Բաժիններ
Թուրքական «Ռադիկալ» թերթի համացանցային բլոգում սյունակագիր Ֆաթիհ Թունջին իր հոդվածում նախ՝ խոսում է հայերի կոտորածների մասին, ապա հիմնավորում է, թե հայերն ինչու են այդքանից հետո տակավին ցանկանում ապրել իրենց կորցրած հայրենիքում։ Ermenihaber.am կայքը ներկայացնում է այդ հոդվածը՝ որոշ կրճատումերով․ «Մեկ դար առաջ որոշ մարդիկ փրկվեցին։ Ոմանք անզավակ, ոմանք էլ անհայր մնացին։ Ամեն ինչից զատ, նրանց հոգիները Անատոլիայում մնացին, իսկ մարմինները՝ այլ հողերում բանտարկված։ Օտարացան իրենց հողերից։ Հետո դավաճան կոչվեցին։ Սադրիչ կոչվեցին ու կոտորվելով թշնամի դարձան։ Տարօրինակ չէ՞։ Ե՛վ կոտորես, և՛ կոտորվածի դերը խաղաս։ Կոտորելը քիչ էր, դեռ մինչև այժմ ատելություն եք տարածում հայերի հանդեպ։ «Հայ սպանողը դրախտ կգնա»,կարծում եմ դեռ…
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր աջակցությունն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և կոնգրեսական Էլիոթ Էնգլի առաջարկությանը, այն է՝ միջոցներ ձեռնարկել, որոնք պետք է օգնեն դադարեցնելու Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտող զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի աճը, հաղորդում է Asbarez.com-ը։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Ուորլիքը ասել է․ «Մենք ամբողջովին աջակցում ենք կոնգրեսականներ Ռոյսի և Էնգլի առաջարկած նախաձեռնությանը։ Վստահությանն ուղղված քայլերը և հասարակություններին վերաբերվող ծրագրերը կնվազեցնեն լարվածությունը և հիմք կդնեն երկարատև խաղաղության հաստատման համար։ Մենք կողմերին բարձրաձայնում ենք բոլոր այս նախաձեռնությունների մասին և պետք է շարունակենք կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել…
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը շատ բան կկորցնի, եթե զրկվի այնպիսի բարեկամից, ինչպիսին Թուրքիան է, գրում է Reuters գործակալությունը։ Այս մասին Էրդողանը ասել է այն բանից հետո, երբ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը, Թուրքիան դեմ է նաև սիրիական հակամարտությանը Մոսկվայի միջամտելուն։ Էրդողանը նշել է, որ իր երկրի տարածքի խախտումն անպատասխան չի մնա։ «Թուրքիայի դեմ հարձակումը նշանակում է ՆԱՏՕ-ի դեմ հարձակում», ասել է նա Բրյուսելում։ Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի ԱԳՆ-ի պնդմամբ, ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը՝ թուրք-սիրիական սահմանագծում։ Ինքնաթիռը բռնելու համար օդ էին բարձրացել Թուրքիայի ՌՕՈՒ երկու F-16 ինքնաթիռ։ Թուրքիայի ՊՆ-ն նախ՝…
Անկեղծօրէն ըսեմ: Ես բան չհասկցայ Սուրիոյ մասին եղած Նիւ Եորքեան տարակարծութիւն-բանակցութիւն-համաձայնութիւն-անհամաձայնութիւններէն: Շարունակեմ անկեղծօրէն ըսել. ես այս չորս-հինգ տարիներու եղածներէն ընդհանրապէս բան չեմ հասկնար: Չեմ հասկնար թէ ո՞վ է աւելի դժբախտը, երկրին իշխանութիւնները որոնց ժողովուրդի զաւակներէն հարիւր հազարաւորներ սպաննուեցան յաճախ զոհ դառնալով նոյնինքն պետութեան արձակած հրթիռ-տակառ-ռումբերուն, թէ՞ ազատութեան եւ տէմոքրաթիայի ձգտող յեղափոխութիւնը սկսողները, որոնք այսօր ուրիշներու ձեռքը խաղալիք դարձած են: Չեմ հասկնար, թէ՞ երջանիկ են երկուքն ալ եւ... ո՛չ ասոր, ո՛չ միւսին հոգն է երկրին ու ժողովուրդին դժբախտութիւնը, իւրաքանչիւրը իր փոքր կամ մեծ պալատներն ունի, ունի իր թիկնապահները, յարգանք կը վայելէ, եւ... ի՜նչ կ'ըլլայ քիչ մըն ալ (միլիոններ) թող մուհաճիր դառնան,…
Հայաստանում տագնապած հետևում են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Հարևան երկրում տիրող անկայունությունն, իհարկե, ոչ ոքի պետք չէ, սակայն իրադարձություններն այնտեղ շատ արագ են զարգանում և հազիվ թե դրանք Անկարային որևէ լավ բան խոստանան, որը տարածաշրջանում հակամարտությունների մի ամբողջ փունջ է ներմուծում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Թուրքիայի ուժեղ ու հանրաճանաչ առաջնորդը գերագնահատել էր իր ուժերը, և՛ ներքին, և՛ արտաքին ճակատներում պատերազմներ հրահրելով, վտանգում է իշխանությունը կորցնել կամ բախվելու է շատ լուրջ հիմնախնդիրների։ Արդեն տասնհինգ տարի Թուրքիայի անփոխարինելի առաջնորդը հայտնվել է ծանր իրավիճակում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխանության եկավ 21-րդ դարի սկզբին՝ որպես Թուրքիայում իրենց ճնշված զգացող մահմեդականների, միաժամանակ համեմատաբար աղքատ և…
