Բաժիններ
Սիրիայի և Լիբանանի սահմանային Զապատանի քաղաքում զինված ուժեղ բախումները շարունակվում են մի կողմից՝ սիրիական բանակի և «Հզբոլլայի», մյուս կողմից՝ ընդդիմադիր միավորների միջև։ Բախումներին ականատես էին դարձել նաև Իտլիպի գյուղական շրջանները։ ԶԼՄ-երը նշում են, որ «Հզբոլլայի» տեղական պատասխանատուներից Մուհամադ Քասըմը սպանվել է Զապատանիում մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ։ Նա Բեքաայի Բրիթել գյուղից էր։
Ճանապարհային ոստիկանության պետը բարի հանձնարարական է տվել, որպեսզի իրավախախտում չորակեն այն արարքները, որոնց դեպքում լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած տրանսպորտային միջոցի վարորդը հնարավորություն չունի իր նախընտրած ուղղությամբ ազատել խաչմերուկը: Ստորև ներկայացնում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունն այդ մասին. «ՀՀ վարչապետի 2015 թ. հուլիսի 3-ի հանձնարարականի պահանջները կատարելու նպատակով 08.07.2015թ. Ճանապարհային ոստիկանության պետի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական` ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետին, ՃՊԾ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների և ուղեկցող սպայական վաշտի հրամանատարներին առ այն, որ մինչև Վիեննայի 1968 թ. «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի…
Առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է Երևանի Տերյան և Լալայանց փողոցների վթարային ճանաչված բնակարաններից մեկի բնակչին ազատել իր բնակարանը։ Բնակիչը հայտարարել է, որ վիճարկելու է այդ որոշումը ընդհուպ Մարդու իրավունքների Եվրադատարան։ Երևանի կենտրոնում շինարարական Local Developers ընկերության ինը տարի շարունակվող պայքարի կիզակետում երեք շենք է։ Դրանք գտնվում են Երևանի կենտրոնում՝ Տերյան և Լալայանց փողոցներում։ Սեփական բնակարաններից վտարման վտանգի տակ են հայտնվել ավելի քան քսան ընտանիք, որոնք գտնում են, որ իրենց շենքերը վթարային և պետական կարիքների համար գերակա շահ ճանաչելու գործընթացում մի շարք խախտումներ են թույլ տրվել։ Հունիսի 12-ից Երևանի Հյուսիսային պողոտայում ստորագրահավաք էր սկսվել՝ ընդդեմ այդ շենքերի քանդման և այնտեղ բնակվող…
Գերմանիայի գործող վարչապետ Անգելա Մերկելն ուզում է իր թեկնածությունն առաջադրել 2017 թ․ կայանալիք համընդհանուր ընտրություններին։ Իր ծրագրերը Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Մերկելն արդեն քննարկել է կուսակցության գլխավոր քարտուղար Պետեր Տաուբերի և կուսակցության կառավարման տնօրեն Կլաուս Շյուլերոյի հետ։ Spiegel հանդեսի տվյալների համաձայն, Մերկելն իր մտադրությունների մասին կհայտարարի եկող տարվա սկզբին։
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և միջազգային ընտանիքի ապահովությունը մեծ սպառնալիքի տակ է Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով, միաժամանակ խոր ցավ է հայտնել, որ Սիրիայի կառավարությունը դիմում է տարբեր անպարկեշտ միջոցների իր իսկ ժողովրդի դեմ մղած պատերազմում, որոնցից ամենավատը քիմիական զենքերի գործածումն է։ Ինդոնեզիայի մայրաքաղաքում ելույթ ունենալիս Էրդողանը անդրադարձել է նաև Իսլամական պետություն կազմավորման գործողություններին, շեշտելով, որ այն ոչ մի առնչություն չունի իսլամի հետ։ Նա մատնանշել է նաև, որ իր երկրին ուղղված բոլոր մեղադրանքները, հատկապես օտար վարձկան գեներալների մուտքը Սիրիա Թուրքիայի միջով, չի համապատասխանում իրականությանը։
Օգոստոսի 2-ին մեկնարկում է Համահայկական ամառային վեցերորդ խաղերը։ Այն շարունակվելու է մինչև օգոստոսի 13-ը։Խաղերը բացառիկ են իրենց աշխարհագրությամբ, մասնակիցների թվով, ընդգրկված մարզաձևերի քանակով: Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելու են մարզիկներ աշխարհի 36 երկրից և 165 քաղաքից: Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցելու է 6215 մարզիկ: Դա աննախադեպ թիվ է: Սպասվում են հազարավոր հյուրեր, որ ժամանելու են մարզիկների հետ, պատվիրակությունների կազմում, որպես երկրպագուներ: 6-րդ խաղերում ընդգրկված են 17 անհատական և խաղային մարզաձևեր: Խաղերը տեղի կունենան ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Աբովյանում, Վանաձորում և Ստեփանակերտում: Խաղերի մասնակիցների բոլոր ծախսերը հոգում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն: Կոմիտեի ղեկավարները հայտարարել են, որ այդ ծախսը հոգում են…
Հայ աճպարար Քրիստիան Թորոսյանը Բուենոս Այրեսի Սան Մարտին հրապարակում ցուցադրել է մի հնարք, որով 100 վայրկյան կախված է մնացել օդում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի։ «Օդի մեջ չի մնա» կարգախոսի ներքո իրականացրած հնարքը լուսաբանել է արգենտինական Dia a Dia պարբերականը, ընդգծելով, որ 2013 թ․-ին Քրիստիան Թորոսյանը պարգևատրվել է Կորտովայում հասարակական աջակցության համար։ Քրիստիան Թորոսյանը Կորտովա նահանգում հայտնի է աճպարարի իր մասնագիտությամբ։ Մինչև իր հնարքի ցուցադրումը, մի խումբ երիտասարդներ բոլոր հետաքրքրվողներին բաժանել են Հայոց ցեղասպանության և ոգեկոչման հետագա նախաձեռնությունների մասին պատմող տեղեկատու թերթիկներ։
Աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը օգոստոսի 1-ին ժամանել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։ Առավոտյան հանդիպել է վարչապետ Թամմամ Սալամի հետ։ Երգիչը երեկ երեկոյան համերգով հանդես է եկել Բեյրությում։
Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում էր ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը։ Փոխնախարարը ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի ռազմական գրասենյակի ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում արդեն հայտարարել էր, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության հայ խաղաղապահների թիվը կարող են ավելացնել։ 32 հայ խաղաղապահ Լիբանանում մասնակցում է ՄԱԿ-ի առաքելությանը։ Հայաստանը մասնակցում է Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի հովանու տակ խաղաղապահ առաքելությանը։ Այս առաքելություններին Հայաստանի ներգրավվածությունը դիտվում է որպես Արևմտյան, Եվրատլանտյան անվտանգության համակարգում ներդրում։ Դավիթ Տոնոյանի Միացյալ Նահանգներ այցելությունը կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՌԴ ԶՈՒ գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Սերգունի այցելություններից հետո։ Հայտնի չէ, թե ինչ են պայմանավորվել ռուս զինվորականները Հայաստանի…
«Էթնիկական և մշակութային համագործակցության կենտրոնի» ՀԿ ղեկավար Սաշիկ Սուլթանյանը և «Շամս» մարդասիրական կազմակերպության ղեկավար Ռուստամ Բակոյանը եռօրյա հացադուլ են իրականացնում ՄԱԿ երևանյան գրասենյակի առջև։ Իրաքի եզդիները մշտապես ենթարկվում են արմատական խմբավորումների հարձակումներին։ Հայաստանում, ԼՂՀ-ում և Վրաստանում բողոքի բազմաթիվ ակցիաներ են անցկացվել, պահանջելով օգնել Իրաքի եզդիներին։ Սաշիկ Սուլթանյանն ու Ռուստամ Բակոյանը ասել են, որ հացադուլի նպատակն է․ «ՄԱԿ-ից պահանջել, որպեսզի այդ կառույցը բոլոր ուժերը ներդնի Հյուսիսային Իրաքում եզդիների կոտորածը դադարեցնելու համար, նաև պահանջում ենք, որ ՄԱԿ-ը համագործակցի գերության մեջ գտնվող մոտ ինը հազար եզդու գերությունից ազատելու գործում»։ Ռուստամ Բակոյանը պատմում է, որ գերված եզդի կանանց վաճառում են արաբական շուկաներում։ «Այս ամենը…
Այսօր 48 տարեկանում մահացել է Թբիլիսիի հայերի միության նախագահ Դավիթ Մանուսաջյանը։ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը տեղեկացնում է, որ Մանուսաջյանը մահացել է խորհրդավոր պայմաններում, թեև առաջ է քաշվել նախնական վարկած, իբր հոսանքահարվել է աշխատավայրում։ «Դավիթը երկու տարի առաջ էր նշանակվել Թբիլիսիի հայերի միության նախագահ»,- նշել է Վան Բայբուրթյանը՝ հավելելով, որ Մանուսաջյանի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին, Թբիլիսիում: