Հայերուն տեղը քիւրտերը առած են

Պատմաբան և լրագրող Վիգեն Չըթըրյանի «Բաց Վէրքեր։ Հայեր, Թուրքեր եւ դար մը ցեղասպանութիւն» նոր գրքի համար ծավալուն նյութ են դարձել հարյուր տարվա համաշխարհային քաղաքականությունը, քրդական հարցը, թուրք և հայ հասարակությունները, հեղինակը կատարել է ակադեմիական հետազոտություններ։ Գրքում վերլուծվում է Ցեղասպանությունից հետո հարյուր տարվա ընթացքում իրականացվող խուսափողական քաղաքականությունը, իսկ Հրանտ Դինքի սպանությանը հեղինակն անդրադառնում է որպես կարևոր շրջադարձ։ ԹՈՒՂՊԱ ԷՍԷՆ ԹՈՒՂՊԱ ԷՍԷՆ - Հայկական ցեղասպանութեան մինչեւ օրս երկարող ընթացքին մասին ձեր գրած գիրքին մէջ, Հրանդ Տինքի սպանութեան կանդրադառնաք որպէս կարեւոր անկիւնադարձ մը, ինչո՞ւ։ ՎԻԳԷՆ ՉԸԹԸՐԵԱՆ- Այս գիրքին մէջ փորձած եմ հասկնալ, թէ ինչու ցեղասպանութեան նիւթը Թուրքիոյ մէջ վերջին շրջանին աւելի լայն հետաքրքրութեան…

Եգիպտոսը Սուեզի նոր ջրանցքը  բացեց

Սուեզի նոր ջրանցքը կվերականգնի Կահիրեի երբեմնի փառքն ու կապահովի տնտեսական աճ։ Եգիպտոսում օգոստոսի 6-ին աշխարհի առաջադեմ երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ Սուեզի նոր ջրանցքի բացման արարողությունը։ Այդ նոր ջրանցքը կրկնակի ավելացնելու է աշխարհի գլխավոր տրանսպորտային ուղիներից մեկի երթևեկելիությունը, իսկ պետության ստացած շահույթը եռապատկելու է։ Ջրանցքի բացման իրադարձությունն արդեն համարում են երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի ամենամեծ նվաճումը, ով ձգտում է իր երկրին տալ տարածաշրջանային առաջատար տերության դերը։ Սակայն հետհեղափոխական Եգիպտոսի հաջողությունը կախված է լինելու ոչ միայն համաշխարհային առևտրաշրջանառության աճից, այլև ահաբեկչական կազմակերպություններին, հատկապես Սուեզի ջրանցքին շատ մոտ գտնվող ԻՊ-ը դիմակայելու երկրի իշխանությունների կամքից։ Սուեզի նոր ջրանցքի բացումն արդեն շատերն…

Նարեկ Հակոբյանը վեց ամսվա կալանքի դատապարտվեց

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին մասնակցող ակտիվիստ Նարեկ Հակոբյանին դատարանը մեղավոր ճանաչեց ոստիկանի հանդեպ բռնություն կիրառելու մեջ, և ազնիվ երիտասարդին վեց ամսվա բանտարկության դատապարտեց։ Նարեկը որոշել է բողոքարկել դատարանի որոշումը։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր բավարարեց դատախազի պահանջը և ակտիվիստ Նարեկ Հակոբյանին դատապարտեց վեց ամսվա բանտարկության։ Դատարանի որոշումը բողոքարկելու է վճռաբեկ դատարանում, ասել է Նարեկ Հակոբյանը։ Մինչև դատարանի որոշումը ուժի մեջ մտնելը, խափանման միջոցը՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին, մնում է ուժի մեջ։

Օբաման օգնում է սիրիացի ընդդիմադիրներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից տեղեկացնում են, որ նախագահը համաձայն է սիրիացի ընդդիմադիրներին օգնելու համար օդային հարձակումներ իրականացնել։ Նախագահը այդպիսով ուզում է պաշտպանել սիրիացի ընդդիմադիրներին, որոնց մարզել են ամերիկյան սպաները։ Նշենք, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռները վերջին օրերին մի շարք հարձակումներ են իրականացրել՝ թիրախ դարձնելով ծայրահեղականների դիրքերը, պաշտպանելու համար իր մարզած սիրիացի ընդդիմադիրներին։ Ամերիկյան ռազմական ինքնաթիռների միջամտությունը այդտեղ անհրաժեշտ էր։ Նուսրայի դեմ բախումների ընթացքում արդեն իսկ սպանվել էր մարզված մեկ ընդդիմադիր սիրիացի և գերվել հինգը։

Ջոն Քերրին և Սերգեյ Լավրովը դարձյալ հանդիպել են

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենք չեն ուզում զինման մրցավազքի մեջ մտնել այլ երկրների հետ, սակայն պատրաստ են հակադարձելու հակահրթիռային վահանի տեղակայման փորձերին։ Մալազիայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հանդիպել են Ս․Լավրովն ու Ջ․Քերրին։ Նրանք քննարկել են տարբեր հարցեր, որին ներկա է եղել նաև Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Աբդել Ժուպեյրը։

