Ցավակցական

06 Փետրվարի 2016

ՀԱՄԿԿ նախագահությունը, Անձի սոցիալական պաշտպանության «Հույս» հասարակական բարեգործական կազմակերպություն ՀԿ-ն, socialism.am կայքի անձնակազմը խորապես սգում են ԽՍՀՄ վաստակավոր գործիչ, մեծ բարեգործ, հասարակական-պետական գործիչ, գիտնական և մեծ հայրենասեր Յուրի Համբարձումի Դադայանի մահը։

Այդ անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցում ենք Դադայանների ընտանիքի անդամներին և բոլոր հարազատներին։

Հավիտենական հանգստություն նրա անդադրում հոգուն։

 

Գիտնականը, հասարակական գործիչն ու մեծ բարերարը

Յուրի Համբարձումի Դադայանը ծնվել է 1938 թ․ Արցախի Մարտունի քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Դեռևս ուսանողական տարիներին հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է «Երքիմշին» տրեստում՝ որպես գլխավոր մասնագետ։ Որոշ ժամանակ անց նշանակվել է Արհմիութենական կազմակերպության ղեկավար։

Յու․ Դադայանը ակտիվ մասնակցություն է ունեցել 1988 թ․ ավերիչ երկրաշարժի սարսափելի օրերին անօթևան մարդկանց օգնելու գործին։ Հետագայում նաև աղետի գոտում վերականգնողական-բարեգործական աշխատանք է ծավալել։

Մեծ ոգևորությամբ աջակցել է Արցախյան շարժման հայրենասեր անդամներին։ Արցախյան պատերազմից հետո հայրենի Մարտունի քաղաքում բարեգործական գործունեություն է ծավալել, առանձնակի օգնություն է ցուցաբերել Մարտունու հայկական դպրոցներին, գրականության և մշակույթի օջախներին։ Հետաքրքիր նախաձեռնություն է իրականացրել՝ ստեղծելով և ղեկավարելով երևանաբնակ մարտունեցիների օգնության կենտրոնը, որի միջոցով իր շատ հայրենակիցներին պատերազմի բովում ամեն ինչ կորցրածը վերականգնելու և նոր կյանք սկսելու հնարավորություն է տվել։

Յուրի Դադայանը հեղինակ է 20-ից ավելի գյուտերի և գիտական աշխատանքների։ Նա կատարել է նաև դիվանագիտական աշխատանք, Հայաստանում գործող տարբեր երկրների հյուպատոսարաններում ներկայացրել է հայ մշակույթն ու արվեստը։

Նրա բեղուն կյանքն ավարտվեց 1916 թ․ փետրվարի 6-ին։

Յուրի Դադայանի ընկերների և բոլոր հարազատների ու ծանոթների համար մեծ վիշտ է անձնվեր հայորդու, հայ մարդու մեծ աջակցի, բարի և լուսավոր մտավորականի կորուստը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