Կարելի է ասել, որ ազգային գաղափարախոսությունը կարող է փոփոխություններ առաջացնել կամ էլ փոփոխությունների դեմ կանգնել, սա փաստորեն գաղափարախոության ինքնության հատկություններից է, որը միևնույն ժամանակ և համախմբող է և տարանջատող: Առաջինի դեպքում ազգային գաղափարախոսությունը մարդկանց հրավիրում է միանալու և միասնականության «Մենք»-ի հետ, պահանջում է ընդհանուրի շահերը և ընդհանուր դիրքորոշումներ է առաջարկում: Այդ դրդապատճառը մեծ մասամբ բխում է նրանից, որ գաղափարախոսությունը կապված է շահերի հետ:
Ազգային գաղափարախոսությունը երբեմն տարբեր խմբերի իսկական հակասություններն ու բախումները վարագույրի ետևում է թաքցնում կամ էլ առաջարկում է, որ առնվազն դրանք ժամանակավոր մոռացության տալ: Սա շատ նկատելի է մի հասարակության կամ երկրի գաղափարախոսության մեջ կամ մի ազգում, օրինակ` ֆեդերալիզմում կամ ինտերնացիոնալիզմի ժամանակ:
Ազգային գաղափարախոսությունը տարբերություն է դնում նրանց միջև, որոնք կարողանում են «Մենք»-ի հետ լինել ու ովքեր չեն կարողանում դա անել:
Գաղափարախոսությունը կապված է մի շարք սիմվոլների, արժեքների ու դրվածքների համակարգի հետ:
Որոշ գաղափարներ առանց որևէ ազդեցության ծնվում են ու շուտ էլ մարման ընթացք են ունենում և մեռնում են, մինչ դեռ որոշ գաղափարախոսություն իր խորը ազդեցությունն է թողնում պատմության վրա:
Գաղափարախոսության ազդեցիկ լինելու վրա ազդում են տարբեր հարմար և ոչ հարմար գործոններ, սրանցից մի մասը անտեսանելի են ու հասկանալը շատ դժվար է ու պահանջում է բարձր գիտակցություն, տեղեկություն` հետազոտությունների և ուսումնասիրությունների:
Ազգային Գաղափարախոսությունը հիմքերի ու մտքերի մի համակարգ է մյուս գաղափարախոսությունների նման, որին հետևում կանգնած են մի խումբ մարդիկ:
Ազգային Գաղափարախոսության նպատակը պետք է լինի այն, թե ինչպես պետք է ազգը ապրի և ինչպիսի գաղափարների պետք է հետևի, որպեսզի հասնի ընդհանուր ինքնառեալիզացիայի կամ ինքնաիրացման:
Ազգային Գաղափարախոսությանը անհրաժեշտ է ազգի կողմից արժեքների համակարգը համապատասխանեցնել ժողովրդի ազգային հատկությունների հետ:
Հաճախ ազգային գաղափարախոսությունը ուղղակի կապի մեջ են տեսնում ազգային շահերի հետ, այստեղ հարց է առաջանում, որ արդյո՞ք ազգային շահ ասելով հասկանում ենք պետության շահ, արդյո՞ք ինչ որ պետությունը գնահատեց, որպես ազգային շահ, իրոք ազգային շահ է համարվելու: Յուրաքանչյուր իշխանություն իր իշխանության շահերը ներկայացնում է որպես ազգային շահ: Ազգային գաղափարախոսության ներքո, իշխանությունը երբեմն իր ուժայինի շահը ներկայացնում է որպես ազգային շահ և արդարացնում է իր իշխանության պահպանումը: Այսինքն կարծես պետությունը կամ ավելի շուտ իշխանությունը ազգային շահի որոշողը և խոսնակն է: Արդյո՞ք նման մոտեցում ճիշտ է, թէ սխալ, որոշները այն կարծիքին են, որ եթե պետությունը դեմոկրատիկ է` կարող է ճիշտ լինել:
Ռեալիստները այն կարծիքին են, որ ազգային շահը անկախ է ուժային կառույցներից ու իշխանությունից: Օրինակ Հայաստանում վերջին երեք շրջանի իշխանությունները գործնականում ստիպված են որդեգրել Սովետական Հայաստանի որոշ քաղաքական գծեր, որոնք բխում են ազգային շահերից: Սակայն երբեմն շահադիտական իշխանությունները ազգային շահը զոհում են հանուն իրենց իշխանության շահերի: Այս օրինակը լավ տեսանելի է Հայաստանի վերջին երեք իշխանությունների քաղաքականության մեջ:
Շարունակելի...