Դեմոկրատական սոցիալիզմ

27 Հուլիսի 2015

Դեմոկրատիայի և սոցիալիզմի միջև հետաքրքիր կապ գոյություն ունի: Փիլիսոփայորեն` երկուսի արմատներն էլ բխում են հավասարություն հասկացողությունից, սակայն հավասարություն՝ տարբեր առումներով: Դեմոկրատիան քաղաքական հավասարությունն է, դա բոլոր մարդկանց իրավունքն է մասնակցելու օրենքների մշակմանը, այն օրենքների, որոնց պետք է ենթարկվեն իրենք: Սոցիալիզմը մարդկանց նյութական հավասարությունն է, արտադրամիջոցների ճիշտ և հավասար օգտագործումը, ինչպես նաև եկամուտների և երկրի հարստության ճիշտ բաշխումը ժողովրդի միջև, որպեսզի հավասարությունը պահպանվի յուրաքանչյուր հասարակության մեջ:

Կարող է լինել նյութական հավասարություն՝ առանց դեմոկրատիայի և դեմոկրատիա՝ առանց նյութական հավասարության:

Բազմաթիվ կրոններ մարդուն հիմնականում խորհուրդ են տալիս ենթարկվել մեկի գերիշխանությանը և ընդունում են հարուստի և աղքատի գոյությունը: Ժամանակակից դեմոկրատական բազմաթիվ հասարակություններում նյութական անհավասարակշռություն է տիրում և դա աճում է: Օրինակ՝ ԱՄՆ-ի բնակչության մեկ տոկոսը տիրապետում է երկրի հարստության և մասնավոր բաժինների 40 տոկոսը: Հայաստանի հարստության ավելի քան 40 տոկոսը գտնվում է մոտ 10 ընտանիքի ձեռքում:

Հենց սկզբից գիտակցվում էր, որ քաղաքական հավասարությունն առաջացնելու է նյութական հավասարության պահանջ: Եթե մարդիկ իսկապես «հավասար» են, ինչու սակավաթիվ մարդիկ հարստանում են, իսկ մեծամասնությունը աղքատ է մնում: Եթե մեծամասնությունը կարող է օրենքներ ստեղծել, ի՞նչն է խանգարում նրանց հարստությունը ճիշտ բաժանել:

ԱՄՆ-ի, Արևմուտքի ու Ճապոնիայի էլիտար խավը կազմելով հանձնաժողով՝ եզրակացություն-զեկույց է հրապարակել, որով զգուշացնում է, որ 1960-70-ական թթ․ «դեմոկրատիայի ձգտումները» վտանգի տակ էին դնում կապիտալիստական երկրները, դրանք անկառավարելի դարձնում:

Առաջին սոցիալիստները 1920-ական թվականներին կարծում էին, թե սոցիալիզմի և դեմոկրատիայի միջև հակասություն գոյություն ունի: Մինչ Ռուսաստանի հեղափոխությունը, աշխարհում ոչ սոցիալիստական և ոչ դեմոկրատական երկիր գոյություն չուներ: Այդ իսկ պատճառով սոցիալիստներին թվում էր, թե դեմոկրատիան սոցիալիզմի անբաժանելի մասն է: Աշխարհում առաջին   սոցիալիստական երկրում առաջին անգամ կանայք քվե տալու իրավունք ստացան, փոքրամասնությունները, որ միշտ վանվում էին քաղաքական գործընթացներից, սոցիալիստական երկրում ունեցան հավասար իրավունք: Իշխող կապիտալիստական երկրները գաղութացրել ու ոչ դեմոկրատական ձևով էին վարվում մյուս երկրների ժողովուրդների հետ: Կրոնական մեծամասնություն կազմող ժողովուրդը գերադասելի էր կրոնական փոքրամասնություն կազմող ժողովրդից: Ամեն տեղ թվում էր, թե դեմոկրատիան սոցիալիզմի սյունն է ու նրա անբաժանելի մասը:

Դրանից հետո բազմաթիվ սոցիալիստների մոտ հարց առաջացավ, թե որն է սոցիալիզմի և դեմոկրատիայի միջև կապը: Հաճախ դեմոկրատիան խորթ էր թվում սոցիալիզմին, սակայն հաճախ դիտվում էր, որ մեծամասնության դեմոկրատիան սոցիալիզմն է: Որոշ սոցիալիստներ գտնում էին, որ գոյություն ունի պրոլետարական և բուրժուական դեմոկրատիա, տարբերակում էին այս երկու դեմոկրատիան: Նրանք կարծիք էին հայտնում, որ բուրժուական դեմոկրատիայից պրոլետարական դեմոկրատիային անցնելու համար հարկավոր է մի փուլ, որը կոչվում էր «պրոլետարական դիկտատուրա»:

Եղավ ժամանակ, երբ Խորհրդային Միությունը հայտարարեց, թե իր երկիրը ոչ դեմոկրատական է և ոչ սոցիալիստական: Սակայն հետագայում սոցիալիստներն ու ոչ սոցիալիստները այն միտքն առաջ քաշեցին, որ «դեմոկրատիան» քաղաքական կատեգորիա է, իսկ սոցիալիզմը տնտեսական համակարգ: Հետևաբար, կարող ենք նշել չորս կատեգորիա՝ 1-դեմոկրատական կապիտալիզմ, 2-ոչ դեմոկրատական կապիտալիզմ, 3-դեմոկրատական սոցիալիզմ և 4-ոչ դեմոկրատական սոցիալիզմ: Այստեղ անհրաժեշտ փոխկապվածություն գոյություն չունի դեմոկրատիայի և տնտեսական որևէ ձևի կամ համակարգի միջև:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատկերը փոխվեց, Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ դարձան սոցիալիստական: Չինաստանում տեղի ունեցավ սոցիալիստական հեղափոխություն:

Թվում էր, թե կապիտալիզմի և դեմոկրատիայի միջև սերտ կապերը զարգանում են:   Միևնույն ժամանակ թվում էր, թե սոցիալիզմի և դեմոկրատիայի միջև անջրպետը մեծանում է: Հետագայում կապիտալիստական երկրներում փորձում էին հավատացնել, որ կապիտալիզմը հավասարազոր է դեմոկրատիային, իսկ սոցիալիզմը՝ տոտալիտարիզմին:

Համենայնդեպս, մեծ է ոչ դեմոկրատական կապիտալիստական երկրների թիվը: Ավելին, կային և կան դեմոկրատական կապիտալիստական երկրներ, որոնք հովանավորել են և հովանավորում են կապիտալիստական դիկտատորական երկրներին: Նրանց արդարացումը միայն այն էր, որ այդ երկրները հակակոմունիստական են: Այստեղ չպետք է մոռանալ նաև, որ այդ դեմոկրատական կապիտալիստական երկրներում կառավարության կազմում ընտրվում են միայն այն մարդիկ, ովքեր ունեն լայն նյութական հնարավորություններ, այսինքն՝ նրանք մեծ մասամբ կապիտալիստներ ու մոնոպիստներ են, կամ նրանց հովանու ներքո գործող գործակալներ:

Նոբելյան մրցանակակիր տնտեսագետ Միլթոն Ֆրիդմանը (Milton Friedman) այն կարծիքն էր հայտնում, որ դեմոկրատիայի համար կապիտալիզմն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Նրա կարծիքով սոցիալիզմը միտված է ոչ կենտրոնացած շուկայի մեխանիզմը գիտակցված կենտրոնական պլաններով փոխարինելուն: Նման կենտրոնացած պլանավորումները անհրաժեշտաբար հանգեցնում են այն բանին, որ ուժը կենտրոնանում է փոքրաթիվ պլանավորողների խավի ձեռքում: Տնտեսությունն իր ձեռքում պահող քաղաքական ուժի կենտրոնացումը դառնում է անխուսափելի: Պլանավորողները այս դեպքում որոշում են ամենակարևոր հարցերը:

Նոբելյան մրցանակի մրցանակակիր Ֆրիդրիխ ֆոն Հայեքն (Friedrich von Hayek) այն կարծիքն է հայտնում, որ նույնիսկ սոցիալ-դեմոկրատների ռեֆորմները կապիտալիզմի ոչնչացում չեն հետապնդում, սակայն ուզում են շուկայի ծավալման դեմն առնել:

Հայեքը ներկայացնում էր սոցիալիստների երկու տեսակ՝ սոցիալ-դեմոկրատների, և դեմոկրատ-սոցիալիստների: Առաջինը խաղաղություն է կնքել կապիտալիզմի հետ և աշխատում է մարդկայնացնել համակարգը: Սոցիալ-դեմոկրատները հովանավորում և աշխատում են հզորացնել հիմնական ինստիտուտները, օրինակ՝ սոցիալական ապահովագրություն՝ թոշակներ բոլորի համար, առողջապահություն, հանրային կրթություն, գործազուրկների ապահովագրություն: Նրանք հովանավորում և հզորացնում են բանվորական շարժումները: Իսկ դեմոկրատ-սոցիալիստները գտնում են, որ կապիտալիզմը երբեք չի կարող բավականաչափ մարդկայնանալ, մի շրջանի տնտեսական ճնշումները պատճառ կդառնան, որպեսզի նրանք այլ դիմակով հանդես գան մեկ այլ վայրում կամ շրջանում:  

Խորհրդային Միության փլուզումից հետո պատկերացումներն ավելի պարզ դարձան: Այսօր Եվրոպայի հիմնական սոցիալիստական կուսակցությունները, Մեծ Բրիտանիայի բանվորական կուսակցությունը և նախկին Կոմունիստական կուսակցությունն իրենց չեն համարում ավանդական սոցիալիզմի հետևորդներ: Նրանց մեծ մասն իրեն համարում է սոցիալ-դեմոկրատական կուսակցություն: Բայց դեռ տարբեր երկրներում գոյություն ունեն բազմաթիվ փոքր կուսակցություններ, որոնք համակրում են սոցիալիզմի գաղափարախոսությունը: Օրինակ՝ Միացյալ Նահանգներում գոյություն ունի Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն, սոցիալիստ բանվորների կուսակցություն, որոնք հավատարիմ են սոցիալիզմին, նաև գոյություն ունի ամենամեծ սոցիալիստական կազմակերպությունը, որը կոչվում է Ամերիկայի դեմոկրատ-սոցիալիստների կազմակերպություն, սակայն իրենց համարում են ոչ քաղաքական կուսակցություն:

Երբեմն տարբեր քաղաքական կուսակցություններ վիճաբանում են, թե իսկական դեմոկրատները և ռադիկալ դեմոկրատները պետք է լինեն սոցիալիստներ:

Այս վիճաբանությունները մեծ հարցականի տակ դրեցին դեմոկրատիա հասկացողությունը: Բոլոր սոցիալ-դեմոկրատները համոզված են, որ դեմոկրատիան այլընտրանք է կապիտալիզմի համար, սակայն դեռևս վերջնական պատկերացում չկա, թե ինչպիսին է լինելու այդ այլընտրանքը:

Դեմոկրատիան և սոցիալիզմը չեն կարող համեմատվել, որովհետև ծայրահեղորեն տարբեր են: Սոցիալիզմը տնտեսական համակարգ է, մինչդեռ դեմոկրատիան քաղաքական գաղափարախոսություն է: Տնտեսական համակարգը ճշտում է նյութական իրերի արտադրության ձևը և հասարակության ծառայությունները: Յուրաքանչյուր քաղաքական համակարգ նաև ճշտում է այն ինստիտուտները, որոնք ձևավորում են պետություն և աշխատաոճ:

Սոցիալիզմն այնպիսի տնտեսական համակարգ է, որը հիմնվում է արտադրության աղբյուրների կոլեկտիվ սեփականության վրա և մատնանշում է կառավարության կամ բանվորական արհմիություններին՝ որպես հասարակության որոշիչ ուժ այդ աղբյուրների հսկման և կարգավորման հարցում: Հասարակության անդամների հավասարությունը տարբեր առումներով կախված է սոցիալիզմի այն տեսակից, որն ընդունվել է հասարակության կողմից:

Դեմոկրատիան քաղաքական համակարգ է, որն ապահովում է ազատությունը և մարդու զարգացման հավասար իրավունքը: Դեմոկրատական հասարակությունում մարդիկ կամ իրենք են ուղղակի իրենց ղեկավարում (ուղղակի դեմոկրատիա), կամ ընտրում են որոշ անձանց և նրանց հանձնում են հասարակությանը ղեկավարելու ուժը: Դեմոկրատական որոշ համակարգերում, հասարակության որոշակի մասը չի կարողանում մասնակցել քաղաքական կյանքին, հատկապես նրանք, ովքեր նյութական վատ վիճակում են գտնվում, իսկ հասարակության հարուստ մարդիկ ազդեցություն են գործում երկրի տնտեսական վիճակի վրա, ճնշում են գործադրում, նույնիսկ կոռուպցիայի ենթարկում մարդկանց և քաղաքական համակարգն օգտագործում ի շահ իրենց: Հայաստանի նախագահական և խորհրդարանական ընտրությունները դրավառ օրինակներն են:

Արդյո՞ք կարող են այս երկու համակարգերը միասնաբար գործել: Հստակորեն կարող ենք ասել, որ երկու համակարգը կարող է սահմանել հասարակության ուղղվածությունը: Օրինակ՝ սոցիալիստական մի հասարակարգը կարող է լինել սոցիալ-դեմոկրատական, միևնույն ժամանակ որպես դեմոկրատական հասարակարգ, կարող է լինել դեմոկրատ-սոցիալիստական: Սոցիալիզմը և դեմոկրատիան լինում են տարբեր աստիճանների: Մի հասարակարգը կարող է լինել ծայրահեղ սոցիալիստական կամ հակառակ ծայրում՝ կապիտալիզմին մոտ կանգնած, կամ սոցիալիզմի ու կապիտալիզմի միջև: Որպես քաղաքական գաղափարախոսություն, հասարակությունը կարող է ընտրել դեմոկրատիան կամ ծայրահեղ հակառակը՝ դիկտատուրան, կամ այդ երկուսի միջև մեկ այլ գաղափարախոսություն:

21-րդ դարում դեմոկրատական սոցիալիզմի կողմերը գնահատելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել աշխարհի մի մասի վրա, որտեղ ոչ դեմոկրատական սոցիալիզմի գաղափարախոսությունն է իշխել 20-րդ դարի երկրորդ կեսին: Սոցիալիստական քաղաքական շարժումները դեռ ունեն ապագայի քաղաքական ներուժ:

Հետկոմունիստական աշխարհը հետաքրքրություն է ներկայացնում տարբեր պատճառներով։ Նախ՝ աշխարհի մի զգալի մասն է կազմում, հատկապես եթե հաշվի առնենք նաև Չինաստանը: Ովքեր հետաքրքրված են Խորհրդային Միության 70 տարվա դեմոկրատական սոցիալիզմով, նաև մյուս երկրների հետկոմունիստական փորձով, դրանք արժեքավոր և ուսանելի են:  

Կարծում ենք, պետք է բոլորի համար պարզ լինի, որ հետկոմունիստական աշխարհը, նույնիսկ հետկոմունիստական Եվրոպան ու Եվրասիան, նախկին Սովետական Միությունը չեն ձևավորել միևնույն իրականությունը: Դժվար թե մեկը կարողանա դրանց միջև բաժանարար գիծ գծել:

Դրանք կարելի է բաժանել երկու խմբի՝ այն երկրները, որոնք ցանկանում են դառնալ Եվրամիության անդամ և այն երկրները, որոնք չեն ցանկանում: Նկատելի է, որ որոշ երկրներ, օրինակ՝ Սլովակիան Եվրամիությա անդամ դարձավ 1990 թվականին:

Տասնամյակներ շարունակ փոքրածավալ դեմոկրատ-սոցիալիստական հեղափոխական կազմակերպություններն ամբողջ աշխարհում գիտակցաբար մատնանշում էին, որ իրենք՝ որպես սոցիալիստներ հակված են դեպի սոցիալ- դեմոկրատական և կոմունիստական ռեժիմները:

Կոմունիստական պետությունների վարկաբեկումն Արևելյան Եվրոպայում, Սովետական Միությունում, որոշ չափով նաև Չինաստանում պատճառ դարձավ, որ սոցիալ-դեմոկրատական ու այլընտրանքային կուսակցությունները բարձրացնեն իրենց կարևոր դիրքերը: Ոչ միայն Արևելյան Եվրոպայի այլընտրանքային Կոմունիստական կուսակցություններն արժեզրկվեցին, այլ նաև արևմտյան սոցիալ- դեմոկրատական կուսակցությունները վերակառուցվեցին: Օրինակ՝ Իտալիայի Կոմունիստական կուսակցությունը աշխատեց իր տարածությունը Խորհրդային Միության հետ ընդլայնել, ընդունեց սոցիալ-դեմոկրատական համակարգ և փորձում էր իր անվանումը վերանայել: Նույնպիսի զարգացումներ տեղի ունեցան այլ տեղերում:

Մեծ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները կապիտալիստական դեմոկրատական երկրներում հիմնականում ընտրությունների միջոցով գրավում են իշխանությունը և իշխանավարում են որքան կարողանում են: Երբ իշխանությունը նրանց ձեռքում է լինում, հիմնականում ռեֆորմներ և մակերեսային փոփոխություններ են կատարում: Այս կուսակցությունները բնույթով անկարող են ու դեմ են համակարգի փոփոխությանը: Այս կուսակցությունները անկախ այն բանից, թե իշխանություն ունեն կամ՝ ոչ, չեն ցանկանում ղեկավարել կամ հովանավորել բանվորական պայքարը և զանգվածային շարժումները: Օրինակ՝ 1984 թվականին Անգլիայի հանքերում աշխատող բանվորների ցույցերին կողմնակից լինելը կամ այդ կուսակցությունների հասարակական տրանսֆորմացիոն ծրագիրը կարող էր պատճառ դառնալ, որ նրանք կորցնեն միջին խավերի համակրանքը, որի հետևանքով կպարտվեին երկրի հաջորդ ընտրություններում: Այս կուսակցությունների հովանավորները հիմնականում գտնվում են բյուրոկրատական արհմիություններում:

Իշխանության մեջ գտնվող սոցիալ-դեմոկրատների կազմակերպությունը ճնշվում է իր խորհրդարանական թևի կողմից, որը դիմակայում է ստորին հատվածին կամ խավերին: Մեծ կուսակցությունները կարող են ունենալ իրենց ներքին բյուրոկրատիան: Տնտեսական խորը պրոբլեմների կամ հասարակական ճգնաժամի դեպքում, երբ համակարգն անկայուն է, և միայն ռադիկալ շարժումները կարող են հակազդել, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների անկարողությունն ի հայտ է գալիս: Այդ ժամանակահատվածում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները կորցնում են նույնիսկ բանվոր դասակարգի վստահությունը: Հետո հետադիմական ուժերն առաջ են անցնում: Որոշ դեպքերում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները աշխուժորեն կանխել կամ ճնշել են սոցիալիստական հեղափոխությունները:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները չեն կարողացել ժողովրդին դաստիարակել ու բացատրել դեմոկրատական սոցիալիզմի էության ու կարողության մասին, կամ սխալ տպավորություն են ստեղծել՝ ներկայացնելով որպես երկրին տիրող, ապահով և լավ կապիտալիզմ: Հիմնական տարրը, որ տարբերակում է դեմոկրատական սոցիալիզմը սոցիալ-դեմոկրատիայից այն է, որ դեմոկրատական սոցիալիզմի դեպքում գոյություն ունի մասսաների և աշխատողների մասնակցություն և հսհողություն մարդկանց և կոլեկտիվների առօրյային, որտեղ անհրաժեշտության դեպքում ընտրվում են ղեկավարներ, ովքեր պատասխանատու են հասարակության և աշխատավորության համար: Սա տարբերվում է տնտեսական մեծ բիզնես ունեցող սեփականատերերից և պահանջում է հասարակության սեփականություն առնվազն արտադրության հիմնական միջոցներից, այլ խոսքով՝ կապիտալիստական համակարգի տապալում:

Համենայնդեպս, սոցիալ-դեմոկրատիայի ծրագրերը շատ չեն տարբերվում այն ծրագրերից, որոնց ԱՄՆ-ում անվանում են լիբերալիստական: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, լիբերալ կապիտալիստական կուսակցություններից տարբերվում են այն բանով, որ նրանց ինքնուրույնությունը կապված է սոցիալիզմի, սիմվոլների, նրանց պաշտոնական կապը արհմիությունների, ձախ թևի նկատմամբ հանդուրժողականության հետ, որոնք պարզ սոցիալիստներ են: Այս տարբերությունները պատճառ են դառնում, որ հաճախ ձախ թևի սոցիալիստներն աշխատեն սոցիալ-դեմոկրատների շրջանակներում, կամ ընտրություններում իրենց ձայնը տան նրանց կամ հովանավորեն նրանց: Ջանքերը, որոնք գործադրվում են սոցիալ-դեմոկրատական կուսակցություններին ռադիկալացնելու համար, անօգուտ են եղել, նույնիսկ ճգնաժամային ժամանակահատվածներում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Եվրոպայի բոլոր սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները մասնակցել են պետական կոալիցիաներին՝ կապիտալիստական կուսակցությունների հետ:  

Որոշ մասնագետներ այն կարծիքին են, որ սոցիալիզմի և դեմոկրատիայի ամենալավ համադրումն այն է, որ մի կողմից անձի ազատության և իրավունքների միջև հավասարակշռությունը պահպանվի, իսկ մյուս կողմից՝ ապահովվի հասարակական համագործակցությունը:

Դեմոկրատական սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն և շարժում է, որտեղ մերժվում է կենտրոնացված և ավտորիտար միջոցներով կապիտալիզմից սոցիալիզմին անցնելը: Դեմոկրատական սոցիալիզմը կոմնակից է դեմոկրատական ապակենտրոնացված տնտեսության անմիջական ստեղծմանը, որը նպաստելու է աշխատավոր դասակարգի և հասարակ ժողովրդի զարգացմանը:

Այս տերմինը մեծ մասամբ օգտագործվում է այն սոցիալիստների կողմից, որոնք կողմնակից են ինքնաբուխ հեղափոխության, քան կազմակերպված սոցիալիստական հեղափոխության: Նրանք աշխատում են մի կերպ տարբերվել լենինյան սոցիալիզմից, որտեղ աշխատում են կազմակերպել հեղափոխական շարժումը ավանգարդ կուսակցության միջոցով՝ հենվելով կենտրոնացված դեմոկրատիայի վրա:

Դեմոկրատ-սոցիալիստները հաստատում են հետկապիտալիստական, սոցիալիստական տնտեսական մի համակարգ՝ որպես կապիտալիզմի այլընտրանք: Մի խումբ դեմոկրատ-սոցիալիստներ համակրում են սոցիալիստական շուկան, որը հիմնված է լինելու ինքնակառավարվող աշխատավայրի վրա, մինչդեռ շուկայական համակարգը, հիմնվում է ապակենտրոնացված մասնակցային ծրագրերի վրա:

Դժվար է դեմոկրատական սոցիալիզմի սահմանումը տալ: Որոշ սահմանումներ շատ պարզ ձևով ասում են, որ դա բոլոր տեսակի սոցիալիզմն է, որոնք հետևում են սոցիալիզմի այն ուղղությանը, որը կարող է առաջանալ ընտրական, ռեֆորմիստական կամ զարգացման հիման վրա: Նրանք չեն ընդունում հեղափոխական սոցիալիզմի առաջացումը:

Որոշ ռևիզիոնիստներ գտնում են, որ հնարավոր է հասնել բարձր մակարդակի հավասարության, առանց արմատական տնտեսական տրանզիշեն կատարելու: Նրանք գտնում են, որ իմաստավոր հավասարությունը կարող է ձեռք բերվել տնտեսությունը լավ կազմակերպելու և աղքատների օգտին կողմնորոշվելու, հարստությունը ճիշտ բաժանելու միջոցով:

Ջեյմս Քեյեր Հարդիեյն (James Keir Hardie)առաջին դեմոկրատ-սոցիալիստներից էր, որ հիմնադրեց «Բանվորական անկախ կուսակցություն»-ն Անգլիայում:

Դեմոկրատական սոցիալիզմը 19-րդ դարի վերջում ավելի խոշոր տեղ գրավեց: 1899 թվականին Ավստրալիայում ստեղծվեց «Ավստրալիայի Բանվորական կուսակցություն» Australian Labor Party (ALP): Այդ կուսակցությունը կարողացավ շատ կարճ ժամանակով իշխանությունը վերցնել իր ձեռքը: Սա առաջին դեմոկրատ-սոցիալիստական կուսակցությունն էր, որ իշխանավարեց:

Քեյր Հարդիեյը, որը 1890 թվականին հիմնադրել էր բանվորական կուսակցություն, 1920 թվականի սկզբին ստեղծեց «Սոցիալիզմի արհմիություն»-ը՝ որպես սովետական ավտորիտարիզմի այլընտրանք: Նա գտնում էր, որ Խորհրդային Միության սոցիալիզմը իսկական սոցիալիզմ չի կարող լինել:

Իտալիայում Դեմոկրատ-սոցիալիստական կուսակցությունը 1947 թվականին իր հարաբերությունները խզեց Իտալիայի Սոցիալիստական կուսակցության հետ, որովհետև այդ կուսակցությունը 1948 թվականի ընտրություններում միացել էր Իտալիայի Կոմունիստական կուսակցության հետ: Չնայած Իտալիայի Դեմոկրատ- Սոցիալիստական կուսակցությունը երկրի խորհրդարանում մնաց որպես փոքրամասնություն 50 տարի անընդմեջ: Այդ կուսակցության ղեկավար Գիուսեփ Սարագատը 1964 թվականին դարձավ Իտալիայի նախագահ:

Հնդկաստանի ազատագրական շարժման ընթացքում, «Հնդկաստանի Ազգային Կոնգրեսի» ձախ թևի տարբեր ներկայացուցիչներ ձևավորվեցին որպես «Կոնգրեսի սոցիալիստական կուսակցություն»: Նրանց նպատակն էր իրականացնել հասարակության անցումը սոցիալիստական հասարակարգի, սակայն ոչ թե ստալինյան հեղափոխական ու տոտալիտար եղանակով, այլ դեմոկրատական եղանակներով: Այս քաղաքականության հետևորդները շարունակեցին իրենց քաղաքականությունը որպես «Պրաջա սոցիալիստական կուսակցություն», հետագայում որպես «Ջանատա Կուսակցություն», իսկ վերջերս էլ որպես «Սամաջվադի կուսակցություն»:

Պակիստանում Զոլֆագար Ալի Բուտոն ներկայացրեց դեմոկրատական սոցիալիզմ հասկացողությունը, և Պակիստանի Ժողովրդական կուսակցությունը մնաց որպես սոցիալիստական դեմոկրատիայի քաղաքականության հիմնական հովանավորը երկրում: Պակիստանի սոցիալիստական կուսակցությունը և Պակիստանի Սոցիալ- դեմոկրատական կուսակցությունը միասին, Պակիստանի Ժողովրդական կուսակցության հետ աշխատում են ստեղծել սոցիալիստական համակարգ, բայց ոչ երբեք մի կուսակցության դիկտատուրայի և ավտորիտար համակարգի միջոցով:

Շվեդիայի նախկին վարչապետ Օլաֆ Պալմեն նաև համարվում է դեմոկրատական սոցիալիզմի կարևոր կողմնակիցներից մեկը:

Սոցիալիզմն իր բովանդակությամբ մի հասարակարգ է, որտեղ ժողովուրդը աշխատում է կոոպերատիվ հիմունքներով՝ համագործակցելով և ընդհանուր շահերի համար: Վերջերս ովքեր համաձայն են այս հիմունքների հետ, դա բացատրում են որպես դեմոկրատական սոցիալիզմ, որը տարբերվում է ավտորիտար և ոչ դեմոկրատական հասկացողությունից, որոնք սխալմամբ ներկայանում են որպես սոցիալիստներ:

Սոցիալիզմ բառն առաջին անգամ օգտագործել է Մեծ Բրիտանիայի ժողովուրդը, այն վերաբերվել է կոոպերատիվներին: Սոցիալիզմը բացատրվել է, որպես մի հասարակություն, որտեղ ժողովուրդն աշխատում է միասնաբար, հանուն բոլորի շահի:

Դեմոկրատական սոցիալիզմը կապվում է մարդու կյանքի որոշակի արժեքների հետ, որոնք կարելի է թվարկել հետևյալ կերպ՝

1. Ոչ մի մարդ չպետք է շահագործվի ուրիշ մարդու կողմից: Սա կարևոր է հատկապես աշխատանքի բնագավառում․

2. Երկրի բնական հարստությունները չպետք է շահագործվեն կամ վատնվեն․

3. Հասարակության և նրա պետության մեջ փոփոխությունները պետք է կատարվեն ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով: Այսպիսով, դեմոկրատական սոցիալիզմը պետք է ձեռք բերվի քվեատուփերի միջոցով:

Ժողովրդի հավասարությունը ապահովելու համար անհրաժեշտ է լայնատարած և ամբողջ հասարակության դաստիարակություն: Ժողովուրդը պետք է տեղեկություններ ունենա և նրան պետք է թույլատրվի հաղորդել իր գաղափարները:

Ակտիվ տնտեսական որոշ ձեռնարկություններ անհրաժեշտ են ժողովրդին օգնելու համար, հասարակական ու տնտեսական հավասարությունը պահպանելու համար: Պետությունը պետք է կատարի այն գործերը, որոնք ժողովուրդն անկարող է անել։

Դեմոկրատ-սոցիալիստները հովանավորում են արտադրության հիմնական միջոցների կոլեկտիվ սեփականությունը և դեմոկրատական կառավարման հիմունքները:

Դեմոկրատ-սոցիալիստները քարոզում են   տնտեսական հիմնական լծակների վերահսկողությունը հասարակության կողմից գաղափարը։

Դեմոկրատական սոցիալիզմը ռադիկալ գաղափարախոսություն է, որն ասում է՝ ժողովուրդը պետք է ապրի և աշխատի կոոպերատիվ հիմունքներով դեմոկրատական հասարակությունում: Սոցիալիստական հասարակարգն իր բոլոր անդամների համար պետք է ապահովի հիմնական պահանջները՝ սնունդ, հագուստ, ապաստան, տրանսպորտ և առողջապահություն: Կոոպերատիվ հիմունքների հոգեբանությունը խրախուսում է, որ մարդը պետք է ապրի խաղաղ միջավայրում և կայուն աշխարհում:

Գլոբալացված կապիտալիզմից գլոբալացված սոցիալիզմին անցնելու համար տարբեր եղանակներ կարող են լինել: Սակայն ամենահաջող անցումը դեմոկրատական պրոցեսների միջոցով է, որտեղ կապիտալիստական դեմոկրատիայի ձևը ձևափոխվում է սոցիալիստական դեմոկրատիայի:

Հիմնականում սա նշանակում է պառլամենտական համակարգի փոփոխություն, որը վերջին հարյուրամյակում հաջողություն է արձանագրել միլիոնավոր մարդկանց կյանքի որակը բարձրացնելու և մարդու իրավունքները բարելավելու գործում: Սակայն, միևնույն ժամանակ ունակ չէ ավելի պատասխանատու լինել և հեշտորեն կարող է դառնալ կաշառելի դեմոկրատիա:  

Ժողովրդի մեծ մասը պահանջում և ցանկանում է ավելի մեծ պատասխանատվություն և կաշառակերության վերացում, սակայն ներկայիս կապիտալիստական համակարգերը ղեկավարվում են այն մարդկանց կողմից, որոնք շատ չնչին շահագրգռվածություն և անկեղծություն են ցուցաբերում պատասխանատվության և կոռուպցիայի վերացման հարցում: Համենայնդեպս գոյություն ունեն մեծ թվով անկեղծ քաղաքագետներ և քաղաքական ակտիվիստներ աշխարհում, որոնք կարող են հնարավոր դարձնել այս փոփոխությունները։

20-րդ դարի կեսերին որոշ գիտնականներ ստիպված եղան վերանայել իրենց դիրքորոշումը կոմունիզմի և սոցիալիզմի դասական դրույթների վերաբերյալ:

Գլոբալացված կապիտալիստական ու գլոբալացված սոցիալիստական համակարգերի միջև տարբերությունները հիմնականում հնարավոր է տեսնել տնտեսական, քաղաքական, մշակութային ու գաղափարական բնագավառներում:

Տնտեսական բնագավառում գլոբալիզացված կապիտալիզմը առաջնահերթությունները տալիս է մասնավոր շահույթի կուտակմանը, մինչդեռ գլոբալացված սոցիալիզմն իր առաջնահերթությունները տալիս է աշխատատեղերի ստեղծմանը, որը կարևոր է և անհատի, և ամբողջ հասարակության համար:

21-րդ դարում դեմոկրատական սոցիալիզմի ասպեկտները գնահատելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել աշխարհի մի մասի վրա, որտեղ ոչ դեմոկրատական սոցիալիզմը փորձել է 20-րդ դարի երկրորդ կեսում: Սոցիալիստական քաղաքական շարժումները դեռ պոտենցիալ քաղաքական ուժ ունեն ապագայի համար:  

Տարբեր պատճառներով հետկոմունիստական աշխարհը հետաքրքիր է: Նախ՝ աշխարհի հատուկ մաս է կազմում, հատկապես եթե հաշվի առնենք նաև Չինաստանին: Ովքեր հետաքրքրված են դեմոկրատական սոցիալիզմով Խորհրդային Միության 70 տարվա և մյուս երկրների երկար տարիների, ինչպես նաև այդ երկրների հետկոմունիստական 20 տարվա փորձը արժեքվոր է և ուսանելի:  

