Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Չինաստանի մայրաքաղաք Պեկինն է ընտրել 2022 թ․ տեղի ունենալիք Օլիմպիական խաղերի անցկացման համար։ 2020 թ․ ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը տեղի կունենան Շվեյցարիայի Լոզան քաղաքում։ Այս որոշումն ընդունվել է Կուալա Լումպուրայում տեղի ունեցած ՄՕԿ-ի 128-րդ նստաշրջանի ժամանակ, հաղորդում է kommersant.ru-ն։

Երթևեկության փոփոխություն

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Տերյան և Կողբացի փողոցների` Արամի ու Թումանյան փողոցների միջև ընկած հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Տերյան և Կողբացի փողոցների վերոհիշյալ հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի․ Տերյան փողոցում՝ Արամի փողոցից դեպի Թումանյան փողոց, իսկ Կողբացի փողոցում՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղություններով, հաղորդում է կապի և տրանսպորտի նախարարությունը։

Իրազեկման երթ

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը եռօրյա բողոքի նստացույցի ավարտին կազմակերպեց իրազեկման երթ՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց նախաձեռնությանը եւ պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ։ Շարժման պահանջները երեքն են․ չեղյալ համարել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, վերանայել սակագները՝ նվազեցման միտումով և պատժել հունիսի 23-ի լուսաբացին Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին։ Ակտիվիստներին է միացել նաեւ Պարույր Հայրիկյանը։
Անգլիայի «Գարդիան» օրաթերթը գրում է, որ առաջիկայում տեղի ունեցող ՄԱԿ-ի համընդհանուր նիստի առաջին օրը ելույթ են ունենալու Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները, որոնք արտահայտելու են իրենց տեսակետները նոր աշխարհաքաղաքական իրադրության մասին: Մեծ հավանականությամբ Իրանի և ԱՄՆ-ի նախագահներն առանձին հանդիպում կունենան: Համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։ Իրանի նախագահն առաջին օրն առավոտյան է ելույթ ունենալու: Սա ՄԱԿ-ի 70-րդ համաժողովն է լինելու։ Անդամ երկրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դրա նկատմամբ և այն ելույթների, որ պետք է արտասանեն տարբեր երկրների նախագահները:

