Բաժիններ
Ինչպէս որ ամերիկեան ժողովրդավարական մամուլը ակնարկեց քանի մը օր առաջ` թէ Ուաշընկթըն եւ իր դաշնակիցները կը բողոքեն Ռուսիոյ դէմ, «իրենց» ահաբեկիչները ռմբակոծելու համար... իսկապէս որ այս ողբերգա-կատակերգական արտայայտութեանց մէջ բիւրաւոր սպաննուածներու, գլխատւածներու, անտունիներու, թափառաշրջիկներ դարձած երբեմնի յարգելի քաղաքացիներու արիւնն ու տառապանքները կը փորձեն պարփակուիլ: Միջին Արեւելքը «ֆութպոլի դաշտ» դարձուցած, իրենց բազմապիսի ահարկու զէնքերն եւ ինքնաթիռները փորձարկած Արեւմուտքը, այսօր վայնասուն կը բարձրացնէ, երբ վերստին համաշխարհային քաղաքականութեան ու ռազմական ուժի հաւասարակշռութեան բեւեռ դարձած Ռուսիան եւ իր դաշնակիցները, Սուրիոյ մէջ մահացու հարուածներ կը հասցնեն ոճիրի ու ծայրայեղականութեան, հետախուզական վարչութիւններու վերջին արիւնարբու «նորաձեւութիւն», ՏԱԷՇ-ին ու Ճեպհեթ Ալ-Նուսրային: Մենք բոլորս ալ ճաշակած ենք սուրիական բռնատիրական…
Հայաստանը վերահայացնենք, ինքնուրույն ազգ դառնանք Կարծում եմ՝ կյանքում մարդու գլխավոր նպատակը կատարելագործվելն է, բարելավվելը, վատից դեպի լավը գնալը։ Այլ խոսքով՝ փոխվելը դեպի կատարյալը։ Այն կարծիքին եմ, որ ամեն մի ազգի նպատակն էլ դա պետք է լինի։ Մանավանդ մեր հայ ազգինը։ Մեր անցյալի սխալները գիտակցել և ավելի ու ավելի անսխալ դառնալ։ Մեր ժողովրդի ու նրա ղեկավարների մի զգալի մասի քաղաքական մտածողությունը, խոստովանենք, իրոք, պարզունակ է եղել։ Օրինակ, մեզանում հայրենասիրություն է համարվում մահմեդականներին, մասնավորապես թուրքերին հայհոյելը, եղեռնի մասին շատ խոսելը, թուրքերի վայրագ լինելն անընդհատ հիշեցնելը։ Անցյալի գործիչներից ամենահայրենասերներն են համարվում թուրքերին շատ հայհոյածները, թուրք սպանողները։ Նորագույն շրջանի հայրենասերներն են համարվում Եվրոպայում թուրքական…
Ամերիկյան հայտնի քաղաքագետ Նոամա Խոմսկին ներկայացրել է նոր լիբերալիզմի քաղաքականության դրսևորումները տարբեր բնագավառներում և իրավիճակներում, որով կարելի է պատկերացում կազմել և հասկանալ շատ բան՝ երկրագնդում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին։ Խոմսկու խոսքերի համաձայն, Իրաքում միջէթնիկական բախումներն սկսվեցին ԱՄՆ-ի ներխուժումից և, արդյունքում ստեղծվեց «Իրաքի և Լիբանանի իսլամական պետություն» կազմակերպությունը։ Իրաքն արդեն ծայրահեղորեն թուլացել էր պատերազմների և պատժամիջոցների հետևանքով, որոնք քայքայել էին հասարակությունը, իսկ ԱՄՆ-ի ներխուժումը վերջնականապես ջախջախեց նրան։ Զավթելիս ԱՄՆ քաղաքականությունը կառուցվում էր միջկրոնական սահմանազատումների հիման վրա, որոնք կիրառվում էին ամենուր, օրինակ՝ պետական պաշտոնները բաշխելիս։ Դա, ինչպես նաև զավթման ագրեսիվ ու դաժան բնույթը, պատասխան հակազդեցություն առաջացրեց և մի քանի տարի անց…
