ՀՀ նախագահն ընդունել է ՀՀ Կոմկուսի պատվիրակությանը

12 Նոյեմբերի 2015

Նոյեմբերի 12-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանն ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, կենտկոմի քարտուղարներ Դոնարա Նալբանդյանը, Երջանիկ Ղազարյանը, կենտկոմի պլենումի անդամ Արմեն Եղիազարյանը և կենտկոմի բյուրոյի անդամ Դավիթ Հարությունյանը հանրապետության նախագահին ներկայացրեցին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Հայաստանի կոմունիստական կուսակցության մոտեցումները և սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ՝ կուսակցության դիրքորոշումը:  

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:  

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը ՀՀ նախագահին հանձնեց ՌԴ ԿԿ կողմից սահմանված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի հուշամեդալը` Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցության, ԵՏՄ կայացման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