Այսօր ԱՄՆ ՌՕՈՒ երեք կործանիչ Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք բազայից օդ են բարձրացել՝ հարվածելու համար Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետություն» խմբավորման ուժերին։ Ավելի վաղ ամերիկյան F16 ութ կործանիչ տեղակայվել էին Ինջիրլիք ավիաբազայում՝ ԻՊ դեմ պայքարելու նպատակով։

Հարուստներ, հարստություն և ուժ

Գերմանիայի Բեռլին քաղաքի «Համբուրգ» և «Մոնստեր» համալսարանների սոցիոլոգ Հանս Յուրգեն Քրիսմանսկին «Քեն Էֆ Էմ» համացանցային իր հարցազրույցի ընթացքում արտահայտել է որոշակի մտքեր ու մոտեցումներ հարուստների, հարստության և ուժի մասին, որը համառոտ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Սոցիոլոգներիս համար հետաքրքիր է, թե վերին խավը ի՞նչ է անում, ինչպե՞ս է ուժ ձեռք բերում և ինչպե՞ս է այդ ուժն օգտագործում։ Այս դեպքում առնչվում ենք նաև փողի, հարստության հետ, որն ուժի հետ փախկապակցված է: Փողի և ուժի հարաբերությունը միշտ հասարակագիտության ուշադրության կենտրոնում է եղել: Հարստությունն ուսումնասիրելիս, ինքնըստինքյան ուսումնասիրում ես ուժի և իշխանության ծագումն ու դրսևորումները, դրանք շաղկապվում են: Վերնախավի մասին մեծ մասամբ լռություն է տիրում…

Թուրքիայում քրդերի հետ բախումներն ուժեղանում են

Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է, որ երկրի հարավային շրջաններում Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերը հարձակումների են ենթարկվել, որի հետևանքով սպանվել է առնվազն 17 զինված ապստամբ։ Տեղեկություններ կան, որ թրքական ուժերը Հաքարիում հարվածել են քրդական մի շարք դիրքերի։ Թուրքական զորամասերից մեկի վրա հարձակման հետևանքով սպանվել է թուրք զինվոր։ Իշխանությունները նշել են, որ Իզմիրում Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների դեմ գործադրած հարձակումների ընթացքում կալանավորվել է 16 զինված քուրդ։ Խուզարկումներին մասնակցել է ավելի քան հինգ հարյուր ոստիկան՝ զինվորական ուղղաթիռներով։

Ադել Ջուբեյրը հանդիպել է ռուս պաշտոնակցի հետ

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ջուբեյրը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ։ Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ջուբեյրը հաստատել է, որ Մոսկվայի և Էլ Ռիադի միջև դեռևս անհամաձայնություններ և տարակարծություններ կան, մասնավորապես Սիրիայի հակամարտության առնչությամբ։ Նախարար Ջուբեյրը նշել է, որ Դամասկոսի վարչակարգի հանդեպ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը անփոփոխ է մնալու։ Նա ասել է նաև, որ Ասադը ապագա չունի Սիրիայում։ Լավրովն, իր հերթին, նշել է, որ Ասադի ճակատագիրը երկու կողմերի միջև տարաձայնությունների խնդիր է։ Այնուամենայնիվ, երկու նախարարները վստահեցրել են, որ ցանկանում են զարգացնել Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հատկապես տնտեսական ոլորտում։
Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ իրենք մշակելու են սիրիացի ընդդիմադիր պատասխանատուների անվանացուցակ, որը պետք է ներկայացնեն սաուդյան և ամերիկյան կողմերին, որպեսզի կազմեն սիրիացի ընդդիմադիրների միացյալ պատվիրակություն։ Բոգդանովն ասել է նաև, որ Սիրիայի ընդդիմադիրներն ակնկալում են Մոսկվայում ժողով գումարել, որպեսզի քննարկեն Սիրիայի տագնապալի վիճակը լուծելու միջոցները։