Կարծում ենք, պետք է բոլորի համար պարզ լինի, որ հետկոմունիստական աշխարհը, նույնիսկ հետկոմունիստական Եվրոպան և Եվրասիան, նախկին Խորհրդային Միությունը չեն ձևավորել միևնույն իրականությունը: Դժվար թե մեկը կարողանա նրանց միջև բաժանարար գիծ գծել:

Դրանք կարելի է բաժանել երկու խմբի՝ այն երկրները, որոնք ցանկանում են դառնալ Եվրամիության անդամ և այն երկրները, որոնք չեն ցանկանում: Տեսանք, որ որոշ երկրներ, օրինակ՝ Սլովակիան ընդունվեց 1990 թվականին, իսկ Բալթյան հանրապետությունները անդամ դառնալու ճանապարհին են:

Հետկոմունիստական աշխարհը մի քանի պատճառներով հետաքրքիր է և կարևոր: Նախ՝ նա ընդգրկում է աշխարհի մի մեծ հատվածն իր բնակչությամբ, հատկապես Չինաստանը: Կոմունիստական կուսակցության իշխանավարման նախկին տարիների և հետկոմունիստական 22 տարվա փորձը պետք է մեզ համար դաս լինի: Սա մեծ փորձ է դեմոկրատկան սոցիալիզմի և ոչ դեմոկրատական սոցիալիզմի հետևորդների համար:

Հնդկաստանի ազատագրական շարժման ընթացքում Հնդկաստանի Ազգային Կոնգրեսի ձախ ղեկավարներից շատերը ձևավորեցին «Կոնգրեսի Սոցիալիստական Կուսակցությունը»: Ըստ նրանց գաղափարի պետք է Հնդկաստանի հասարակությունը տրանսֆորմացիա կատարի և ստեղծի այնպիսի պայմաններ, որ բարելավվի Հնդկաստանի աշխատող ուժի վիճակը: Այս ղեկավարները ուս ուսի կոնգրեսականների հետ մասնակցել էին Անգլիայի դեմ պայքարին:

Նորվեգիան ապահովված հանրապետություն է, որն ունի բարձր կարգավորված կապիտալիստական խառնուրդ: Նրանք ունեն իսկական դեմոկրատական ինստիտուտ իրենց երկրում: Նա աշխարհի երրորդ ամենաուրախ ժողովուրդն ունի: Դենմարկն ու Ֆինլանդիան առողջ հասարակության տեսակետից գրավում են առաջին և երկրորդ տեղերը:

Վերոհիշյալ տվյալները վերցված են «Ֆորբս» ամսագրից, որը խրախուսում է կապիտալիզմը: Նորվեգիայում յուրաքանչյուր մարդ առողջապահական ապահովագրություն ունի: Այնտեղ բնակարանազուրկ մարդ գոյություն չունի: Նորվեգիան հետևում է դեմոկրատական սոցիալիզմի մի մոդելի: Փաստը ցույց է տալիս, որ մարդիկ ամբողջովին վերցրած ավելի ուրախ են առողջ դեմոկրատական սոցիալիզմի համակարգերում: Ինչո՞ւ մարդիկ այս մասին շատ չգիտեն, սրա պատասխանն այն է, որ աշխարհի լրատվամիջոցները հիմնականում գտնվում են հարուստների ձեռքում, որոնք չեն ցանկանում դա բացահայտել:

Դեմոկրատական Սոցիալիզմը կառավարման մի տեսակ է, որը հիմնվում է դեմոկրատիայի վրա և տնտեսապես հավասարութունը հնարավորինս ապահովում է: Այդ երկրների թվում կարելի է դասել՝ Նորվեգիան, Դենմարկը, Ֆրանսիան, Շվեդիան: Վենեսուելայի նախագահը նաև իրեն դեմոկրատ-սոցիալիստ է համարում: Այդ երկրում գոյություն ունի ընդհանուր առողջապահական ապահովագրություն, աղքատությունը նվազել է, գոյություն ունեն աղքատությունը հաղթահարելու տարբեր ծրագրեր երկրում: Շվեդիան դեմոկրատական սոցիալիզմի մեկ այլ օրինակ է, որտեղ գոյություն ունի համընդհանուր առողջապահական ապահովագրություն և պետությունը օգնում է բնակարան չունեցողներին:

Դեմոկրատ-սոցիալիստները լավ հարաբերություն ունեն լիբերալների հետ: Դեմոկրատ-սոցիալիստները կիսում են սոցիալ-դեմոկրատների համագործակցությունը միջազգային սոցիալիստների հետ և Եվրոպայի սոցիալիստների հետ: Դեմոկրատ-սոցիալիստները, լիբերալները և սոցիալ- դեմոկրատները համագործակցում են՝ ընդհանուր մի ճակատ կազմելու և պայքարելու համար նոր լիբերալիզմի, պահպանողականների, ֆաշիզմի և աջ թևի դեմոկրատների, օրինակ՝ ամերիկյան հանրապետական կուսակցության դեմ:

Ամենաբարվոք 10 երկրների շարքում, ըստ ՄԱԿ-ի, դասվում են՝ Նորվեգիան, Ավստրալիան, Իսլանդիան, Կանադան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Ֆրանսիան, Շվեյցարիան և Ճապոնիան: Նիգերիան ամենաստորինն է, իսկ Աֆղանստանը դրա վերևում է գտնվում:

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը ուսումնասիրվել է 182 երկրների համար ու որոշել են նրանց զարգացման տեղերը: Նրանց չափանիշներն են ՝ կյանքի ակնկալություն, գրագիտություն,         դպրոցներ և համախառն ներքին արտադրանք:

Չինաստանը 7 տեղ բարձրացավ վերջերս ու հասավ 92-րդ տեղը, դա կատարվել է շնորհիվ դաստիարակչության ու կրթության, եկամուտների բարձրացման և կյանքի ակնկալության զարգացման:

