Հարցազրույց Դմիտրի Տրենինի հետ

ՀԱՅԱՍՏԱՆ 1918 (Մաս 5)

Մտահոգված հայ բնակչության ճակատագրով, Շահումյանը նշում էր, որ բեկական հակահեղափոխությունը զենքը ցած չի դնի, քանի որ ստանում է Ժորդանիայի, Գեգեչկորիի, Չխենկելիի պաշտպանությունը եւ զայրույթ հայտնում այն բանի համար, որ վերջիններիս «հանցավոր խաղը բողոքի ու պայքարի չի հանդիպում անգամ «Դաշնակցություն» կուսակցության կողմից, որի ներկայացուցիչներն Անդրկովկասյան կո- միսարիատում նիստեր են ունենում։ Չէ՞ որ այդ հակահեղափոխական վրացական-մահմեդական ազնվականական բլոկին զոհ է գնալու ապս- տամբ մահմեդական գյուղացիության հետ միասին նախ եւ առաջ հայ գյուղացիությունը» (Ստ. Շահումյան, նույն տեղը, հ. չորրորդ, էջ 117): 1918 թ. փետրվարի 6-ին Շահումյանը Սովետական Ռուսաստանի Ժողկոմսովետի անունից վճռական բողոք է հայտնում կատարված հան- ցագործության դեմ եւ նկատի ունենալով, որ ռուս…