Վերջին 10 տարվա ընթացքում ավելացել է և անգամ առավելագույնի հասել Խորհրդային Միության անկման համար ափսոսող ռուսաստանցիների թիվը: Այսպես, ԽՍՀՄ-ին կարոտում է Լևադա կենտրոնի կողմից հարցվածների 66 տոկոսը: Հիմնականում դրանք 55 տարեկանից սկսած մարդիկ են՝ չնայած վերջին երկու տարում այդպիսի տրամադրություններ են նկատելի նաև երիտասարդության շրջանում:
2017-ին այդպիսի քաղաքացիների թիվը 58 տոկոս է կազմել, իսկ մինչ այդ տասը տարվա ընթացքում ցուցանիշը 61 տոկոսից ավելի չի բարձրացել:
Փորձագետների կարծիքով՝ ռուսաստանցիները կարոտում են ԽՍՀՄ-ին միասնական տնտեսական համակարգի քայքայման, մեծն գերտերության պատկանելության զգացումի կորստի, ինչպես նաև փոխադարձ անվստահության և դաժանության ավելացման պատճառով: