ԿԿՄ-ԽՄԿԿ խորհրդի նախագահի առաջին տեղակալ Կ․Կ․ Թայսաևի ամանորյա շնորհավորանքը  ՀՀԿԿ առաջին քարտուղար Տ․Սարգսյանին

03 Հունվարի 2016

Հարգելի Տաճատ Սարգսյան

Սրտանց շնորհավորում եմ Ձեր Ամանորը։ Նոր տարին ոչ միայն նոր օրացույցի սկիզբ է, այլև նոր հույսերի, հաջողությունների, հաղթանակների մեկնարկ է։ Մենք հաստատակամորեն  նայում ենք վաղվա օրվան։ Մեր կողքին կանգնած են մեր այն ընկերները, որոնց կարող ենք վստահել, շրջապատված ենք մտերիմ մարդկանցով, որոնց միշտ  կարելի է ապավինել, մեր ընտանիքները մեր մշտական աջակիցներն են։  

Ձեզ և Ձեր ընտանիքներին, մտերիմներին, ընկերներին մաղթում եմ, որ այս Նոր տարում հաջողությունը և բարձր տրամադրությունը մտապես ուղեկցեն բոլորիդ, թող իրականություն դարձած ցանկությունների և հույսերի ուրախությունը երբեք չլքեն Ձեզ։ Թող տանը միշտ բարեկեցություն լինի, իսկ ընտանիքում՝ սեր և խաղաղություն։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարօրություն։ Թող Նոր տարին երջանկություն և բարգավաճում բերի մեր երկրներին ու ժողովուրդներին։

Շնորհավոր Ամանոր։

ԿԿՄ-ԽՄԿԿ խորհրդի նախագահի առաջին տեղակալ Կ․Կ․ Թայսաև

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