Ինչո՞ւ Երկրորդ Հանրապետության օրը որպես պետական տոն չի ամրագրվել (տեսանյութ)

30 Նոյեմբերի 2019

Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության անդամներն այսօր նշեցին Երկրորդ Հանրապետության 99 ամյակը։

Նրանք ծաղիկներ դրեցին Ալեքսանդր Մյասնիկյանի և Ստեփան Շահումյանի արձանների մոտ և անցկացրեցին տոնական նիստ։

Կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն իր խոսքում ընդգծեց, որ այն ժողովուրդները, որոնք չեն ամրագրում իրենց պատմական հաջողություններն ու փոխանցում սերունդներին, շատ լուրջ պրոբլեմներ են ունենում։

«Հինգ հազար տարի մեր ժողովուրդը կարողացել է պահպանվել, քանի-քանի կայսրություններ ու պետություններ փոշիացել ու վերացել են աշխարհի երեսից։ Մենք պահպանվել ենք շնորհիվ մեր երկրում ապրելու ձգտման, մեր մշակույթով, քարը քարի վրա դնելու ու կառուցելու շնորհիվ եկել, հասել ենք այսօրվան, և ամոթ է մեր ժողովրդի համար, որ այսօր այդ ժողովուրդը չի կարողանում իր մեջ վերգտնել ուժեր, ավելի բարեկեցիկ ու արժանապատիվ ապրելու համար»,- ասաց կուսակցության նախագահն ու հավելեց, որ չնայած իրենք իշխող կուսակցություն չեն, սակայն ունեն մեծ ներուժ, քանի որ երկրորդ հանրապետության լավագույն ժառանգության կրողներն են և ավանդական կուսակցություն են։

«Այսօր Հայաստանում 80 կուսակցություն կա, սակայն մի քանիսը դրանցից կարող են համարվել կուսակցություններ, որոնք գաղափարներ ունեն, մնացյալը՝ մարդկանց խմբեր են»։

Հարցին, թե ինչո՞ւ Երկրորդ Հանրապետության օրը որպես պետական տոն չի ամրագրվել, Վազգեն Սարգսյանը պատասխանեց․ ««Կարճատեսության» հետևանքով ։ Հաջորդ տարի պետք է նշենք երկրորդ հանրապետության 100-ամյակը և մեր մտավորականներին, կառավարությանն ու նախագահին պետք է դիմենք ու բարձրաձայնենք»։

Նշենք, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ և 1920 թվականի դեկտեմբերյան ցուրտ օրերը Հայաստանը դիմավորեց արդեն որպես Խորհրդային հանրապետություն։

«…Հայ բօլշևւիկները մեր ժառանգներն են, որ շարունակելու են - ու արդէն շարունակում են - մեր գործը… Ինչպէս ևւ մենք, նրանք էլ ժամանակաւոր մի գործիք են Մեծ վարպետի՝  պատմութեան ձեռին… Երախտապարտ պիտի լինենք բօլշևւիկներին. խորտակելով մեզ, նրանք, եթէ չասեմ փրկեցին, գէթ աւելի ապահով վիճակի մէջ դրին մեր կեանքի գործը: Նրանք եկան մեզ փոխարինելու ճիշտ այն օրհասական ժամին, երբ մենք ինքներս այլևս չէինք կարող տանել մեր գործի ծանրութիւնը… Ճիշտ է, որ Հայաստան այսօր ոչ անկախ , այլ մի ինքնավար նահանգ է Ռուսական ֆեդերացիայի մէջ: Բայց թերևւս սա լաւագոյնն է այսօրւայ համար… Պէտք է միջին դրությիւն, քաղաքական մի նախակրթարան – դաստիարակւելու, պետական կեանքին վարժվելու համար, ապա՝ մեծ ցնցումներից, կոտորածներից ու աւվերումներից յետոյ պէտք է հանգստութիւն՝ ոժեր հաւաքելու ու կազմակերպւելու համար: Իրերի բերմամբ, այդ շրջանը Հայաստան պիտի անցնի բօլշեւիկեան դրոշակի տակ: Թող այդպէս լինի…»,- կգրի Հովհաննես Քաջազնունին «Հ.Յ. դաշնակցությունը անելիք չունի այլեւս»  զեկուցագրում, որ ներկայացրեց 1923 թվականին Հ.Յ. Դաշնակցության արտասահմանյան մարմինների Խորհրդաժողովին:

Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվեց է Հայկական ԽՍՀ   ժողկոմխորհի առաջին նախագահ, որը համապատասխանում է ժամանակակից վարչապետին և ռազմական գործերի ժողկոմ գրում էր․ «Սովետական Հայաստանը ստացավ գաղթականներից ու թշվառներից բաղկացած մի այլասերվող ու ապամարդկայնացած ժողովուրդ: Սա չափազանցություն չէ, այլ փաստ: Մեր երկիրը որբերի ու գաղթականների մի վայր է. սա վշտի, հեծեծանքների, սուգի ու տառապանքների մի դժոխք է: Եվ աշխատավորական Հայաստանը, ինչ էլ որ լինի, այդ դժոխքը կվերածի մարդկային կացության»։

 

 Աղբյուր՝ A1+ լրատվական

Media

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