Թուրքիան պայքարելու  է Տաեշի դեմ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն նշել է, որ իրենք լայնածավալ գործողություններ պիտի ձեռնարկեն Տաեշի դեմ։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հետ հանդիպման ընթացքում Չավուշօղլուն նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցելու ամերիկացիների հետ՝ Սիրիայի ընդդիմադիրներին մարզելու գործում։ Թուրք նախարարը հանդիպել է նաև Ս․Լավրովի հետ։ Նշենք, որ Քաթարը վերապահությամբ էր ընդունել Արաբական լիգայի հրապարակած վերջին որոշումը, որը դատապարտում էր Իրաքի հյուսիսում քրդական շրջանների ուղղությամբ թուրքերի ռմբակոծությունները։ Մինչ այդ գերմանացի մի պաշտոնյա նշել է, որ Տաեշին միացող գերմանացիների թիվն արդեն հասել է առնվազն 720-ի։
ՀՀ կառավարությունը քննարկում է իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով մինչև 2016 թ․ դեկտեմբերի 31-ը հնարավորություն է տրվելու Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր։ Նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում։ Նախորդ որոշման համաձայն, նշված երկրների քաղաքացիները օտար պետության մեջ ՀՀ անձնագիր կարող էին ստանալ մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը։ Այս որոշումն ընդունվել է, հաշվի առնելով այդ երկրներում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Արմենպրեսը։

Հանդիպել են Հալետ Մշաալը և Սերգեյ Լավրովը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Համասի քաղաքական գրասենյակի ղեկավար Հալետ Մշաալի հետ։ Ռուսական ԶԼՄ-երը գրում են, որ Լավրովը պետք է հանդիպի նաև սիրիացի ընդդիմադիրների և Քաթարի իշխանի հետ։ Նախապես Մոսկվան հայտարարել էր, որ սիրիական ընդդիմությանը տրամադրված ամերիկյան օդային օժանդակությունը կարող է վտանգել Տաեշի դեմ կռվելու Սիրիայի կառավարության ջանքերը։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վ․Պուտինն արդեն հրաժարվում է սիրիացի իր պաշտոնակից Բաշար Ասադից։ Էրդողանի խոսքերի համաձայն, Պուտինը չի պնդել, թե մինչև վերջ պիտի կանգնի Դամասկոսի իշխանությունների կողքին և արդեն փորձում է հրաժարվել Ասադից։ 
Անցյալ ամիս, երբ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խորհրդարանական ընտրություններում չհավաքեց մեծամասնության ձայնը, հանկարծ հիշեց, որ իր հարևան երկրում գործում են վտանգավոր ահաբեկիչներ, որոնք իր երկրի անվտանգությունը հարցականի տակ են դրել: Ճակատագրի հեգնանքով, դրանք հենց նույն ահաբեկիչներն են, որոնց զինում և օգնություն էր ցուցաբերում Անկարան, որպեսզի ներթափանցեն Սիրիա։ Նրանց վիրավորները նույնպես բուժվում էին Թուրքիայի հիվանդանոցներում: Վերջին մի քանի տարվա ընթացքում, մոտավոր հաշվարկներով 25000 արտասահմանցի և 1000 թուրք դաեշական Թուրքիայի սահմանից անցել են դեպի Սիրիա՝ Բաշար Ասադի իշխանությունը տապալելու նպատակով: Անցյալ շաբաթ մի թուրք զինվորի մահվան պատրվակով, որը սպանվել էր Սիրիայի սահմանից կրակելու պատճառով, Էրդողանը Սիրիայի ու Իրաքի հյուսիսային շրջանների վրա ռմբակոծության և…
Լիբանանի օդերևութաբանական ծառայությունները նշել են, որ ջերմաստիճանը համեմատաբար բարձր է լինելու մինչև հինգշաբթի։ Ծովեզրյա շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 33-ի իսկ Բեքաայում՝ մինչև 40-ի։ Ակնկալվում է, որ անձրև է տեղալու որոշ գյուղական շրջաններում։ Այս պայմաններում էլեկտրականության և ջրամատակարարման ընդհատումներին զուգահեռ աղբակույտերի առաջացրած տագնապի պատճառով Շհիմ շրջանի բնակիչները Շուֆում տանող ճանապարհները փակել են, որպեսզի քաղաքի իշխանությունները միջամտեն և վերացնեն կուտակված աղբը։ Բնապահպանության նախարար Մուհամմադ Մաշնուքը հանդիպել է Բեյրութի երեսփոխանների հետ՝ քննարկելու համար Բեյրութից աղբը մաքրելու մասին թղթապանակը։ Մինչ այդ, ուժային կառույցները զգուշացրել էին քաղաքային իշխանություններին աղբն անկանոն թափելու վտանգավորության ու դրա հետևանքների մասին։ Ըստ ուժայինների, անհրաժեշտ է ուշադիր ընտրել աղբ…

Ջոն Քերրիի և Աբդել Ֆաթահ Սիսիի հանդիպումը

Միացյալ նահանգների քարտուղար Ջոն Քերրին Կահիրեում հանդիպել է եգիպտացի իր պաշտոնակցին և նախագահ Աբդել Ֆաթահ Սիսիի հետ։ Քերին հայտարարել է, որ երկու երկրների միջև պիտի հաստատվի ռազմավարական համագործակցություն։ Նրա խոսքով, Եգիպտոսը շատ սուղ է վճարել ահաբեկչության դեմ պայքարի գինը։ Քերրին նշել է, որ իրենք քննարկել են Իսլամական պետություն կազմակերպության վտանգը և հույս է հայտնել, որ ռազմավարական երկխոսությունը կզարգացնի երկու երկրների միջև հարաբերություններն ու լուծումներ կգտնի տարածաշրջանի տագնապների դեմ։ Նշենք, որ Ջոն Քերրին այցելել է նաև տարածաշրջանի մի շարք երկրներ։