Նիգերիայում ծնվող երեխան գիտի, որ կյանքի տևողությունը 50 տարի է, սակայն Նորվեգիայում ծնված երեխայի կյանքը 80 տարի է: Նիգերիայում միջին աշխատավարձը մեկ դոլար է, իսկ Նորվեգիայում՝ 85 դոլար:

Ըստ Աբրահամ Լինկոլնի, ժողովուրդն է, ժողովրդի միջոցով և ժողովրդի համար:

Աշխարհի սոցիալիստական շարժումը դեմոկրատական սոցիալիզմը սահմանում է որպես «հասարակական մի համակարգ, որը հիմնված է ընդհանուր սեփականության վրա և դեմոկրատական հսկողության հանդեպ արտադրամիջոցների ու հնարավորությունների հարստության բաժանումն ամբողջ հասարակության շահերին համապատասխան»:

Կարծիքը կա, որ դեռ ոչ մի երկիր դեմոկրատական սոցիալիզմը գործնականում չի կիրառում:

Պետք է հիշել, որ դեռ որոշ երկրներում շարունակվում է կոմունիստական հասկացողությամբ տնտեսական ու գաղափարական համակարգեր, օրինակ՝ Չինաստանում, Կուբայում, Հարավային Կորեայում և Վիետնամում: 21-րդ դարում Լատինական Ամերիկայի շատ երկրներ ու նրանց լիդերները քննադատությամբ մոտենալով կապիտալիստական տնտեսական ու գաղափարախոսական համակարգերին, երկմտելով են խոսում լիբերալ դեմոկրատիայի ու ազատ շուկայի գաղափարների մասին: Նրանք բոլորը ձգտում են հնարավորինս լավ կյանք ստեղծել հասարակության համար:

Դեմոկրատական սոցիալիզմը իրեն պարտական է զգում է ընդհանուրի համար, օրենսդրությանը և հիմնական իրավունքների պահպանմանը: Տնտեսապես հավակնում է հասարակության հարստության հավասար բախշմանը ժողովրդի միջև: Նա գտնում է, որ երկրի ու ժողովրդի տնտեսական կյանքի հիմնական բանալիները պետք է լինեն հասարակության սեփականությունը և նրա հսկողության տակ, որպեսզի հավասարապես բաշխվի հասարակությանը: Հասարակայնապես դեմոկրատական սոցիալիզմն իր մեջ պարունակում է այն հավատքը, որ ամբողջ մարդկությունը կոոպերատիվ մի հասարակության մեջ պետք է ունենա հնարավորություն իր պահանջները բավարարելու և օգտագործելու իր ներուժը:

Դեմոկրատական սոցիալիզմի քննադատները այն կարծիքին են, որ ուշ թե շուտ հավասարության պահանջին կհետևի ազատության կորուստը, և որ սոցիալիզմը ժառանգորեն անարդյունավետ է: Սակայն դեմոկրատական սոցիալիզմը մեծ ջանքեր է գործադրում հասարակության մեջ արդարությունը պահպանելու նրանց համար, ովքեր ունեն ամենաքիչ ազատություններ: Նրանք հավակնում են, որ իրենք միջանկյալ դիրքում են կապիտալիզմի և կոմունիզմի միջև:

Դեմոկրատական սոցիալիզմը և կոմունիզմը մնում են որպես քաղաքական կարևոր ուժեր: Նրանք այնքան ժամանակ կմնան ու կգոյատևեն, մինչև վերանա տնտեսական անհավասարությունը կամ այն սոցիալական պայմանները, որոնք առաջացնում են տնտեսական անհավասարություն ժողովրդի մեջ: Էգալիտարիայի «հավասարակիցներ»-ի քաղաքականության գոյության պահանջը չի անհետանա, հնարավոր է դա հանդես գա տարբեր անվանումներով: Կարևոր չէ, թե ինչ անվան տակ դրանք հանդես կգան, մենք պետք է վստահ լինենք, որ կոմունիզմի և սոցիալիզմի գաղափարախոսությունը կշարունակվի և կձևավորվի նոր գաղափարախոսությամբ, որը ձգտելու է մարդկանց հավասարության:

Արտաշես Մելիքյան

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Անահիտ Ազիզյան Անահիտ Ազիզյան Երկուշաբթի, Հուլիսի 27, 2015

    Ամեն ժամանակաշրջանի կառավարություն դնում է իր օրենքներն,որոնք մի կողմից լավ են, մյուս կողմից-վատ.Դեմոկրատական սոցիալիզմն մարդկանց շնորհեց իրավահավասարություն.Ներկայիս կառավարություններն ժողովրդին դարձրել են ձեռքի թաշկինակ-ինչ ուզեն անեն ու դեն նետեն.Օլիգարխիա----ուրիշ ոչինչ.Շարունակեք ձեր գործն-այն արդար է.

  • Հայկազ Ասատրյան Հայկազ Ասատրյան Երկուշաբթի, Հուլիսի 27, 2015

    Սիրելի Արթուր, հիմնական տարբերությունը իմ կարծիքով այն է, որ դեմոկրատիկ սոցիալիզմը ավելի շուտ հավատացած է երկրի համար կարևոր օբեյկտների պետականացմանը և սոցիալիստական տնտեսական համակարգի, իսկ դեմոկրատները ավելի շուտ կողմ են մասնավոր սեփականությանը, կապիտալիզմին և ազատ շուկայական հարաբերություններին:

  • Artur Hakopian Artur Hakopian Երկուշաբթի, Հուլիսի 27, 2015

    Հետաքրքիր հոդված է, միայն խնդրում եմ բացատրել թե ինչ է տարբերությունը դեմոկրատիկ սոցիալիզմի և սոցիալ դեմոկրատիկի միջև:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