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի նիստ, որին մասնակցել են քսանից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարարը ողջունել է հանրային խորհրդի անդամներին և նշել, որ պատրաստակամ է բաց և թափանցիկ կառավարմանն ուղղված համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդել՝ հաշվի առնելով նմանօրինակ ձևաչափերով ունեցած հաջող փորձը: Արփինե Հովհաննիսյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ընդգծել, որ նրանց ունեցած դերով է պայմանավորված նաև տարբեր ծրագրերի հաջող ընթացքը: Անդրադառնալով նիստի օրակարգում ընդգրկված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ նախարարը նշել է, որ լրամշակումներից հետո առաջիկա օրերին այն արդեն կուղարկվի ՀՀ կառավարություն: Նիստի…
«Ռուսաստանի նախագահը զգաց, որ Դամասկոսի վարչակարգը խարխլվում է և իրավիճակի վատթարացումը կանխելու համար ուղղակիորեն միջամտեց սիրիական պատերազմին», ասել է Լիբանանի ՍԴՀԿ ատենապետ Ալեքսան Քյոշկերյանը։ Նրա կարծիքով, «Ցամաքային ռազմական գործողությունների ժամանակ իրավիճակը դուրս էր գալիս Բաշար Ասադի վերահսկողությունից և անցնում էր իրանցիների ձեռքը, որոնք արդեն սկսել էին հանդես գալ որպես աջակից և բանակցում էին՝ Սիրիայի վարչակարգին հաշվի չառնելով, երբեմն նույնիսկ, հակադրվում էին նրան»։ Քյոշկերյանի խոսքերի համաձայն, իրանյան դերի աճի ապացույցը վերջերս Զապատանիում և Իտլիպում գտնվող երեք շիիթական գյուղերի շուրջ բանակցություններն են։ Իրանցիների ներկայությունից մեծացավ շիիթ համայնքը ի հաշիվ ալևիների, հատկապես ծովեզրյա ալևիական շրջաններում, ուր շիիթ կրոնավորները քարոզչական աշխատանք են տանում։ Այս…
Մի ժամանակաշրջանի սկիզբ Ավելի քան 23 տարի առաջ որոշ բուրժուական տեսաբաններ ու ակտիվիստներ տարփողում էին կոմունիզմի ու սոցիալիզմի ժամանակաշրջանի ավարտը, նկատի չունենալով, որ դեռ որոշ երկրներ իրենց կոմունիստական ու սոցիալիստական համարելով՝ հետևում էին այդ քաղաքական ու տնտեսական համակարգի սկզբունքներին և, ըստ ժամանակի ու տարածության, հարմարեցնում էին սոցիալիզմը իրենց երկրում ստեղծված նոր պայմաններին: Այսօր հստակ կարելի է ասել, որ աշխարհում նոր շրջան է սկսվում, և սոցիալիզմը հրապարակ գալով ցույց է տալիս մարդու արդար ապրելու եղանակները: Այս գործընթացը նկատելի է Հունաստանում և Իսպանիայում, որտեղ մասսաներն ընդառաջում են ձախ այլընտրանքին, և Անգլիայում, որտեղ հասարակությունը ջերմորեն ընդունեց և ընտրեց սոցիալիստ ղեկավար Ջերեմի Կորբինին։ Այդ…
Սիրիայի բանակը ծանր մարտեր է մղում Հալեպի Պանի Զեյթ և Տվար ալ Շայխան շրջաններում։ Տեղեկատվական աղբյուրները հաղորդում են, որ բանակը կարևոր հաջողություններ է գրանցել։ Բանակը պահանջել է ահաբեկիչների լծից ազատվել ցանկացող բոլոր քաղաքացիներից, որպեսզի իրենց պատուհաններից, պատշգամբներից սպիտակ դրոշներ պարզեն և զերծ մնան ահաբեկիչ զինյալներին իրենց տանն ընդունելու վտանգից, հավաստիացնելով, որ խստագույնս պատժելու են այն քաղաքացիներին, ովքեր իրենց հարկի տակ ահաբեկիչ տարրերի կընդունեն։ Երեկ գիշեր հրթիռներ են ընկել Հալեպի Քաբրի հայաբնակ թաղամասի վրա։ Դրանց պայթյունից զոհվել են մայր և որդի՝ Վերա Կենտիմյանը և 30-ամյա Հարութ Կենտիմյանը։ Թաղամասը կրել է նաև նյութական մեծ վնասներ։ Հոկտեմբերի 15-ին ամերիկյան Fox News կայանը հաղորդել…
