Վերջին 10 տարվա ընթացքում ավելացել է և անգամ առավելագույնի հասել Խորհրդային Միության անկման համար ափսոսող ռուսաստանցիների թիվը: Այսպես, ԽՍՀՄ-ին կարոտում է Լևադա կենտրոնի կողմից հարցվածների 66 տոկոսը: Հիմնականում դրանք 55 տարեկանից սկսած մարդիկ են՝ չնայած վերջին երկու տարում այդպիսի տրամադրություններ են նկատելի նաև երիտասարդության շրջանում: 2017-ին այդպիսի քաղաքացիների թիվը 58 տոկոս է կազմել, իսկ մինչ այդ տասը տարվա ընթացքում ցուցանիշը 61 տոկոսից ավելի չի բարձրացել: Փորձագետների կարծիքով՝ ռուսաստանցիները կարոտում են ԽՍՀՄ-ին միասնական տնտեսական համակարգի քայքայման, մեծն գերտերության պատկանելության զգացումի կորստի, ինչպես նաև փոխադարձ անվստահության և դաժանության ավելացման պատճառով:
98 տարի առաջ՝ 1920 թ. նոյեմբերին Հոկտեմբերյան հեղափոխության կենսատու արևը փայլատակեց նաև Հայոց հինավուրց հողի վրա և այն դարձավ հայոց պատմության ու հայ ժողովրդի հետագա 70 տարիների ոսկեդարը: Այդ հիշատակի օրը սրբություն է բոլոր ժամանակների և սերունդների յուրաքանչյուր հայի համար: Սակայն այսօր` այդ հիշատակի օրը նշելիս, ընդհարվեցինք հայ քաղաքականության մեջ չնշմարվող, բայց էությամբ վիժվածք Տիգրան Խզմալյանի հորինած “Եվրոպական” կուսակցության անդամների հետ, որին մասնակցում էր նաև քաղաքական աղբանոցում իր ուրույն տեղը զբաղեցրած ՀՀՇ-ական փորձառու, ծերացած աղվես Կարապետ Ռուբինյանը: Ընդհարման համայնապատկերում պարզորոշ երևում էր հայոց պատմության մեջ բոլոր ժամանակների հայ դավաճանների ցուցակը վստահորեն գլխավորող ԼՏՊ-ի հում ականջները: Մեջբերեմ հիմար, կիսագրագետ Խզմալյանի խոսքերը.…
2018 թվականի նոյեմբերի 2-ին, ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցավ կլոր սեղան, որի թեման էր Հայաստանի Հանրապետության վերջին անցուդարձերը: Կլոր սեղանին հրավիրված էին ՀՀ դեսպանատունը, որտեղից մասնակցում էր դեսպանատան մշակությաին կցորդ պրն. Էդվարդ Խաչատրյանը, դեսպանը գտնվում էր Հայաստանում ու չեր կարողացել մասնակցել, ներկա էին որոշ միությունների ներկայացուցիչներ, Թեհրանի Հայոց Թեմի պատգամավորներ, հասարակական ու քաղաքական գործիչներ ու հետաքրքրվող հայրենացկիցներ: Նախատեսված էր, որ կլոր սեղանին լինեն երեք կողմեր՝ «Րաֆֆի» համալիրից, ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը և ՀՅԴ-ի ներկայացուցիչը: ՀՅԴ-ը մերժեց մասնակցելը և հայտնեց, որ իրենց կուսակցական ժողովում որոշում է կայացվել, որ չմասնակցեն, մեզ պարզ չդարձավ չմասնակցելու պատճառը: Համալիրի նախագահ պրն. Վիգեն Մանդանյանը բարի գալուստ մաղթելուց…
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության առաջնորդ Վազգեն Սաֆարյանը թեև հույս ուներ, որ նոր Ընտրական օրեսգիրքը կընդունվի և կուսակցությունների համար ավելի շահեկան պայմաններ կստեղծվեն ընտրություններին մասնակցելու համար, սակայն իրենց սպասումները նույնպես չարդարացան: Ուստի այս պայմաններում կուսակցությունում քննարկվող թիվ մեկ հարցը՝ ո՞ւմ հետ և ի՞նչ ձևաչափով մասնակցելն է առաջնայինը դարձել:«Ցանկություն ունենք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց մեզ համար ավելի շահեկան կլիներ, եթե ընտրություններն անցկացվեին զուտ կուսակցական ցուցակներով և բացառվեր ռեյտինգային համակարգը: Փաստորեն այն չի փոխվելու, և արտահերթ ընտրություններն անցկացվելու են հին օրենսգրքով, և մենք պետք է փորձենք այս պայմաններում հանդես գալ»,– ասաց Վ. Սաֆարյանը:Կուսակցության ղեկավարի խոսքով՝ իրենց շանսերն…
Գարնանը ժողովրդի ինքնաբուժության դեղատոմսը “Ելք” գտավ և իր քայլն արեց: Հավաքներ, երթեր, իշխանափոխություն և այս ամենը առանց շպագատի և դոպինգի: Ունեցանք Հանրապետության IV նախագահ և սրտանց ասացինք շնորհավոր: Անցում եղավ խորհրդարանական կառավարման նոր համակարգի, նոր սահմանադրային հասարակական պատկերացումներ. Եվ ուրեմն… Անիրավ և մակաբույծ “երիզորդների” միլիարդների հասնող ձվադրումները բնական զայրույթի էին հասցրել հասարակությանը: Ժողովրդի “Եղեգնյա գրիչների” եռերգությունները նոր պատմության մեջ թաթախված թանաքով, գծեցին (դուխով քայլերթի) ուղիները: Հաճախադեպ չէր նաև քաղաքական խաղերում (պարոն պոլիէթիլեննրի) անկումը: Լուսանցք բերվեց կաստայական, կլանային ուժերը: Կոռուպցիայի ինդեքսով բացահայտվեց (սայլի հինգերորդ անիվ) եղածներին: Ժողովրդի հուժկու ֆեդերալ ալիքը փլուզեց (Թաթոսանց-մաթոսների) չափառները, որտեղ գերեվարված էր Պլատոնի ուսմունքը, իսկ երբեմն էլ…
Այսօրվա ձախ ուժերը այն համոզմունքին են, որ անհրաժեշտ են լուրջ ծրագրեր, որոնք պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Կա նաև մի տեսակ աշխատանքի բաժանում ձախերի միջև, օրինակ մի մասը կենտրոնանում են Մարքսի կապիտալի վերակառուցման վրա, մյուս մասին հետաքրքրում են անցյալի քննարկումն ու քննադատությունները, մի մասն էլ աշխատում է կուսակցության իմաստի վրա, մի մասն էլ զբաղված է դասակարգի ու դրա հետ կապված հարցերի ուսումնասիրությամբ: Այսինքն ձախերը ամբողջ աշխարհում զբաղված են տեսական և գործնական աշխատանքներով: Նոր մարքսիստների մի մասը քննադատում է ներկայացուցչական դեմոկրատիան և տարված չեն այդ տեսակ կապիտալիստական դեմոկրատիայով և այնպես չեն մտածում, որ Սովետական Միության փլուզումից հետո պետք է խոնհարվել ու…
2018 Թվականի հուլիսի 18-ին, լրացավ Հարավային Աֆրիկայի Հանրապետության առաջնորդ՝ Նելսոն Մանդելայի 100 ամյակը: Նա ռասիզմի դեմ պայքարող հայտնի առաջնորդներից է համարվում: 27 տարի բանտում է եղել, հակաապարտայդի շարժումի հաղթանակից ու քաղաքական բանտարկյալների ազատումից հետո, Մանդելան ընտրվեց, որպես Աֆրիկայի ազգային կոնգրեսի նախագահ և երկրի նախագահական ընտրություններում ձեռք բերելով քվեների 62 տոկոսը՝ դարձավ երկրի նախագահ: Նա Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահն էր: Աֆրիկայում 1950 թվականին հաստատեցին մի օրենք, որը կոչվում էր «Կոմունիզմի ճնշումներ», անօրինական հայտարարվեցին կոմունիստական կուսակցության և Աֆրիկայի ազգային կոնգրեի աշխատանքները: Երկու տարի անց Մանդելան ձերբակալվեց ու բանտարկվեց կոմունիստական աշխատանք տանելու պատճառով:Մանդելան մեկ ժամանակաշրջան երկրի նախագահ լինելուց հետո, երկրորդ անգամ հրաժարվեց…
