Հարավկովկասյան տարածաշրջանում ձևավորվում է Իրան-Հայաստան-Հնդկաստան ուժային եռանկյունի
Ինչ կատարվեց Վաշինգտոնում. համաձայնությունների և անհամաձայնությունների բալանսը
Վաշինգտոնում ավարտվեց հայ-ադրբեջանական բանակցության հերթական՝ երկրորդ ռաունդը: Եռօրյա բանակցության ամփոփիչ հայտարարությունում նշվում է, որ կողմերը առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի նախագծի մի քանի հոդվածով, սակայն ըստ պետքարտուղար Բլինքենի՝ կա շարունակելու մեծ աշխատանք և կարևոր հարցեր մնում են հետագային: Վաշինգտոնում հայտարարվեց, որ շարունակությունը կլինի Եվրոպայում: Ինչպես մայիսյան փուլից հետո, երբ դրան հաջորդեց հանդիպում Բրյուսելում: Պետքարտուղար Բլինքենը ռաունդի ավարտին շնորհակալություն է հայտնել կողմերին՝ բանակցության պատրաստակամության, այն շարունակելու հանձնառության համար: Առանցքային հարցն այն է, թե ի՞նչ հոդվածներով է այն համաձայնությունը, որի մասին խոսվում է, ինչի՞ն են դրանք վերաբերում: Գուցե առավել դյուրին է կռահել, եթե ո՞ր հարցերն են, որ համաձայնեցված չեն, բարդ են, և որոնց անդրադարձը թողնվում է հետագային: Դրանք ըստ ամենայնի վերաբերում են Արցախին, սահմանագծմանն ու սահմանազատմանը, նաև միջազգային երաշխիքներին:
Նկատելի է, որ Վաշինգտոնը որդեգրել է հետևյալ մեթոդաբանությունը՝ թողնել այն հարցերը, որոնք ենթակա չեն համաձայնեցման, առնվազն տեսանելի ապագայում, և գնալ համաձայնեցման ենթակա հարցերի ճանապարհով, եթե անգամ դրանք չունեն մեծ նշանակություն ընդհանուր խաղաղության համատեքստում: Պետք է նկատել, որ այդ մեթոդաբանությունը հայ-ադրբեջանական հակամարտության պատմության հարցում բոլորովին նոր չէ: Այն կիրառվել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում, երբ համաձայնեցվում էին տարբեր, նույնիսկ տասնյակ հարցեր, առավել սկզբունքային և նշանակալի, առավել որոշիչ հարցերը թողնելով հետագային: Բայց, ինչպես ցույց տվեց փորձը, այդ մեթոդաբանությունը թողնում է թվացյալ արդյունավետության տպավորություն, կարճաժամկետ առումով թվում է էֆեկտիվ, աշխատող, սակայն գործնականում չի պարունակում երկարաժամկետ փակուղու ռիսկերը արդյունավետ չեզոքացնելու մեխանիզմներ: Ի վերջո, հենց այդ մեխանիզմների բացակայությունն էր, որ կարգավորման այսպես ասած նախապատերազմական շրջափուլում իրավիճակը հասցրեց պատերազմի գրեթե անխուսափելիության:
Հետևաբար գլխավոր հարցը այն է, թե Վաշինգտոնը ներկայումս որքանով է տիրապետում այդ ռիսկերի կրկնությունից խուսափել թույլ տվող մեխանիզմների, հատկապես հաշվի առնելով, որ միջազգային իրավիճակը ներկայումս ինքնին ռիիսկեր գեներացնող իրավիճակ է: Այլ կերպ ասած, փոքր հարցերում համաձայնության ճանապարհով ընդհանուր միջավայրի բարվոքության հասնելու մեթոդաբանությունը կարող է լինել ընդհանուր կայունության և կառավարելիության տանող ճանապարհ, բայց կարող է դառնալ նաև «թմրեցնող» միջոց, երբ կայունության ճանապարհը կլինի խաբկանք, իսկ գործնականում առումով իրավիճակը կգնա փակուղի: Այստեղ սկզբունքային է հարցը, թե ինչ մեխանիզմ է կիրառվում ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի քաղաքականության դեմ: Եթե այդպիսի մեխանիզմ դիտվում է փոքր հարցերում համաձայնության մեթոդաբանությունը, այդ կերպ նվազեցնելով Ադրբեջանի՝ ուժային սադրանքների այսպես ասած մոտիվացիան, ապա դա կարող է լինել խիստ անբավարար:
Հայրենադարձների հոսքը դեպի Հայաստան դեռ շարունակվում է․ հարցերը կհամակարգվեն մեկ կետից
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ և հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը
Պարոն Ալեքսանյան, հայրենադարձության հետ կապված հիմնվել է ինտեգրման կենտրոն։ Նշվում է, որ հայրենադարձությանն առնչվող հարցերը կհամակարգվեն մեկ կետից։ Ի՞նչ է սա ենթադրում։
