Այդ կոնֆերանսում ելույթ է ունեցել Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վ. Սաֆարյանը <<ԽՍՀՄ-ի ազատագրական շարժումը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ և նրա որոշիչ դերը հաղթանակի ձեռք բերման գործում>> թեմայով: Ստորև ներկայացվում է Վ. Սաֆարյանի ելույթն ամբորջությամբ: Հարգելի վետերաններ Թույլ տվեք Հայրենական ապրանքարտադրողների միության անունից ջերմորեն ողջունել ձեզ և շնորհակալություն հայտնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանսի կազմակերպիչներին` այս միջոցառման կազմակերպման համար:2020թ. մայիսին լրանալու է Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների` գերմանական ֆաշիզմի և նրա դաշնակիցների դեմ տարած հաթանակի 75-ամյակը:Երկրորդ Համաշխարհային աշխարհամարտը տևել է 6 տարի, որում ընդգրկված են եղել 61 երկրներ, նրանց զինված ուժերի թվաքանակն անցնում էր 120 մլն մարդուց,…
Հայ Ձախ Ֆորումը բարեմաղթանքներ հաղորդելով Հայաստանի իշխանությանը և ժողովրդին՝ իր աջակցությունն է հայտնում նրա բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են լայն զանգվածների ու հատկապես աշխատավորների շահերի ուղղությամբ: Ամփոփելով 2019 Թվականը, Հայաստանում ու միջազգային մասշտաբով ականատես եղանք դրական ու բացասական երևույթների:Հայաստանում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լիբերալ ազգային քաղաքականությունը, շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարը, որի ընթացքը ողջունելի է, և որը հուսով ենք շարունակական բնույթ կկրի: Իշխանությունները իրականացրին մի շարք բարեփոխումներ՝ ինչ որ չափով աշխատատեղերի ստեղծում, կենսաթոշակների որոշ տոկոսի բարձրացում, մի շարք բնագավառների աշխատավարձերի բարձրացում և նման երևույթներ, որոնք անհրաժեշտ են երկրի զարգացման համար: Հույս ունենք, որ կշարունակվի նման դրական բարեփոխումները: Միևնույն…
Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության անդամներն այսօր նշեցին Երկրորդ Հանրապետության 99 ամյակը։ Նրանք ծաղիկներ դրեցին Ալեքսանդր Մյասնիկյանի և Ստեփան Շահումյանի արձանների մոտ և անցկացրեցին տոնական նիստ։ Կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն իր խոսքում ընդգծեց, որ այն ժողովուրդները, որոնք չեն ամրագրում իրենց պատմական հաջողություններն ու փոխանցում սերունդներին, շատ լուրջ պրոբլեմներ են ունենում։ «Հինգ հազար տարի մեր ժողովուրդը կարողացել է պահպանվել, քանի-քանի կայսրություններ ու պետություններ փոշիացել ու վերացել են աշխարհի երեսից։ Մենք պահպանվել ենք շնորհիվ մեր երկրում ապրելու ձգտման, մեր մշակույթով, քարը քարի վրա դնելու ու կառուցելու շնորհիվ եկել, հասել ենք այսօրվան, և ամոթ է մեր ժողովրդի համար, որ այսօր այդ ժողովուրդը չի կարողանում…
Ժամանակ. 60 րոպե-ի Պետրոսի հյուրն էր՝ երբեմնի կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, որ ամբողջ հաղորդման ընթացքում մեր օրյա թրաշամանկուկներին դուր գալու համար օգտագործեց իր բառապաշարի ամբողջ պոտենցյալը, և Հայաստանում օգտագործվող ճառի 29 % -ը, իսկ Պետրոսի սևեռուն հայացքի մեջ կարդում ես, թե ովքեր են “զարդարել մեր դարաշրջանը”: Արսենյանը հաղորդման վերջում հանդիպումը համեմեց կոմունիստներին “գործ տվողի” պիտակով: Այ խեղկատակ, կոմունիստների կերտած երկիրը մեկ քառորդ դարից ավել թալանեցին՝ խարդավանքի քրմապետ՝ առաջին նախագահը, գարշանքի խառնարան՝ երկրորդ նախագահը և հուդայական առեղծված` երրորդ նախագահը իրենց շարջապատի ավազակների և թալանչիների հետ միասին, դրանցից մեկն էլ դու ես, պարոն Արսեյան: Վերջին 20 տարիների ընթացքում, պետության ղեկավարները և մերձավորների՝…
