Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հաստատել է, որ Ավստրալիան պատրաստ է լրացուցիչ 12.000 հազ․ ներգաղթյալ ընդունել, իսկ մինչ այդ 31 մլն դոլար պետք է վճարի՝ Լիբանանում, Թուրքիայում և Հորդանանում սիրիացի և իրաքցի 240 հազար փախստականներ ընդգրկող գաղթակայանները պահպանելու համար։ Էբոթը հայտարարել է նաև, որ բացի այդ որոշումներից իր ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները մասնակցելու են Սիրիայում Դաեշի դեմ իրականացվող օդային հարվածներին։ Նա ասել է, որ իր երկրի կառավարությունը դրականորեն է արձագանքել ռազմական գործողություններին մասնակցելու Մ․Նահանգների խնդրանքին։ Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Մինհատ ռազմաօդային կայանում տեղակայված է Ավստրալիայի 8 ռմբակոծիչ ինքնաթիռ և ռազմաօդային ուժերի ստորաբաժանում՝ 400 զինվորով։ Այդ ինքնաթիռները Դաեշի դիրքերի ուղղությամբ հարվածներ են…
Եվրամիության երկրներ են ներխուժել Դաեշ ահաբեկչաական կազմակերպության ավելի քան 4000 գրոհային, հայտնում է բրիտանական Sunday Express թերթը, վկայակոչելով ահաբեկիչների աղբյուրը։ Նույն աղբյուրը հայտնում է նաև, որ ահաբեկիչները փախստականների հոսքի մեջ են մտել թուրքական Իզմիր և Մերսիմ քաղաքներում, որտեղից Միջերկրական ծովով պետք է հասնեն Իտալիա, ապա՝ եվրոպական այլ երկրներ, մասնավորապես Շվեդիա և Գերմանիա։ Աշխարհի ԶԼՄ-երը գրում են, որ գրոհայինների այս գործողությունը վրեժխնդրության սկիզբն է՝ Մ․Նահանգների ղեկավարած միջազգային օդային հարվածների դեմ։ «Մենք ուզում ենք խալիֆայություն ստեղծել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ աշխարհում», հայտարարել են դաեշականները։ Որպես եզրահանգում ասենք, որ Արևմուտքը Թուրքիային ուզում է ներքաշել Դաեշի դեմ պայքարում, իսկ Թուրքիան լավ մարզված ծածուկ…

Թուրքական բանակի և ՔԲԿ միջև ուժեղ բախում

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դադարեցրել է իր այցերը տարբեր երկրներ և Անկարայում անվտանգության արտահերթ նիստ է գումարել՝ Թուրքիայի հարավ-արևելյան շրջանում իրավիճակի սրման պատճառով։ Նշենք, որ նախապես քուրդ զինյալները տեղեկություններ էին տարածել, իբր թուրքական բանակին պատկանող զրահամեքենաների շարասյուն են պայթեցրել։ Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ այդ շարասյան մաս էին կազմում մոտ 37 զինվոր և սպա։ Թուրքական աղբյուրները հաղորդում են 21 զոհերի մասին։ Թուրքիայի օդուժը հատուկ գործողություն է սկսել քուրդ զինյալների դեմ։ F-16 և F-4 կործանիչները հարվածներ են հասցրել ՔԲԿ ուժերին։ Կան բազմաթիվ զոհեր։ Թուրքիայի հարավ-արևելյան Շրանք նահանգի Սիլոփի շրջանում թուրքական բանակի և ՔԲԿ զինյալների միջև ուժեղ բախումների պատճառով արդեն մի քանի…
Մ․Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել է, որ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսային հաղորդակցություն է ունեցել իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ և մտահոգություն է հայտնել Սիրիայում ռուսական զինվորական ներկայության մասին տարածված տեղեկատվության առիթով։ Պետքարտուղարության հայտարարության համաձայն, եթե Սիրիայում ռուս զինվորների տեղակայման մասին լուրերը ճիշտ լինեն, ապա այն ավելի կվտանգի և կբարդացնի կացությունը, ինչպես նաև կարող է պատճառ դառնալ ավելորդ բախումների և զոհերի։ Ռուսական լրատվամիջոցները նախապես հաղորդել էին, որ ռազմավարական նպատակներով գործուղվող աշխարհի մեծագույն ռուսական սուզանավ Դմիտրի Դոնսկոյն ուղևորվել է Միջերկրական ծով՝ զինավարժություններ անցկացնելու նպատակով։

