Արխիվ Ապրիլի 2024 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Ուրբաթ, 05 Ապրիլի 2024 11:23

BRICS -ի ՖՈՐՈՒՄ Socialism.am

BRICS -ի ՖՈՐՈՒՄ Socialism.am, 05/04/2024 Մայիսի 22-24-ը Մոսկվայում կանցկացվի 2024 թվականին Ռուսաստանի BRICS նախագահության փորձագիտական ուղու գլխավոր միջոցառումը՝ BRICS ակադեմիական ֆորումը։ Միջոցառումը կազմակերպում է BRICS Փորձագիտական խորհուրդը։ Համաժողովն անցկացվելու է «BRICS. նոր գործիչներ համաշխարհային շախմատային տախտակի վրա» կարգախոսով և համախմբելու է խմբի երկրների փորձագիտական հանրության ավելի քան 200 ներկայացուցիչներ։ TV BRICS-ը միջոցառման միջազգային մեդիա գործընկերն է: Միջոցառման մասնակիցները կքննարկեն գլոբալ կառավարման հրատապ խնդիրների լուծման մոտեցումները, կձևակերպեն առաջարկներ խմբում համագործակցությունն ամրապնդելու համար և կմշակեն բոլոր մակարդակներում համագործակցության հետագա զարգացման ուղիները: Նրանք կկենտրոնանան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ BRICS-ի երկրների առաջընթացի գնահատման վրա։ Համաժողովի արդյունքում առաջարկություններ կներկայացվեն BRICS-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի վերաբերյալ, որը կկայանա հոկտեմբերին Կազանում: Ասոցիացիայում Ռուսաստանի նախագահության միջոցառումների օպերատորն է Ռոսկոնգրես հիմնադրամը:

