ՌԴ Կոմկուսի կենտկոմի քարտուղար, Կոմունիստական կուսակցությունների միության կենտրոնական խորհրդի-Խորհրդային Միության Կոմկուսի նախագահի առաջին տեղակալ, ՌԴ Պետդումայի Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Կուցուկի Թայսաև․ «Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայանալու է հանրաքվե, որն օրենսդրական փոփոխություններ է մտցնելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման կառուցվածքում։ Միանգամայն օրինաչափ է, որ Հայաստանի համար այդ կարևորագույն քաղաքական իրադարձության նախօրեին հանրապետության նախագահը հանդիպում է հեղինակավոր և ազդեցիկ կուսակցությունների և շարժումների առաջնորդների, այդ թվում նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակության հետ։
ՌԴԿԿ և Հայաստանի Կոմկուսը ԿԿՄ-ԽՄԿԿ շրջանակներում արդեն երկար տարիներ սերտ հարաբերություններ են պահպանում․ Հայաստանի կոմունիստները ակտիվ մասնակցություն են ունենում այն բոլոր խոշոր միջոցառումներին, որ անցկացնում է ԿԿՄ-ԽՄԿԿ-ն։ Հայաստանի Կոմկուսը ավանդաբար հանդես է գալիս Ռուսաստանի հետ բազմակողմանի հարաբերությունների խորացման՝ տնտեսության մեջ, սոցիալ-քաղաքական բնագավառում ինտեգրացիոն գործընթացների արագացման օգտին։
Խորհրդային Միության ժամանակաշրջանի պատմության ընթացքում հայ կոմունիստները հսկայական ավանդ են ներդրել ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանի արդյունաբերական զարգացման գործում, Հայաստանի գիտնականները բազմաթիվ հայտնագործությունների և գիտական մշակումների հեղինակներ էին։
Անգնահատելի է այդ հանրապետության ներդրումը Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր հաղթանակի հասնելու պայքարում՝ ավելի քան 100 մարդ դարձավ Խորհրդային Միության հերոս։
Այսօր այդ պատմական ավանդույթները գտնվում են Հայաստանի Կոմկուսի գործունեության հիմքում, որն էլ դարձել է Հայաստանի և Ռուսաստանի մերձեցման գլխավոր նախաձեռնողներից մեկը։
Ինձ շատ է հուզում այդ հյուրասեր, ապշեցնող գեղեցկությամբ երկրի ապագան։ ՌԴԿԿ և ԿԿՄ-ԽՄԿԿ պատվիրակությունների կազմում ես շատ անգամ եմ եղել Հայաստանում, հանդիպել եմ ոչ միայն իմ զինակից կոմունիստների հետ, այլև պետական և քաղաքական իշխանության ներկայացուցիչների, հասարակ աշխատավորների հետ, և բոլորը միանշանակ ցանկություն են հայտնել տեսնելու Հայաստանն ու Ռուսաստանը՝ որպես տնտեսապես հուսալի և հավատարիմ գործընկերներ։
Եվ պատահական չէ, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, բոլոր մասնակիցների վկայությամբ, նախագահն անկեղծ ուրախությամբ ընդունել է ՌԴԿԿ ԿԿ հուշամեդալը, դրանով իսկ հաստատելով իր նվիրվածությունը Ռուսաստանի հետ մերձեցման հետագա ընթացքին»։