Երևանի ակտիվիստների կոչը ոստիկանությանը

«Ոտքի՛, Հայաստան» շարժումը դատապարտել է ոստիկանության գործողությունները, որը խոչընդոտում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին նստացույց անցկացնել Երևանի Հանրապետության հրապարակի կենտրոնում։ Ակտիվիստները ոստիկանությանը կոչ արեցին աջակցել խաղաղ ցույցին։Հուլիսի 27-ին «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները Հանրապետության հրապարակում ցույց էին սկսել ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Ակցիայի մասնակիցները փորձեր էին անում ճեղքել ոստիկանական շղթան և հրապարակի կենտրոնում տեղ գրավել, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները նրանց դուրս հանեցին։ Հուլիսի 29-ին ոստիկանության հետ հերթական հակամարտության ժամանակ շարժման ակտիվիստ Դավիթ Սանասարյանը վնասվածք էր ստացել։
Հայաստանի կառավարության շենքի մոտ իրենց արդար բողոքի գործողությունն են շարունակում «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցները։ Ցուցարարները պահանջում են անհապաղ վճարել աշխատավարձի պարտքերը և սկսում են նստացույց։ Այսօր առավոտյան մի խումբ ցուցարարներ փակել էին կառավարության շենք տանող ճանապարհներից մեկը, սակայն մի քանի րոպե անց ոստիկանությունը նրանց մայթ փոխադրեց և վերականգնեց տրանսպորտի երթևեկությունը։ Ցուցարարները վանկարկում էին «ամոթ» և «աշխատավարձ»։ Նրանք ասում էին, որ չեն հավատում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքերին, ով կառավարության այսօրվա նիստում հավաստիացրել է, որ․ «մոտակա երկու օրվա ընթացքում գործարանի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կվճարվեն»։ «Երկու օր առաջ Զախարյանը կրկին նույնն էր խոստանում, սակայն ոչ ոք դեռ…
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միջնորդել է հունիսի 23-ին Բաղրամյանի նստացույցը ցրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին և ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին։ Ավելի վաղ ՀՔԾ-֊ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, բռնությամբ զուգորդված պաշտոնական լիազորություններն չարաշահելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածներով:
Գերմանիայի ԱԳՆ-ն իր այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են մեկնել Թուրքիա, զգուշացնում է, որ Ստամբուլի մետրոյում և ավտոբուսի կանգառներում կարող են ահաբեկչական գործողություններ տեղի ունենալ։ «Թուրքիայում կարող է մեծ լինել Քրդստանի Բանվորական շարժման հարձակումների վտանգը։ Բացի այդ, Ստամբուլի գետնուղի երկաթուղային ցանցի և ավտոբուսի կանգառների վրա հնարավոր հարձակումների նախանշաններ կան», հայտարարում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքը։ Այդ հակազդեցության պատճառը վերջերս Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դիրքերի վրա Թուրքիայի հարձակումներն են։
Մերձավոր Արևելքում հակամարտությունը ծավալվելու և ԻՊ սպառնալիքի մեծացման դեպքում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կարող է հայտնվել վտանգավոր գոտում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։ «Մերձավոր Արևելքում հակամարտությունն ամեն պահի կարող է հարվածի տակ դնել Նախիջևանի սահմանը, քանի որ ԻՊ զինյալները հեշտորեն կարող են տեղաշարժվել դեպի այնտեղ։ Այդ ֆոնին, ենթադրում եմ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը երկրորդ պլան կմղվի», նշել է ռուս քաղաքագետը։ Նրա խոսքերի համաձայն, ԻՊ վտանգը սպառնում է ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին։ «Սակայն հայերը ավելի լավ վիճակում են, քանի որ նրանք քրիստոնյա են և «Իսլամական պետության» համար ներքին բազա չունեն», ասել է փորձագետը։
ԼՂՀ ՊՆ այսօր հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն լուրը, թե ադրբեջանական ուժերը ոչնչացրել են ՀՀ ԶՈՒ անօդաչու DJI Inspire1 (Quadcopter) ինքնաթիռը, երբ այն իբր փորձ է արել թռիչք իրականացնելու ադրբեջանական դիրքերի վրայով։ «Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական զինված ուժերը խփել են հայկական անօդաչու թռչող սարքը, իրականությանը չի համապատասխանում», ասվում է ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն անօդաչու թռչող սարքերին հարվածելու մասին հայտարարել էր հուլիսի 4-ին և 7-ին, ընդ որում և՛ Հայաստանը, և՛ ԼՂՀ-ն հերքել էին այդ լուրերը։

23 բան, որ չեն ասում կապիտալիզմի մասին

Այս գիրքը հրատարակվել է 2008 թվականի աշխարհում ընթացող տնտեսական ընդհանուր ճգնաժամից հետո: Հեղինակը ԱՄՆ-ի Քեմբրիջի համալսարանի բարօրության տնտեսագիտություն ու տնտեսագիտության պատմություն ֆակուլտետի կորեացի դասախոս, պրոֆեսոր Հան Ջուն Չանգն է: Քննադատելով ֆինանսական կապիտալիզմի քաղաքականությունը, հետաքրքիր ու գրավիչ օրինակներ է բերում, ընդ որում 23 հարցի շուրջ բացատրություններ է տալիս, որոնք ծածուկ են պահում այդ քաղաքականությունը գործադրողները: Իրականությունն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում ազատ շուկայի գաղափարն իր մեծամեծ հավակնություններով ու պրոպագանդայով, դատարկ ու անհիմն դուրս եկավ: 2008 թվականին ֆինանսական ճգնաժամի բացահայտումով այլևս հնարավոր չէր որևէ կերպ ծածուկ պահել այդ գաղափարախոսության անկատարությունը, ինչը տասնյակ տարիներ շարունակվում էր գործի դրվել: Նոր ազատական տնտեսական քաղաքականության…