Ֆրանսիայի կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի դեմ տասնյակ հազարավոր ցուցարարներ երեքշաբթի սկսել են բողոքի ցույցերի և գործադուլների երկրորդ փուլը։ Որոշ քաղաքներում խափանվել է էլեկտրաէներգիայի բաշխումը և հասարակական տրանսպորտի համակարգի մասերը, որոշ դպրոցներ փակվել են։ Աշխատում է արագընթաց գնացքների միայն մեկ երրորդը և տեղական և մարզային միջքաղաքային գնացքների մեկ հինգերորդը: Դպրոցների ուսուցիչների և տնօրենների կեսը հրաժարվել է դպրոց գնալ և միացել է ցուցարարներին՝ ընդդիմանալով կենսաթոշակային օրենքին։ Ի լրումն համազգային գործադուլների, արհմիությունները երեքշաբթի օրը զանգվածային ցույցեր են կազմակերպել ամբողջ երկրում և ծրագրում են փակել կարևոր արդյունաբերական կենտրոնները, որոնք կարևոր դեր են խաղում Ֆրանսիայի տնտեսական կյանքում առաջիկա շաբաթների ընթացքում: Վերջին տասնօրյակում ցուցարարների ու գործադուլավորների շարքերը…
Մեծ հաշվով խաղաղ անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը, և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է. «35 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: 1988 թվականի փետրվարի 20-ից սկիզբ առած բողոքի ինքնաբուխ ու բազմամարդ ցույցերը Հայոց պատմության մեջ կմնան որպես ազգային զարթոնքի, միասնության ու ազատագրական պայքարի խորհրդանիշ: Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը: Ղարաբաղյան շարժումն արցախցիների՝ իրենց իրավունքները պաշտպանելու և սեփական հողի վրա արժանապատիվ կյանքով…

>,- ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ:

 Ալեքսանդր Մյասնիկյանի գեղեցիկ արձանը կանգուն է Երևան քաղաքի կենտրոններից մեկում: Դեռ հակասովետական ու հակառուսական ուժերին չի հաջողվել նրա արձանը հանել տալ և դա ի շնորհիվ նրա մեծ ներդրումների է, որ ունեցել է Հայաստանի համար երկրի ամենաճգնաժամ տարիներին երբ ժողովուրդը մատնված էին սովի և ոչնչացման: Բարեբախտաբար Հայաստանի ժողովուրդը այդ երևույթը գիտակցելով միշտ շատ բարձր է գնահատում նրա գործունեությունը: Ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում։ Ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում[1]։ 1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ 1907-1914 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում։ 1911 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական…
 Հեղինակներ Kyle Anzalone և Will Porter | Փետրվարի 15, 2023 Կրեմլի բարձրաստիճան դիվանագետը նախազգուշացրել է, որ Արևմուտքի ներգրավվածությունն Ուկրաինայում մոտենում է «անվերադարձի կետին՝ մեղադրելով Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ի դաշինքին երկիրը «ռուսաֆոբ ռազմական հենակետի» վերածելու փորձի մեջ։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում Մոսկվայի ներկայացուցիչը հայտարարեց, որ Ռուսաստանի բոլոր «կարմիր գծերն» արդեն հատվել են։ Չորեքշաբթի օրը ՌԴ Պետդումայում ելույթ ունենալով օրենսդիրներին՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է Ուկրաինայի ներկայիս հակամարտության և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման պատճառները՝ ասելով, որ Վաշինգտոնը «մոլագար ցանկություն ունի վերակենդանացնելու նեոգաղութային միաբևեռ աշխարհակարգը»: «Այս քաղաքականության անբաժանելի մասն է Ռուսաստանի երկարաժամկետ զսպումը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման միջոցով դեպի մեր սահմանները, ինչպես նաև եղբայրական Ուկրաինայի…
