Սիրիայում մարդասիրական գործողություններ իրականացնելու համար ֆինանսական միջոցներ հավաքելու նպատակով նվիրատուների համաժողով է տեղի ունենալու Լոնդոնում, փետրվարի 4-ին։ Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, ով միաժամանակ քննադատել է Սիրիայի փախստականներին և քաղաքական ապաստան պահանջողներին այլ երկրներից վտարելու դեպքերը՝ Փարիզի ահաբեկչական պայթյուններից հետո։ Դյուժարիկը հասկանալի է համարում մի շարք պետությունների կանխարգելիչ միջոցառումներն՝ ուղղված ահաբեկչությունից իրենց քաղաքացիների պաշտպանությանը, սակայն շեշտել է նաև, որ գաղթականներին պետք է դիտարկել որպես անկարող մարդիկ, ովքեր փախել են բռնություններից և Փարիզի ահաբեկչությունն իրականացրած Իսլամական պետության գործադրած ոչնչացումից։ Նշենք, որ Փարիզի ահաբեկչությունից հետո ԱՄՆ 22 նահանգների նահանգապետերը մերժել են ընդունել սիրիացի փախստականներին։ «Սի Էն…

Թուրքիայում ահաբեկիչների են ձերբակալել

Թուրքական «Դեյլի սաբահը» հայտնում է, որ Թուրքիայում ձերբակալել են Ինդոնեզիայի քաղաքացի 6 կնոջ, որոնց մեղադրում են ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ։ Թուրքական կառավարությունը նրանց պատրաստվում է արտաքսել երկրից, իսկ նրանց 7-րդ թրքուհի անդամը մնալու է կալանքի տակ։ Բացի այդ կանանցից Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են նաև 13 անձ, որոնց նույնպես կասկածում են նույն ահաբեկչական խմբավորման երիտասարդական թևի անդամ լինելու մեջ։ Պոլսի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն ռումբի բազմաթիվ սրվակներ։ Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել են, որ կարողացել են քաղաքը փրկել ահաբեկչական մեծ գրոհից, որը տեղի էր ունենալու ուրբաթ գիշեր։

Պայթյուն Բրյուսելում

Այսօր կեսօրին ուժգին պայթյուն է որոտացել Բրյուսելում, այն վայրում, որտեղ ոստիկանությունը հատուկ գործողություններ էր իրականացնում` հայտնաբերելու Փարիզի ահաբեկչության հնարավոր մասնակիցներից մեկին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Պայթյունի մանրամասները ճշտվում են: Ավելի վաղ հաղորդել էին, որ Բրյուսելի հատուկ պահակային գունդը շրջապատել էր Եվրոպական թաղամասին հատող հատվածը։ Այնտեղ՝ Ժոզեֆա 2 փողոցում ոստիկանները ֆրանսիական համարանիշով մեքենայի հետին նստարանին գտել էին կասկածելի պարունակությամբ ճամպրուկ։ Այդ փողոցում գտնվում են ռեստորաններ, որտեղ կեսօրին ճաշում են չինովնիկները և Եվրամիության ինստիտուտների այցելուները։

Միջին Արեւելքը Որո՞ւ Հոգը...

Շաբաթավերջի Փարիզի պայթումներն ու յարձակումները` իրար անցուցին ամբողջ լրատուական միջոցները եւ լրահոս աղբիւրները: Պետութիւններ հապճեպօրէն դատապարտեցին ու քննադատեցին իրագործուած ահաբեկչութիւնները եւ աշխարհի ամբողջ հայեացքն ու կեդրոնացումը եղաւ Փարիզի պայթումները: Նոյն օրը առաւօտեան արդէն իսկ համացանցի բոլոր էջերը լեցուած էին պայթումին մանրամասնութիւններով, նկարահանումներով եւ նկարներով: Գրեթէ չկար էջ մը, որ ահազանգած կամ արձագանգած չըլլար Փարիզեան վերջին իրարանցումներուն եւ ի՜նչ գնահատելի երեւոյթ, որ աշխարհը չմոռնալով իր մարդկային զգացումները` կը մտահոգուի, կը հետաքրքրուի ու մանաւանդ կը ցաւի իրագործուած պայթումներուն համար, անդադար «ա՜խ, ինչ պիտի ըլլայ այս բոլորին վերջը» հառաչը տալով, մտահոգ աչքերը սեւեռած նայելով պայթումի քանդիչ հետեւանքներուն ու զոհուածներու դիակներուն: Այս բոլորին ետին…

Տնտեսական  քսան հզոր պետությունների գագաթաժողով

Թուրքիայի Անթալիա քաղաքում երեկ և այսօր տեղի է ունենում տնտեսական հզոր պետությունների գագաթաժողովը։ Գագաթաժողովին մասնակցում են քսան պետության ղեկավարները, բացառությամբ Ֆրանսիայի նախագահից, ով հրաժարվել էր ներկա գտնվելուց Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։ Նիստերին զուգահեռ տեղի են ունենում մի շարք երկկողմանի հանդիպումներ, ինչպես, օրինակ՝ Մ․Նահանգների և Թուրքիայի նախագահների հանդիպումը և այլն։ Գագաթաժողովին քննարկվում են միջազգային տարբեր հարցեր, ներառյալ Մերձավոր Արևելքի զարգացումները, Սիրիայի հարցը, գաղթականների խնդիրների, միջազգային ահաբեկչության և այլ հարցեր։
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ծանուցումները կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների կողմից գործակալությանը ներկայացնելու անհրաժեշտության մասին: Միաժամանակ գործակալությունը հայտարարում է, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.17-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո այն անձնական տվյալներ մշակողները, ովքեր կշարունակեն օրենքով սահմանված ծանուցումները չտրամադրել, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Ծանուցումները պետք է ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ ք. Երևան, Հալաբյան 41ա: Հիշեցնենք, որ 2015թ-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Մշակողը մինչև կենսաչափական…
ՌԴ Պետդումայի փոխխոսնակ «Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ Նիկոլայ Լևիչևն առաջարկել է երկրի ուժային կառույցները արտակարգ դրության վիճակի բերել, նկատի առնելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական սպառնալիքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ «Այս պայմաններում, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին պատերազմ է հայտարարվել, պետք է լրջորեն դիտարկել անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները։ Ենթակառուցվածքային օբյեկտները, առաջին հերթին՝ տրանսպորտային, մարդկանց զանգվածային կուտակումների վայրերը, պետական սահմանները կարիք ունեն լրացուցիչ և աչալուրջ հսկողության։ Պետք է բոլոր ուժային մարմինները արտակարգ դրության աշխատանքային ռեժիմի բերել», ընդգծել է Լևիչևը։ Պետդումայի փոխխոսնակը մատնանշել է Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության սերտ կապը Մերձավոր Արևելքում Արևմուտքի վարած քաղաքականության հետ։ Նրա կարծիքով, ահաբեկչության ակտիվացումն արդյունք է «մի…

Արյան վրիժառություն

«Իսլամական պետությունը» ստանձնել է նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած խոշոր ահաբեկչության պատասխանատվությունը: «Սա վենդետա է Սիրիայի համար, սա Փարիզի սեպտմբերի 11-ն է»,- հայտարարել է ԻՊ-ն, գրում են եվրոպական ԶԼՄ-երը: Փարիզի ահաբեկչության հետևանքով ավելի քան 200 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանր վնասվածքներ, 80-ը գտնվում են ծանր վիճակում, զոհվածների թիվը հասել է 150-ի, սակայն դեռևս ճշտվում են տվյալները նրանց մասին: Փարիզի Bataclan համերգասրահում պատանդ պահված 100 խաղաղ բնակչի մասին ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության հարձակումից հետո ահաբեկիչները, ոստիկանության գրոհը տեսնելով, զենք են գործադրել և սպանել են պատանդներին։ Ոստիկաններին հաջողվել է սպանել երեք ահաբեկչի, երբ նրանք Bataclan են ներխուժել` գոչելով․ «Այս…

Ահաբեկչություն Փարիզում

BBC-ն, CNN-ը և եվրոպական լրատվամիջոցները հաղորդում են, որ Փարիզում ուրբաթ օրը, ուշ երեկոյան անհայտ տղամարդը մտել է Le Carillon ռեստորան և ավտոմատով անկանոն կրակահերթ բացել մարդկանց վրա: Ավելի ուշ այլ ահաբեկչական գործողություններ են կատարվել Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր մասերում: Բազմաթիվ մարդիկ պատանդ են պահված: Կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով, զոհերի թիվը հասնում էր 18-ի։ Ահաբեկչական գործողություններից մեկը իրականացվել է ստադիոնի մոտ, որտեղ Ֆրանսիա-Գերմանիա խաղն էր դիտում նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նրան անմիջապես տարհանել են, սակայն հազարավոր մարզասերներին ոստիկանները խնդրել են մնալ ստադիոնում՝ ապահովության համար։ Ավելի ուշ հաղորդում հրապարակվեց, որտեղ արդեն ասվում էր 40 զոհի և հարյուրավոր պատանդների մասին: Ֆրանսիայի նախագահ…
Ազգային հարցի լուծումը եթե պետք է կատարվի դեմոկրատիայի ու հավասարության հիման վրա, և դա համարվի սոցիալիստական ռազմավարության օղակներից մեկը, ապա հարց է առաջանում՝ մի երկրում, որտեղ գոյություն ունեն տարբեր համայնքներ, որոնք մշակութապես ու էթնիկապես տարբեր են, բայց իրենց մեկ ազգ են համարում, արդյոք պետք է նախ կազմեն իրենց ազգային իշխանությունը, որից հետո քայլ կատարեն դեպի հավասարություն՝ մնալով նույն երկրի կազմում: Արդյոք այսօրվա պետությունները պետք է բաժանվեն ըստ ցեղի, լեզվի և մշակույթի: Արդյոք ազգերի ինքնորոշման իրավունքը հենց այդպիսի ռազմավարություն է նշանակում: Վերոհիշյալ հարցերին կարելի է այսպես անդրադառնալ, որ կապիտալիզմը մի ինտեգրող համակարգ է, որն աշխատում է անհավասարության, նացիոնալիզմի ու պատերազմների միջոցներով,…
Արաբական աշխարհի համար Թուրքիայում ընթացող քաղաքական խմորումները դարձել են շատ կարևոր, մանավանդ Թուրքիայի այսօրվա իշխանությունների արաբա-իսլամական աշխարհը բացելու քաղաքականության պատճառով։ Ակներև է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն իր հերթական ճառերում սկսել է կարկինը լայն բացելով պատգամներ հղել ոչ միայն Թուրքիայի քաղաքացիներին, այլև ամբողջ արաբական աշխարհին՝ սկսած Գազայից, անցնելով Երուսաղեմ, Բեյրութ, Կահիրե ու Դամասկոս։ Այս փոխկապակցության և ըմբռնումների մերձեցմանն առընթեր ակներև է նաև, որ արաբական աշխարհը զորակցություն է ակնկալում Թուրքիայից Իսրայելի հետ իր ունեցած տարակարծությունների և գրեթե կես դարից ի վեր շարունակվող հակամարտության լուծման համար։ Այստեղ պետք է նաև շեշտել, որ Էրդողանի իշխանության օրերին Թուրքիան առաջին անգամ ծանր մեղադրանքներ…