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ողջունում է Հայաստանում օրինականության վերականգնմանը, օրենքի առջեւ բոլորի հավասարությանը միտված այն գործընթացը, որը սկսվել է թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարության կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը: Հայտարարությունում ասվում է. «Հեղափոխության հիմքում սերն ու համերաշխությունն էր, ատելության բացառումը, ինչը մեզ թույլ տվեց առանց մեկ կաթիլ արյուն թափելու ազատագրել Հայաստանը։ Համոզված ենք, որ ՀՀ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ սկսված դատավարությունը կկայանա արդարադատության տառին համապատասխան։ Հոկտեմբերի 27-ի արյունալի սպանդով, պետականության հիմնասյուն հանդիսացող այրերի գնդակահարությամբ, մինչ օրս չբացահայտված քաղաքական սպանություններով, այլախոհների նկատմամբ ճնշումներ, հալածանքներ կիրառելով, ընտրությունների կեղծմամբ, կրիմինալի եւ օլիգարխիայի՝ պետական համակարգի հետ…
Ամիսներ առաջ Նեպալում, հանրապետության սահմանադրությունը հաստատելուց հետո տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններ, որտեղ պետք է ընտրվեին 275 պատգամավորներ: Նեպալի երկու կոմունիստական «Միացյալ Մարքսիստ Լենինիստական» (CPN-UML) և «Մաոիստական Կենտրոնացում» (CPN-MC) կուսակցությունները միասնական ձևով մասնակցեցին ընտրություններին ու ձեռք բերեցին աթոռների մեծամասնությունը: Նրանք միասին մասնակցեցին նաև թաղային ընտրություններին ու գրավեցին 401 տեղ, այսինքն տեղերի 53 տոկոսը, և ղեկավարում են այդ տեղամասերը: Այս երկու կոմունիստական կուսակցությունները աշխատում են համախմբվել ու մի ընդհանուր կոմունիստական կուսակցության դրոշի ներքո աշխատել: Ժողովուրդը ողջունում է այս միացումը և դա ձախ ուժերի ամրապնդման պատճառ է դառնում:
Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմկուսի պատվիրակությունը ապրիլի 24-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց և ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:
Հարավային Աֆրիկայի իշխանությունը Ջակուբ Զումայի գլխավորությամբ տասնյակ տարիներ սխալ տնտեսական ու հասարակական քաղաքականությունների հետևանքով երկիրը այն վիճակին էր հասցրել, որ ընդիմադիր բոլոր կուսակցությունները հայտարարել էին, որ եթե նա նախագահությունից չհրաժարվի երկիրը կսնանկացնեն: Նա թերացել էր կառուցվածքային ու դեմոկրատիկ փոփոխությունների մեջ, տնտեսական ու հասարակական բնագավառներում՝ ի օգուտ աշխատավորների, շատ էր տեղ տվել մասնավորացմանը և պետական պաշտոնյանների համար կոռուպցիա էր առաջացել երկրում: Երեք տարի առաջ Աֆրիկայի կոմկուսը և առաջադիմական ուրիշ ուժեր այս հարցերի շուրջ զգուշացրել էին նախագահին, սակայն նախագահը ի պատասխան այս քննադատությանը՝ մի քանի կոմունիստ նախարաարների հեռացրեց իրենց պաշտոններից: Կոմկուսի ջանքերի շնորհիվ Ջակուբ Զումային հեռացավ Աֆրիկայի ազգային կոնգրեսից ու նրա փոխարեն…