Աղբյուր՝ Investigative journalist Seymour Hersh report Sunday Time Հետաքննող լրագրող Սեյմուր Հերշը հայտնել է, որ նախագահ Բայդենը հրամայել է հեռացնել Դեյվ ԴեՔեմփի զեկույցը: որը տեղադրվել է 2023 թվականի փետրվարի 8-ին մամուլում: Նա իր զեկույցում նշել է, որ ԱՄՆ-ը պայթեցրել է «Հյուսիսային հոսք» բնական գազի խողովակաշարերը, որոնք կապում են Ռուսաստանը և Գերմանիան։«Սպիտակ տունն այժմ պետք է մեկնաբանի այս բոլոր փաստերը»,- Telegram-ում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան զեկույցի։ Իր հերթին Սպիտակ տունը հերքել է հաղորդագրությունը՝ Հերշի ստեղծագործությունն անվանելով «ամբողջական գեղարվեստական գրականություն»:Հերշը վկայակոչեց «օպերատիվ պլանավորման անմիջական իմացությամբ» մեկ աղբյուր, որն ասում էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի ջրասուզակները C4…
Սոցիալզմի տեսնկյունից, կապիտալի համաշխարհայնացումը հիմնական աղքատության, դասակարգերի տարածության շատացման և քայքայիչ նոր պատերազմների առաջացման, ռացիզմի, կանանց նկատմամբ խտրականության և կրոնական նախապաշարումների ու տարբեր ուրիշ բարդությունների առաջացման պատճառ են հանդիսանում: Մեծ մասամբ պատերազմների հիմնական պատճառը իմպերիալիստական քաղաքականություններն են, որոնք պաշտպան են կանգնում համաշխարհային կապիտալի: Այդ բնագավառում Ամերիկան համարվում է ամենաուժեղ իմպերիալիստական ուժերից մեկը, որ դրդում է տարբեր պատերազմներ: Ամերիկայի «մեկ տոկոս»-ների և ոչ թէ «99 տոկոս»-ների կապիտալի մեծ մասը ներդրված է ռազմական ու նաֆտային արդյունաբերություններում, որտեղ մեծ շահեր ունեն նրանք ու մեծ մասամբ նրանք են ճշտում երկրի արտաքին քաղաքականությունը: Սոցիալիզմին հասնելու համար չենք կարող բավարավել միայն դեմոկրատիկ իրավունքների ձեռք բերմամբ ու…

ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Աշխարհում բոլորը մտահոգված են կորոնավիրուսի վարակիչ հիվանդությամբ: Լավ զգացվում է տնտեսության ու առողջության հարցերին վերահասու լինելու հակասությունը: Հաճախ աշխատավորները ստիպված են լինում արտադրությունը վերականգնելու և իրենց ընտանիքի գոյությունը պահպանելու նպատակով ընդունեն որոշակի վարակվելու ռիսկեր և գնալով աշխատանքի բավարարեն իրենց գործատերերի ու գործատուների պահանջները: Բոլոր երկրներում ահռելի տնտեսական անհավասարություններ գոյություն ունի ժողովրդների տարբեր խավերի ու աղքատ և հարուստ երկրների միջև: Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը (ALO) իր վերջին զեկույցում, որը հրատարակվել է մոտ մեկ ամիս առաջ հայտնել է, որ աշխարհում ավելի քան մեկ միլիարդ աշխատող կանգնած է աշխատանքը կորցնելու և իրենց գոյությունը պահպանելու վտանգի առջև: Մոտ երկու միլիարդ աշխատողների եկամուտը մոտ 60 տոկոսով…