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Արդարադատության նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ունեցած փոխգործակցությունն ու կարևորել ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նորմատիվ իրավական ակտերի մշակման միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել հեռանկարային այնպիսի առաջարկների, ինչպիսիք են՝ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տեխնիկական կարողությունների զարգացման, նախարարության կազմում նոր ստեղծված գործակալություններին աջակցություն տրամադրելու հնարավորությունները և այլն: Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու արդարադատության նախարարությանը՝ ներկայացված առաջարկները կյանքի կոչելու…
Սիրիայի բանակը, Իրանի ուժերը և Հզբոլայի ջոկատները, ռուսական օդուժի զորակցությամբ պատրաստվում են Հալեպում ընդդիմադիրների դեմ ցամաքային հարձակում իրականացնել։ Սիրիայի բանակի և դաշնակիցների անցյալ շաբաթ կատարած հարձակումն ընդարձակելով՝ թիրախ է ընտրել Համայի նահանգից դեպի արևմուտք տեղակայված ընդդիմադիրներին։ «Ռոյթրզ»գործակալությունը հաղորդում է, որ հազարավոր իրանցի զինվորներ մեկնել են մասնակցելու ցամաքային այդ հարձակմանը՝ որպես նեցուկ Բաշար Ասադին։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիայի կառավարությունը մտահոգված է Սիրիայի ընդդիմության դեմ ռուսական կործանիչների գրոհների պատճառով։ Սիրիայի կառավարության համակիրները հայտնում են, որ Հալեպի պատերազմի որոշումը կայացվել է և մոտ օրերս գործադրվելու է, հաղորդում է «Ալ Ջադիդ» կայանը։
Արաբական լիգայի ընդհանուր քարտուղարի տեղակալ Ահմադ բեն Ղալին հայտարարել է, որ միջազգային ընտանիքը պարտավոր է պաշտպանել պաղեստինցիներին։ Այդ հարցերի շուրջ Արաբական Միացյալ Էմիրությունները առաջարկել է գումարել Արաբական լիգայի արտակարգ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվի պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ոտնձգությունները։ Իր հերթին Իսրայելի կառավարությունը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկել է պաղեստինցիների գրաված տարածքների և արևմտյան ափում տեղի ունեցող իրադարձությունները։ Իսրայելի կառավարությունը որոշել է պաղեստինյան արևմտյան ափը շրջափակել։
Երուսաղեմում լարված վիճակը օրեցօր նոր զարգացումներ է ունենում. մամուլը հաղորդում է վերջին օրերի 30 վիրավորի և 3 զոհի մասին: Այսօր Իսրայելի կառավարությունը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ, հնարավոր է, որոշում ընդունվի միացյալ Երուսաղեմի բաժանման մասին։ 1967-ից ի վեր այսօրվա լարված վիճակը համարվում է աննախադեպ, և առաջին անգամ հնարավոր է, որ բաժանվեն Երուսաղեմի արևմտյան և արևելյան մասերը` ավելի ապահով քաղաք ունենալու համար, որովհետև այն, ինչ կատարվում է այսօր Երուսաղեմում՝ ահ ու սարսափի մեջ է պահում թե՛ հրեաներին, թե՛ արաբներին: Լարվածությունը սկիզբ է առել այս տարվա օգոստոսի 1-ին, երբ մի խումբ հրեա ակտիվ աջակողմյաններ մուտք են գործել «Ալ Աքսա» մզկիթ, ինչը…