Ստալինի օգտին հանդես եկող ռուսաստանցիների զանգվածն այսօր ամենաբարձրն է Խորհրդային Միության փլուզմանը նախորդած ժամանակներից ի վեր: Այսօրվա դրությամբ 51 տոկոսը դրական է արտահայտվում, այն դեպքում, երբ միայն 14 տոկոսն է պնդում, որ դրա բացասական ընկալումն ունեն Լեւադա կենտրոնի անկախ սոցիոլոգիական գործակալության տվյալներով: Ինչ-որ չափով հենց պուտինյան ռեժիմն է աճող ժողովրդականություն առաջացրել վերջին տարիների հայրենասիրական քարոզչության շնորհիվ ։ Բայց Ստալինի վերականգնումը կարող է հակահարված տալ Կրեմլի ղեկավարներին, երբ կհայտնվի ծայրահեղ ստալինիստների նոր սերունդ: Skib & Par փոքրիկ կարի ընկերությունը, որը հիմնադրվել է անցյալ տարի Մոսկվայում երկու երիտասարդ տղաների կողմից, երիտասարդ Ստալինի կուռքերով զով Շապիկներ է տպում, որոնք այժմ ոգեշնչված են Օբամայի…
Սորոսի փողերով աճած և դաստիարակված Դանիել Իոնեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպել Ռ. Քոչարանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք”: Այ խեղկատակ, Պուտինի հետաքրքրության առանցքում դու չկաս և ոչ էլ քո թալանչի աշխարհակուլ Ռ. Քոչարյանը: Այդ դո՞ւ ես հայ և ռուս ժողովրդների դարավոր բարեկամության դուռը փակող՝ խարդավանքի քրմապետը, բնության սխալ թշվառ արարած, Կարասի պարունակությունը կեղտոտող թանի ճանճը: Վրաստանի քո սորոսական գործընկերները 2008 թվականին փորձեցին Պուտինի առջև դուռը փակել, արդյունքում՝ Սահակաշվիլին սարսափահար իր փողկապը կրծեց, Վրաստանը կորցրեց Աբխազիան և Օսետիան: Ինձ համար ողբերգություն կլինի՝ տեսնել իմ պետության ղեկավարին Սահակաշվիլու ծաղրանկարային դուբլիկատի կարգավիճակում:…
“Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպել Ռ. Քոչարանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք”: Այ խեղկատակ, Պուտինի հետաքրքրության առանցքում դու չկաս և ոչ էլ քո թալանչի աշխարհակալ Ռ. Քոչարյանը: Այդ դո՞ւ ես հայ և ռուս ժողովրդների դարավոր բարեկամության դուռը փակող՝ խարդավանքի քրմապետը, բնության սխալ թշվառ արարած, Կարասի պարունակությունը կեղտոտող թանի ճանճը: Վրաստանի քո սորոսական գործընկերները 2008 թվականին փորձեցին Պուտինի առջև դուռը փակել, արդյունքում՝ Սահակաշվիլին սարսափահար իր փողկապը կրծեց, Վրաստանը կորցրեց Աբխազիան և Օսետիան: Ինձ համար ողբերգություն կլինի՝ տեսնել իմ պետության ղեկավարին Սահակաշվիլու ծաղրանկարային դուբլիկատի կարգավիճակում: Քո մտածելակերպով՝ ազգային պատմությունից անտեղյակ, տգետ հոգեխախտները, դարձել են ճակատագրական հիվանդագին մանրեներ՝…
Մեծարգո խմբագիր Բոլորովին վերջերս Սփյուռքի իմ բարեկամներն ինձ էին ուղարկել Ձեր թերթում հրապարակված հեղինակներից մեկի՝ Րաֆֆի Տուտագլյանի երկու հոդված և խնդրել էին դրանց պատասխանել: Ուշադրությամբ կարդացի դրանք: Որևէ նորություն չկա: Ձեր հեղինակն առաջին հայացքից, կարծես դաստիարակված մարդու տպավորություն է թողնում: Բայց այտ տպավորությունն անմիջապես խամրում է, երբ հեղինակը գրում է միասնության մասին ու…մոռանալով դա, սկսում է լուտանքներ թափել այն հայի հասցեին, որը բոլշևիկ է: Ափսոսում եմ, որ այդպիսի գրիչ ունեցողը, ինչպիսին Ձեր հեղինակն է, փորձում է այսօր, 21-րդ դարում հարություն տալ 20-րդ դարի սկզբերին տիրող բառապաշարին, օգտագործելով այլևս անպետք բառամթերքը: Մեծարգո խմբագիր. Ես Ձեր հեղինակի մասին ոչինչ չգիտեմ: Չգիտեմ, թե…
Եվրոպայի 24 կոմունիստական կուսակցություններ, ձախ և կանաչների միավորներ, հրատարակելով մի հայտարարություն, հայտնել են իրենց քաղաքականությունը՝ եվրախորհրդի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Եվրախորհրդի ընտրությունները, եվրախորհրդի անդամ երկրների աշխատավորներին ու ժողովրդին մեծ դժվարությունների ու փակուղու առջև է կանգնեցնում: Աշխատավորները բախվում են անկայունության, սոցիալական անապահովության, անհավասարության, չքավորության ու աշխատավարձերի, թոշակների իջեցման ու իրավունքների սահմանափակման հետ: Եվրոպայում բնակվող բնակչությունը՝ հատկապես երիտասարդությունը, բախվում են գործազրկության, պարտադիր տնտեսական արտագաղթի, սահմանափակումներ կրթության, առողջապահության և բնակարանային ոլորտներում: Այս բոլորը խոսում են եվրախորհրդում աղքատության ու շահագործման քաղաքականությունների խորացմանը: Եվրախորհրդի անդամ երկրների միջև մեծ ճեղք ու անհավասարակշություն գոյություն ունի: Եվրախորհուրդը ինքը գտնվում է ճգնաժամի մեջ և հանդիպել է լուրջ խռովությունների: Եվրախորհուրդը, իշխող…