Սոցիալիզմի փիլիսոփայական գաղափարը՝ որպես բարձրագույն նպատակ, առաջ է քաշում հասարակության զարգացումը, որտեղ չկա մարդու կողմից մարդու շահագործում։ «Մարդու կողմից մարդու շահագործման բացակայություն» արտահայտությունը սոցիալիզմի հասկացության մեջ կարևոր է և նշանակում է սոցիալիստական սկզբունքի՝ «յուրաքանչյուրից ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ աշխատանքի» սկզբունքի իրականացում, որն իրականացնելիս անհնար է սոցիալական հարստահարումը։ Չնայած ձևակերպման պարզությանն ու ակներևությանը, այդ սկզբունքը գործնականում իրականացնելը բավականին դժվար է, քանի որ դրա ներքո ենթադրվում է հասարակության կենցաղի բոլոր տեսանկյուններում հիմնախնդիրների լուծում։ Այդ պատճառով դրանք կյանքում չկարողացան իրագործել ոչ կոմունիստները և ոչ էլ սոցիալ-դեմոկրատները։ Բանն այն է, որ հասարակական (համաժողովրդական) սեփականությունը արտադրության միջոցների վրա հիմնված չի երաշխավորում այդ սկզբունքի կատարումը, այլ…
Ստեփան Շահումյանը իր ամբողջ կյանքով ու գործով մեր առջև հառնում է որպես հայ ժողովրդին նվիրված ու հարազատ զավակ: Լինելով համառուսաստանյան ու եվրոպական միջավայրի ծնունդ, դառնալով կոմունիստական շարժման ականավոր գործիչ, երբեք չշեղվեց իր ընտրած ուղուց` ծառայել հայ ժողովրդի շահերին: Մեր ոչ հեռու անցյալից կարելի է բազմաթիվ օրինակներ բերել այն մասին, որ մեկը որոշել է դառնալ հոգևորական և այդ միջոցով օգտակար լինել իր ազգին, մյուսը դարձել է դաշնակցության անդամ և հարմար է գտել այդ կուսակցության շարքերում օգտակար լինել ազգին, պայքարել նրա երջանկության համար: Այսպիսի մոտեցումը բնավ էլ դատապարտելի չէ: Նրանցից յուրաքանչյուրը համարվում է ազգային գործիչ: Բայց ահա, հատկապես վերջին տասնամյակներին Հայաստանում, իսկ…
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և անհրաժեշտ գործնական քայլերի վերաբերյալ կառուցողական ելույթ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Զարիֆը։ Ներկայացնում ենք հատվածներ նրա ելույթից։ «Համաշխարհայնացման ժամանակահատվածում, երբ սպառնալիքները սահման չեն ճանաչում, կատաղի ծայրահեղականները շարունակում են տարածվել և նորանոր տարածքներ են գրավում: Եվրոպայում գաղթականների հոսքը և տասնյակ հազարավոր ահաբեկիչները, որոնք Մերձավոր Արևելքում ազատ ելումուտ են անում, խոսում է ճգնաժամի համաշխարհայնացման մասին: Անհանգստանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ օտարերկրյա ահաբեկիչների մուտքը Սիրիա և Իրաք դեռ շարունակվում է: Այս փաստը խոսում է այն մասին, որ տեղի ունեցող իրադարձությունները վերահսկելու միջազգային ջանքերը բավարար չեն եղել: Միջազգային հանրության ոչ մի…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ունեցած համագործակցության ներկայիս մակարդակն ու համատեղ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքի հարցում կարևորել Միխայիլ Լոբովի ներդրումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում իրականացվող «Մարդու իրավունքների կրթություն՝ իրավական ոլորտի մասնագետների համար» ծրագրին: Արփինե Հովհաննիսյանը և Միխայիլ Լոբովը քննարկել են նաև համատեղ նոր ծրագրերի իրականացման՝ մասնավորապես քրեակատարողական ծառայողների համար դասընթացներ անցկացնելու հնարավորություններն ու ձևաչափը: Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար…
Սահմանային վերջին դեպքերի առնչությամբ ԵՀՄՖ նախագահությունը կոչ է ուղղել միջազգային կազմակերպություններին: Կոչում մասնավորապես ասվում է. «Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը, Ադրբեջանի հանցագործ ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ ներկայումս իրականացվող ագրեսիայի խնդրով դիմում է ԵՄ Խորհրդի ղեկավարությանը, ԵԱՀԿ գործող նախագահին, ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարներին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch կազմակերպությանը և բազմաթիվ այլ միջազգային իրավունքի հարցերով զբաղվող կառույցներին: Մեծարգո տիկնայք և պարոնայք ԵՀՄՖ նախագահությունը հրավիրում է Ձեր ուշադրությունը այն աղաղակող փաստի վրա, որ վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտելով իր կողմից վավերացված բազմաթիվ կոնվենցիաներ՝ ուղղված խաղաղ բնակչության հանդեպ մասսայական ոչնչացման զենք չկիրառելուն և հակառակ…
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, ովքեր մինչև ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշման ընդունումը, նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 000 դրամով, սակայն պետք է ձեռք բերեին ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշմամբ սահմանված գներով, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների տարբերությունը վերահաշվարկելու և այն ստանալու համար: ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշման համաձայն՝ 2013 թվականի արդյունքներով՝ - 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման գին է սահմանվել առավելագույնը՝ 150.000 դրամ, - 10.0 մլն դրամից մինչև 30.0…