Ճապոնիայի խորհրդարանը հավանության է արժանացրել այն օրինագծերի փաթեթը, որոնք վերանայելու են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունած արտասահմանում բանակի գործունեության արգելքը։ Իսկ ում հետ է պատրաստվում պատերազմել Ճապոնիան, մի երկիր, որն առանձնանում է իր ցուցադրական խաղաղասիրությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ճապոնացի տխրահռչակ միլիտարիստները, որոնց բոլոր պետությունները գերմանացի նացիստների և իտալացի ֆաշիստների շարքին էին դասում, վնասազերծվեցին։ Դրանից հետո Ճապոնիան հրաժարվեց լիարժեք զինված ուժերից։ Այսօր Ճապոնիայի զինված ուժերը աչքի են ընկնում և՛ քանակով, և՛ մարտական կազմով։ Սակայն դրանք կոչվում են ինքնապաշտպանության ուժեր և ձևականորեն ոստիկանական բնույթ են կրում, այսինքն՝ պետք է գործունեություն ծավալեն միայն երկրի ներսում և երկրի ջրային տարածքներում։ 1947 թ․ ընդունած…
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը Սիրիայի իր գրաված տարածքներում աճող բամբակը վաճառում է Թուրքիային, գրում է BBC-ի թրքական ծառայությունը։ «Ոլորտի ներկայացուցիչները հայտնում են, որ մինչև վերջերս ԻՊ-ն իր ֆինանսական միջոցները լրացնում էր Ռաքքա և Դեր Զոր շրջաններում աճող բամբակը Թուրքիային վաճառելով», գրում է աղբյուրը։ Ռաքքան և Դեր Զորը ապահովում են Սիրիայի բամբակի արտադրության 1/3-ը։ Սկսված պատերազմի պատճառով բամբակի արտահանումը մեծ վնաս է կրում։ Մինչև պատերազմը Սիրիայից տարեկան 600.000 տոննա բամբակ էր արտահանվում, իսկ այսօր այն նվազել է մինչև 70.000-ի, որից միայն 3.000 տոննա է պաշտոնապես արձանագրվում։ Ահաբեկչությունների ֆինանսական հարցերով զբաղվող Ժան Շառլ Պրիսարտը հայտնել է, որ ԻՊ-ն Թուրքիայի հետ բամբակի առևտրի…

Մուսա լեռան հերոսամարտ

«Ճեպել Մուսա» («Մովսեսի լեռ») արաբերեն նվանումից է ծագել Մուսա լեռը։ Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա լեռը, գտնվում է Կիլիկյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի Հաթայ վիլայեթում)` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում (Բիթիաս, Յողուն-Օլոք, Հաջի-Հաբաբլի, Խըդր-Բեկ, Վագըֆ և Քաբուսիե) բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները: Հայաբնակ այդ գավառը հայտնի է Սվեդիա, Մուսա-դաղ, Ջեբել Մուսա, Մուսա լեռ անուններով: Հայ և օտար պատմիչների վկայությամբ, դեռևս մ.թ.ա. 1-ին դարում Անտիոքում և նրա շրջակա գավառում բավական մեծ…
Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող Հայ Կաթողիկե եկեղեցին՝ տվյալ տարածքում հայտարարված պարետային ժամի պայմաններում, դարձել է թուրք ոստիկանների հարձակման թիրախ։ Հասըրլը կոչվող թաղամասում գտնվող հազարամյա եկեղեցին շատ է տուժել ոստիկանների հարձակումից, որոնք գողացել են եկեղեցում գտնվող շատ պատմական իրեր։ Միջագետքի հայերի միության նախագահ Արաթ Գարակյոզյանը հայտնել է, որ հայերը պատրաստվում են դատական գործ հարուցել այդ փաստի առնչությամբ։ Նա նշել է, որ եկեղեցուն բարբարոս թուրքերը հասցրել են 300 հազար թրքական լիրա գումարի վնաս։ «Ոստիկանները եկեղեցի են մտել՝ կոտրելով հնադարյան պատմական դռները։ Ակնհայտ է, որ մեծ հարձակում են գործել եկեղեցու վրա։ Գողացել են հախճապակե պատմական վեց նկար, ինչպես նաև պահեստում գտնվող փորագրված…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Նախարարը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում և ընդգծել, որ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է: Արդարադատության նախարարը վստահություն է հայտնել, որ դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո ևս Մոհամմադ Ռեյիսին իր ավանդը կունենա երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման հարցում: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: Անդրադառնալով…

Բ․Ասադ․«ԻՊ-ն արևմտյան ծայրահեղական ծրագիր է»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Իսլամական պետություն» և «Ջեբհատ ան Նուսրա» խմբավորումները համարում է ահաբեկչական և արևմտյան ծայրահեղական ծրագիր։ «Այդ երկու խմբավորումները Արևմուտքի ստեղծած քաղաքական կազմակերպությունների երրորդ ալիքն է, որով տարածում են իրենց թունավոր գաղափարախոսությունը։ Նրանք քաղաքական նպատակներ են հետապնդում։ Առաջին ալիքով անցած դարի սկզբին ի հայտ եկան «Մահմեդական եղբայրները», երկրորդ ալիքով՝ «Ալքաիդան», որը կռվում էր Աֆղանստանում ԽՍՀՄ-ի դեմ։ Երրորդ ալիքը՝ «Իսլամական պետություն», «Ջեբհատ ան Նուսրան» և դրանց նման այլ կազմակերպություններն են։ Ինչ են իրենցից ներկայացնում ԻՊ-ն և մյուս խմբավորումները․ դրանք արևմտյան ծայրահեղական նախագիծ են», հայտարարել է Բաշար Ասադը։ Նա նաև նշել է, որ ԻՊ-ն որպես կազմավորում ոչ պետություն և ոչ…
Բոլորիս համար ծանոթ երևույթ է այլևս՝ երեկվանից մնացած ու հնացած «Արաբական գարունն» իր բազմերեսությամբ, որ միայն կարմիր արյունով ներկեց արաբական աշխարհն ու դեռ հակառակ անցնող տարիներին շարունակվելու են արյան ջրհեղեղները, իր տեսակի մեջ եզակի և ատելի մարդակերությամբ։ «Արաբական գարուն» ծրագիրը հնարողները, գործադրողները և տնտեսապես դրա գոյությունն ու շարունակականությունը գնահատողները, դրա սկիզբ առնելուց մոտավորապես հինգ տարի հետո՝ վերջերս իրենք իրենց հետ թուխս նստելուց հետո, հիմա նոր հավկիթներ են սկսում ածել․․․ Հիմա հավատալով, թե Իրաքի և Սիրիայի տարածքներում ահաբեկիչներ կան, որոնք վտանգավոր են նույնիսկ իրենց և ողջ մարդկության համար։ Սիրելի ընթերցողներ, «Լեռը մուկ ծնեց»՝ լսեցի՞ք, հավատացի՞ք Արևմուտքի քաղաքական գործիչների նոր գյուտին։ Զարմանալի՜…
Միջազգային հանրային կարծիքը յուզուած է ստոյգ ջարդէ, աւելի ճիշդ՝ ցեղասպանութենէ Իրաքէն, Սուրիայէն եւ այլ երկիրներէ ճողոպրած հարիւր հազարաւոր փախստականներու հարցով: Յուզուած հանրային կարծիքը միշտ ալ անմիջականի հետամուտ կ’ըլլայ, անկարողութիւն ցուցաբերելով կացութիւնները իրենց ընդհանրութեան մէջ գնահատելու: Մարդկային իրաւանց յայտարարութեան հաւատարմութեամբ, եւրոպական երկիրները, հակառակ ոմանց կողմէ երբեմն դրսեւորուող չափաւորական կամ բացասական վերաբերումներու, Սուրիայէն եւ Իրաքէն փախստականններ կ’ընդունին: Գերմանիան գրկաբաց կ’ընդունի զանոնք, յայտարարուած է որ մինչեւ 800 հազար գաղթականներ պիտի ընդունի, պիտի տրամադրէ բնակարան եւ աշխատանք: Ֆրանսան աւելի մսկոտ է, երկու տարուան ընթացքին պիտի ընդունի միայն 24 հազար: Մարդկային Իրաւանց յայտարարութիւնը, որքան որ ալ հմայող ըլլայ, բոլորին կողմէ նոյն ձեւով չ’ընդունուիր, հակառակ սովորական…