Պերմյակովի դատավճիռը հրապարակվեց

Մեղադրող կողմը՝ Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանը պահանջել է Վալերի Պերմյակովին դատապարտել 10 տարվա ազատազրկման՝ խստացված ռեժիմով գաղութում։ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում այսօր մեկնարկեց ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Ռուսական կողմը Պերմյակովին մեղադրանք է առաջադրել երեք հոդվածներով՝ դասալքություն, զենքի պահում և ապօրինի կիրառում: Օպերատորներին թույլատրվել է նկարահանել ընդամենը 15 րոպե: Ավետիսյանների յոթ անդամից բաղկացած ընտանիքին դաժանաբար սպանելու համար Պերմյակովին, ամենայն հավանականությամբ, կդատի Հայաստանի դատարանը: Ինչպես հայտնի է, ռուսական կողմը Հայաստանի արդարադատությանն է հանձնել Պերմյակովին դատելու իրավունքը: Հարավ-արևելյան օկրուգի ռազմական դատախազ, արդարադատության գնդապետ Վլադիմիր Անդրուսենկոյի կարծիքով, որը ներկայացնում էր պետական մեղադրանքը, Վալերի Պերմյակովի գործողությունները լարվածություն են…
Թուրքիան զբոսաշրջության ոլորտում առավելագույն շահույթ ունի, տարեկան երկու միլիոն իրանցի այցելում է Թուրքիա, սակայն Իրան այցելող թուրքերի քանակը 500000 է կազմում: Վերջին օրերին երկու երկրների պաշտոնյաների հանդիպման ժամանակ շեշտվել է, որ Թուրքիայից ժամանող զբոսաշրջիկների քանակը պետք է ավելանա: Այդ կապակցությամբ թուրքական կողմում գոյություն ունեն որոշ արգելքներ, որոնք ավելի շուտ քաղաքական բնույթ ունեն, սական հույս կա, որ դրանք կվերանան: Իրանի և Թուրքիայի առևտրատնտեսական հարաբերությունները սահմանափակվել էին Իրանի դեմ պատժամիջոցների պատճառով։ Հիմա արդեն վիճակը փոխվելու է, որովհետև շատ երկրների դռները Իրանի համար բացվում են, նաև Իրանի դռներն են բացվում շատերի համար:

Սիրիայում բախումները սաստկանում են

Ուժեղ բախումներ են տեղի ունեցել Իտլիպի գյուղական այն շրջաններում, որոնք գտնվում են իշխանությունների տիրապետության տակ։ Սիրիական ռազմական օդանավերը հարվածել են զինյալների դիրքերին։ Հարձակում իրականացրած Ջաբաթ Նուսրան նշել է, որ Տաեշի դեմ իր պայքարի գլխավոր նպատակը Թուրքիաի անվտանգությունն ապահովելն է։ Տաեշ կազմակերպությունը Հալեպի գյուղական շրջաններում ականապատ մեքենա է պայթեցրել, որի հետևանքով 10 մարդ զոհվել է։ Մարդու իրավունքների սիրիական խորհրդի համաձայն, Հալեպի մոտակա օդային տարածքում Տաեշի հարձակման հետևանքով 18 զինվոր է սպանվել։

Սելինա Տողանի հարցադրումները

Երկար տարիների բացակայությունից հետո Թուրքիայի խորհրդարանում երեք հայ պատգամավորների ընտրությունը որոշ հետաքրքրություն է առաջացրել տարբեր շրջանակներում։ Ոմանք ոգևորված են այս նոր զարգացումից, իսկ ոմանք էլ որոշ վերապահությամբ հետևում են հայազգի պատգամավորների գործունեությանը։ Առայժմ նախագահի ընտրությամբ զբաղված խորհրդարանի օրակարգում հարցադրումներ է արել պատգամավոր Սելինա Տողանը։ Հիմք ընդունելով Սահմանադրության 98-րդ և խորհրդարանի ներքին կանոնադրության 96-րդ և 99-րդ հոդվածները, նա վարչապետին է դիմել հետևյալ հարցումներով․ Քոբանիում ձերբակալված Տաեշի մեկ զինված անձի մոտ Աքչաքալեի քաղաքապետարանի պատրաստած անձնագիր է հայտնաբերվել։ Այդ անձը Թուրքիա ե՞րբ է մուտք գործել և ե՞րբ է լքել երկիրը։ Հաստատո՞ւմ եք, արդյոք «Էոզկյուր Կյունտեմ» թերթի պնդումներն այդ մասին։ Սիրիացի ապստամբների ճամբարներում լրատվական…
Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը շրջագայում էր հարևան երեք երկրներում՝ Իրաքում, Քուվեյթում և Քաթարում։ Նա հանդիպում է ունեցել այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, անդրադարձել է միջուկային հարցի վերաբերյալ համաձայնագրին, կարևորել է դրա դրական ազդեցությունը տարածաշրջանում։ Նա շեշտել է, որ հարևան երկրներն Իրանի արտաքին հարաբերություններում առաջնային տեղ են գրավում։
Թուրքական «Հուրիեթ» օրաթերթի ստորև ներկայացվող հարցազրույցին մենք տեղ տվեցինք, քանի որ այն լիարժեքորեն ներկայացնում է այսօրվա Թուրքիայի խառնակ ու անհաշտ իրավիճակը, և քաղաքական ուժերի բախման պատճառները։ Այս հարցազրույցը ներկայացնում է այն, ինչը շատ կողմերով բնորոշ էր հարյուր տարի առաջ Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությանը, պարզապես այլ պայքարողներ էին հարյուր տարի առաջ և ուժերի այլ հավասարակշռություն էր տիրում։ Սալահելդին Դեմիրթաշը այս հարցազրույցում մեզ տրամադրեց այնպիսի մանրամասներ, որոնց մասին անցյալում որևէ բան չէր ասել: Շատ տեսանկյուններից սա պատմական հարցազրույց է: HDP-ի ընդհանուր նախագահը պատմում է PKK-ի զենքերը ցած դնելու համար պետության կողմից օրինական երաշխիքների մերժման, միևնույն ժամանակ նոր ռազմական շինությունների կառուցման հետևանքով Թուրքիայում…