Բաժիններ
ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը և Եվրոպայի խորհուրդը 2016 թվականի հունվարի 29-ին կազմակերպել էին «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեղեկատվության ազատությունը» թեմայով աշխատանքային քննարկում՝ նվիրված Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվան։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ինչպես նաև՝ պետական տարբեր գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Արփինե Հովհաննիսյանը, շնորհավորելով մասնակիցներին անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվա 10-ամյակի կապակցությամբ, նշել է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանվել են այնպիսի կարգավորումներ, որոնք պետությանը հնարավորություն կտան ավելի արդյունավետ կերպով իրականացնել աշխատանքներն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում: Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան իր…
Այսօր Հայոց բանակի տոնն է․․․ Բանակ՝ նշանակում է կայուն պետություն, բանակ՝ նշանակում է ապահով հայրենիք, բանակ՝ նշանակում է հերոս այրերի հպարտ գոյություն, բանակ՝ նշանակում է ապագայի հանդեպ հավատ ու ապահովության զգացում, բանակ՝ նշանակում է ամենօրյա տոն՝ ազգի համար։ Սիրելի հայ այրեր, շնորհավորում ենք բոլորիդ՝ այս հիանալի տոնի առթիվ։ Եղեք անպարտելի, ինչպես որ կա՛ք, եղե՛լ եք։ Միայն հիշե՛ք, որ բանակում ծառայում են ամենա-ամենաուժեղ, ամենա-ամենանվիրյալ, ամենա-ամենանախանձելի ու հոգով արի այրերը։ Վախկոտն ու թույլը բանակում չի հայտնվում։ Մենք հպարտ ենք մեր զինվորներով։ Հա՛յ զինվոր, եղի՛ր արժանի մեր նախնիներին, ովքեր միայն հաղթել են, երբ կռվել են, մերժել են թալանն ու բռնությունը նույնիսկ պարտված թշնամու…
Ճիշտ ինքնագնահատումը, սեփական տեղն ու դերը համաշխարհային թատերաբեմում, աշխարհի համար կշիռը և նշանակությունն ընկալելը չափազանց կարևոր է յուրաքանչյուր ժողովրդի և պետության հաջողության համար: Իհարկե, գերագնահատումը վտանգավոր է։ Օրինակ, Հայաստանին դեռ ԽՍՀՄ-ից մնացել են բաներ, որոնք ավելի շատ իրենց մեջ կայսրության քան հանրապետության բովանդակություն ու կշիռ են պահպանում, սակայն մենք դրանք ընկալում ենք իբրև մեր երկրի անբաժանելի մասը, չցանկանալով ազատվել դրանցից։ Կամ մինչև այսօր հիանում ենք մեր նախնիների ստեղծած ֆանտաստիկ մշակույթով, այդ ճանապարհին «մոռանալով», որ այսօրվա աշխարհում մրցունակ լինելու համար, հնարավոր չէ անվերջ նախնիների ստեղծած ռեսուրսը օգտագործել, չստեղծելով նոր արժեքներ։ Սակայն, ոչ պակաս մտահոգիչ է, եթե չասեմ վտանգավոր, հակառակ մտայնությունը։ Շատ…
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը հունվարի 22-ին մասնակցել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին նվիրված կլոր սեղան-քննարկմանը: Այն կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդման ծրագրի» շրջանակներում: Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու Եվրոպայի խորհրդին գործուն աջակցություն ցուցաբերելու համար և հույս հայտնել, որ քննարկման արդյունքները կլինեն գոհացուցիչ՝ նպաստելով ավելի արդյունավետ որոշման կայացմանը: Կարևորելով նախագծի մշակման ընթացքում հանրային քննարկումների դերը և դրանց արդյունքում հնչած առաջարկություններն ու դիտարկումները՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ աշխատանքային խմբում ներգրավվել են փորձագետներ թե՛ պրակտիկ և թե՛…
ԶԼՄ-ների միջոցով ստացանք ՀՀ քաղաքաշինության նախարարության արձագանքը․ «Ն. Սարգսյանը տվյալ շենքի քանդման թույլտվության հետ որևէ առնչություն չունի, ավելին՝ այդ մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից: Ինչ վերաբերում է ազգային պատկերասրահի քանդման վերաբերյալ պարբերաբար հնչող «ահազանգերին», բազմիցս ասվել է՝ նման հարց օրակարգում չկա և չի եղել: Դա այդ թեման բարձրացնողների հիվանդ երևակայության արդյունքն է»: Ենթադրենք՝ Ն․ Սարգսյանը մեր մայրաքաղաքում որևէ շենքի քանդման հետ առնչություն չունի և իր գործին վերաբերող իրադարձությունների մասին տեղեկանում է ԶԼՄ-ներից։ Այնուամենայնիվ, դեռևս 2012 թվականին տված հարցազրույցներից մեկում նա հստակ նշել էր, որ Արամի 30 հասցեում գտնվող շենքի տարածքի հաշվին նախատեսվում էր լայնացնել Աբովյան և Արամի փողոցները, սակայն այդ պահին…
«Զվարթնոց» օդանավակայանի հին (պետական) համալիրը ըստ գործառութային նշանակության չօգտագործելը, փոփոխման ենթարկելը և նրա օղակաձև էստակադան ապամոնտաժելը արդյունք է մեր երկրում վարվող ապազգային և հակապետական քաղաքականության։ Այդ քաղաքականության հետևանքով արտաքին աշխարհի հետ սահմանափակ կապ ունեցող Հայաստանի քաղաքացիները արդեն 14 տարի ստիպված են իրենց գրպանից հավելյալ գումարներ վճարել ավիափոխադրումների համար։ ՀՀ կառավարության և օֆշորային ընկերության միջև 2001թ․կնքված՝ պետության շահի տեսակետից կասկածելի գործարքի հետևանքով վերջին տարիներին օդային փոխադրումների ոլորտում մատուցված ծառայություններից ստացված դրամական հոսքերի գերակշիռ մասն ուղղվեց նոր համալիրի կառուցմանը, որը մասնավոր սեփականություն է։ Որպես արդյունք՝ իրար հետևից սնանկացան ազգային փոխադրող ընկերություններ, իսկ Հայրենիքում աշխատանքը կորցրած հայ օդաչուները ստիպված եղան իրենց կյանքը վտանգելով…
Ընթերցողի սեղանին է ճանաչված լրագրող, վերլուծաբան, հրապարակախոս Հասմիկ Գուլակյանի հերթական ուշագրավ՝ «Չյուրացված դասեր» ժողովածուն: Հայ հասարակության մեջ ազգային խնդիրներով մտահոգ հանրությունը քաջատեղյակ է Գուլակյանի բազմաթիվ գրքերին, հոդվածներին ու ռադիոհաղորդումներին: Որպես կանոն՝ դրանք հիմնականում արծարծում են մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ: Տարիների ընթացքում փորձառու լրագրողն իր շուրջը համախմբել է ազգային հոգսերով ապրող հայ մտավորականների մի ուրույն շրջանակ, որը մշտապես արձագանքել է մեր երկրի առջև ծառացած ամենատարբեր խնդիրներին՝ ընդվզել է անարդարությունների, ապազգային կեցվածք դրսևորած պաշտոնյաների ու «մտավորականների» դեմ, պայքարել ընդդեմ հոռի բարքերի, գործադրած ջանքերի շնորհիվ ճանապարհ հարթել այն ամենի համար, ինչն ազգային է, հայեցի ու, միաժամանակ, համամարդկային (Ա․Մելքոնյան): Պարբերաբար հատվածներ…
Հայաստանի հարգարժան մարդիկ, Երբ հինգ տարի առաջ ստանձնում էի երբևէ ցանկացածս միակ պետական պաշտոնը, փորձեցի հանրությանը ներկայացնել իմ սպասելիքներն ու մղումներն այս տողերով. «Որպես իրավաբան` մարդկանց հավասարությունն օրենքի առաջ ինձ համար միշտ եղել է կարևորագույն սկզբունք: Որպես պրակտիկ մարդ` ես էլ գիտեմ‚ որ սա ամենադժվար իրականացվող նորմերից է: Որպես իրատես` չեմ կասկածում‚ որ այս առաքելությունն իրականացնելիս ավելի հաճախ դառնում են քննադատության թիրախ‚ քան արժանանում հիացմունքի: Բայց որպես լավատես` ես հավատում եմ‚ որ «կաթիլը քար է ծակում»: Իմ բարդ ճանապարհի այս փուլն ավարտելիս ցանկանում եմ հենց այս տրամաբանության մեջ ամփոփել ասելիքս։ Որպես իդեալիստ. այս տարիներին շատ է մաշվել իդեալիզմս, բայց և…
2015 թ․ պատմության գիրկն ուղարկեցինք առանց մեծ նվաճումների (բացառությամբ մարզական մի քանի հաղթանակների)՝ չունենալով վառ ու պայծառ հիշողություններ, հակառակը՝ այդ տարեթիվը մուտք գործելուն պես ցեղասպանական գործողության ականատեսը եղանք։ Ամբողջ տարին ամոթով ու վշտով ապրեցինք բոլորս․ ամոթով, քանի որ անզոր էինք մեր խաղաղ ու անկախ երկրում անվտանգ պահել հայ ընտանիքին, դեռ ավելին՝ հասկացանք, որ ով ասես կարող է մտնել հայի տուն, քնած հային սպանել ու անպատիժ հեռանալ։ Ամբողջ մեկ տարվա ընթացքում ո՛չ իրական հանցագործները «հայտնաբերվեցին», ո՛չ էլ սպանության իրական «պատճառները» պարզաբանվեցին։ Դրա փոխարեն հազար ու մի ցնդաբանություններով փորձում էին էլ սատանիզմին որդեգրված զինվորի, էլ հոգեկան անհավասարակշռությամբ տառապող սահմանապահ զինվորի, էլ աղանդավոր…
Տարբեր պատմություններ են հորինում Դաեշի առաջացման մասին, սակայն վերլուծաբանների մեծ մասն այն կապում է Իրաքի պատերազմի հետ: Դաեշն «Ալ Քաիդայի» հետնորդն է Իրաքում: Դրա արմատները պետք է փնտրել Սաուդիան Արաբիայի թագավորությունում: Մ․Նահանգների երկու երկնաքերները խոցած 19 ահաբեկիչներից 15-ը Սաուդիան Արաբիայի քաղաքացիներ էին: Սկսենք նախապատմությունից։ Բեն Լադենը Սաուդիան Արաբիայի հարուստ և ազդեցիկ ընտանիքից էր։ Նա դեռ երեխա էր, երբ ԽՍՀՄ-ը զորքերը մտցրեց Աֆղանստան։ Արդեն պատանի հասակից սկսեց մասնակցել խորհրդային բանակի դեմ մղվող ազատագրական պայքարին, անդամագրվեց նորաստեղծ «Ալ Քաիդա» կազմակերպությանը, որին հովանավորում էին Սաուդիան Արաբիայի իշխանության, ԱՄՆ-ի գաղտնի կազմակերպության՝ CIA և Պակիստանի գաղտնի կազմակերպության ներկայացուցիչները: 1990 թ․ ԱՄՆ հարձակվեց Իրաքի վրա։ Սաուդիան…
Լիբանանահայ մի խումբ երիտասարդներ կոչ են արել շահագրգիռ հայրենակիցներին վաղը մասնակցել Թուրքիայի դեսպանատան առջև կազմակերպվող բողոքի ցույցին։ Նրանք նշել են, որ բողոքի ցույցը կազմակերպվում է ի հիշատակ Հրանտ Դինքի սպանության։ Ցուցարարների պաստառների վրա լինելու են թուրքի գնդակից նահատակված Հրանտ Դինքի և քուրդ իրավապաշտպան Թահեր Էլչիի նկարները։