Լիբանանի կենսոլորտի նախարարի դեմ՝ դատական հայց

Լիբանանյան «Ժողորդի դատարանը» նախաձեռնությունը մամլո ասուլիս է կազմակերպել Բեյրութի կենտրոնական Նահատակաց հրապարակում և հաստատել է, որ դատական հայց է ներկայացրել կենսոլորտի նախարար Մուհամմադ Մաշնուքի դեմ՝ վարչական խախտումների համար։ Նախաձեռնության անդամների հայտարարության համաձայն, Մաշնուքի գործողությունների հետևանքով հիվանդություն է տարածվել աղբերով լցված փողոցներում։ «Ժողովրդի դատարանը» նաև կոչ է արել մասնակցել սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք բողոքի ցույցին։ Նախաձեռնության հայտարարության համաձայն, երկրի բարեկեցության համար պատասխանատուները ժողովրդի ներկայացուցիչներն են, հետևաբար պետք է ժողովրդի կամքը կատարեն։ Նրանք հայտարարել են, որ իրենց երկիրը աղբանոց չէ, և պահանջել են նոր ընտրական օրենք՝ սահմանադրության համաձայն։

Այլախոհական շարժումը Խորհրդային Հայաստանում

1967 թ. հուլիսին ԽՍՀՄ ՊԱԿ-ում ստեղծվեց «Հինգերորդ վարչությունը» գաղափարական դիվերսիաների դեմ պայքարելու նպատակով: «Գաղափարական պատերազմ» էր, որն Արևմուտքում անվանում էին «հոգեբանական պատերազմ»: Պայքարն իրականում քաղաքական համոզմունքների դեմ էր, քաղաքական այլախոհության դեմ: Այդ համոզմունքներն ընդգրկել էին հասարակության տարբեր խավեր: Պայքարն անողոք էր, որովհետև «քաղաքական հակառակորդի» դեմ էր: Այլախոհական շարժումը ԽՍՀՄ-ում ուներ իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Այն ունեցավ մի քանի փուլ: Մեր հանրապետությունն անմասն չէր այդ ամենից, և «հայաստանյան այլախոհությունը» զարգանում էր կենտրոնից կտրված, ընդգծված ազգային երանգ ուներ և սկզբնական շրջանում գրեթե կապ չուներ միութենական մյուս հանրապետությունների նմանատիպ կամ այլ բնույթի ազգայնական շարժումների հետ: Մասնավորապես այս կարծիքն է հայտնել նաև պատմ.…
Թուրքական թերթերից մեկը գրում է, որ թուրք-քրդական զինված բախումներից մեկի ժամանակ սպանված թուրք ոստիկանի հուղարկավորությանը քաղաքացիներից մեկը հայտարարել է, թե ՔԱԿ-ի բոլոր անդամները ոչ թե քուրդ են, այլ հայ, գրում է ermenihaber.am կայքը։ Նշենք, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը թուրքական իշխանությունները համարում են ահաբեկչական կազմակերպություն։ Վերը նշված մերկապարանոց հայտարարությունը հրապարակել է Թուրքիայի իշխանամետ «Սաբահ» թերթը՝ վերնագրելով «ՔԱԿ-ում բոլորը հայեր են»։ Թերթի էլեկտրոնային կայքում տեղադրվել է նաև տեսանյութ, որտեղ քաղաքացին սպառնալից բղավում է․ «ՔԱԿ բոլոր անդամները հայեր են, իրենց ինքնությունը թաքցնում են։ Հայերի վերջը պիտի գա։ Մենք ձեր վերջը պիտի տանք, ինչ էլ անեք՝ իզուր է, այ հայեր», և թրքաբարո նմանատիպ արտահայտություններ։

Բաշար Ասադը պատրաստ է իշխանությունը կիսելու

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և իշխանությունը կիսելու կառուցողական ընդդիմության հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Վլադիվոստոկում կայանալիք Արևելյան տնտեսական համաժողովի նախաշեմին։ Նա կոչ է արել նաև հիմնել գաղափարակիցների միջազգային մի մարմին, որը ծայրահեղականության դեմ հանդես կգա։ Պուտինն ասել է, որ այդ նախաձեռնության մասին խոսել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Պուտինն ասել է նաև, որ դեռ վաղ է խոսել ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի ռազմական մասնակցության մասին, սակայն Սիրիային Ռուսաստանը լուրջ աջակցություն կցուցաբերի և՛ տեխնիկապես, և՛ զինվորների վերապատրաստման հարցում, և՛ զինամթերքով։ Ավելացրել է նաև, որ Մոսկվան համագործակցելու է Սիրիայում իր դաշնակիցների հետ և…
Ջեն Պսակիի արձակուրդ գնալուց հետո նրա տեղը դատարկ չի մնացել, ընդ որում, ոչ միայն ֆիզիկական, այլև գաղափարական տեսանկյունից։ Պսակիզմը դարձավ ամերիկյան արտգործ նախարարության ներկայացուցիչների բազմաքանակ զեկույցների անբաժանելի մասը։ Դրա ակնառու օրինակը ԱԳ նախարարության մամլո քարտուղար Մարկ Թոններն է։ Մերձավոր Արևելքի իրադարձությունները մեկնաբանելով, Թոնները հայտարարել է, որ Թուրքիան Իսլամական պետության դեմ պայքարում ավելի շատ բան է արել, քան իրենից պահանջվում էր։ Նա ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է և ԻՊ դեմ ձևավորված միջազգային կոալիցիայի կարևոր օղակը։ Ակարան իրենից կախված ամեն ինչ անում է ԻՊ դեմ պայքարում, կարծիք է հայտնել ամերիկացի այդ չինովնիկը։ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող արյունալի ջարդերի մասին տեղեկատվությանը…
Եվրոպական երկրները, որոնք չեն սթափվում գաղթականների ահագնացող ալիքից, այս հարցի լուծման շուրջ տարբեր մոտեցումներ ունեն։ Վիեննայում մոտ 20.000 մարդ մասնակցել է ցույցերի՝ ընդդեմ ԵՄ ժամանող ներգաղթողների հետ վատ վերաբերմունքի։ Ցուցարարները բարձրացրել էին «Բարի գալուստ, փախստականներ» գրությամբ պաստառներ, երգում էին սիրո և համերաշխության մասին երգեր։ Ոստիկանությունը նախօրոք հայտնել էր, որ մոտ 1000 փախստական գնացքներով Բուդապեշտից ժամանել է Վիեննա։ Կայարանում նրանց դիմավորել են մի խումբ կամավորներ, որոնք սնունդ և խմիչք են բաժանել։ Իսլանդիայում 10.000 բնակիչ պատրաստակամություն է հայտնել իրենց բնակարաններում սիրիացի փախստականներ ընդունելու։ Երկրի իշխանությունները նախապես հայտարարել էին, որ պետությունը կացարան կարող է տրամադրել միայն 50 սիրիացի փախստականի։ Այս հայտարարությունից հետո քաղաքացիական…
Իսրայելի իշխանություններն ամեն գնով փորձում են կանխել ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Պաղեստինի պետական դրոշի բարձրացումը, որը պետք է իրականացվի այս ամսվա վերջին կայանալիք գագաթաժողովի շրջանակներում։ Այս բանաձևի նախագիծը Իսրայելի զայրույթն է առաջացրել, որը սուր քննադատության է արժանացրել նախագիծը և հայտարարել է, որ դա խախտում է ՄԱԿ-ի ընդունած օրենքը, ըստ որի ՄԱԿ-ում բարձրացվելու են միայն անդամ երկրների դրոշները։ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Ռոն Բրոսրը նամակով դիմել է ՄԱԿ-ի քարտուղար Բան Կի-Մունին և գագաթաժողովի նախագահին, խնդրելով թույլ չտալ այդպիսի փաստաթուղթ ընդունելու վերաբերյալ քվեարկություն անցկացնել, նաև մատնանշել է, որ դա պետականություն և խաղաղություն հաստատող ուղի չէ։ Նշենք, որ անցյալ շաբաթ ՄԱԿ-ի գագաթաժողովում առաջարկվել էր ՄԱԿ-ում Վատիկանի…