Հայրենադարձության ինտեգրման կենտրոնն արդեն սկսել է աշխատանքը, և փորձ է արվելու հայրենադարձների հետ կապված բոլոր հարցերը մեկ կետից համակարգել: Կենտրոնի պաշտոնական բացումը հունիսի 15-ին է, բայց իրականում այդ կենտրոնի աշխատանքներն արդեն մեկնարկել են և մենք արդեն այնտեղ ենք աշխատում:
Այդ քանակը մեծ է, բայց հայրենադարձների հարցերով Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը զբաղվում է, երբ որ հայրենադարձներն ունեն աջակցության կամ խորհրդատվության կարիք: Անշուշտ, կան խմբեր, որոնք այդ կարիքը չունեն, և մենք երբ ուզում ենք ցուցանիշներ նշել, հենվում ենք մի քանի հանգամանքի վրա: Առաջինը, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ստացած դիմումները քանիսն են եղել, երկրորդը քաղաքացիության դիմումների քանակն է, որն արդեն պարզ է, որ 2022-ին մոտ 25,5 հազար է եղել: Ինչ վերաբերում է Ուկրաինային, երբ մենք ուկրաինահայերին աջակցելու ծրագիր ենք արել, մեր գրասենյակին և մեր գործընկեր Հայ-ավետարանական ընկերակցությանը ծրագրով դիմել է 334 ընտանիք: Այսինքն այդքան դիմում է ստացվել տարբեր ընտանիքներից: Այսքանն է հստակ: Որովհետև Ռուսաստանից Հայաստան ներգաղթ է եղել նաև Հայաստանի քաղաքացիների կողմից: Այսինքն եկել են ՀՀ անձնագրերով մարդիկ, որոնք ոչ մի կարիք չեն ունեցել, հետևաբար նրանց թիվը վերհանելը շատ դժվար է: Եկել են նաև երկքաղաքացիներ, որոնք Հայաստանում շարժունակ են, կոմունիկացիայի որևէ խնդիր չունեն և այդ առումով կարող են մեր տեսադաշտից դուրս մնալ, քանի որ մեզ դիմելու անհրաժեշտություն չեն ունեցել: Այս իմաստով սահմանապահ ծառայությունները ինչպե՞ս ֆիքսի դա: Շատ դժվար է ասել՝ այդ մարդիկ Հայաստան վերադարձողներ են, թե ոչ: Այլ ծառայություններ ևս պետք է կարողանան համադրված ցուցանիշ տալ: մենք կարող ենք միայն նշել նրանց, որոնք իրապես չափելի են: Այնպես որ վերջնական ու ամբողջական թիվ շատ դժվար է նշել, մանավանդ, որ գործընթացն անընդհատ շարժի մեջ է:
Իսկ այլ երկրներից ունե՞նք մեծ հոսք, օրինակ, Լիբանանից, Սիրիայից, որտեղ իրավիճակն անհանգիստ է:
Լիբանանն ու Սիրիան հայրենադարձության և Հայաստանում քաղաքացիություն ստանալու կամ կարգավիճակ ստանալու առումով առաջին տասնյակի մեջ գտնվող երկրներից են: Վերջին մի քանի տարիներին դա հստակ է: Այդ իմաստով մենք ունենք առաջատար երկրների խումբ, որում ընդգրկված են ռուսաստանը, Սիրիան, Իրանը, Լիբանանը և այլն: Այս երկրներից տարբեր չափերով հոսքը դեռ կա: Այս պահին ՌԴ-ից մեր հայրենակիցների հոսքն է շատ ավելի մեծ՝ հայտնի պատճառներով:
Ընդհանրապես, հայրենադարձվողները առաջին հերթին ինչ խնդիրներ են նշում և ինչպե՞ս է Հայաստանը փորձում լուծումներ տալ այդ խնդիրներին:
Հայրենադարձների հիմնական խնդիրները Հայաստանում բնակարանի հարցն է և աշխատանքի հարցն է: Անշուշտ, այս երկու հարցերից զատ կան տարբեր այլ հարցեր, օրինակ, իրավական կարգավիճակը Հայաստանում: Եթե քաղաքացի չեն, քաղաքացիության ձեռքբերում, կամ կացության կարգավիճակի ձեռքբերում, հետևաբար գրանցում որևէ հասցեում, նաև հանրային ծառայության համարանիշի ձեռքբերում և այլն: բայց առաջնահերթը աշխատանքն ու բնակարանն են: Բնակարանի խնդիրը նրանով է սրված, որ բնակվարձերը բարձրացան, իսկ աշխատաշուկայում աշխատանք կա, բայց մարդիկ փնտրում են ավելի բարձր վարձատրվող աշխատանք կամ ավելի մասնագիտական աշխատանք: Նաև ունեն տարբեր այլ խնդիրներ՝ առողջապահական, կրթական, փաստաթղթային, մաքսային սահմանով բեռները տեղափոխելու, Հայաստանում ինտեգրվելու, վերապատրաստումների և այլն:
Այս առումով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը ի՞նչ քայլեր է իրականացնում։
