության ենթարկել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդին: «Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք» արտահայտության համար դատարանը «Ülkü Ocakları» (Գաղափարական օջախներ) անվանումով Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին դատապարտվել է 7 ամիս 15 օր ազատազրկման և 11.240 թուրքական լիրա դրամական տույժի (շուրջ 3.800 դոլար): Դատավճռի հրապարակումը, սակայն հետաձգվել է` հաշվի առնելով, որ Ադըգյուզելը նախկինում դատապարտված չի եղել: Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Ադըգյուզելի վերոնշյալ սպառնալիքի պատճառ էր դարձել 2015 թվականի հունիսի…
Արցախի և ՀՀ-ի սահմաններին ադրբեջանական ապրիլյան ագրեսիայով, Հալեպի հրետակոծություններով, իսկ այժմ էլ Գամըշլիի ռազմաքաղաքական իրադարձություններով` տարածաշրջանում սկսվում է ինչպես հայերի հալածանքների մի նոր հերթական փորձ, այնպես էլ Մերձավոր Արևելքի պետությունների սահմանների վերագծման գործընթացի մի նոր հաջորդական փուլ, որն այս անգամ վերաբերելու է Թուրքիայի Հանրապետությանը, նրա փլուզմանն ու մասնատմանը, որպես ինքնուրույն պետական միավոր: Ճիշտն ասած, այս ամենի մեջ ոչ մի անսպասելի բան չկա և նորություն չկա, մեզ դա հայտնի էր վաղուց և մենք դրան պատրաստվում էինք վաղուց: Թուրքիայի Հանրապետությունը էրդողանով, թե առանց էրդողանի փլուզվելու է, այլ հարց է թե Արևմտյան Հայաստանի տարածքի վրա ի՞նչ պետություն է ձևավորվելու: Սա է խնդիրը և…
Հայաստանի մի խումբ փաստաբաններ, իրավաբաններ, իրավապաշտպաններ և լրագրողներ ստեղծել են նախաձեռնություն, որի նպատակն է կազմակերպել ադրբեջանական զինված խմբավորումների կատարած հանցագործությունների հետևանքով տուժած զոհերի իրավահաջորդների և տուժողների պաշտպանությունը միջազգային ատյաններում: Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ ճանապարհը բաց է, պարզապես, պետք է համախմբվել և համատեղ գործել: «Այս գործընթացը քաղաքականից բացի պետք է ունենա նաև իրավական ճանապարհ: Մենք տեսնում ենք, որ իրականում կա բաց: Քաղաքացիական հասարակութունն այնքան չի ներգրավված, որքան մենք կցանկանայինք: Տվյալ բացը լրացնելու համար որոշեցինք ստեղծել այս նախաձեռնությունը, որին շատ արագ միացան լրագրողներ, իրավաբաններ»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: «Մեդիա և իրավունք» ՀԿ նախագահ Լիլիթ Լալայանը նշեց, որ լրագրողներն իրականացնելու…
Ժիրայր Սեֆիլյանն ի պատասխան ՀՀ Նախագահի արհամարհական արտահայտությանը, թե՝ ով ուզում է, թող գնա և հետ գրավի ապրիլի սկզբին կորցրած մեր հայրենիքի կարևորագույն հողակտորը, հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասված է. «Սերժ Սարգսյանը մայիսի 17-ի իր հայտնի հարցազրույցում պաշտոնապես հաստատեց, որ ինքը՝ որպես Արցախի անվտանգությունը երաշխավորելու պարտականություն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահի և այդ պարտականությունը ռազմական առումով իրականացնելուն կոչված Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնները զբաղեցնող անձ, հրաժարվում է կատարել Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով խախտված Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պարտականությունը, քանի որ դա կարող է հանգեցնել զինծառայողների զոհվելուն։ Ինքը՝ որպես Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձ, դեմ չէ,…
Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ չեն նշանակում, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը թևախոխել է որակական նոր փուլ: Սա միայն խոսում է բանակցային գործընթացի «վերակենդանացման» մասին։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը նշեցին հայաստանցի և ադրբեջանցի փորձագետները: Հիմնական արդյունքները ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո, որոնք նանախադեպ էին 1994 թ.-ի հրադադարից ի վեր, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին Վիեննայում մայիսի 16-ին: Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին ԼՂ հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, նախագահները վերահաստատել են հրադադարին և…
Միջազգային հանրության «հանցավոր լռությունը» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի բանակցային կոմպոնենտը փակուղային իրավիճակում է հայտնվել: Այս իրավիճակի նախանշանները երևում էին դեռևս անցած տարվա օգոստոս ամսից, երբ Ադրբեջանը սկսեց պարբերաբար խախտել հրադադարը և օգտագործել տարբեր տրամաչափի զինատեսակներ: Ավելին, ժամանակի ընթացքում ադրբեջանական կողմը, տեսնելով, որ միջազգային հանրության կողմից որևէ դժգոհության արտահայտություն չկա իր քայլերի վերաբերյալ, հետզհետե սկսեց մեծ տրամաչափի զինատեսակներ կիրառել: Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի քայլերին համապատասխան որակումներ չտալու հիմնական հետևանքը նաև եղավ այն, որ տեղի ունեցավ ապրիլյան «քառօրյա» պատերազմը ու չեն բացառվում նաև հետագա սադրանքները: Բնական հարց է առաջանում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ինչպե՞ս են պատկերացնում բանակցային գործընթացի շարունակությունը,…
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել է, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ի պատասխան այդ հայտարարությանն ասել է․ «Բանակցային գործընթացում Արցախի մասնակցությանն այլընտրանք չկա։ Լիարժեք ձևաչափի վերականգնման համար երկար ժամանակ է պետք, բայց դա այլընտրանք չունի, մանավանդ այս 4 օրվա պատերազմից հետո: Ադրբեջանը պատերազմում էր մեր դեմ, և ամբողջ աշխարհը գիտի այդ մասին: Բայց Ադրբեջանը չի ուզում մեզ հետ բանակցել, սա տրամաբանակա՞ն մոտեցում է, իհարկե, ոչ: Հասկանում ենք, որ բարդություններ կան, բայց միևնույն է, մենք աշխատելու ենք բանակցային լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ: Եթե հանդիպման ընթացքում խաղաղության հաստատմանն ուղղված որոշումներ լինեն, ապա սպասվող…
22 տարի առաջ՝ 1994 թ․ մայիսի 12-ին, ուժի մեջ է մտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը։ Այդ համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ․ փետրվարի 6-ին ԵԱՀԿ հովանու ներքո ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագիրը, մինչ օրս մնում են միակ իրական ձեռքբերումը, որը խաղաղ բանակցությունների հիմք դրեց և պայմաններ ստեղծեց միջնորդների գործունեության համար՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար և վերջնական կարգավորման որոնմանը։ Մինչև ս․թ․ ապրիլի 2-ը հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում էր՝ չնայած ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող փորձերին։ ԼՂՀ…
Բելառուսը պատրաստ է քննարկել ՀԱՊԿ-ի գործընկերների հետ իր նոր ռազմական հայեցակարգը, սակայն դրա հետ միասին առաջնորդվելու է իր ազգային շահերով, հայտարարել է Բելառուսի փոխարտգործնախարար Վալենտին Ռիբակովը` արձագանքելով Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, որ Բելառուսի նոր ռազմական հայեցակարգը խնդիր է ողջ ՀԱՊԿ-ի համար, հաղորդել է Ինտերֆաքսը։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը խորհրդարան է ներկայացրել ռազմական դոկտրին, որով արգելվում է բանակի մասնակցությունը մարտական գործողությունների որևէ այլ երկրում: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ Բելառուսի կողմից նոր ռազմական հայեցակարգի ընդունումը խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ ՀԱՊԿ-ի համար: Բելառուսի փոխարտգործնախարարը հավաստիացրել է, որ իր երկիրն ամեն ինչ անելու է` ապահովելու նախ սեփական…
Արցախի վերջին քառօրյա պատերազմի լարվածությունից հետո Եվրախորհրդարանում Արցախյան խնդրի քննարկման ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը հայտարարություն է արել։ Նա հայտարարել է, որ իրավիճակը կարող է փոխվել միայն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո։ Ֆրանկ Էնգելի հայտարարությունը ներկայացնում ենք թարգմանաբար։ Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի։ Եթե մենք չկանգնենք Ղարաբաղի կողքը, ցեղասպանությունը շարունակվելու է։ Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի հասնեմ Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Միայն այդպես կարելի է փրկել Արցախի բնակչությանը ֆիզիկական բնաջնջումից։ Արցախը չի ուզում գտնվել մի պետության տարածքում, որտեղ մարդկանց բանտ են նստեցնում՝ իշխանություններին քննադատելու համար։ Այսօր Ստեփանակերտում ազատորեն կարող ես քննադատել կառավարությանը և դառնաս պատգամավոր, իսկ Բաքվում չես կարող…