Ջերեմի Կորբինը Բուշի «շնիկի» դեմ

Սեպտեմբերի 12-ին Բրիտանիայում լեյբորիստները կուսակցության առաջնորդ ընտրեցին Ջերեմի Կորբինին։ Բոլորն սպասում էին, որ ամերիկամետները ջենթլմենի պես կընդունեն Կորբինի հաղթանակը, հաշվի առնելով ժողովրդի կամքի արտահայտման հանդեպ հարգանքը։ Կորբինն ստացել էր ձայների 60%-ը, իսկ նրա մրցակիցը 20%-ից էլ քիչ ձայն էր հավաքել։ Սակայն և՛ Բրիտանիայում, և՛ Արևմուտքում բացասական վերաբերմունք արտահայտեցին, գրելով, որ «Լեյբորիստների կուսակցությունը պատվավոր մահվան է գնում» ընտրելով Կորբինին։ Ջ․ Կորբինի դեմ հանդես եկան երկրի բոլոր ԶԼՄ-երը, գործարարները, չինովնիկների խավը, Մեծ Բրիտանիայի ամերիկամետ հակումներ ունեցող բոլոր անձինք, վերջապես՝ Թոնի Բլերը, ում Անգլիայում անվանում են Բուշի «շնիկ»։ Պարզվում է, Կորբինին անգլո-ամերիկյան բարձրաշխարհիկները չեն հանդուրժում միայն այն բանի համար, որ նա Russia Today-ի…

 Ռոն Պոլ․ «Վերջ տանք կայսրությանը»

Եվրոպան անցած շաբաթների ընթացքում վերապրեց վերջին տասնամյակի ամենասարսափելի ճգնաժամերից մեկը։ Տասնյակ հազարավոր փախստականներ Հունգարիայի տարածքով հատել էր Եվրամիության սահմանը, ձգտելով հասնել իրենց համար ցանկալի վայր՝ Գերմանիա։ Հիմա, երբ ԶԼՄ-երի ուշադրությունը կենտրոնացած է մարդկային ողբերգության վրա՝ թե մարդիկ ոնց են վռնդվում և ստիպված ճանապարհորդում են վտանգներով լի պայմաններում, շատ քիչ են ուշադրության արժանանում այն իրադարձությունները, որոնք պարտադրում են այդ դժբախտներին լքել հարազատ երկիրը։ Բոլորս, իհարկե, ցավում ենք այդ փախստականների վիճակի, հատկապես երեխաների համար, սակայն չենք կարող մոռանալ, որ այդ ճգնաժամը մարդկանց ձեռքի գործն է, իսկ նախաձեռնողները կառավարություններն են։ Այն, որ շատ-շատերը լքում են Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը կամ Իրաքը, պատճառն այն է,…

Ազատագրված տարածքներ

Արդիական հնչողություն ունեցող այս հարցազրույցը հետաքրքիր է և բոլորիս հուզող շատ հարցերի պատասխաններ է տալիս։ Այդ է պատճառը, որ որոշեցինք ներկայացնել մեր ընթերցողներին տարիներ առաջ կայացած այս հարցազրույցը։ Ընթերցողի մտքով չի էլ անցնի, թե հեղինակի հարցերն ու քաղաքագետի պատասխանները վաղուց են կայացել, քանի որ դրանք նույն հրատապությամբ ծառացած են այսօր մեր ժողովրդի առջև, ոչինչ չի փոխվել ո՛չ մեր քաղաքականության և մեզ սպառնացող վտանգների հարթությունում, ո՛չ աշխարհի գերտերությունների միջնորդական «խաղաղասիրական», բայց շահույթ հետապնդող ձևականությունների քաղաքականության մեջ։ Խմբագիր Ամենաչնչին զիջումը մոտեցնելու է պատերազմը մեր շեմին։ 1980-ական թվականների վերջին սկսված Արցախյան ազատագրական պայքարը մասամբ պսակվեց հաջողությամբ: 1920-ական թվականների սկզբից մեր պատմական բնօրրանի այս…