Հարգելի Վազգեն Մեխակի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության շնորհած «Միջազգային համագործակցության ասպարեզում մեծ ներդրում կատարելու համար» պատվո շքանշանի առթիվ։
Այդ պարգևին Դուք իսկապես արժանի եք, այն մեկ անգամ ևս հավաստում է Ձեր մեծ վաստակի մասին և արժանի գնահատականն է Հայաստանի ու Ռուսաստանի միջև բազմակողմանի հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Ձեր ակտիվ գործունեության։
Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահի պատասխանատու պաշտոնը գրավելով, Դուք հանդես եք գալիս որպես մեր երկրների արտադրական կառույցների և միավորումների միջև զարգացման և ինտեգրացման կողմնակից։ Դուք ակտիվ մասնակցություն եք ունենում արդյունաբերության հարցերով ԵԱՏՄ կոլեգիային կից մաքսային միության մեքենաշինության զարգացման գծով կոորդինացման խորհրդի նիստերին։
Իմ երախտիքն եմ հայտնում Ձեզ Ռուսաստանի մեքենաշինարարների միության և պաշտպանական ձեռնարկությունների աջակցության լիգա ասոցիացիայի հետ համագործակցելու համար, և վստահ եմ դրա հետագա արդյունավետ զարգացման հարցում։
Թույլ տվեք կրկին շնորհավորել Ձեզ արժանի պարգևի համար և ցանկանալ առողջություն, լավատեսություն, անսպառ էներգիա, նորանոր հաղթանակներ և նվաճումներ։
ՌԴ Պետդումայի արդյունաբերության հարցով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վ․Վ․Գուտենև