Բաժին՝ Աշխարհում

 Համաշխարհային պատերազմի առաջին տարիներին Կովկասյան ռազմաճակատում ձեռք բերած հաղթանակների շնորհիվ ռուսական բա- նակը գրավել էր Օսմանյան կայսրության տարածքի մի մասը, որի մեջ էր համարյա ամբողջ Արեւմտյան Հայաստանը: Այս հանգամանքը (չնայած՝ 1915 թ. տեղի ունեցած սարսափելի ոճի- րին` հայոց մեծ եղեռնին) չէր կարող նոր հույսեր չարթնացնել հայ ժո- ղովրդի մոտ։ Սակայն իրադրությունը շեշտակի փոխվել է 1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո։ Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը ստեղծել է Անդր- կովկասյան հատուկ կոմիտե (ՕԶԱԿՈՄ), որի նախագահ է դարձել կա- դետական կուսակցության անդամ Խառլամովը։ Անդամներն էին երկու վրացի՝ Ա. Չխենկելին եւ Ք. Աբաշիձեն, մեկ հայ` Միքայել Պապաջանյանը (կադետ), մեկ ադրբեջանցի՝ Մ. Ջաֆարովը։ Պետք է ասել, որ հենց սկզբից էլ ՕԶԱԿՈՄ-ի մեջ թելադրող դերը վրաց մենշեւիկների ձեռքն է անցել, մանավանդ որ ժամանակավոր կա- ռավարության կազմում բավական ազդեցիկ էր մենշեւիկներ Ծերեթելու եւ Չխեիձեի ներկայությունը։ Աստիճանաբար ձեւավորվում էր մենշեւիկ-մուսավաթական բլոկը, որը ոչ միայն ուղղված էր Ռուսաստանի, այլեւ Հայաստանի դեմ։ Այս բլո- կի ամբողջ վտանգը զգում էին սթափ գործիչները եւ զգուշացնում դրա հետեւանքների մասին: Ահա երկու փաստ։ Ստեփան Շահումյանը ընդգծում էր. «Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Անդրկովկասում գոյություն ունի վրացա- կան-մուսուլմանական հակահեղափոխական ազնվական բլոկ եւ եթե երեկ ուրիշներն էին ղեկավարում այդ բլոկը, ապա այժմ հակահեղափո- խական ազնվական բլոկի ոգին է Ակակի Չխենկելին»: Բաքվի դաշնակցականների ղեկավարներից՝ Սերգեյ Մելիք-Յոլչյա- նը գրել է. «Գործադիր կոմիտեն, կոալիցիոն սկզբունքներով կազմուած լինելով սոցիալիստական կուսակցութիւններից, կը տեսնէր Մուսավաթի քրիստոնէաջինջ աշխատանքները Ատրբէջանի սահմաններում ...մահա ցու հարւած հասցնելու յեղափոխութեան, քշելու այլազգիներին Բագո- ւից, անջատւելու յեղափոխական Ռուսաստանից...» («Հայրենիք», մա- յիս, 1925, էջ 117): Բոլորն էլ զգում էին մենշեւիկ-մուսավաթական բլոկի բուն նպատակ- ները, սակայն միշտ չէ, որ կատարվում էին ճիշտ քայլեր: Այս ասելով, ես նկատի ունեմ առաջին հերթին դաշնակցության միանալը վերոհիշյալ երկու կուսակցություններին: 1917 թ. նոյեմբերի վերջին վրաց մենշեւիկների կամքով լուծարվել է ՕԶԱԿՈՄ-ը, եւ կազմվել է Անդրկովկասի կոմիսարիատ` Ե. Գեգեչկորիի գլխավորությամբ։ Մենշեւիկներն իրենց բուն նպատակները կոծկում էին հայկական զորքի միջոցով Թուրքիայի հավանական ներխուժումը կա- սեցնելու «մտահոգությամբ»: Սակայն, ստեղծված այսպիսի վիճակը ոչ մեկին չէր անհանգստաց- նում, թեեւ զգում էին դրա տխուր հետեւանքները։ Իսկ ի՞նչ էր կատարվում Կովկասյան ռազմաճակատում։ Արեւմուտքում ձախողվել էր Կերենսկու հրամանով կատարված ընդ- հանուր հարձակումը։ Ռուս զինվորն այլեւս չէր ուզում կռվել: Տապալվել էր ցարի գահը, հեղափոխությունը կատարել էր իր խնդիրը, եւ ռուս ժողո- վուրդը դեմ էր պատերազմին: Երկարատեւ պատերազմն ավելի էր խորացրել Ռուսաստանի սոցիալ-քաղաքական ճգնաժամը։ Եվ այդ ճգնաժամն անպայման պետք է ազդեր Արեւմտյան եւ Կովկասյան ռազմաճակատներում կռվող ռուսական բանակի ընդհանուր կարգապահության վրա։ Այսպիսի վիճակը գցել էր նաեւ բանակի մարտունակությունը։ կարեւոր ազդեցություն էր գործում նաեւ մարդկային կորուստը։ Ընդհանուր կարգապահության ու մարտունակության անկման վրա Մինչեւ 1917թ. փետրվարյան հեղափոխությունը ռուսական բանակը տվել էր 6 միլիոնից ավելի մարդու կորուստ, այդ թվում մոտ 560 հազար սպանված, 2 միլիոն 440 հազար վիրավոր, 2 միլիոն 640 հազար գերի եւ այլն: Ռուսական բանակը կորցրել էր 63 հազար սպա: Բնականաբար սոցիալ-քաղաքական ճգնաժամի պայմաններում մարդկային հսկայական կորուստները խոշոր ազդակ էին բանակի կազմալուծման համար։ Պատերազմն իսկապես հոգնեցրել էր Ռուսաստանի ժողովրդին, սակայն Կերենսկու կառավարությունը մտադրություն չուներ այն ավարտել: Թիկունքում եւս տեղավորված շատ զորամասերում զինվորների խլրտումները դառնում էին անկասելի։ Հատկապես այդ տեսակետից աչքի էին ընկնում Պետերբուրգում եւ Կիեւում տեղակայված զորամասերը։ Կառավարությունը ուրիշ այլ միջոց չգտնելով խնդիրը լուծելու համար, որոշել է այդ զորամասերն ուղարկել Կովկասյան ռազմաճակատ։ Դժվար չէ կռահել, թե այդ զորամասերի զինվորներն ինչպես պետք է իրենց պահեին ռազմաճակատում: Միանգամայն բնական էր, որ վերոհիշյալ տրամադրությունները պետք է գերիշխող դառնային նաեւ Կովկասյան ռազմաճակատում կռվող ռուս զինվորների մեջ։ Անդրկովկասում գործող շատ քաղաքական ուժե- րի պարզ էր դառնում այդ տրամադրությունների հետեւանքը։ Շարունակելի․․․