Սյուռքի հարցերի հանձնակատարի գրասենյակը կազմակերպում է հայոց լեզվի դասաընթացներ, որպեսզի մարդիկ լեզվին տիրապետեն և ինտեգրումը հաջող ընթանա, աշխատանք գտնելը դառնա ավելի հեշտ, ադապտացվելը դառնա ավելի արագ և դյուրին: Կան նաև ինտեգրման դասընթացներ, որը շուտով կմեկնարկի: Դրա նպատակն է գիտելիքներ հաղորդել Հայաստանում իրավական հարցերի շուրջ, բիզնես գործունեություն սկսելու հարցերի շուրջ, հաշվապահության, հարկային և մաքսային կարգավորումների վերաբերյալ: Այսինքն այս 4ժ5 ուղղություններով ինտեգրման դասընթացը հնարավորություն կտա հայրենադարձին Հայաստանում ավելի լավ կողմնորոշվել և հասկանալ, թե որ ուղղությամբ է ինքը ուզում առաջ գնալ և պատրաստ լինել հայաստանյան կյնքին: Սա ևս շատ կարևոր ծրագիր է:
House Museum of Stepan Shahumyan, Stepanavan, Armenia/Дом-музей Степана Шаумяна, Степанаван, Армения
Մայր հայրենիքում քվեների ցածր շեմ ապահովող ՀՅԴ-ն մխիթարվում է հայկական գաղթօջախում «նիկոլիզմի դեմ» տարած հաղթանակով. Ընտրություններն անցկացվել են առանց Ընտրական օրենսգրքի, ՀՅԴ-ի հրահանգավորմամբ
Թեհրանի հայոց թեմի 17-րդ շրջանի Պատգամավորական ժողովի՝ անցած շաբաթ կայացած ընտրություններին և մասնավորապես դրանց մասնակցած ՀՅԴ-ի նախընտրական պահվածքին նախորդիվ անդրադարձել ենք։ Դաշնակցական մամուլը, ամփոփելով ընտրությունների արդյունքները, «նիկոլական» էր անվանել ընտրություններին մասնակցած «Միասնության դաշինք»-ին և հրճվանք ապրել այն փաստից, որ հիշյալ դաշինքը «խայտառակ պարտություն է կրել»։ 133-ամյա «քաղաքական ավանդույթներ» ունեցող կուսակցությունը, որը մայր հայրենիքում մասնակցելով ընտրություններին՝ քվեների ցածր շեմ է կարողանում ապահովել, կուսակցություն, որի կազմակերպած Դիմադրության շարժումը խայտառակ ֆիասկո ապրեց, փաստորեն մխիթարվում է այն հանգամանքով, որ հայրենիքից դուրս՝ հայկական գաղթօջախներից մեկում, դեռ դիմադրողունակ է և կարողանում է հաղթել... «նիկոլականներին»։
Նկատենք, որ նման վարքագիծ է ցուցաբերում մի կուսակցություն, որը շուտասելուկի պես անընդհատ կրկնում է «համազգային միաբանության», հայրենիք-սփյուռք «կուռ միասնականության» մասին՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու, Մայր հայրենին փրկելու համար։ Մինչդեռ, ինչպես պարզվում է, անգամ մեկ առանձին վերցրած հայկական համայնքում միասնականության մասին թութակող զառամյալ ուժը զբաղված է ներքին պառակտությամբ, համայնքը «նիկոլականների» բաժանելով, վերջիններիս վիրավորել-ծանակելով, «մեծապատիվ մուրացկաններ» անվանելով, «արկածախնդիր պոռոտախոսության», «մեծամիտ դատարկաբանության» մեջ մեղարդրելով։ Ասվածի վկայությունը ՀՅԴ-ական մամուլի օրգաններից մեկի՝ «Ալիք»-ի, նախօրեի խմբագրականն է, որում ևս մեկ անգամ վերաթարմացվել է «նիկոլիզմի» «խայտառակ պարտության» թեման։ Անդրադառնալով ընտրություններին և դրանց «տողատակի պատգամներին»՝ սույն օրգանը մասնավորապես գրել է. «Թեհրանահայութիւնը բարձրաձայն յայտարարեց, որ չի պատրաստւում համայնքի օրէնսդիր ատեանը վստահել սեփական շահերից ելնելով, մէկ անձի շուրջ համախմբւած «մեծապատիւ մուրացկաններին», որոնց միակ ձեռքբերումը եօթը տիրոջ ծառայելն ու առանց բացառութեան եօթին էլ դաւաճանելն է: ...Թեհրանահայութեան ընտրութիւնը շառաչիւն ապտակ էր նիկոլիզմ կոչւող ախտին և այդ ախտը կրողներին ու տարածողներին: Թեհրանահայ համայնքը բարձրաձայն յայտարարեց, որ համայնքային օրակարգին զուգահեռ, իր համար առանցքային նշանակութիւն ունի նաև ազգային օրակարգը, և մերժւած են այն բոլոր անձնաւորութիւնները, որոնք սատարում և աջակցում են հակազգային, դաւաճանական ուժերին և օտարացած են ազգային արժէքային համակարգից։ ...Թեհրանահայ համայնքի ընտրութեան պատգամներն այն ուղենիշ փարոսներն են, որոնք լուսաւորելու են մեր համայնքային կեանքի առաջիկայ տարիների ընթացքը: Դրանցից շեղումը կը բերի փլուզման՝ համայնքային կեանքում: Սա պէտք է հասկանան բոլորը, ընտրութիւններում յաղթողները, և, մանաւանդ, պարտւողները»:
«Պարտված» «Միասնության դաշինքի» անդամ Ռուբիկ Սարդարյանը, որը, ինչպես արդեն հայտնել ենք, բռնության էր ենթարկվել ՀՅԴ-ական թեկնածուներից մեկի՝ «Կայուն համայնք»-ը ներկայացնող Արին Միրզայանի կողմից, civic.am-ին է փոխանցել իր մեկնաբանությունը։ Ըստ Սարդարյանի՝ չորս տարին մեկ անգամ անցկացվող ՊԺ ընտրությունների հետ կապված համայնքում մշտապեղ եղել են բողոքներ առ այն, որ դրանք անկատար և ոչ արդար մեխանիզմներով են տեղի ունենում։ Սակայն ոչ ոք այդ բողոքներին ու դժգոհությանն ուշադրություն չի դարձնում, և ընտրական գործընթացը շարունակվում է նույն՝ անկատար համակարգով կազմակերպվել՝ կասկածի տակ դնելով ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը:
«Չկա ՊԺ-ի ընտրությունների ոչ մի օրենսգիրք և կամք էլ չի եղել կազմելու այն։ Իրանի Ներքին գործերի նախարարությունը ընտրությունների անցկացումը միշտ հանձնում է ընտրություններին մասնակից մեկ կողմին՝ Թեմական Խորհրդին, և դժբախտաբար, պետությունը հանձն չի առնում անձամբ կազմակերպել ընտրությունները՝ այսպիսով հավասար և արդար պայմաններ ապահովելով բոլոր մասնակից կողմերի համար։ Եվ բացի սրանից՝ Թեմական Խորհուրդը, որը գտնվում է Դաշնակցության ուղիղ հսկողության ներքո, ընտրում է 11-հոգանոց Կենտրոնական ընտրական հանձնախումբ (ԿԸՀ) և, որպեսզի պետության աչքին դեմոկրատ երևա, ոչ դաշնակցական շրջանակներից երեք հոգու ընդգրկում է այդ մարմնում, որոնք որևէ դերակատարություն չեն կարող ունենալ՝ 8-ը 3-ի հարաբերության պատճառով»։
Սարդարյանի խոսքով՝ ընտրությունները թաղային բնույթ ունեն: Յուրաքանչյուր թաղամասում ԿԸՀ-ն նշանակում է 7-հոգանոց՝ ԿԸՀ-ին կից մի ենթահանձնախումբ, որում լավագույն դեպքում մեկ կամ երկու անկողմնակալ անձանց են տեղ տալիս, իսկ դրա նախագահը և փոխնախագահը դառնում են կուսակցականները։ Ահա հենց այս հանձնախուբն էլ վարում է թաղամասի ընտրությունները, հանձնախումբ, որը գործնականում հրահանգավորվում է ԿԸՀ-ից և կուսակցությունից։ «Յուրաքանչյուր թաղամասում լինում են երեք, չորս կամ վեց, այսպես կոչված, սնդուկներ, որտեղ ենթահանձնախումբը 7 հոգու է նշանակում ընտրություններն անցկացնելու նպատակով (կնիք խփող, անձնագիրը ստուգող, քվեները հաշվող, գրանցող և այլ աշխատանքներ կատարող): Այդ 7 հոգուց լավագույն դեպքում մեկ կամ երկու հոգի են լինում ոչ կուսակցական անձինք, և հիմնականում նախագահները կամ փոխնախագահները լինում են դաշնակցականներ կամ կուսակցության համախոհներ։ Յուրաքանչյուր սնդուկի մոտ լինում է նաև մեկ հոգի պետական ներկայացուցիչ՝ կուսակալությունից։ Յուրաքանչյուր թեկնածու իրավունք ունի մեկ լիազորված անձ ներկայացնել, որը հետևում է ամբողջ ընտրությունների ընթացքին, սակայն իրավունք չունի որևէ միջամտություն անելու։ Քանի որ լիազորված անձերի քանակը շատ է, միայն մեկ երկրորդին կամ մեկ երրորդին են իրավունք տալիս ընտրատարածքներում ներկա լինելու: Այսինքն՝ եթե մի թաղամասում 24 հոգի թեկնածու կա, միայն 12-ին են իրավունք տալիս ներկա լինելու սնդուկների մոտ։ Շատ անգամներ ազգային և պետական ատյաններում վերոհիշյալ հարցերը բարձրացվել են, սակայն... ապարդյուն։ Ընդդիմադիր կողմը քանիցս որոշել է այսպիսի անարդար պայմաններում չմասնակցել ընտրություններին, բայց ամեն անգամ որոշ խոստումներով խաբվել է։ Եվ կարծում եմ՝ արդեն իսկ պետք է կողմնորոշվել և հրաժարվել նման ընտրություններին մասնակցելուց, քանի դեռ չի կազմվել ու հաստատվել Ընտրական օրենսգիրք, և պետությունը չի երաշխավորել արդար ընտրությունների անցկացումը»։
Սարդարյանի վկայմամբ՝ ավելի վաղ Թեհրանի Թեմական Խորհուրդը և Սրբազան հայրը մերժել էին նրա թեկնածության իրավազորությունը Պատգամավորական ժողովի ընտրություններին մասնակցելու համար, ինչը անօրինական քայլ էր։ Եվ միայն Իրանի պետական մարմինների միջամտությամբ և հրահանգով է նրան թույլ տրվել մասնակցել ընտրություններին։ Նա, ևս մեկ թեկնածու ընտրվել են պատգամավոր։
Ահա այս «հավասար, ազատ, արդար ու թափանցիկ» պայմաններում է, փաստորեն, ՀՅԴ-ն կարողացել հաղթել «նիկոլականներին»։
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ԱՄՀ ՊԱՐՏՔՆ Է. ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՖԵՐՆԱՆԴԵՍ –ԿԻՐՇՆԵՐ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԴԱՍ ԼԻՆԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՕՐԻՆԱԿԸ)
Հազարավոր աշխատողներ Բուենոս Այրեսում երթեր են անցկացրել՝ պահանջելով շտապ բարձրացնել աշխատավարձերը և մերժել ԱՄՀ-ի միջամտությունը երկրի տնտեսական քաղաքականությանը: Հինգշաբթի օրը փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես-Կիրշները կրկնեց, որ Արգենտինայի հիմնական խնդիրը նախկին նախագահ Մաուրիսիո Մակրիի (2015-2019) կողմից Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ կնքված 45 միլիարդ ԱՄՆ դոլարի պարտքն է: «Մենք պետք է բարեխղճորեն խթանենք բոլոր քաղաքական ուժերի միջև երկխոսությունը՝ ԱՄՀ-ի հետ պարտքերի խնդիրը լուծելու համար, քանի որ դա Արգենտինայի հիմնական խնդիրն է, և մենք դա չենք առաջացրել», - ասաց նա: «Մենք հուսահատորեն պետք է վերջ տանք երկդրամական տնտեսությանը», - ասաց Ֆերնանդես-Կիրշները՝ ակնարկելով ոչ պաշտոնական դոլարիզացիան, որը առաջացնում է արժույթի սպեկուլյացիա և ներքին գնաճ։ «Մեզ անհրաժեշտ է ազգային և հայրենասիրական դիրքորոշում նրանց դեմ, ովքեր պահանջում են, որ մենք իրականացնենք ճշգրտման ծրագրեր», - ավելացրեց նա՝ ընդգծելով ԱՄՀ-ի հետ վերաբանակցելու անհրաժեշտությունը։ «Մենք պետք է լուծենք Արգենտինայում դոլարի դեֆիցիտի խնդիրը: Մեզ դոլար է պետք ոչ միայն մասնավոր պարտքը և բազմակողմ պարտքը մարելու, այլև արդյունաբերությունը պահպանելու և հավելյալ արժեք ստեղծելու համար»,- ասել է Ֆերնանդես-Կիրշները: Ձախերի առաջնորդը նաև բացատրեց, որ ապրանքների արտահանումը բավարար չի լինի դոլարի պակասը շտկելու համար, որից դժգոհում է միջին խավը։ Արգենտինայի միջին խավը սոցիալական խումբն է, որն ամենից շատ պահանջում է արտարժույթ: Ուրբաթ օրը հազարավոր աշխատողներ երթեր են անցկացրել Բուենոս Այրեսում և այլ քաղաքներում՝ պահանջելով աշխատավարձի արտակարգ բարձրացում և մերժել ԱՄՀ-ի միջամտությունը երկրի տնտեսական քաղաքականությանը: Telesure Հրապարակվել է 2023 թվականի հունիսի 16-ին
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԿՈՒԲԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ TeleSure Լրատվամիջոց, Հունիս 2023 թ
․ Ավելի վաղ WSJ-ը հրապարակել էր զեկույց, որտեղ նշվում էր, որ Չինաստանն ու Կուբան քննարկում են Կարիբյան կղզու հյուսիսային հատվածում ռազմաբազա կառուցելու հնարավորությունը։ Երեքշաբթի օրը Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հաստատել է, որ իր երկիրը տեղյակ չէ Պեկինի և Հավանայի միջև ենթադրյալ բանակցությունների մասին՝ համատեղ վարժանքների համար ռազմական օբյեկտի տեղադրման համար։ «Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում: Մենք հուսով ենք, որ համապատասխան կողմերը կկենտրոնացնեն իրենց էներգիան փոխադարձ վստահության ամրապնդմանը նպաստող բաների վրա», - ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա անդրադարձավ Չինաստան-ԱՄՆ հեռանկարներին և հարաբերություններին։ Ավելի վաղ Wall Street Journal-ը (WSJ) հրապարակել էր զեկույց, որտեղ նշվում էր, որ Չինաստանը և Կուբան քննարկում են Կարիբյան ծովի հյուսիսային մասում ռազմական ուսումնական հաստատություն կառուցելու հնարավորությունը։ Ըստ WSJ-ի կողմից վկայակոչված ամերիկացի պաշտոնյաների, հաստատությունը թույլ կտա Չինաստանին մշտապես զորքեր տեղակայել կղզու հյուսիսային մասում և ընդլայնել իր լրտեսական գործունեությունը: Հունիսի սկզբին Սպիտակ տունը մերժել էր WSJ-ի մեկ այլ զեկույց՝ պնդելով, որ Չինաստանը և Կուբան գաղտնի համաձայնություն են ձեռք բերել կղզում լրտեսական հաստատություն ստեղծելու վերաբերյալ: Այդ առիթով WSJ-ն ասաց, որ նման հաստատությունը չինական հետախուզական ծառայություններին հնարավորություն կտա վերահսկել նավերի երթևեկությունը և լրտեսել էլեկտրոնային հաղորդակցությունները ԱՄՆ-ի հարավ-արևելքում, որտեղ տեղակայված են բազմաթիվ ռազմաբազաներ: The Wall Street Journal-ի վերջին պնդումները գալիս են ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հանդիպումից մեկ օր անց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, որը ակնկալվում էր, որ կթուլացնի լարվածությունը երկու երկրների միջև: Երկուշաբթի օրը Սին վերահաստատեց, որ իր երկիրը «չի ձգտում մարտահրավեր նետել ԱՄՆ-ին, և «նմանապես, Միացյալ Նահանգները պետք է հարգի Չինաստանը և չվնասի Չինաստանի օրինական իրավունքներին ու շահերին»: Իր հերթին Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում նոր սառը պատերազմի, նպատակ չունի փոխել Չինաստանի համակարգը և չի աջակցում Թայվանի անկախությանը։
ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՍԿՍԵԼ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ MIR ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Մենք կառուցում ենք նոր աշխարհի վճարային, ֆինանսական և դրամական համակարգերը»,- ընդգծել է նախագահ Մադուրոն։ Երկուշաբթի օրը նախագահ Նիկոլաս Մադուրոն հաստատել է, որ Վենեսուելան առաջ է ընթանում ռուսական բանկերի և վենեսուելական բանկերի միջև MIR-ի միջոցով փոխկապակցման գործընթացում: Այս էլեկտրոնային վճարային համակարգը ստեղծվել է Ռուսաստանի կողմից՝ որպես այլընտրանք SWIFT համակարգին, որը վերահսկվում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից։ «Վենեսուելայի Կենտրոնական բանկը (BCV) մեզ լավ լուր տվեց. մենք շարժվում ենք դեպի ինտեգրում MIR-ի հետ՝ Ռուսաստանի կողմից ստեղծված և աշխարհի շատ երկրների կողմից օգտագործվող վճարային համակարգի հետ»,- ասել է Բոլիվարիայի նախագահը «Con Maduro +» հեռուստաալիքի ծրագրի ժամանակ։ Նա բացատրեց, որ MIR համակարգը այլընտրանք է այն երկրների համար, որոնք գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ, և որոնք պետք է երաշխավորեն իրենց ֆինանսական գործարքների բնականոն գործունեությունը: «Աշխարհում նոր վճարային համակարգեր են ի հայտ գալիս, Վենեսուելայի նկատմամբ կիրառվել են կոշտ, անարդար, անօրինական պատժամիջոցներ, փորձ է արվել մեզ ֆինանսապես և դրամական առումով մեկուսացնել ամբողջ աշխարհից... Հիմա մենք կառուցում ենք նոր աշխարհի վճարային, ֆինանսական. և դրամավարկային համակարգերը»,- նշել է Մադուրոն։ Հունիսի 15-ին BCV-ի նախագահ Կալիքստո Օրտեգան ասաց, որ իր հաստատությունն արդեն ավարտել է տեխնոլոգիական ճշգրտումները՝ միանալու Ռուսաստանի Կենտրոնական բանկի հաղորդագրությունների համակարգին: MIR համակարգը տեղյակ կպահի Վենեսուելայի և Ռուսաստանի բանկերին, ինչը կհեշտացնի արտահանման և ներմուծման գործարքները ազգային արժույթներով, այսինքն՝ բոլիվարով և ռուբլով։
ԿՈՒԲԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ teleSUR 15 հունիսի, 2023 թ
Իրանի նախագահ Ռաիսին հայտարարել է, որ Կուբան, Նիկարագուան և Վենեսուելան միավորված են իրենց «հակադրության մեջ ԱՄՆ-ի հեգեմոնական և միակողմանի համակարգին»: Հինգշաբթի օրը Հավանայում տեղի ունեցած արարողության ժամանակ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելը ստորագրել են համագործակցության վեց համաձայնագիր՝ ներառյալ համապարփակ կառավարության համագործակցությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդատվությունները և համագործակցությունը հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և շարժական տեղեկատվության և ծառայությունների ոլորտներում: Բացի այդ, նրանք ստորագրել են երկու փոխըմբռնման հուշագիր մաքսային հարցերի և իրենց համապատասխան արդարադատության նախարարությունների միջև: Չորեքշաբթի օրը Ռաիսին ժամանեց Հավանա՝ Լատինական Ամերիկայով իր շրջագայության վերջին փուլը, որը նրան տարավ նախ Կարակաս, ապա՝ Մանագուա: Նրա շրջապատում կային նավթի, առողջապահության, մշակույթի և տնտեսական դիվանագիտության նախարարներ, ի թիվս այլոց: Նա լատինաամերիկյան այս երեք երկրների հետ հարաբերությունները բնութագրել է որպես միավորված՝ «ԱՄՆ-ի հեգեմոնական և միակողմանի համակարգին ընդդիմանալով»։ Նա հավելել է, որ իր այցը նպատակ ունի «շրջադարձային» դառնալ տնտեսական, քաղաքական և գիտական հարցերում երկկողմ կապերի խորացման գործում։ Ռաիսիի օրակարգը Վենեսուելայում ներառում էր հանդիպումներ նախագահ Նիկոլաս Մադուրոյի և խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսի հետ և ավելի քան 20 համաձայնագրերի ստորագրում նավթաքիմիական, տրանսպորտի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում: Նիկարագուայում նա հանդիպել է նախագահ Դանիել Օրտեգայի հետ և հայտարարել, որ Թեհրանը ցանկանում է «ավելացնել և խորացնել մեր հարաբերությունները» Կենտրոնական Ամերիկայի այդ երկրի հետ «բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, բոլոր ոլորտներում, հատկապես գիտության և տեխնիկայի մեջ»: Իրանի նախորդ նախագահ Հասան Ռոհանին (2013-2021) այցելել է Կուբա 2016 թվականին, որտեղ հանդիպել է այն ժամանակվա նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ, ում հետ ստորագրել է առողջապահության ոլորտում համագործակցության հուշագիր։
Իրանը պատասխանել է «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից Անկարա վերադարձի ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացմանը և ափսոսանք է հայտնել Իսլամական Հանրապետության նման դիրքորոշման համար։ Իրանի արձագանքը չի ուշացել: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խոսնակ այաթոլլա Սեյյեդ Հասան Ամիլին շտապել է հերքել Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը։ Նրա խոսքով, Իրանը, ըստ էության, դեմ չէ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ուղիղ տրանսպորտային կապի ստեղծմանը։ Նա հավելել է, որ Թուրքիան չպետք է անհանգստանա այս կապակցությամբ։ «Իրանը խնդիրներ չունի Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային կապ հաստատելու հետ կապված։ Շուրջ 20 տարի Իրանը Ադրբեջանին հնարավորություն է տվել օգտագործել իր տարածքը Նախիջևանի հետ հաղորդակցության համար։ Պատերազմի և օկուպացիայի ժամանակ նա փոխադրումներ է իրականացրել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Բիլասուվարով և Ջուղայով։ Հիմա էլ այս ճանապարհը բաց է ադրբեջանական մեքենաների համար։ Եթե Հայաստանը թույլ չտա իր տարածքով Նախիջևանի հետ տրանսպորտային կապ հաստատել, մենք պատրաստ ենք Ադրբեջանին Իրանի տարածքով Նախիջևանի հետ կապող ավելի լավ ճանապարհ կառուցել։ Ադրբեջանը, Նախիջևանն ու Թուրքիան պետք է կապվեն իրանական հողերով. երկու երթուղիներով էլ Թուրքիան կարող է հեշտությամբ տեղափոխել իր ապրանքները Կենտրոնական Ասիա: Բայց եթե նրանք ասում են, որ ուզում են հողի սեփականություն, այլ ոչ թե փոխադրում, ապա դա չի համապատասխանում միջազգային նորմերին և ազգերի ու կառավարությունների ազգային ինքնիշխանությանը»,- ասել է Այաթոլլահ Ամիլին:
Սեյմուր Հերշ. Եվրամիությունը հոգնել է ուկրաինացի փախստականներից և Զելենսկիից.
Սեյմուր Հերշ. Եվրոպան չի ցանկանում Զելենսկի.
Սեյմուր Հերշ. Եվրամիությունը հոգնել է ուկրաինացի փախստականներից և Զելենսկիից.
Լրագրող Սեյմուր Հերշը հայտնել է, որ եվրոպական մի խումբ երկրներ՝ Լեհաստանի գլխավորությամբ, կոչ են արել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին դադարեցնել հակամարտությունը։ Այս խմբում ընդգրկված են Հունգարիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան, հայտնել է լրագրողն իր կայքում։
Լեհաստանը գլխավորում է եվրոպական երկրների մի խումբ, որոնք գաղտնի կոչ են անում Վլադիմիր Զելենսկիին գտնել Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու ուղի, հայտնում է վետերան լրագրող Սեյմուր Հերշը՝ վկայակոչելով «գիտակ» ամերիկացի պաշտոնյային:
ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Հունգարիան, Գերմանիան, Չեխիան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան ցանկանում են տեսնել մարտերի ավարտը, գրել է Հերշը չորեքշաբթի օրը Substack-ի իր էջում հրապարակված հոդվածում։
Վկայակոչելով ամերիկյան հետախուզության աղբյուրը՝ Սեյմուր Հերշը գրում է, որ Եվրամիությունն այլևս պատրաստ չէ աջակցել Զելենսկիին։ Պատերազմը սթրես-թեստ է դարձել Եվրամիության համար. Վաշինգտոնը, սակայն, հակառակ բանականության և տրամաբանության, դեռևս կառչում է Զելենսկիից։
Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր հետաքննող լրագրող Սեյմուր Հերշը բլոգում նոր գրառում է կատարել ուկրաինական պատերազմի մասին։ Ըստ այդմ, Բալթյան երկրները, ինչպես նաև Հունգարիան և Լեհաստանը Զելենսկիին խնդրում են գտնել հակամարտությունը դադարեցնելու և Ուկրաինան վերակառուցելու ճանապարհը։ Այս համատեքստում քննարկվում է անգամ Ուկրաինայի նախագահի հրաժարականը։
Զելենսկին դեռ չի արձագանքել նման պահանջներին։ Բայց այս պահվածքը ցույց է տալիս, որ նա կորցրել է նույնիսկ իր ամենամոտ դաշնակիցների աջակցությունը, գրում է Հերշը։ Մտափոխության պատճառներից մեկը ուկրաինացի փախստականների մեծ թիվն է, որոնք գնալով բեռ են դառնում ԵՄ-ի վրա։
Հերշը, հղում անելով Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծական կենտրոնի վերլուծությանը, գրում է, որ մինչ այժմ «տասնյակ միլիարդավոր եվրոներ» են ծախսվել մարդասիրական օգնության վրա։ Այս վերլուծական կենտրոնը ելնում է այն վարկածից, որ շուտով հուսահատության նշաններ կհայտնվեն ուկրաինացիների ընդունող երկրներում։ Չնայած Ուկրաինան Եվրամիության անդամ չէ, այնտեղի ուկրաինացիներն օգտվում են տեղաշարժի գրեթե նույնքան ազատությունից, որքան Շենգենյան համաձայնագիրը:
Ուկրաինական պատերազմի պատճառով փախստականների ճգնաժամը հսկայական տնտեսական բեռ է դառնում Շենգենյան գոտու երկրների համար։ Փախստականների ճգնաժամի հետ մեկտեղ առաջանում են անվտանգության ավելի լուրջ ռիսկեր, այդ թվում՝ անվերահսկելի միգրացիան:
Իր հայտարարության մեջ Հերշը կրկին հղում է անում ԱՄՆ Գաղտնի ծառայության գաղտնի աղբյուրին։ Հատկապես Հունգարիան շարժիչ ուժ է, սակայն Լեհաստանն ու Գերմանիան նույնպես կուլիսներում Զելենսկիին մղում են բանակցություններ վարել Մոսկվայի հետ, ասել է աղբյուրը։
Ըստ Հերշի աղբյուրի, Զելենսկին կարող է պահել իր վիլլան Իտալիայում, ինչպես նաև իր բանկային հաշիվները արտասահմանում։ Ըստ ամենայնի, ԵՄ առաջնորդները նրան կհավաստիացնեն, որ ինքը որոշակի արտոնություններ կունենա։
Հերշը գրում է, որ այս համատեքստում Սպիտակ տանը հակադիր կարծիքները զբաղված են քննարկումներով և նույնիսկ առճակատումներով, նրանք տարբեր պատկերացումներ ունեն ապագա գործընթացի մասին, այդ իսկ պատճառով ԵՄ ծրագիրը դեռ չի արժանացել ԱՄՆ կառավարության աջակցությանը։
Գաղտնի ծառայության տեղեկությունները Ուկրաինայում անապահով իրավիճակի և պատերազմի ընթացքի մասին մինչ այժմ հիմնականում անտեսվել են։ Այնուամենայնիվ, նույնիսկ Բայդենը չի կարող ընդմիշտ անտեսել այն փաստը, որ Ուկրաինան գտնվում է ֆինանսական խորը խնդիրների մեջ։
«Ուկրաինան այլևս փող չունի, և պարզ է, որ… առաջիկա ամիսները շատ կարևոր են։ «Ուրեմն արեւելյան եվրոպացիները խոսում են համաձայնագրի մասին»։ Մենք շարունակում ենք ուկրաինացիներին վարժեցնել մեր F-16-ներով թռչելու, որոնք խփվում են Ռուսաստանի կողմից պատերազմի գոտի մտնելուն պես։
Հիմնական լրատվամիջոցները ենթարկվում են Բայդենին և պատերազմին, և Բայդենը դեռ խոսում է մեծ սատանայի մասին Մոսկվայում, մինչդեռ ռուսական տնտեսությունը լավ է աշխատում: Հերշը մեջբերել է իր աղբյուրի խոսքերը. «Պուտինը կարող է մնալ իշխանության».
ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև այս խզման խնդիրն այն է, որ Վաշինգտոնը ցանկանում է կառչել Զելենսկիից, մինչդեռ ԵՄ-ն ավելի ու ավելի է ցանկանում ազատվել Զելենսկիից: