Ժամանակ. 60 րոպե-ի Պետրոսի հյուրն էր՝ երբեմնի կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, որ ամբողջ հաղորդման ընթացքում մեր օրյա թրաշամանկուկներին դուր գալու համար օգտագործեց իր բառապաշարի ամբողջ պոտենցյալը, և Հայաստանում օգտագործվող ճառի 29 % -ը, իսկ Պետրոսի սևեռուն հայացքի մեջ կարդում ես, թե ովքեր են “զարդարել մեր դարաշրջանը”: Արսենյանը հաղորդման վերջում հանդիպումը համեմեց կոմունիստներին “գործ տվողի” պիտակով: Այ խեղկատակ, կոմունիստների կերտած երկիրը մեկ քառորդ դարից ավել թալանեցին՝ խարդավանքի քրմապետ՝ առաջին նախագահը, գարշանքի խառնարան՝ երկրորդ նախագահը և հուդայական առեղծված` երրորդ նախագահը իրենց շարջապատի ավազակների և թալանչիների հետ միասին, դրանցից մեկն էլ դու ես, պարոն Արսեյան:
Վերջին 20 տարիների ընթացքում, պետության ղեկավարները և մերձավորների՝ սերմացու գողացու մկների պես երկրից հանել են 37 միլիարդ դոլար, որը հանգրվանել է արտասահմանյան օվշորներում, որից 3 միլիարդը ի տարբերություն մյուսների, Հայաստան ես ներկրել նիկոտին և թունավորել ժողովրդին՝ արտասահմանյան ծխախոտով: Այսօր փորձում ես մերօրյա սերնդին ներկայանալ որպես ազնիվ գործարարի, զուր ջանքեր, ձեր վարմունքը նման է այն փորձառու պոռնիկին, որ բազմաթիվ հաճույքներ ստանալուց հետո, փորձում է կույս ձևանալ: Տեղեկացնեմ Ձեզ, որ մեր այսօրվա սերունդը իր պրիզմայով է տեսնում աշխարհը և ունի տեսակետը իր պապերի և հայրերի կառուցած երկիրը թալանողների նկատմամբ, որը ստորաբաժանվում է տարբեր խմբերի: Ամենայն հավանականությամբ, պարոն Գ. Արսենյանը կգլխավորի թալանչիների երկրորդ խմբի առաջին հորիզոնականը: Ստացել ես անհատույց կրթություն, դաստիարակություն և դրան ավելացրել ես այդ երկրի ժողովրդին պատկանող ազգային արժեքների թալանը: Տղամարդ ես, մի դարձիր այդքան երախտամոռ, ամոթ է:
Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