2015 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Լոնդոնի «Մարքսի անվան» գրադարանում տեղի ունեցավ հերթական «Կարմիր աստղ» քաղաքական փառատոնը, որին մասնակցում էին ձախ ուժերի և բանվորական շարժման աշխարհում հայտնի անձինք: Նման փառատոներ տեղի են ունենում 2003 թվականից՝ «Կոմունիստական համալսարան», իսկ մինչև 2003 թ․ «Մարքսիզմը 21-րդ դարում» անվանումներով։ Մասնակցում էին՝ Անգլիայի Կոմկուսը, Հունաստանի Կոմկուսը, Կիպրոսի «ԱԿԵԼ»-ը, Իրաքի Կոմկուսը, Սուդանի Կոմկուսը, Անգլիայի Նոր Կոմկուսը, Քրդստանի Բանվորական Կուսակցությունը՝ ՊԿԿ-ն, որոշ բանվորական և ուսուցչական արհմիություններ և այլք: Փառատոնի կազմակերպման հարցում միասնաբար աշխատել էին Մարքսի անվան գրադարանի ղեկավարությունը, Անգլիայի Նոր Կոմկուսը և Անգլիայում կոմկուսների համադրող կոմիտեն: Փառատոնի օգտավետ ժամը 48 ժամ էր, որի ընթացքում ավելի քան 30…

Ցիպրասը հրաժարական է տվել

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական է տվել։ Երկրի սահմանադրության համաձայն, մինչև արտահերթ ընտրությունները Հունաստանի կռավարությունը ղեկավարելու է Գերագույն դատարանի նախագահ Վասիլիկա Տանու-Քրիստոֆիլուն։ Առաջին անգամ Հունաստանում վարչապետի պաշտոնը, թեկուզ ժամանակավոր, ստանձնելու է կին, գրում է Los Angeles Times-ը։ Արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու մոտավորապես սեպտեմբերի 20-ին։ Դա արդեն երրորդ ընտրություններն է այս տարի Հունաստանում։
Թուրքիայի վարչապետ Ահմադ Դավութօղլուն հրաժարվել է նոր կառավարություն կազմելու պարտականությունից։ Նա չէր կարողացել համախոհների կառավարություն կազմել, թեև բանակցություններ էր վարել երեք գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Սեպտեմբերի 12-ին գումարվելու է Արդարություն և բարգավաճում կուսակցության համագումարը, որից հետո բոլորն ակնկալում են, որ արտահերթ ընտրություններ կլինեն։

Իսլամական պետությունը սպառնում է Թուրքիային

ԻՊ կազմակերպությունը սպառնացել է Թուրքիայի նախագահին, խոստանալով վրեժ լուծել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիպ Էրդողանից Սիրիայի հյուսիսային շրջաններում Տաեշի դիրքերին օդային հարվածներ հասցնելու համար։ Տաեշը կոչ է արել Թուրքիայի դեմ կռվելու, միևնույն ժամանակ Պոլսում պատերազմ է հայտարարել և դավաճան է անվանել Էրդողանին։
16 օր շարունակ Հալեպի բնակչությունը զրկված էր ջրից և էլեկտրականությունից։ Երեկ աստիճանաբար սկսեցին միացնել էլեկտրականությունը, որին հաջորդեց ջրի միացումը։ Ջուրն արդեն հասանելի է քաղաքի բոլոր շրջաններին, իսկ էլեկտրականությունը օրական ընդամենը մի քանի ժամ կմիանա։ Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» գործակալությունը։ Հալեպի բնակչության համար անցած 16 օրը տագնապալի էր․ջուրը մարդիկ կրում էին ջրհորներից, իսկ խմելու ջուրը գնում էին։ Քաղաքի եկեղեցիներից, մզկիթներից, հայկական թե կենտրոնական ջրհորներից էր ջուր մատակարարվում բնակչությանը։

Չինաստանում ամեն օր մահանում է 4400 մարդ

Չինաստանն աշխարհի գերտերություններից մեկն է, որն զբաղվում է տնտեսական աճով՝ շնորհիվ մեծաքանակ բնակչության և աշխատուժի, ինչպես նաև քաղաքական կառավարման մարտավարության փոփոխման։ Աշխատողների մեծ քանակով պայմանավորված, ՉԺՀ բնակիչները պահանջում են բավարար քանակի էլեկտրամատակարարում։ Չինաստանն օգտագործում է բնական վառելիք, այդ պատճառով մթնոլորտ են արտանետվում բազում վնասակար նյութեր։ ՉԺՀ տարածքում կլիմայի փոփոխություններով զբաղվող Berkeley Earth կազմակերպության հետազոտությունները ցույց են տվել, որ քիմիկատների թափոններով աղտոտված օդի պատճառով ամեն տարի մահանում է մոտավորապես 1,6 մլն մարդ։ Չորս ամսվա ընթացքում հետազոտողները հավաքել էին Չինաստանի 1500 տարածքի տվյալներ։ Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ մահացության մեծ քանակի պատճառի մի մասն աղբն է, որն առաջանում է բնական վառելիքի…
Երկու շաբաթ անընդմեջ Ճապոնիայում անտանելի և երբևէ չտեսնված շոգ է գրանցվել։ Ջերմաստիճանը տատանվում է +39 աստիճանի շուրջ։ Ավելի շատ մարդիկ են տուժում Տոկիոյի, Անտիի, Օսակայի և Հյորոյի վարչական շրջաններում։ Սաստիկ շոգի պատճառով արդեն 8 մարդ մահացել է և մոտ 4 հազար մարդ հոսպիտալացվել է։ Քաղաքացիների մահվան պատճառ են դարձել ուժեղ ճառագայթային հարվածները և օրգանիզմի ջրազրկումը։ Մահացածները հիմնականում մեծահասակներ են։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, շոգերը կտևեն մինչև շաբաթվա վերջ։ Բնակչությանը խորհուրդ են տալիս օգտվել օդորակիչներից, միայն խիստ անհրաժեշտության դեպքում տանից դուրս գալ, ինչպես նաև օրվա ընթացքում շատ ջուր օգտագործել։

Նոմենկլատուրան և սոցիալիզմը

2014 թ․ Մեքսիկայում տեղի ունեցած Առաջավոր գիտության միջազգային համաժողովի մասնակից գիտնականները գտնում էին, որ սոցիալիզմի գաղափարները չեն կորել, այլ հարմարվելով 21-րդ դարի նոր իրականությանը, համախոհների բանակն են մեծացնում և ընդլայնում են սոցիալական բազան։ Համաժողովի մասնակիցները գտնում էին, որ գոյություն ունեցող սոցիալական հարաբերությունները չեն համապատասխանում մարդկության զարգացման տեխնոլոգիական նոր փուլին, ինչն էլ խորը հակասություններ է ստեղծում։ Այդ ճգնաժամից ելքը կարող է լինել միայն հետկապիտալիստական նոր հասարակության ձևավորումը։ Ինչու փլուզվեց սոցիալիզմը՝ այնպիսի մի առաջավոր կառույց, որը տիրապետում էր անսպառ ներուժի։ Ինչ է սպասվում մեզ։ Ամենակարևոր ուղղությունն իրական ժողովրդական իշխանությունն է։ Սակայն ժողովրդական իշխանությունը անհամատեղելի է մասնավոր սեփականության հետ։ Կապիտալիստական հասարակության մեջ կանոնները…
Վերջին երեք օրվա ընթացքում հայ սահմանապահ զինվորները թշնամուն հասցրել են ինչպես նյութական, այնպես էլ մարդկային մեծ կորուստներ: Ակնայի ուղղությամբ, առաջնագծում մեր դիպուկահարները ոչնչացրել են երեք թշնամի, ինչպես նաև այդ նույն ուղղությամբ, մեծ բարձրության վրա խոցել են թշնամու անօդաչու սարքը, որն ընկել է թշնամու տարածքում: Արցախի հյուսիսային սահմանում թշնամին դիվերսիոն փորձ է կիրառել և պայթել հայ զինվորների տեղադրած ականի վրա: Նախնական արդյունքներով, ականի վրա պայթյունից ոչնչացվել է մեկ, վիրավորվել երկու թշնամի ազերի: Չորրորդն անհայտ է: Ամենայն հավանականությամբ, նա ևս ոչնչացվել է:
«ՆԱՏO-ն խաղաղության ամենամեծ սպառնալիքն է» գիրքը հրատարակել է Անգլիայի խաղաղության շարժման ղեկավար, Անգլիայի Կոմկուսի անդամ և Միջուկային սպառազինության դեմ շարժման ղեկավարներից Մակկինոնը: Գրքում գիտականորեն վերլուծվում է ՆԱՏՕ-ի բնույթը՝ որպես աշխարհի համար պատեազմի սպառնալիք: ՆԱՏՕ-ն մյուս երկրներին ստիպում է պաշտպանել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը։ Վերջին 20 տարվա ընթացքում տարբեր պատերազմներ է ուղղորդել աշխարհի երեք մայրցամաքներում, որոնցից ոչ մեկը հատուկ սպառնալիք չեն եղել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի համար: Սառը պատերազմը մոտ 20 տարի առաջ ավարտվեց, սակայն աշխարհը, կարծես մի նոր սառը պատերազմի շեմին է, և ԱՄՆ-ն ու Եվրոպան դրանում մեղավոր են համարում Ռուսաստանին։ Նրանց կարծիքով, այդ «սպառնալիքները» գալիս են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից: Այդպիսի…
Սիրիայի ընդդիմադիր Ազգային միության նախագահ Խալեդ ալ Խոջան Մոսկվայում ունեցած հանդիպումներից հետո հայտարարել է, որ իրենք ռուսական կողմի հետ քննարկել են Սիրիայի հակամարտությունը և հավանական լուծումները։ Նա ասել է, որ Ասադը որևէ դեր չունի ապագա Սիրիայում։ «Մեր միությունը չի կարող վարչակարգին միանալ՝ Իսլամական պետության դեմ պայքարելու համար, քանի որ վարչակարգն այդ կազմակերպության մի մասնիկն է», ասել է ալ Խոջան։ Սիրիայի Զապատանի քաղաքում կռվող կողմերը համաձայնել են զինադադարը երկարաձգել մինչև կիրակի, հաղորդել է «Ռոյթրս» գործակալությունը։ Սիրիայում վերջին ժամերին տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել է Հզբոլահի մեկ անդամ։ Մեծ պայթյուն է տեղի ունեցել Հալեպի հյուսիսային հատվածում, նաև բախումներ են եղել քաղաքի արևելյան…