Բաժին՝ Աշխարհում

Գիրքը տպագրության է երաշխավորել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության ռազմա-գիտական խորհուրդը։ Խմբագիր՝ Հասմիկ Պետրոսյան Պետրոսյան Վլադիմիր Պ 505 Հայաստան. 1918 թվական- Եր. 2013, 316 էջ + 8 էջ ներդիր: Գիրքը նվիրված է 1918 թ. տեղի ունեցած մի շարք կարեւոր իրադար- ձություններին։ Բացահայտվում են Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը եւ Ալեք- սանդրապոլը թուրքերին հանձնելու պատճառները։ Ցույց է տրվում, թե ինչի շնորհիվ են հայկական զորաջոկատները հաղթանակ տարել Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Ապարանի հերոսամարտերում։ Վերլուծվում են Տրապիզոնի եւ Բաթումի բանակցությունների ընթացքը, ինչպես նաեւ կ. Պոլիս մեկնած հայկական պատվիրակության գործունեությունը։ Պարզաբանվում Հայաստանից Ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանի հեռանալը: Քննարկվում են «Թուրքա- հայաստանի մասին» Սովետական Ռուսաստանի ժողկոմսովետի դեկրետի եւ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի հետ առնչվող խնդիրները։ ISB978-99930-4-836-7 © Պետրոսյան Վլադիմիր, 2014 ԳՄՊ63./2Հ/  Նվիրում եմ 1918 թ. մայիսին Ապարանի ճակատամարտի իմ հայրենակից հերոսների հիշատակին ԵՐԿՈՒ ԽՈՍՔ  Յուրաքանչյուր ժողովուրդ դարերի փորձով համոզվել է «յոթը չա- փիր, մեկը կտրիր» իմաստության մեջ։ Մենք, հայերս էլ, պատմության հազարամյա քառուղիներով անցնելիս, բազմիցս համոզվել ենք այդ իմաստուն խորհրդի մեջ։ Բայց երբ ժողովրդին առաջնորդելու պատիվը պատահական հան- գամանքների բերումով վիճակվել է բախտախնդիր մեկին, ապա նրա անխոհեմ քայլերը ժողովրդին բերել են բազում դժբախտություններ։ Մեր ժողովրդի պատմության մեջ քիչ չեն եղել այդպիսի անձինք, որոնց անխոհեմ գործունեության հետեւանքների վերացման համար պա- հանջվել են հսկայական ջանքեր ու տեւական ժամանակ։ Սույն աշխատության մեջ հենց այդպիսի անձանց գործունեությունը վերլուծելու միջոցով փորձել եմ բացահայտել նրանց թույլ տված սխալ- ների արդյունքով առաջացած դժվարությունների ու ողբերգական իրա- դարձությունների հետեւանքները եւ դրանք հաղթահարելու համար գոր- ծադրված ջանքերը։ Այդ անձանց գրվածքներից ու հուշերից մտածված կերպով բերել եմ բազմաթիվ մեջբերումներ. որոնք ասվել ու գրվել են մեզ հետաքրքրող իրադարձություններից տարիներ անց: Ծանոթանալով դրանց. կարծում եմ, որ ընթերցողը կհամոզվի, թե այդ անձինք հետին թվով ոչ միայն իրենց վրայից փորձել են մեղքն ու րիշի վրա բարդել, այլեւ ընդունել խելացի մարդու կեցվածք: Երեւի մեզա- է նից 3000 տարի առաջ ապրած Հոմերոսը հենց այսպիսի դեպքի համար է ասել.

