Բաժիններ
Այսօր առավոտյան հայկական մամուլում ուրախալի լուրեր են տարածվել այն մասին, որ այս գիշեր ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագծի ուղղությամբ մեր զինված ուժերը գրավել են թշնամու երկու բարձրադիր հենակետ: Թեև չի նշվում աղբյուրը, սակայն հավատում ենք, որ իրականությունն է ասվում, քանի որ մենք ճանաչում ենք հայ արիի ոգին, բացի այդ հեղինակը պնդում է տեղի ունեցածի հավաստիությունը։ Մեր պաշտպան-զինվորները գրավել են այն հենեկետերից երկուսը, որոնցից թշնամին պարբերաբար կրակում էր Տավուշի մարզի գյուղերի վրա: Աղբյուրը նշում է թշնամու առնվազն 5 զոհի մասին: Կան նաև վիրավորներ: Նշվում է նաև, որ հակառակորդը թողել է զենք-զինամթերք ու փախել իր տարածքի խորքը: Այնուհետև հեղինակն ավելացնում է․ «Հավաստիությունը կասկածի ենթակա…
Երեկ հայաստանաբնակ եզդիների համայնքը հայտարարություն է տարածել, որով արտահայտում է եզդիների վերաբերմունքն արդեն տևականորեն շարունակվող ադրբեջանական հրոսակային կրակոցների ու հրթիռակոծության մասին։ Մի քանի օր է ադրբեջանցի բաշիբոզուկները շարունակում են հրթիռակոծել մեր հայրենիքի սահմանամերձ գյուղերը: Ադրբեջան ահաբեկչական պետությունը հարձակումներ է իրականացնում նաև խաղաղ բնակչության նկատմամբ և արդեն իսկ սպանվել են քաղաքացիական երեք անձ, երեքն էլ կին: Ադրբեջանի գործողությունները նմանվում են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գործելակերպին: Մենք՝ հայաստանաբնակ եզդիներս դատապարտում ենք Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները և կոչ ենք անում միջազգային հանրությանը ձգել Ադրբեջանի սանձերը, հակառակ պարագայում մեզ չմեղադրել Ադրբեջան հորինված պետության ոչնչացման համար: Հայաստանի ամեն քաղաքացի, այդ թվում՝ այստեղ ազատորեն բնակվող ազգային փոքրամասնությունները,…
2015 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Անգլիայի Բանվորական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը, և կուսակցության ձախ ճակատի անդամ Ջերեմի Կորբինն ընտրվեց այդ կուսակցության ղեկավար: Այդ ընտրություններում Բանվորական կուսակցության 540277 անդամ կարող էր մասնակցել ընտրություններին, սակայն մասնակցեց 422664-ը, որից 251417 հոգի, այսինքն՝ քվեարկողների 59.9 տոկոսն իր ձայնը տվեց Ջերեմի Կորբինին: Ջերեմի Կորբինը 66 տարեկան է, 32 տարի Անգլիայի համընդհանուր խորհրդարանի անդամ է եղել: Նրա կուսակից Թոմ Վաթսոնը շահեց 160854 ձայն և դարձավ Կորբինի տեղակալը: Վաթսոնը հայտարարել է, որ պաշտպանում է նոր ղեկավար Կորբինին և կուսակցության մյուս անդամներից պահանջել է, որ նրանք նույնպես պաշտպանեն Կորբինի թեկնածությունը: Անցյալ տարի մայիս ամսին տեղի ունեցած ընտրություններում,…
Երեկ գիշերը Ադրբեջանի զինված ուժերը վերսկսեցին Տավուշի մարզի բնակավայրերի գնդակոծությունն ու հրետակոծությունը: Ընդ որում, ի տարբերություն սեպտեմբերի սկզբի, այժմ հրետակոծություններն առավել ինտենսիվ են և դրանց արդյունքում արդեն 3 խաղաղ բնակիչ է զոհվել: Բացի այդ, այս անգամ մի քանի արկ հասավ անգամ Նոյեմբերյան քաղաքի բնակելի թաղամասեր, ինչ բավականին խորհրդանշական է: Պատերազմի և ահաբեկչության տարբերությունը Նախ հարկավոր է արձանագրել, որ թե´ սեպտեմբերի սկզբին և թե´ այժմ ադրբեջանական կողմը հիմնականում ռմբակոծում է հենց Տավուշի մարզը (և ոչ Արցախը) և հենց խաղաղ բնակչությանը (և ոչ Զինված ուժերի դիրքերը): Բացի այդ, հայտնի է, որ զինված ուժերի դեմ առավել արդյունավետ է հարձակում գործել լուսադեմին, իսկ խաղաղ…
Ի պատասխան Ադրբեջանի՝ ՀՀ Տավուշի մարզի հայկական գյուղերի գնդակոծության, Հայոց բանակի մարտիկները ոչնչացրել են առնվազն 5 ադրբեջանցի զինծառայողների։ Ինչպես հայտնի է դարձել, թշնամու ևս 5 զինվոր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Հայ դիրքապահներն ականանետային կրակով ոչնչացրել են նաև Պառավաքար գյուղի հանդիպակաց բլուրների վրա գտնվող ադրբեջանական մեկ ռազմական հենակետ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 24-ին գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղ, որի արդյունքում երեք քաղաքացիական անձ է զոհվել։ ՀՀ ՊՆ-ը կոչ է արել ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ, հաղորդում է Times.am-ը։
22:50 ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ Բերդավանում վիրավորների թիվը հասել է 3-ի: Բերդավանում և Պառավաքարում հակառակորդի կողմից ազգային թշնամանքի հողի վրա 6 քաղաքացիների (3 սպանված, 3 վիրավոր) սպանելու և սպանելու փորձի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեունմ քրգործ է հարուցվել: Քրեական գործ է հարուցվել նաև գյուղերի բնակիչներին նյութական վնաս պատճառելու դեպքերի առթիվ: Բանն այն է, որ գյուղերի գնդակոծությունների հետևանքով բազմաթիվ տներ են վնասվել: 21:40 Նոյեմբերյան քաղաքի բնակիչ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Սամվել Բեգլարյան անուն-ազգանունով, մանրամասներ է հայտնում սահմանամերձ գյուղերի գնդակոծությունից. «Այսօր ակտիվ փոխհրաձգություն էր գրեթե ամբողջ օրը: Գնդակոծվում էին Բերդավանը, Դովեղը և Նոյեմբերյան քաղաքը: Թուրքերն օգտագործում էին նաև խոշոր տրամաչափի զենքեր: Կրակահերթերն…
2001 թ․ տեղի ունեցած այս հարցազրույցը նույնիսկ այսօր շատ արդիական է, քանի որ ոչ մեր պաշտոնյաների վերաբերմունքն է փոխվել սեփական երկրի գիտության ու գիտնականի նկատմամբ, հետևաբար, ոչ էլ հայրենի գիտության ու գիտնականի վիճակն է փոխվել։ Ի՞նչ է պետք անել, որ հայ նորօրյա պաշտոնյան ի վերջո գիտակցի, որ պետությունը պարտավոր է հոգ տանել գիտության զարգացման մասին (խմբ․)։ Զրույց ՀՀ ԳԱԱ նախագահության նախագահ Ֆադեյ Սարգսյանի հետ - Յուրաքանչյուր հասարակության մեջ առաջընթացի միակ գրավականը գիտությունն է: Գիտությունը երաշխիքներ է ապահովում պետականության և ազգային անվտանգության համար: Նշանակում է, որ պետությունն իր հերթին պետք է որոշակի պատասխանատվություն կրի գիտության և գիտնականների համար: Գիտնականն ու գիտությունը,…
Վերջերս Երուսաղեմի մզկիթում զարմանալիորեն անկեղծ կոչով հանդես եկավ շեյխ Մուհամեդ Այադը։ Շեյխին չէր հետաքրքրում և չէր էլ հուզում այն փաստը, որ արաբական հարուստ երկրները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ չեն ցանկանում ընդունել իրենց հավատակից փախստականներին։ Ինչո՞ւ սաուդցիները կամ քուվեյթցիները չեն կրճատում իրենց սոցիալական ծախսերը՝ թոշակները, նպաստները և այլն, որպեսզի օգնության ձեռք մեկնեն գաղթականներին, ովքեր ստիպված են մեկնել Եվրոպա։ Սակայն դրա փոխարեն արաբական կոալիցիան նախընտրում է ռմբակոծել Յեմենը և կրկնապատկել փախստականների քանակը։ Այսպիսի դատարկ հարցերով շեյխը չէր հետաքրքրվում։ Նա արմատական մոտեցում էր ցուցաբերում և մահմեդական փախստականներին կոչ էր անում միախառնվել եվրոպացիներին, որպեսզի գրավեն ամբողջ մայր ցամաքը։ «Շուտով, Աստծո կամքով, մենք նրանց ոտնատակ կտանք։…
Իսլամական պետություն անվան տակ գործող ահաբեկչական մեքենան, որն իր խժդժական գործողություններով կարողացավ խախտել Մերձավոր Արևելքում տիրող աշխարհաքաղաքական հավասարակշռությունը և հայտնի է բազմապիսի անվանումներով (IS, ISIS, ISIL), այսօր արդեն Հայաստանի և հայության ազգային անվտանգության մարտահրավերների մաս է կազմում, այն էլ մեկից ավելի չափորոշիչներով։ Հայաստանի պետությունը կղզիացած երևույթ չէ։ Այն մի տարածաշրջանում է, որն այսօր դիմագրավում է ԻՊ-ի մեծ սպառնալիքին՝ ուղղված շրջանի կայունությանը, բազմատարրությանը, խաղաղությանը, մշակութային ժառանգությանը, հատկապես տարածաշրջանի երկրներում վաղուց հաստատված սահմանագծերում։ Առաջին՝ ԻՊ անմիջական վտանգ է ներկայացնում Մերձավոր Արևելքում գտնվող մեր սփյուռքի համար, հատկապես Սիրիայի և Լիբանանի մեր ռազմավարական հենարանի համար։ Իսկ սփյուռքը օրգանապես առնչվում է Հայաստանի լինելիության խնդրին։ Երկրորդ՝…
Միացյալ Նահանգների քաղաքական կառուցվածքը, սովորաբար, դասվում է դեմոկրատական համակարգի սահմաններում, սակայն դա չի վերաբերվում բնույթին ու էությանը, այլ ավելի շուտ նեոլիբերալիստական կապիտալիզմի համակարգի չափանիշ է, որն ունի իրեն հատուկ օրենքները: ԱՄՆ-ում, ի տարբերություն Եվրոպայի նեոլիբերալիստական կառույցի, ամենաբարձր ուժային մակարդակներում համակարգը մոնոպոլացված ու կեղեքված է և տեղ չունի փոքր կուսակցությունների ու փոքր հասարակական-քաղաքական շարժումների համար: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ պարզ երևում է, որ այդ երկրում գոյություն ունի միայն երկու խոշոր կուսակցություն՝ Հանրապետական ու Դեմոկրատական, և «ամենադեմոկրատական երկրում» ուրիշ գաղափարախոսություն, կարծես, գոյություն չունի: Այդ երկու կուսակցության մրցությունը և դրանցից մեկի հաղթանակը ոչ մի կապ չունի նրանց գաղափարախոսության, ծրագրերի ու ժողովրդավարության հիմունքների հետ։…
ԵԽ նախագահ Մարտին Շուլցը նշել է, որ եվրոպական երկրները մեծ մարտահրավերների են դիմագրավում, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման տնօրենն ասել է, որ փախստականների հոսքի հետևանքով Սիրիայի տագնապը դուրս է եկել տարածաշրջանային սահմաններից։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ եվրոպական երկրները ստիպված պետք է ինքնապաշտպանության դիմեն, որպեսզի դիմագրավեն փախստականների հոսքի վտանգներին։ «Մեր սահմանները վտանգված են, մեր կյանքը հիմնված է օրինապաշտության վրա, սակայն այսօր մենք ենթարկվում ենք հարձակման», ասել է Օրբան։