Հայաստանի ղեկավարության նկատմամբ հնչեցրած հոխորտանքներից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն ևս մեկ հաղորդագրություն է տարածել՝ պատմելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության և տարածաշրջանում Մոսկվայի ծրագրերի մասին: Հաղորդագրության մեջ ասվում է. Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։ Ռուսական խաղաղապահ զորախումբն իր ակտիվ միջնորդությամբ վերահսկում է սեպտեմբերի 20-ին հաստատված հրադադարի պահպանումը։ Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունն է խաղաղ բնակչության շրջանում զինված առճակատման և զոհերի նոր բռնկումը կանխելը։ Խաղաղապահների խողովակով լայնածավալ մարդասիրական աջակցություն է ցուցաբերվում հայ բնակչությանը։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում ռուս խաղաղապահները տարածաշրջան են հասցրել 125 տոննա մարդասիրական օգնություն և 65 տոննա վառելիք։ Ծրագրեր կան սննդամթերքի և առաջին անհրաժեշտության…

Հարցազրույց Սամվել Բաբայանի հետ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կոչ է արել Վաշինգտոնին զերծ մնալ Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական ​​աճի հանգեցնող ակնարկներից։ Լրատվամիջոցների խնդրանքին՝ մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության անվստահելի գործընկեր է, ռուս դիվանագետը մասնավորապես նշել է. «ԱՄՆ պաշտոնյաների նման ակնարկները վրդովեցուցիչ են: Ամերիկացիներն, ըստ էության, կրկնում են որոշ հայ քաղաքական գործիչների ոչ կառուցողական հրապարակային հայտարարությունները, որոնք փորձում են հրաժարվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ սեփական ձախողումների պատասխանատվությունից։ Ռուսաստանի Դաշնությունը եղել և մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը։ Այս եղբայրական ժողովրդին մենք միշտ ցուցաբերել ենք անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ մեր խաղաղապահներին Ղարաբաղ ուղարկելով։ Այն փաստը, որ ռուս զինվորները մահացել են…
 Արդեն բոլորս տեղյակ ենք թե ինչպես է Ամերիկան ու արևմուտքը սիրաշահում են Հայաստանի իշխանությանը՝ ձևական միասնական ռազմական վարժություններ անցկացնելով, Արցախի հանդեպ Լաչինի ճանապարհը բացելու կոչեր հնչեցնելով, Հայստանում Եվրոպական խաղաղապահ ուժերի տեղադրումով, եռակողմ հանդիպումներ կազմակերպելով՝ արևմուտքի, Փաշինյանի և Ալիևի միջև, նյութական օգնություններ ցուցադրելով, Ուկրաինայում առաջին տիկնոջ Աննա Հակոբյանին լավ ընդունելիություն կազմակերպելով և այլն: Արդյո՞ք իրոք Ամերիկան ու իր դաշնակիցները մտադիր են Հայաստանի դիմաց Ադրբեջանի կողմից ագրեսիա կամ հարձակում ցուցաբերելու դեպքում օգնել Հայստանին: Արդյո՞ք Ամերիկան ու իր դաշնակիցները պատրաստ են զենք տրամադրել Հայաստանին, արդյո՞ք արևմուտքը պատրաստ է Հայաստանին ապահովի հացահատիկով, գազով և այլ կենսական բաներով, որնք անհրաժեշտ են մի երկրի գոյատևման համար:…

Պուտինը դարձյալ փրկեց Փաշինյանին

Ըստ ՌԴ նախագահի` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են մեղավոր 2020թ. պատերազմի բռնկման համար 2020թ. նոյեմբերի 17-ին, եռակողմ հայտարարության ստորագրումից 1 շաբաթ անց, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24»-ով Պավել Զարուբինի` «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանն անկյունաքարային հարցազրույց էր տվել, որի թեզերն այսօր շատերն, ըստ երեւույթին, մոռացել են: Ռուսաստանի նախագահը նախ պատմական ակնարկ արեց ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառներին, նշելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսել է դեռեւս 1988-ից` Սումգայիթում հայերի ջարդերով. «Ես չեմ ուզում ոչ մեկի կողմը բռնել, բայց պետությունը պետք է պաշտպաներ խաղաղ բնակչությանը։ Դա չի եղել, եւ հայերը ստիպված զենք են վերցրել, որ իրենց պաշտպանեն»։ Ապա նա շեշտեց, որ ԼՂ համաձայնությամբ…
Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվել են մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին, տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ «Ռուսական խաղաղապահների զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ադրբեջանական կողմի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին։ Նշված պայմանավորվածությունների իրականացումը կկատարվի ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համակարգմամբ»,- ասել են գերատեսչությունում։ Նշվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում սրացման պայմաններում շարունակում է կատարել իր գործառույթները։ «Ցուցաբերվում է հնարավոր ամեն տեսակի օգնություն Լեռնային Ղարանաղի խաղաղ բնակչությանը։ Ներկայում խաղաղապահների բազային ճամբարում, որտեղ գտնվում է նաեւ բժշկական ջոկատը, գտնվում է 2 261 քաղաքացիական անձ, նրանցից 1 049-ը՝ երեխա։ Ռուսական խաղաղապահ…
Ռուսաստանի կողմից Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին տեղեկատվությունը կեղծ է. այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարների տեղեկությունները, թե իբր Ռուսաստանը հանձնել է Լեռնային Ղարաբաղը, իրականությանը չեն համապատասխանում: Մինչ այս ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ դժգոհություն էր հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի մասին արված հայտարարությունների կապակցությամբ, որում Հայաստանի վարչապետը հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության՝ տարածաշրջանից հեռանալու հնարավորության մասին։ . Ռուսաստանի Դաշնությունը նշել է, որ Մոսկվան Երևանի հետ հարաբերությունները տնտեսական և անվտանգության ոլորտներում դիտարկում է որպես հավասար,…
Ռուսաստանի կողմից Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին տեղեկատվությունը կեղծ է. այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարների տեղեկությունները, թե իբր Ռուսաստանը հանձնել է Լեռնային Ղարաբաղը, իրականությանը չեն համապատասխանում: Մինչ այս ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ դժգոհություն էր հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի մասին արված հայտարարությունների կապակցությամբ, որում Հայաստանի վարչապետը հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության՝ տարածաշրջանից հեռանալու հնարավորության մասին։ . Ռուսաստանի Դաշնությունը նշել է, որ Մոսկվան Երևանի հետ հարաբերությունները տնտեսական և անվտանգության ոլորտներում դիտարկում է որպես հավասար, փոխշահավետ և ապացուցված գործընկերություն, այլ ոչ թե որպես…
ՍՊԱՆԵԼ ՀՈՒՅՍԸ CIA-Ի ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԲԱՆԱԿԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ Հեղինակ՝ Վիլիամ Բլում (William Blum) ՆԱԽԱԲԱՆ (Մաս 3) Երբ ԱՄՆ-ի հեղինակավոր թերթն՝ «Նյու Յորք Թայմս»-ը այսպես է ներկայացնում փաստերը, հիասթափությամբ կարելի է միայն պատկերացնել, թե երկրի մնացած թերթերն իրենց ընթերցողներին ինչպիսի նյութեր են մատակարարել: Այսպիսով, աշխարհում հայտնված նոր սոցիալական երևույթի և Խորհրդային Միության և «կոմունիզմ» կոչվածի մասին ամերիկյան ժողովրդի առաջին փորձառությունը սա էր. Ռազմական միջամտությունն ավարտվեց, բայց քարոզչական հարձակումը երբեք չդադարեց, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի։ 1943-ին Life ամսագիրը «մի ամբողջ համար նվիրեց Խորհրդային Միության նվաճումները տոնելուն և դուրս եկավ պատերազմի ժամանակ անհրաժեշտ համերաշխության համար և գնաց այնքան հեռու, որ…

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱ՞Ն, ԹԵ՞ ԱՐԵՎՄՈՒՏՔ

Հարգելի՛ ընկերներ,հասկանալի պատճառով առայժմ հնարավորություն չունեմ տպագրության հանձնել <<ՀԱՅԱՍՏԱՆ.ՌՈՒՍԱՍՏԱ՞Ն,ԹԵ՞ ԱՐԵՎՄՈՒՏՔ>> աշխատությունը։ Ուստի` նկատի ունենալով մեր օրերում ծավալվող իրադարձությունները`անհրաժեշտ եմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել այդ աշխատության վերջաբանը։ ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ Ըն­թեր­ցող­նե­րի ու­շադ­րութ­յա­նը ներ­կա­յաց­նե­լով սույն աշ­խա­տութ­յու­նը՝ անհ­րա­ժեշտ եմ հա­մա­րում եւս մեկ ան­գամ անդ­րա­դառ­նալ ո­րոշ կու­սակ­ցութ­յուն­նե­րի ղեկա­վար­նե­րին ու քա­ղա­քա­գետ­նե­րին, ո­րոնք հա­մառ ա­նո­ղո­քութ­յամբ փոր­ձում են հան­րա­յին գի­տակ­ցութ­յա­նը պար­տադ­րել արեւմտ­յան ար­ժեք­ներ։ Այս ի­րո­ղութ­յու­նը նո­րութ­յուն չէ մեր պատ­մութ­յան մեջ։ Այդ­պես է ե­ղել նաեւ անցյալ դա­րե­րում։ Երբ Հ­ռո­մին չի հա­ջող­վել ի­րեն են­թար­կել Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուն, դի­մել է խար­դախ մի­ջո­ցի՝ պա­րակ­տել հայ ժո­ղովր­դին՝ կա­թո­լի­կութ­յուն տա­րա­ծե­լու մի­ջո­ցով։ Հա­յաս­տան ե­կած կա­թո­լիկ քա­րո­զիչ­նե­րը սկսել են հա­յե­րի մոտ հա­մա­խոհ­ներ որոնել։ Ն­րանց հա­ջող­վել է…
Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո մարդիկ ավանտյուրայով են զբաղված: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: Բաբայանի խոսքով` ՖՍԲ-ն է որոշում Արայիկը գնա, մյուսը գա. այստեղ կամակատարներ են. «Արցախում ներդրված խումբ կա, ոչ ոք չի ուզում ընդունի եղածը նրանց մեղքով է: Արցախում ներդրված խմբի առաջարկած թեկնածուն մեծ խնդրի է հանգեցնելու: Գործարքը տանում ենք սառեցման, ոչ թե խնդրի լուծման: Հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Այս մարդկանց համոզել են` լավ գործակալներ եք, պետք է ծառայեք: Ժողովուրդը մեղք է, պիպետկով հաց են տալիս, ասում` յոլա գնացեք: Այս գործիչները հանցագործներ են, գործակալներ, որոնցով պետք է զբաղվել: Արցախում գործակալները և Երևանում իրենց…