ԽՍՀՄ խորհրդանիշ Լենինին հուղարկավորելու գաղափարը ժողովրդականություն չի վայելում

23 Մայիսի 2016

2016 թ. Լենինի մարմնի պահպանության ծախսերը, ըստ գնահատականների, կկազմեն 13 մլն ռուբլի:  The Guardian-ն անդրադարձել է համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի մարմնի գրեթե մեկդարյա փորձարկումներին:
Ապակե սարկոֆագի մեջ սև կոստյումով պառկած Լենինի մարմինը 92 տարի առաջ մահացած մարդու պահպանված մարմին է: Գիտնականները գտնում են, որ ճիշտ խնամքի դեպքում այն կարող է այդ վիճակում պահպանվել դեռևս շատ դարեր, թեև դա թանկ արժի պետության համար:
Պարբերականը գտնում է, որ սկզբնապես ոչ ոք չէր ծրագրում երկար ժամանակով պահպանել մարմինը, սակայն ԽՍՀՄ տարբեր ծագերից եկող մարդկանց ամբոխը ստիպել են խորհրդային չինովնիկներին փոխել որոշումը:
Լենինի մարմնի պահպանության լաբորատորիան խորհրդային ժամանակներում ներառում էր մոտ 200 մասնագետի: Հաջողությունն այնքան մեծ էր, որ գիտնականների ծառայություններից օգտվեցին Վիետնամը, Բուլղարիան, Հյուսիսային Կորեան, որոնք ևս որոշեցին զմռսել իրենց առաջնորդներին:
Լաբորատորիայի աշխատակիցներից որևէ մեկի հետ հարցազրույց երբևէ տեղի չի ունեցել, նման փորձերն անհաջողության են մատնվել: Անտրոպոլոգ Ալեքսեյ Յուրչակը, ում ավելի վաղ հաջողվել է մեկնաբանություններ ստանալ, ասում է, որ այդ գաղտնիությունը խախտվել է մասնակի դեպքերում։ 1990-ականներին գիտնականները հաճախ էին հարցազրույցներ տալիս այդ թեմայով, իսկ ռուսաստանյան մի հեռուստաալիք նույնիսկ վավերագրական ֆիլմ է նկարահանել դամբարանի լաբորատորիայի մասին: Այդուհանդերձ, լաբորատորիայի նոր ղեկավարությունը չի ցանկանում, որ լրագրողներն անլուրջ վերաբերմունքի առիթ դարձնեն լաբորատորիայի աշխատանքը:
Յուրչակը գտնում է, որ դամբարանի ապագան հարցականի տակ է: Գիտնականները ծերանում են, և չկան երիտասարդ հետազոտողներ, ովքեր պատրաստ կլինեն փոխարինել նրանց, որովհետև դա այլևս պատվաբեր չի համարվում:
Գոյություն ունի մեկ ակնհայտ որոշում՝ հուղարկավորել Վ․Ի․Լենինին, սակայն ԽՍՀՄ խորհրդանիշին հուղարկավորելու գաղափարը ժողովրդականություն չի վայելում նաև այսօր, գրում է gazeta.ru-ն։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