«Հիմարն իմանում է միայն այն, ինչ կատարվել է»: Ենթադրում եմ, որ իմ ընդդիմախոսներից ոմանք աղմուկ կբարձրաց-  նեն իրենց համար կուռք դարձրած անձանց հասցեին Հոմերոսի խոս- քը վերագրելու համար։ Բայց խորհուրդ կտայի աղմկելուց առաջ հիշել, թե իրենց կուռքերի գործունեության արդյունքով հայ ժողովուրդն ինչ դժբախտությունների մեջ է հայտնվել: անցյալի նկատմամբ։ Եվ դա բնական է, քանի որ բնական է նաեւ մար- Առհասարակ մեր հանրության մոտ չի թուլանում հետաքրքրությունն դու ձգտումը՝ իմաստավորել իր անցած պատմությունը, այնտեղ գտնել այսօրվա շատ կնճռոտ հարցերի պատասխանը։ Այս հետաքրքրության հետ միասին, ասեմ նաեւ, որ այսօր մեր ան ցած պատմական ճանապարհի շատ պրոբլեմներ հաճախ քննարկվում են սեւացնելով կամ էլ վարդագույն ներկայացնելով: Բայց մենք չպետք է մոռանանք, որ անցյալն ապրում է ներկա ժամա- նակում, եւ դա պատմական պրոցեսի օրինաչափությունն է։ Չմոռանանք, որ ներկա ժամանակը նաեւ անցյալի կենդանի թանգա- րանն է, անցյալի քայլող տարեգրությունը։ Չմոռանանք նաեւ, որ պատմությունը ոչ միայն վերադառնալու, կրկնվելու, այլեւ պատժելու հատկություն ունի։ Վերջապես պետք է հիշենք, որ պատմությունը ոչ ոքի չի պատկանում որպես մասնավոր սեփականություն։ Այժմ մեր քաղաքացիները (բոլորս՝ բանվոր, գյուղացի ու մտավորա- կան) այսօր ծագած բազում հոգսերի ծանրությունն են կրում։ Եվ բնական է ձգտումը՝ պարզել դրանց պատճառը: Իսկ դա հնարավոր է միայն դրանց եւ անցած երեւույթների միջեւ եղած կապն ու բնույթը պարզելու միջոցով: Այստեղից էլ, բնականաբար, հարց է առաջանում, ինչու այդ երեւույթ- ներն առաջ եկան, ինչ հետեւանքների կարող են դրանք հասցնել: Այդ երեւույթները հասկանալու գործում, իմ գնահատմամբ, իրենց ու րույն տեղն ունեն նաեւ 1918 թվականին տեղի ունեցած իրադարձությունները։ Դրանք իրենց նշանակությամբ շարունակում են մնալ համընդհանուր ուշադրության կենտրոնում։ 95 տարի առաջ տեղի ունեցած իրադար- ձություններին ծանոթանալը հնարավորություն է ընձեռում դրանից հետո եկած ժամանակի իմաստավորման համար։ Այդ համոզմունքով էլ՝ ես փորձել եմ հրապարակի վրա եղած նյութե- րի եւ փաստաթղթերի միջոցով անդրադառնալ 1918 թվականի բախտորոշ իրադարձությունների միայն մի քանի խնդիրներին: թ. լույս տեսած «Հայաստան. 1919-1922 թվականներ» երկու հատորները։ Սույն աշխատության փաստացի շարունակությունը կազմում են 2011 թ. Լույս տեսած «Հայաստան. 1919-1922 թվականներ» երկու հատորները:  «Հայաստան. 1918 թվական» գիրքը (211 էջով) տպագրվել է 2007 թ. եւ արագորեն սպառվել է։ Հաշվի առնելով այդ հանգամանքը եւ նկատի ունենալով բազմաթիվ ընթերցողների ցանկությունը, այժմ նպատակա- հարմար եմ համարել գիրքը երկրորդ անգամ, հրատարակել ավելի մեծ ծավալով, գիտական շրջանառության մեջ դնելով նոր փաստեր ու վկա- յություններ: «Հայաստան. 1918 թվական» գրքի երկրորդ հրատարակությունն իրականացվում է իմ ապարանցի հայրենակիցների նախաձեռնությամբ եւ «Մուսա լեռ Տպագրատուն» ՍՊԸ գլխավոր տնօրեն Ռուբեն Հարութ- յունյանի աջակցությամբ, ինչի համար հայտնում եմ իմ երախտագի- տությունը։ ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ Շարունակելի․․․

Բաժին՝ Հայաստանում
Էջ 2, 2-ից