Գարնանը ժողովրդի ինքնաբուժության դեղատոմսը “Ելք” գտավ և իր քայլն արեց:
Հավաքներ, երթեր, իշխանափոխություն և այս ամենը առանց շպագատի և դոպինգի: Ունեցանք Հանրապետության IV նախագահ և սրտանց ասացինք շնորհավոր:
Անցում եղավ խորհրդարանական կառավարման նոր համակարգի, նոր սահմանադրային հասարակական պատկերացումներ.
Եվ ուրեմն…
Անիրավ և մակաբույծ “երիզորդների” միլիարդների հասնող ձվադրումները բնական զայրույթի էին հասցրել հասարակությանը: Ժողովրդի “Եղեգնյա գրիչների” եռերգությունները նոր պատմության մեջ թաթախված թանաքով, գծեցին (դուխով քայլերթի) ուղիները:
Հաճախադեպ չէր նաև քաղաքական խաղերում (պարոն պոլիէթիլեննրի) անկումը: Լուսանցք բերվեց կաստայական, կլանային ուժերը:
Կոռուպցիայի ինդեքսով բացահայտվեց (սայլի հինգերորդ անիվ) եղածներին:
Ժողովրդի հուժկու ֆեդերալ ալիքը փլուզեց (Թաթոսանց-մաթոսների) չափառները, որտեղ գերեվարված էր Պլատոնի ուսմունքը, իսկ երբեմն էլ մարդկանց մղելով “երկկենցաղություն”:
Օրերի քայlերի մեջ, այսօրն ավելի վստահելի է, քան նախկինի դանդաղաշարժությունը: Հույսի կարմիր թել է անցնում կարմիր գորգի վրայով քայլողների մտքում:
Սոցիալիզմի աչքն էլ ընտեղ ջուր կտրեց, թե ե՞րբ կարմիր թելը կանցնի գորգագործների օբյեկտիվության “ֆայմում”:
Մանիր, մանիր իմ ճախարակ… գուցե այսքան լռության հաստ կտավի մեջ միավորվեն հիշողության նպաստավոր տեսիլքները: Գուցե սոցիալիստ ժապավենները ծրագրերի կծիկների հյուսվածքում նոր քաղաքացիական համաձայնության լսարան մեկտեղեն` արդիականացնելով համակարգիչները:
Սպասենք ասպարեզների “գազգահների’ չխչխկոցին և ասենք ուռռա՜, ուռռա՜…
Նաիրա Հայրապետյան