Դասակարգային շարժում և հասարակական շարժում Աշխարհում ամեն ինչ դիալեկտիկորեն անըդհատ փոփոխության մեջ է, աշխարհի նկատմամբ տեսակետներն ու գաղափարները սերնդից սերունդ այնպես են փոխվում, որ հասարակ և մոլեռանդ մտածողները խորթանում են իրենց շրջապատի հանդեպ: Այս փոփոխությունները լավ հասկանալու համար ոչ թե մտքի մութ կողմին ու ենթադրություններին պետք է դիմել, այլ օբեյկտիվ և գիտական դիալեկտիկայի տեսակետներին: Այս ընթացքում պայքարի ու դեպքերի զիգզագներում հասարակական շարժումները կամ իրենց վերակազմակերպումը, օգտվելով իրենց տարիների պայքարի փորձերից, օգտվում են հասարակական հետևողական ուժերից ու աշխատող դասակարգից պայքարը շարունակելու և փոփոխություններ առաջացնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ՝ անհամբեր, մոլեռանդ ու դոգմ մտածող ուժերը շարքից դուրս են գալիս ու հեռանում պայքարից: Երբեն…
Tele SUR լրատվամիջոց, 27/01/2023 Մարիա Զախարովայի խոսքով, Կիևին տանկերի մատակարարումը «Արևմուտքի երկրներին բերում է նոր մակարդակի առճակատման մեր երկրի և մեր ժողովրդի դեմ»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրները Ռուսաստանի հետ սրվող առճակատման մեջ են՝ զգուշացնելով Ուկրաինային զենք մատակարարելու մասին։ «ՆԱՏՕ-ի քաղաքացիները պետք է իմանան, որ իրենց դաշինքը լիովին ներգրավված է մեր երկրի հետ առճակատման մեջ, և այդ առճակատումը գնալով սրվում է»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։ Խոսնակն անդրադարձել է ՆԱՏՕ-ի ներգրավվածությանը` նկատի ունենալով տանկեր ուղարկելու Գերմանիայի և ԱՄՆ-ի վերջին որոշումը, ինչպես նաև արտասահմանում Ուկրաինայի դեսպանատներում հավաքագրման կետեր ստեղծելը: «Ցանկացած արևմտյան զենք, որը…
Հնդկաստանի Կոմունիստական Կուսակցության (Մարքսիստ) առաջին քարտուղար Սիտարամ Եչուրին, Մարքսի ծննդյան 200 ամյակի առթիվ իր ելույթում անդրադարձել է նացիոլիզմի հարցին Հնդկաստանում, որից որոշ մասեր ներկայացնում ենք ստորև: Հնդկաստանում առկա է պոպուլիստական նացիոլաիզմը: Կապիտալիստական աշխարհում բուրժուական նացիոնալիզմը (մի ազգի ծայրահեղական և ֆանատիկ ազգայնականություն և ուրիշ ազգերին հակառակ) միշտ ծառայել է բուրժուազիայի շահերի օգտին: Մինչ այն ժամանակ, որ նացիոնալիզմը իշխող դասակարգ է, նացիոնալիզմը պրոպագանդվում և տարածվում է որպես հայրենասիրություն: Մյուս կողմից պոպուլիստական մոտեցումները մի քաղաքական նպատակ են հետապնդում, որտեղ օգտագործվում է զգացմունքներից ու ժողովրդի մի մասի հոգեվիճակից, և նացիոնալիզմից մի պատկեր է ներկայացվում, որը ամբողջովին կեղծ մի կատեգորիա է: Պոպուլիստական նացիոնալիզմը միշտ ծառայում…
Հայ Ձախ Ֆորումը շնորհավորում է ամբողջ հայության ամանորը, ցանկանում ենք բոլորին առողջություն և բարվոք կյանք։Սովետական Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգների գլխավորությամբ ստեղծված միաբևեռ համակարգը գնալով փլուզվում է: Ամերիկայի գլխավորությամբ իմպերիալիզմի թելադրանքներին չենթարկվող երկրների միջոցով ստեղծվելիք քանի նոր բևեռների գերիշխանությունների դասավորման հետեվանքով, բախումների ականատեսն ենք, որոնցից մեկը տեղի է ունենում Ուկրաինայում: Այս ընթացքում Ադրբեջանա-Թրքական դաշինքը մաս կազմելով Ամերիկյան ու արևմտյան համակարգին և քաղաքականությանը հայ ժողովուրդի դեմ պարտադրում է մի այլ պատերազ, որի դրսևորումն է Լաչինի միջանցքի փակումը:Հայ Ձախ Ֆորումը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը համախմբվել Հայաստանի և Արցախի իշխանությունների շուրջ շարունակել աջակցել Հայաստանի և Արցախի ժողովրդին: Քողազերծել թշնամու քաղաքականությունը և անմարդկային…