Առաջիկայում Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Պետդումայում հանդիպում կունենա ՌԴԿԿ կենտկոմի նախագահ, ԽՄԿԿ-ԿԿՄ կենտրոնական խորհրդի ղեկավար, Պետդումայում կոմունիստների խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովի հետ:
Հանդիպմանը կհրավիրվեն նաև Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանը և Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուլեյման Կուլիևը:
Նրանք կքննարկեն վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական գծում առաջացած իրավիճակը և հակամարտության լուծման ուղիները: