Աննա Շահնազարյանի ելույթը՝ «Պատասխանատու հանքարդյուաբերություն» կոնֆերանսին «Այս խորհրդաժողովի բուն խնդիրը այստեղ չեզոքություն պահելն է, սակայն, կազմակերպիչները չեն կարող համարվել չեզոք, անկողմնակալ և սեփական շահերը չունեցող: Կառավարությունը Համաշխարհային բանկը և այլ պետություները, դիվանագիտական առաքելություն իրականացնողները մեր երկրում ունեն մասնավոր շահեր և չեն կարող համարվել չեզոք: Կառավարությունը չի կարող չեզոք լինել հանքարդյունաբերության հարցում, որովհետև ստեղծել է կառույցներ, որոնք պատկանում են հանքարդյունաբերող կազմակերպություններին, ովքեր պետք է փորձաքննություն կատարեն, բնական պաշարների հաշվարկներ կատարեն, հանորության սեփականությունը հանդիսացող հանքերը իրենք ծախել են հանքային ընկերություններին»:

Ցավակցական․ մահացել է Շչորս Դավթյանը

Մայիսի 26-ին, կյանքի 78-րդ տարում, վախճանվել է բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող, պետական-հասարակական գործիչ Շչորս Բագրատի Դավթյանը: Ծնվել է 1938 թ. մարտի 12-ին Էջմիածին քաղաքում, զինվորականի ընտանիքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Խմբագրել է Սիսիանի «Որոտան» շրջանային թերթը: 1965-1988 թթ. եղել է Սիսիանի կուսշրջկոմի երկրորդ եւ առաջին քարտուղարը: 1988-1991թթ. ` «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր: 1980-1995 թվականներին` Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Կատարել է լրագրողական, պետական ու հասարակական տարբեր աշխատանքներ: Պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ մի շարք շքանշաններով ու մեդալներով: Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական, պատմագիտական, եկեղեցական և այլ գրքերի, ինչպես՝ «Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաքը» (1997), «Սիսիանի բնակավայրերի պատմությունը» (1997), «Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք»…
2016 թ. Լենինի մարմնի պահպանության ծախսերը, ըստ գնահատականների, կկազմեն 13 մլն ռուբլի: The Guardian-ն անդրադարձել է համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի մարմնի գրեթե մեկդարյա փորձարկումներին: Ապակե սարկոֆագի մեջ սև կոստյումով պառկած Լենինի մարմինը 92 տարի առաջ մահացած մարդու պահպանված մարմին է: Գիտնականները գտնում են, որ ճիշտ խնամքի դեպքում այն կարող է այդ վիճակում պահպանվել դեռևս շատ դարեր, թեև դա թանկ արժի պետության համար: Պարբերականը գտնում է, որ սկզբնապես ոչ ոք չէր ծրագրում երկար ժամանակով պահպանել մարմինը, սակայն ԽՍՀՄ տարբեր ծագերից եկող մարդկանց ամբոխը ստիպել են խորհրդային չինովնիկներին փոխել որոշումը: Լենինի մարմնի պահպանության լաբորատորիան խորհրդային ժամանակներում ներառում էր մոտ 200 մասնագետի: Հաջողությունն այնքան…

ՀՀ Կոմկուսի հայտարարությունը

Ադրբեջանական ագրեսիան հնարավորություն չտվեց հավուր պատշաճի նշել Մայիսի 1-ը` Աշխատավորների համերաշխության միջազգային օրը, որի նախապատրաստումը հսկայական կազմակերպչական աշխատանք, ջանքեր ու միջոցներ էր պահանջել: Մենք գլուխ ենք խոնարհում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված բոլոր մեր հայրենակիցների հիշատակի առաջ և մեկ անգամ ևս կոչ ենք անում անառիկ պահել Հայաստանի և Արցախի սահմանը: Նկատի ունենալով, որ առաջիկայում Մայիսի 9 է` Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 71-ամյակի օրը, Հայաստանի կոմունիստական կուսակցության ստեղծած կազմ.հանձնաժողովը հայտարարում է. 2016 թ․մայիսի 9-ին Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 71-րդ տարեդարձի տոնակատարությունը նվիրել այդ պատերազմում, Ղարաբաղի անկախության, Շուշիի ազատագրման համար իրենց կյանքը զոհած մեր հայրենակիցների հիշատակին` «Անմահ գունդ» անվանումով: Կոչ ենք անում հանրապետության բոլոր շրջանների…
Առաջիկայում Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Պետդումայում հանդիպում կունենա ՌԴԿԿ կենտկոմի նախագահ, ԽՄԿԿ-ԿԿՄ կենտրոնական խորհրդի ղեկավար, Պետդումայում կոմունիստների խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովի հետ: Հանդիպմանը կհրավիրվեն նաև Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանը և Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուլեյման Կուլիևը: Նրանք կքննարկեն վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական գծում առաջացած իրավիճակը և հակամարտության լուծման ուղիները:

Ցավակցական

ՀԱՄԿԿ նախագահությունը, Անձի սոցիալական պաշտպանության «Հույս» հասարակական բարեգործական կազմակերպություն ՀԿ-ն, socialism.am կայքի անձնակազմը խորապես սգում են ԽՍՀՄ վաստակավոր գործիչ, մեծ բարեգործ, հասարակական-պետական գործիչ, գիտնական և մեծ հայրենասեր Յուրի Համբարձումի Դադայանի մահը։ Այդ անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցում ենք Դադայանների ընտանիքի անդամներին և բոլոր հարազատներին։ Հավիտենական հանգստություն նրա անդադրում հոգուն։ Գիտնականը, հասարակական գործիչն ու մեծ բարերարը Յուրի Համբարձումի Դադայանը ծնվել է 1938 թ․ Արցախի Մարտունի քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Դեռևս ուսանողական տարիներին հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է «Երքիմշին» տրեստում՝ որպես գլխավոր մասնագետ։ Որոշ ժամանակ անց նշանակվել…
Հունվարի 13-ին Կիևի շրջանային վարչական դատարանը բավարարել է Ուկրաինայի արդարադատության նախարարության հայցն ամբողջությամբ՝ Ուկրաինայի Կոմկուսի գործունեությունն արգելելու մասին։ Ռուսաստանի Կոմկուսն արդեն քննադատել է այս որոշումը։ «Մենք ոչ թե պարզապես դատապարտում ենք, այլև ամբողջ աշխարհին կոչ ենք անում ըմբոստանալ այդ որոշումը կայացնող ոհմակի դեմ», ասել է Գենադի Զյուգանովը։ Ուկրաինայի Կոմկուսի գործունեության արգելքը խոսքի և հավաքների ազատության դեմ իրականացվող աղաղակող խախտում է, այն պետք է անհապաղ փոխվի, հայտարարել է Amnesty International միջազգային կազմակերպությունը։ «Ուկրաինայի Կոմկուսի գործունեության արգելքը վտանգավոր նախադեպ է։ Այդ քայլով Ուկրաինան հետքայլ է այնում բարեփոխումների և մարդու իրավունքները հարգելու կես ճանապարհից», հայտարարել է Amnesty International կազմակերպության տնօրեն Ջոն Դալհուսենը։ Հայցը…
Հարգելի Վազգեն Մեխակի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության շնորհած «Միջազգային համագործակցության ասպարեզում մեծ ներդրում կատարելու համար» պատվո շքանշանի առթիվ։ Այդ պարգևին Դուք իսկապես արժանի եք, այն մեկ անգամ ևս հավաստում է Ձեր մեծ վաստակի մասին և արժանի գնահատականն է Հայաստանի ու Ռուսաստանի միջև բազմակողմանի հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Ձեր ակտիվ գործունեության։ Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահի պատասխանատու պաշտոնը գրավելով, Դուք հանդես եք գալիս որպես մեր երկրների արտադրական կառույցների և միավորումների միջև զարգացման և ինտեգրացման կողմնակից։ Դուք ակտիվ մասնակցություն եք ունենում արդյունաբերության հարցերով ԵԱՏՄ կոլեգիային կից մաքսային միության մեքենաշինության զարգացման գծով կոորդինացման խորհրդի նիստերին։ Իմ երախտիքն եմ հայտնում…
Հեռագիր ՌԴ կառավարությունից՝ Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան պրն Ի․Կ․Վոլինկինին Հարգելի Իվան Կիրիլովիչ Թույլ տվեք Ձեր միջոցով իմ անկեղծ և ջերմագին շնորհավորանքը հաղորդել Վազգեն Մեխակի Սաֆարյանին՝ ՌԴ ԱԳՆ «Միջազգային համագործակցության ասպարեզում մեծ ներդրում կատարելու համար» պատվո շքանշանով պարգևատրվելու առթիվ։ Վազգեն Սաֆարյանի հետ մենք կապված ենք երկարամյա համագործակցությամբ՝ սկսած 1999-2010 թթ․ Ապրանքարտադրողների միջազգային միության շրջանակների և 2010թ․-ից մինչ օրս ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում։ Ապրանքարտադրողների միջազգային միության (ԱՄՄ) գործունեության ժամանակաշրջանում (ավելի քան 10 տարի) Վ․Մ․Սաֆարյանը հանդես էր գալիս որպես ԱՄՄ անդամ երկրների (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Բուլղարիա, Ղրղզստան, Լեհաստան, Մոլդովա, Սերբիա, Ուզբեկստան, Չեխիա և այլն)…
Հունվարի 22-ին ՌԴ ԱԳ նախարարությունը Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության Կենտգործկոմի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանին պարգևատրեց «Միջազգային համագործակցության ասպարեզում մեծ ներդրում կատարելու համար» պատվո շքանշանով։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ռուսաստանի դեսպանատանը։ Ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ, Վազգեն Սաֆարյանի հետ աշխատանքային և կուսակցական երկար ճանապարհ անցած անձինք, հայ և ռուս գործընկերները։ ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի․Կ․Վոլինկինը ջերմ շնորհակալական ելույթից հետո Վ․Սաֆարյանին հանձնեց պատվո շքանշանը։ Այնուհետև ելույթներ ունեցան ներկաներից շատերը, ովքեր շնորհավորեցին մեծ պարգևի առթիվ։ Հատկապես հիշատակման արժանի էր Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ներկայացուցչության ղեկավար Արկադի Գրիգորի Սարգսյանի ելույթը, ով համառոտակի ներկայացրեց Վ․ Սաֆարյանի…
Հարգելի Տաճատ Սարգսյան Սրտանց շնորհավորում եմ Ձեր Ամանորը։ Նոր տարին ոչ միայն նոր օրացույցի սկիզբ է, այլև նոր հույսերի, հաջողությունների, հաղթանակների մեկնարկ է։ Մենք հաստատակամորեն նայում ենք վաղվա օրվան։ Մեր կողքին կանգնած են մեր այն ընկերները, որոնց կարող ենք վստահել, շրջապատված ենք մտերիմ մարդկանցով, որոնց միշտ կարելի է ապավինել, մեր ընտանիքները մեր մշտական աջակիցներն են։ Ձեզ և Ձեր ընտանիքներին, մտերիմներին, ընկերներին մաղթում եմ, որ այս Նոր տարում հաջողությունը և բարձր տրամադրությունը մտապես ուղեկցեն բոլորիդ, թող իրականություն դարձած ցանկությունների և հույսերի ուրախությունը երբեք չլքեն Ձեզ։ Թող տանը միշտ բարեկեցություն լինի, իսկ ընտանիքում՝ սեր և խաղաղություն։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և…
Էջ 3, 4-ից