Բաժիններ
1948-ի փետրվարին, այն բանից հետո, երբ Չեխոսլովակիայում ոչ կոմունիստ նախարարները բոյկոտեցին կառավարության նիստերը՝ ոստիկանության աշխատանքի պրակտիկայի հարցերի հետ կապված վեճի հետ, Կոմունիստական կառավարությունը ցրեց կոալիցիոն կաբինետը և ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքում։ Ամերիկայի Ձայնը բազմիցս մատնանշել է այս իրադարձությունը՝ որպես նախազգուշացում իտալացի ժողովրդին թե ինչ ճակատագիր է սպասում նրանց, եթե Իտալիան «դառնա կոմունիստ» (Նման պրոպագանդան տասնամյակներ օգտագործվում էր նաև հակակոմունիստների կողմից): Այնուամենայնիվ, ըստ ամենայնի, բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Իտալիայի քրիստոնյա-դեմոկրատների ու ամերիկյան կառավարությունները մեկ տարի առաջ ինչպիսի դավադրություն էին կազմակերպել իշխանությունը յուրացնելու ուղղությամբ։ 1947 թվականի հունվարին, երբ Իտալիայի վարչապետ Ալսիդե դե Գասպերին այցելեց Վաշինգտոն Միացեալ Նահանգների հրավերով, նրա…
Իտալիա 1947-1948 թթ Ազատ ընտրություններ, հոլիվուդյան ոճով: «Նրանք, ովքեր չեն հավատում Միացյալ Նահանգների գաղափարախոսությանը, չպետք է թույլ տալ մնալ Միացյալ Նահանգներում»,- հայտարարել է ամերիկացի գլխավոր դատախազ Թոմը Քլարկը, 1948 թվականի հունվարին. 1948 թվականի մարտին Արդարադատության նախարարությունը, որի նախագահն էր Քլարկը, որոշում կայացրեց, որ այն իտալացիները, ովքեր չէին հավատում ԱՄՆ-ի գաղափարախոսությանը, չպետք է թույլ տալ ներգաղթեն կամ նույնիսկ մտնել ԱՄՆ: Սա միայն մի տեսակ Ամերիկայի մարտավարություն էր, որպեսի այն իտալացիները, որոնք չէին հավատում և դեմ էին ԱՄՆ-ի գաղափարախոսությանը թույլ չտան կամ հնարավորություն չունենան Իտալիայում 1948 թվականի ընտրություններում կազմեն մի պետություն, որի գաղափարախոսությունը կտարբերվի ԱՄՆ-ի գաղափարախոսությունից: Սրանից երկու տարի առաջ Իտալիայի կոմունիստական…
Միջազգային քրեական դատարանը պահանջել է ձերբակալել Իսրայելի վարչապետին և ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներին՝ ռազմական հանցագործությունների մեղադրանքով «Օրվա լուրեր» 20/05/2024 Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազը հայտարարել է, որ հետամուտ է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով ձերբակալելու պահանջին։ Հարցումը ներառում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: Նեթանյահուին և Գալանտին մեղադրել են ցեղասպանության մեջ՝ սովամահությունը որպես պատերազմի մեթոդ օգտագործելու, մարդասիրական օգնության մատակարարումը կանխելու և խաղաղ բնակիչներին դիտավորյալ թիրախ դարձնելու մեջ։ «Աշխարհը ցնցված էր հոկտեմբերի 7-ին, երբ տարբեր կիբուցներում մարդկանց դուրս հանեցին իրենց տներից և ննջասենյակներից... մարդիկ սարսափելի տուժեցին»,- ասել է Խանը Սիանանին:…
Ստացանք Ձեր խորհրդի 2024 թ. մայիսի 8-ի 188-2024-546 համարակիր նամակը , որը ամբողջությամբ տեղադրել եք առաջնորդարանի կայքէջում ու տպագրել «Ալիք» օրաթերթում՝ 12/05/ 2024 թ., որը և վերածվել է բաց նամակի: Այս բաց նամակով Դուք Ձեր «բողոքն ու դժգոհանքն» եք հայտնել, Ձեր բնութագրմամբ, «անսպասելի երևոյթի» կապակցությամբ, որ տեղի է ունեցել միությանս հարկի տակ և որը «զայրացրել» է խորհրդիդ անդամներին և այն համարել եք «անթոյլատրելի»: Ընդգծենք, որ այդ զարմանքը բխում է Ձեր մենատիրական ձգտումներից ու Ձեզ խամախճիկների պես խաղացնող ՀՅԴ-ի կառքին լծվելու հանգամանքներից: Սակայն ինչ է տեղի ունեցել «Րաֆֆի» համալիրի սրահում Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցին նվիրված ձեռնարկի ընթացքում, որտեղ որպես թեմակալ առաջնորդի…
Բայց նկատի ունենալով այդ դեպքերից հետո մինչև մեր ժամանակները ամերիկացիների ներգրավածությունը քիմիական և կենսաբանական զենքերի շուրջ, չինացիների պնդումները չեն կարող անտեսվել: Օրինակ՝ 1970թ.-ին New York Times-ը գրել է, որ Կորեական պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ի ուժերը ճնշվել էին չինական «մարդկային ալիքներով», «բանակը արխիվներից հանել էր նացիստական քիմիական պատերազմի փաստաթղթերը, որոնք նկարագրում էին Սարին նյութը (մի տեսակ ներվերի վրա ազդող մահացու նյարդային գազ է, որի մի քանի ֆունտը կարող է սպանել հազարավոր մարդկանց քանի րոպեների ընթացքում: ... Բանակը հիսունականների կեսերին հազարավոր գալոններ Սարին էր արտադրում»: 1950- և 1960-ականների ընթացքում բանակը և ԿՀՎ-ն բազմաթիվ կենսաբանական նյութերի հետ փորձեր են անց կացրել Միացյալ Նահանգներում:…
Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը տուրք տալով համայքի որոշակի հատվածի, օգտագործելով Համբարձման տոնի առիթով մատուցվող Սուրբ Պատարագի «հարմարագույն առիթը», մայիսի 9-ին, Ս. Սարգիս եկեղեցում, կազմակերպել է հակահայաստանյան համահավաք: Այսպիսով, փաստորեն, ԹՀԹ Թեմական խորհուրդը բացահայտ կերպով ապականում է եկեղեցին, քանի որ համաքրիստոնեական տոնի առիթով եկեղեցի այցելող պետականամետ հանրությունը պետք է օգտագործվի չար նպատակների համար և ներկայացվի որպես հակապետական զանգված: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, որպես համահայկական կառույցի, նվիրական պարտքն է համերաշխություն և միասնություն քարոզել և իր բոլոր զավակներին վերաբերվել հավասարապես ու չենթարկվել որևէ հատվածի քմահաճույքի: Իսկ Թեհրանի Թեմական խորհրդի լիազորությունը սահմանափակվում է հայ համայնքով, այնպես որ նա անելիք չունի Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում:…
ՆԱԽԱԲԱՆ (Մաս 15) Կոլորադոյում գործողությունը շարունակվեց մինչև 1960-ական թվականները: Երբեք հնարավոր չեղավ իմանալ թե քանի հազար տիբեթցիներ ուսուցման կուրսեր անցկացրին այնտեղ: Նույնիսկ ուսուցման կուրսերի ավարտից հետո, ԿՀՎ-ն շարունակեց ֆինանսավորել և մատակարարել իրենց էկզոտիկ հաճախորդներին այն երզանքով, որ իրենք կրկին կը գրավեն իրենց հայրենյաց հողը: 1961թ.-ին, երբ New York Times-ը որոշ լուրեր ստացավ Կոլորադոյի օպերացիայի մասին, Պենտագոնը նրա վրա ճնշում գործադրեց ու պահանջեց, որ այդ կապակցությամբ հետաքրքրություն չցուցաբերի և նրանք ընդունեցին: Այս հարցը շատ զգայուն էր, քանի որ ԿՀՎ-ի 1947 թվականի կանոնադրության և Կոնգրեսի մեկնաբանության ավանդաբար սահմանափակվել էր ԿՀՎ-ի ներքին տեղեկատվության հավաքագրումը: Չինաստանը բացի որ բռնկված էր իր ներքին դժվարություններով, կանգնած…
Այժմ անդրադառնանք Կովկասյան ռազմաճակատը մերկացնելու, այնտեղից ռուսական զորքերի հեռանալու հարցին: Այս հարցի շուրջ կան իրարամերժ կարծիքներ, նշվում են տարբեր պատճառներ, որոնք ավելի են դժվարացնում ճշմարտության բացահայ- տումը: Նպատակ չունենալով անդրադառնալ դրանց, փորձեմ ռազմաճա- կատը մերկացնելու, այնտեղից ռուսական զորքերը հեռացնելու խնդրին անդրադառնալ մինչեւ այժմ ուշադրությունից դուրս մնացած մի շարք փաստերի եւ իրողությունների վերլուծությամբ, եզրակացությունը թող- նելով ընթերցողին: Արեւմտյան ռազմաճակատում գտնվող ռուսական բանակում ընդ- հանուր կարգապահության անկումը եւ մյուս երեւույթները, որոնց մասին արդեն հիշատակվել է, լուրջ հետեւանքներ են ունեցել նաեւ Կովկասյան ռազմաճակատում գտնվող կես միլիոնանոց հսկայական բանակի վրա, այն էլ ավելի ծանր ու առանձնահատուկ պայմաններում։ Հարկ է նշել, որ Կովկասյան բանակը ձեռք…
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ՝ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՕՐԸ Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում Մայիսի մեկը մի աշխարհագրական պայմաններում է տոնվում, որտեղ պատերազմի սպառնալիքի ներքո հնարավոր չէ լիակատար խանդավառությամբ նշել այս կարևոր օրը: Թուրքա – Ադրբեջանական և անգլո սակսոնական նկրտումների շարունակությունը մի կողմից և Հայաստանի իշխանության սխալ արտաքին քաղաքականության հետևանքները մյուս կողմից խլել է մեր ժողովուրդից լավ ապագայի հանդեպ հույսը: Աշխատավորները իրենց ստեղծած հավելյալ արժեքի օգտվելու զրկվելուց բացի, ամենաշատն են տուժում ներկա տնտեսական ինֆլյացիայից: Հայ Ձախ Ֆորումի խորը համոզմամբ, Հայաստանի իշխանությունները ոչ հեռու ապագայում անգամ ցանկության դեպքում չեն կարողանալու իրականացնել այն բարեփոխումներն, որը խոստացել են ժողովրդին իրենց ապագայի մասին: Բանն…